TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

Նոր Զելանդիայում զենքի շրջանառությանը վերաբերող օրենքները կվերանայվեն

15:51 16.03.2019

Նոր Զելանդիայում կարող են վերանայել զենքի շրջանառությանն առնչվող օրենքերը: The New Zealand Herald-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը: Նման որոշում է կայացվել Քրայստչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Հաղորդվում է, որ ահաբեկչություն կատարած անձն այդ հանցագործություն իրականացնելիս արտոնված է եղել հրազեն կրել: «Ինձ հայտնել են, որ նա արտոնագիրն […]

̰
Սիրիական Բաղուզ բնակավայրի մոտ 3 ահաբեկիչներ ինքնապայթեցման են դիմել

15:41 16.03.2019

Սիրիայի Բաղուզ բնակավայրի սահմանային տարբեր անցակետերում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 3 մահապարտ զինյալներ ինքնապայթեցման են դիմել ԻՊ-ի վերջին պատվարը լքելիս: 3 մահապարտներից բացի, զոհվել է ևս 6 մարդ, մի քանիսն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Պայթյուններին հաջորդել է հրաձգությունը: Ավելի վաղ Սիրիայի դեմոկրատական ուժերի խոսնակը հայտարարել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի […]

̰
Գուայդոն «գրավել է» Citgo նավթային ընկերությունը

14:58 16.03.2019

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, դեռևս հունվարի 23-ին իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն հայտարարել է, որ այս պահին Citgo նավթային կորպորացիան գտնվում է իր վերահսկողության տակ: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում: Նա հայտարարել է, որ ընկերությունը կարող է փրկել երկրի համար կենսական նշնակություն ունեցող ակտիվները: «Իշխանությունները ցանկացել են գողանալ ամեն ինչ, սակայն մենք […]

̰
Ջեքսոնի երկրպագուները դատական հայց են ներկայացրել սկանդալային ֆիլմի հեղինակների դեմ

14:38 16.03.2019

Ֆրանսիայում փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի 3 ֆան ակումբներ դատի են տվել «Նեվերլենդը լքելով» ֆիլմի հեղինակներին ու դերակատարներին: Ֆիլմում երաժիշտին մեղադրում են մանկապղծության մեջ, գրում է NME պորտալը: Նրանց խոսքով` այն մարդիկ, ովքեր հայտարարում են, թե բռնության են ենթարկվել Ջեքսոնի կողմից, արատավորում են նրա հիշատակը:  

̰
Հայազգի «Ֆրեդի Մերկուրին» հիացրել է ռուսական «Голос»-ի ժյուրիին ու հանդիսատեսին

14:20 16.03.2019

Ռուսական երաժշտական «Голос Дети» մրցույթի լսումների հերթական փուլում ելույթ է ունեցել Դոնի Ռոստովից հայազգի Ռոբերտ Բագրատյանը: 13-ամյա հայ տղան կատարել է Queen խմբի հայտնի «The show must go on» երգը՝ իր կատարմամբ հիացնելով հանդիսատեսին ու ժյուրիի անդամներին: Դահլիճը ծափերով և «բրավո» կոչերով է ընդունել նրա կատարումը: Ռոբերտի ելույթի ժամանակ նրա կողմն են շրջվել ժյուրիի երկու […]

̰
Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ակցիան վերսկսվել է

14:05 16.03.2019

Ֆրանսիայում հերթական անգամ վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներն ընդդեմ վառելիքի գնաճի: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խաղաղ ցուցարարների մեջ կան նաև սևազգեստ խուլիգաններ, որոնք անկարգություններ են հրահրում: Նրանք ոստիկանների ուղղությամբ նետել են դյուրավառ հեղուկով շշեր և այրել անվադողեր, ինչին ի […]

̰
Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

13:58 16.03.2019

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում, արդեն իսկ կան միլիոնավոր դիտումներ: Կեցցե՛ հայ–հնդկական և Արցախ– Հնդկաստան բարեկամությունը»:  

̰
Էյֆելյան աշտարակի լույսերն անջատել են՝ ի հիշատակ Նոր Զելանդիայում տեղի ունեցած ողբերգության զոհերի

