16:44 18.03.2019
Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած են գտել 7-ամյա մի տղայի, որն իր ողջ կյանքում դուրս չի եկել փողոց: Mash telegram-ալիքի տվյալներով` աուտիզմով հիվանդ մաուգլի-երեխան ապրել է աղբով լի տանը: Տղայի ծնողները ամուսնալուծված էին, և երեխան ապրում էր իր մոր և տատիկի հետ: Հարևանները պնդում են, որ մայրը գրեթե չի հայտնվել տանը, իսկ տատը սովորություն ուներ աղբով […]
16:36 18.03.2019
Շվեդիայի Վեստերոս քաղաքում հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ 1915-ին Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունների հայ և ասորի զոհերի։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով շվեդական լրատվամիջոցին: Նշվում է, որ հուշարձան կանգնեցնելու վերաբերյալ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության առաջարկը տևական ժամանակ գտնվել է քաղաքային խորհրդի օրակարգում: Խնդիրը լուծում չէր ստանում, քանի որ Շվեդիայի Սահմանադրության համաձայն՝ քաղաքային խորհուրդները չեն կարող […]
16:36 18.03.2019
Լոս Անջելեսում Հայաստաննի գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը այսօր առավոտյան այցելել է Ֆրեզնոյի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել։ Հյուպատոսի պաշտոնում Բայբուրդյանն արդեն այցելել էր Ֆրեզնո, բայց չէր եղել հուշահամալիրում։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Բայբուրդյանը այդ տարածաշրջան է այցելել մի քանի հանդիպումների նպատակով։ Նախատեսվում է նրա հանդիպումը հայաշատ քաղաքի ղեկավարի հետ, նրա […]
16:34 18.03.2019
Վրաստանում պաշտոնապես մեկնարկել են NATO-Georgia Exercise 2019 զորավարժությունները, որոնց մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 24 երկրների շուրջ 350 զինծառայողներ: Սրանք երկրորդ միջազգային զորավարժություններն են այս երկրում, Վրաստանի՝ ՆԱՏՕ-ի կազմում հայտնվելուց հետո: Հիշեցնենք, որ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դարձավ 2014-ին, իսկ 2016-ին կայացան առաջին զորավարժությունները, որոնց մասնակցեցին դաշինքի 14 անդամ երկրների զինծառայողներ: Այս զորավարժությունների նպատակը Վրաստանի […]
16:32 18.03.2019
Պակիստանի զինված ուժերը խախտել են հրադադարը Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր շրջաններում: Հրաձգություն է սկսվել, մեկ հնդիկ զինծառայող է զոհվել, երեքը վիրավորվել են, հաղորդում է Hindustan Times թերթը: Նույն աղբյուրի հաղորդմամբ` պակիստանցի զինյալները հրաձգություն են սկսել Ռաջաուրի շրջանի Սանդերբանի տարածքում: Հնդիկները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգությունը շարունակվել է մոտ երկու ժամ: Հիշեցնենք` Պակիստանի և Հնդկաստանի միջև […]
16:18 18.03.2019
«Մենք շեշտում ենք մեր եվրոպական միասնությունը և մեր հանձնառությունն առ այն, որ Ղրիմի հարցը մեր օրակարգի գերակայությունների մեջ է, և մենք կշարունակենք իրականացնել անօրինականության չճանաչման մեր քաղաքականությունը: Ղրիմն Ուկրաինան է»,- ասել է Մոգերինին ԵՄ խորհրդի նիստի բացման ժամանակ: Նա հիշեցրել է, որ ԵՄ-ն չի ճանաչել և չի ճանաչի Ղրիմի բռնակցումը, «դա միջազգային իրավունքի խախտում է»: […]
16:11 18.03.2019
Ավստրալիան միացավ հակառուսական պատժամիջոցներին, որոնք տարածվում են Կերչի նեղուցում ուկրաինական նավերի զավթման հետ կապ ունեցող քաղաքացիների վրա: Պատժամիջոցներ են սահմանվելու նաև Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավարների դեմ,- այս մասին հաղորդում է Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիզե Փեյնը: «Այսօր ես հայտարարում եմ թիրախային ֆինանսական պատժամիջոցներ և արգելքներ ՌԴ 7 քաղաքացիների նկատմամբ այն դերակատարման համար, որը նրանք […]
15:50 18.03.2019
