15:25 19.03.2019
«Ո՞նց կարող է այդպիսի բան լինի, դա կնշանակի, որ ՀԱՊԿ չկա»,- մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվի՝ Հայաստանի կարծիքը հաշվի չառնելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Այդտեղ էլ մեր դիրքորոշումը կառուցողական է, մեր գործընկերները համաձայն չեն դրա հետ, մեկնաբանության տեղ կա: ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնադրության մեջ պետք է հստակեցում մտցնենք, եթե ինչ-ինչ պատճառներով կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնավարման ժամկետը կիսատ է մնում, մեր դեպքում դա գործում որպես մեղադրյալ ներգրավվելու առիթն էր, կարող է՝ այդ մարդը այլ պաշտոնի նշանակվի, էլ չեմ ասում, տնից տեղից հեռու, մահանալ կա, պետք է կանոնակարգել, թե կիսատ մնալու դեպքում ոնց է կանոնակարգվում հարցը»:
Կառավարության ղեկավարը նշեց՝ կարծես թե այս կետի վրա եկել են համաձայնության, որ հստակ պետք է կանոնակարգել: Նա նաև անդրադարձավ այս հարցի վերաբերյալ, իր իսկ բնորոշմամբ, «ապոկալիպտիկ» գնահատականներին:
«Ասում էին՝ վայ, վայ, էս ինչ եղավ: Ի՞նչ եղավ, ոչ մի բան էլ չեղավ: Մենք ասում էինք՝ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են, ու մենք ապացուցեցինք դա, իսկ Հայաստանի շահերը լիարժեք պահպանվել են այս ընթացքում»,- ասաց նա:
Ժամկետներին անդրադառնալով՝ Փաշինյանը նշեց, որ այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում:
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակում17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:21 05.07.2025
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում էՀուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։ «Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության […] ...
17:10 05.07.2025
Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնինՀունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...
16:55 05.07.2025
Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը: Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Սաշա Պետրոսյանը (57 կգ), […] ...
16:42 05.07.2025
Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճՆիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...
16:27 05.07.2025
Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցելՍտամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...