13:55 16.03.2019

Փարիզում գիշերն անջատել են Էյֆելյան աշտարակի լույսերը՝ ի հիշատակ Նոր Զելանդիայի Քրայստչըրչ քաղաքի երկու մզկիթներում կատարված հարձակման զոհերի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հիշեցնենք, որ հարձակման զոհերի թիվը հասել է 50-ի: Մոտ 50 մարդ էլ վիրավոր է: Հարձակման պահին մզկիթներում եղել է մոտ 500 մարդ: 🇬🇧 To pay tribute to the #Christchurch victims in […]

̰
Ինչպես է ձվածեղն ազդում սրտի վրա. The New York Times

13:46 16.03.2019

Որոշ փորձագետներ կարծում են, որ ձվածեղը վնաս չի պատճառում օրգանիզմին` չնայած խոլեստերինի մեծ քանակությանը: Ուրիշները պնդում են, որ ձվածեղը վտանգավոր է օրգանիզմի համար: Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ իրականությանը համապատասխանում է վերջինը, գրել է The New York Times-ը: Գիտական հետազոտությանը մասնակցել է 30 հազար մարդ: Այն ցույց է տվել, որ օրվա սննդաբաժնում յուրաքանչյուր հավելյալ […]

̰
Կանադայում բողոքի ակցիաներ են անցկացվել ընդդեմ ոստիկանական բռնությունների

13:27 16.03.2019

Կանադայի Մոնրեալ քաղաքում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` բողոքելու ոստիկանական բռնությունների դեմ: Ի նշան բողոքի՝ ակցիայի մասնակիցները փակել են քաղաքի մի շարք փողոցներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ցույցերի ընթացքում մասնակիցները ոստիկանների ուղղությամբ նետել են դյուրավառ նյութերով շշեր և կոտրել են տարբեր շինությունների ապակիները: Բողոքի ակցիաների ընթացքում եղել են նաև բախումներ ցուցարարների […]

̰
Աշխարհի ավելի քան 120 երկրներում բողոքի ցույցեր են ընդդեմ կլիմայական փոփոխությունների

13:15 16.03.2019

Աշխարհի ավելի քան 120 երկրներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ` բողոքելու կլիմայական փոփոխությունների դեմ: Ցուցարարները նաև բողոքում են, որ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում մոտալուտ աղետը կանխելու համար: Այս մասին հայտնում էRussia Today-ը: Մի շարք երկրներում բողոքի ակցիաներին են միացել հազարավոր աշակերտներ, ովքեր ի նշան բողոքի՝ հայտարարել են դասադուլ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել […]

̰
ԱՄՆ նախագահի թեկնածուն անհաջող կատակ է արել իր ընտանիքի մասին

12:55 16.03.2019

2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած դեմոկրատ Բետո Օ`Ռուրկը հայտնվել է սկանդալի կենտրոնում, գրում է Associated Press-ը: Նրան ամոթանք են տվել այն բանի համար, որ ասել է, թե իր կինը 3 երեխաներին դաստիարակել է «րբեմն իր մասնակցությամբ»: Ռուրկը ներողություն է խնդրել անհաջող հռետորաբանության համար և նշել, որ ցանկացել է ընդգծել իր կնոջ ներդրումը, […]

̰
Առաջիկայում Ռուսաստանը հավանաբար տարածքներ է զավթելու Շվեդիայից ու Ֆինլանդիայից․ Սաակաշվիլի

12:37 16.03.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ռեյտինգը նվազում է, ու հետխորհրդային երկրների տարածքների զավթումները կարող են բավարար չլինել այդ ռեյտինգի վերականգնման համար։ Առաջիկայում Ռուսաստանը զավթումները կշարունակի արդեն Եվրոպայում։ Իր եզրակացությունները Foreign Policy հեղինակավոր հանդեսում ներկայացրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Նա կարծիք է հայտնել, որ զավթման ենթակա տարածքները հավանաբար չեն լինի ՆԱՏՕ-ի անդամ երկրները, քանի որ […]

̰
Սլովակիայում այսօր նախագահ են ընտրում

11:46 16.03.2019

Սլովակիայում նախագահական ընտրություններ են սկսվել, հայտնում է РИА Новости–ին: Երկրում նախագահի պաշտոնի համար կպայքարի 13 թեկնածու: ԶԼՄ-ներն առանձնացնում են 3 ֆավորիտ`Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շևչովիչ, Գերագույն դատարանի նախկին գլխավոր դատավոր Շտեֆան Գարաբին և փաստաբան Զուզան Չապուտով: Ըստ հարցումների՝ նրանք 3-ն էլ առաջատար են: Ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան կիրակի:

̰
Նոր Զելանդիայում կատարված հարձակումների գլխավոր կասկածյալը կալանավորվել է

11:36 16.03.2019

Նոր Զելանդիայի Քրայստչըրչ քաղաքում երկու մզկիթների վրա տեղի ունեցած հարձակման գլխավոր կասկածյալ 28-ամյա Բրենթոն Թարանթը կալանավորվել է: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության հատկանիշներով: Այս մասին հայտնել է BBC-ն: Նոր Զելանդիայի վարչապետը հայտարարել է, որ այս հարձակումից հետո երկրում կխստացվի զենք կրելու վերաբերյալ օրենսդրությունը: Հիշեցնենք, որ Քրայստչըրչ քաղաքում երկու մզկիթների վրա տեղի ունեցած հարձակման […]

̰
Թրամփը վետո է կիրառել արտակարգ դրության մասին Կոնգրեսի բանաձևին

10:58 16.03.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վետո է կիրառել Կոնգրեսի այն որոշման վրա, որը արգելափակել էր հենց նախագահի հրամանագիրը։ Այդ հրամանագիրը Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար արտակարգ ռեժիմ սահմանելու մասին էր։ Որպեսզի հիմա Կոնգրեսը կարողանա հաղթահարի վետոն ու լիարժեք արգելափակի այդ հրամանագիրը, պետք է հավաքի քվեների 2/3, ընդ որում՝  և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում։ Ներկայացուցիչների […]

̰
Ալժիրում տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքի ակցիա են իրականացնում

10:56 16.03.2019

Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի խոշոր ակցիաները՝ չնայած այն հանգամանքին, որ նախագահը խոստացել է չառաջադրել իր թեկնածությունը հաջորդ ընտրություններին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տասնյակ հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ` այս անգամ պահանջելով նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկաի հրաժարականը: Իսկ տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ սրանք երկրում երբևէ տեղի ունեցած ամենախոշոր բողոքի ակցիաներն են: […]

̰
Ավելի քան 1 տասնյակ շուն հոշոտած կոկորդիլոսին ոստիկանները «ձերբակալել են»

01:01 16.03.2019

Ավստրալիայում ոստիկաններին հաջողվել է ավելի քան 600 կիլոգրամ կշռող կոկորդիլոսի բռնել: Այս մասին հայտնում է 9 NEWS-ը: Հաղորդվում է, որ երկկենցաղն անցած մի քանի տարիների ընթացքում հասցրել է 12 շուն ուտել, իսկ վերջերս հարձակվել է տեղի բնակիչներից մեկի վրա: Տեղի բնակիչների բազմաթիվ բողոքներից հետո Ավստրալիայի իրավապահներին հաջողվել է բռնել կենդանուն ու տեղափոխել տեղի բանտերից մեկի […]

̰
Արտասահմանյան համացանցային հարթակն անդրադարձել է Ադրբեջանում հայերի ու հայկականի հանդեպ վերաբերմունքին

00:51 16.03.2019

Perito-Burrito համացանցային հարթակը հոդված է հրապարակել՝ նվիրված հարևան Ադրբեջանին: Այստեղ հեղինակը ներկայացնում է այդ երկրի յուրահատկությունները, ընդ որում, և՛ դրական և՛ ոչ այնքան հաճելի: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ աղբյուրը հայտնում է, որ Ադրբեջանի սահմանը հատելուց հետո զբոսաշրջիկների մոտ կարող են որոշ խնդիրներ առաջանալ: Հաղորդվում է, որ այդ երկրում զբոսաշրջիկներին կարող են բարեհամբույր ուրախ ժամանց մաղթել ու ներս […]

̰
Հայտնի դերասանուհուն համացանցի օգտատերերը նմանեցրել են Բրեդ Փիթին

00:43 16.03.2019

«Իսկական տղաներ» սերիալի դերասանուհուն համացանցի օգտատերերը նմանեցրել են հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթին: Այս մասին հայտնում է korrespondent-ը: Հաղորդվում է, որ 33-ամյա Եկատերինա Շպիցին անգամ անվանել են «Բրեդ Փիթի կին տարբերակ»: «Այս նկարում Դուք ինձ Բրեդ Փիթին հիշեցրիք: Ավելի ճիշտ՝ եթե Բրեդ Փիթը կին լիներ»,- գրել է օգտատերերից մեկը։ Տեսակետ է հնչել անգամ, որ ժամանակին «Միստր […]