Իսրայելցի հայտնի քաղաքագետ, հանրային քաղաքական գործիչ Ավիգդոր Էսկինը, մեկնաբանելով ռուս-վրացական հարաբերությունները, ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի և ԵՏՄ-ի նկատմամբ իրականացվող իսրայելական քաղաքականության վրա: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: «Վրաստանը պետք է բարի կամք դրսևորի՝ հետխորհրդային տարածքում ինտեգրման առումով, սակայն ոչ ի վնաս Արևմուտքի հետ հարաբերությունների, այլ պետք է հետևի Իսրայելի օրինակին: Իսրայելը, ինչպես գիտեք, բավական սերտ […]
14:19 18.03.2019
Ռուսական լրատվամիջոցների երգիծական բաժինների ուշադրությունն այսօր գրավել է երկրի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը։ Նա նոութբուքով իրեն ցուցադրված լուսանկարներն ուսումնասիրել է խոշորացույցի միջոցով։ Դա եղել է քաղաքացիների ընդունելության ժամանակ: Նրա կողքին եղել են գործընկերները, սակայն ոչ ոք նրան չի հուշել, որ համակարգիչը թույլ է տալիս լուսանկարները խոշորացնել հենց ծրագրով։ Եվ ավելին, հենց Քննչական կոմիտեի լրատվական […]
14:09 18.03.2019
Նորզելանդացի հրաձիգը հրաժարվել է փաստաբանից: Նոր Զելանդիայի երկու մզկիթներում ահաբեկչություն իրականացնելու մեջ մեղադրվող Բրենթոն Տարրանտը պատրաստվում է անձամբ պաշտպանել իր շահերը դատարանում: Փաստաբան Ռիչարդ Փիթերսը, որը ներկայացնում էր նրա շահերը դատավարության նախնական փուլում, ասել է, որ 28-ամյա երիտասարդը հրաժարվում է պաշտպանի ծառայություններից: Հաջորդ դատական նիստը կկայանա ապրիլի 5-ին: Հիշեցնենք, որ Քրայստչերչ քաղաքի երկու մզկիթներում ահաբեկչության […]
12:32 18.03.2019
Միացյալ Նահանգների մայրաքաղաքում Ֆրանկոֆոնիայի այս տարվա փառատոնը բացվել է Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանատանը՝ Շառլ Ազնավուրին նվիրված երեկոյով, հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: «Ազնավուրն իրոք եզակի էր. նրա կերպարն իր մեջ կարողացավ մարմնավորել Ֆրանկոֆոնիայի էությունը՝ իր խորությամբ եւ միաժամանակ բազմազանությամբ»,- իր ելույթում ասել է Ֆրանկոֆոնիայի փառատոնում այժմ նախագահող Հայաստանի դեսպան Վարուժան Ներսեսյանը. Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանին հսկայական օգնության […]
12:25 18.03.2019
Կոլումբիական իշխանությունները հայտարարել են, որ Վենեսուելայի անվտանգության ուժերի շուրջ 1000 ներկայացուցիչներ փետրվարի 23-ից սկսած հեռացել են Կոլումբիայից: Համապատասխան հայտարարությունը տարածել է Կոլումբիայի ԱԳՆ -ն: «Փետրվարի 23-ից Կոլումբիա է ժամանել Վենեսուելայի անվտանգության ուժերի շուրջ 1000 ներկայացուցիչ, մոտ 400 հոգի էլ նրանց ընտանիքի անդամներ՝ պաշտպանություն փնտրելու համար: Հարգելով Վենեսուելայի քաղաքացիների հետ ունեցած եղբայրական կապերը, ազգային կառավարությունն աշխատում […]
12:17 18.03.2019
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունն ավարտել է «Ռոսգոսստրախ»-ի նախկին փոխնախագահ Սերգեյ Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործի հետաքննությունը: Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն: Ավելի վաղ գործարարին առաջադրված մեղադրանքներին՝ ապահովագրական ընկերությունից 6,1 մլրդ ռուբլի թալանելու և փողերի լվացման մասին, հետաքննության վերջին փուլում ավելացել է ևս մեկը՝ Խաչատուրովի կողմից սեփական ընկերության մոտ 2 մլրդ ռուբլու գույքի յուրացման հոդվածը: Սերգեյ […]
12:14 18.03.2019
ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում վառելիքի պայթյունի հետևանքով երկու մարդ է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է քաղաքի հրշեջ ծառայության մամուլի կենտրոնը: Նշվում է, որ հրշեջները ստացել են գազի հոտի մասին հաղորդագրություն և դեպքի վայրում հայտնաբերել են, որ վառելիքով ցիստեռնից արտահոսք է տեղի ունենում: «Պայթյուն է տեղի ունեցել, այուհետև հրդեհ է սկսվել: 72 հրշեջ կատարել են հրդեհաշիջման […]
11:02 18.03.2019
Առաջիկա օրերին խորհրդարանում բրեքսիթի համաձայնագրի շուրջ երրորդ քվեարկությունը տեղի կունենա:
10:12 18.03.2019
Horizon 2020-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում Է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14%, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո: Horizon 2020-ի Spreading Excellence & Widening Participation (Գերազանցության տարածում և մասնակցության ընդլայնում) գործողության Twinning ծրագրի նպատակն է Եվրամիության […]
09:40 18.03.2019
Մոլորակի բնակիչները 2018 թվականին իրականացրել են ավելի քան 1․4 մլրդ ուղևորություն։ Այս մասին են վկայում Euromonitor International ընկերության կողմից միջազգային զբոսաշրջային շուկայում կատարված հետազոտության տվյալները։ Փորձագետները պարզել են, որ ուղևորությունների թիվը 2017 թվականի համեմատ աճել է 5 տոկոսով, դրամական համարժեքով շուկայի աճը կազմում է 2․5 տրիլիոն դոլար։ Փորձագետներն ամենաակտիվ ճանապարհորդներ են անվանել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, […]
09:14 18.03.2019
Boeing ընկերությունն անցկացրել է աշխարհի ամենաերկար ուղևորատար ինքնաթիռի շնորհանդեսը, որին ներկա են գտնվել սահմանափակ թվով մասնակիցներ։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Boeing 777X նոր ինքնաթիռի երկարությունը 77 մետր է, թևերի բացվածքը՝ 72 մետր։ Ընկերությունը քաղավիացիայի պատմության մեջ առաջին անգամ կիրառել է թևերի ծալման տեխնոլոգիան։ Երկու շարժիչներով նոր ինքնաթիռի բազային մոդիֆիկացիան կդառնա 777-9X-ը, որը կարող է […]
08:31 18.03.2019
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է անել հնարավոր ամեն բան՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո Ղրիմը վերադարձնելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նա հայտարարել է, որ Կիևը երբեք չի գնա ոչ մի գաղտնի պայմանավորվածության։ Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից հետո հնարավոր է առաջընթաց՝ Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու հարցով։
07:57 18.03.2019
ЕА2 անվանումով խոշոր աստղակերպը (աստերոիդ) Երկրին է մոտենում։ NASA-ի հաղորդմամբ՝ մեր մոլորակի հետ աստղակերպի առավելագույն մերձեցումը տեղի կունենա մարտի 22-ին։ Այդ օրը Երկրի և երկնային մարմնի միջև հեռավորությունը կկազմի 305 հազար կմ, ինչը 80 հազար կմ-ով պակաս է մինչև Լուսին հեռավորությունից։ Մասնագետները նշում են, որ աստղակերպը շարժվում է մոտ 5 կմ/վ արագությամբ, իսկ դրա տրամագիծը […]
07:45 18.03.2019
Բելգիայի Արևելյան Ֆլանդրիա նահանգի Կնեսսելարե քաղաքում կայացած աճուրդում Արմանդո անունով փոստատար աղավնին վաճառվել է ռեկորդային՝ 1․25 մլն եվրոյով։ Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը։ Թռչնին գնել է Չինաստանի քաղաքացի։ Հայտնի է, որ չինացիները բարձր են գնահատում բելգիական աղավնիները։ 5-ամյա Արմանդոն լավագույններից մեկն է աղավնիների մրցավազքի պատմության մեջ։ Այն բազմաթիվ մրցանակներ ունի։ Այժմ աղավնու գլխավոր հանձնարարությունը […]
07:28 18.03.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել իր նախարարներին հրաժարական տալ՝ ազգային կառավարությունում վերակառուցում իրականացնելու համար։ Ինչպես իր թվիթերյան էջում հայտնել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը, նման խնդրանքով Մադուրոն դիմել է իշխանության ողջ գործադիր ճյուղին։ Ռոդրիգեսը հավելել է, որ վերակառուցման նպատակն է Սիմոն Բոլիվարի և Ուգո Չավեսի հայրենիքը ցանկացած սպառնալիքից պաշտպանելը։ Վենեսուելայում ճգնաժամը սրվել է այն […]
07:19 18.03.2019
ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հերքել է ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, թե Պենտագոնը ծրագրում է Սիրիայում 1000 զինծառայող թողնել։ Ավելի վաղ Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը Սիրիայում ծրագրում է շարունակել աշխատանքը քրդական ուժերի հետ՝ չնայած սահմանները հատելու և քրդերի վրա հարձակվելու Թուրքիայի սպառնալիքներին։ Թերթի […]