̰
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շնաձուկը «համբուրել» է ջրասուզորդին

00:17 16.03.2019

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքին մոտ գտնվող ափերից մեկում շնաձուկը «համբուրել» է ջրասուզորդին: Միջադեպի վերաբերյալ տեսանյութը ջրասուզորդը հրապարակել է Instagram-ում: Օվկիանոսագետ Քեյվին Շմիդթը սուզվել էր Քեյփթաունի ափերին մոտ տարածքում: Նրան հանդիպել էր «հետաքրքրասեր» կապույտ շնաձուկը: Կենդանին մոտեցել էր տղամարդուն և «համբուրել» նրա գլխի հատվածը: https://www.instagram.com/p/Bu1cYfHFm3-/?utm_source=ig_embed      

̰
Հյուսիսային Կորեայի նախագահի եղբորը սպանած կնոջը հոգեբուժարան են տեղափոխել

23:54 15.03.2019

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի ավագ եղբորը՝ Կին Չեն Նամին սպանելու մեղադրանքով կալանավորված կնոջը հոգեբուժարան են տեղափոխել: Այս մասին հայտնում է Star-ը: Աղբյուրը հայտնում է, որ կնոջ մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել այն բանից հետո, երբ նա սթրես է տարել՝ իմանալով, որ իր խափանման միջոց կալանավորումն ուժի մեջ է մնալու: Հաղորդվում է, որ նրան […]

̰
Սիրիական բանակը Իդլիբի շրջանում ահաբեկիչների խումբ է ոչնչացրել

23:30 15.03.2019

Սիրիական բանակն Իդլիբում ահաբեկիչների է ոչնչացրել, հայտնում է Ikhbariya-ն: «Սիրիական բանակի հրետանին գրավել է Իդլիբի ան Նակիր գյուղում գտնվող ահաբեկչական շտաբերը: Ահաբեկիչների մեջ կան զահվածներ և վիրավորներ. ոչնչացվել են նրանց փոխադրամիջոցները».- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Սիրիայի մոտ 40 հազար քաղաքացիներ, որոնք մասնակից են եղել անօրինական զինված կազմավորումների շարքերում մարտական գործողությունների, համաներում են ստացել […]

̰
Տիգրան Սարգսյանը ԱՊՀ երկրների կառավարություններին կոչ է արել միանալ տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին

23:03 15.03.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների կառավարություններին տնտեսության թվայնացման համատեղ աշխատանքներին միանալու կոչ է արել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, Սարգսյանն այս մասին ասել է մարտի 15-ին տեղի ունեցած Տնտեսական միջազգային համաժողովի լիագումար նիստի ընթացքում: «Այսօր, երբ մենք ձևավորում ենք թվային նախագծերի ճարտարապետությունն ու դիզայնը, շատ […]

̰
ԱՄՆ-ում տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է ուժեղ քամին կողաշրջում բեռնատարը

20:10 15.03.2019

ԱՄՆ-ում տեսախցիկը ֆիքսել է այն պահը, թե ինչպես է ուժեղ քամին գետնից պոկում բեռնատարը: Դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Ամարիլլո քաղաքում: Կատարվածը նկարահանել է ականատեսը: Կադրում լսվում է տղամարդու ձայնը, երբ նա անընդհատ կրկնում է «Աստվա´ծ իմ»: Հաղորդվում է, որ քաղաքում քամու արագությունը հասել է 120կմ/ժ-ի:  

̰
ՀՀ ՊՆ-ն և ՆԱՏՕ-ն անցկացրել են բարեվարքության թեմայով բարձրաստիճան խորհրդաժողով

18:59 15.03.2019

Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում մարտի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի թիմի հետ համատեղ ՊՆ վարչական համալիրում անցկացրել է Բարեվարքության ամրապնդման ծրագրի բարձրաստիճան առաջնորդների օրվա խորհրդաժողով՝ նվիրված բարեվարքության և լավ կառավարման բարեփոխումների հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Խորհրդաժողովին մասնակցել են ՀՀ պաշտպանական գերատեսչության […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին

18:56 15.03.2019

ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 15-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում մարտի 7-ին ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին: Ավելի վաղ հայտնել էինք` Հալեպում հայ սակրավոր է վիրավորվել:

̰
Նոր Զելանդիայում 240 հազար դոլար է հավաքվել ահաբեկչության հետևանքով տուժածներին օգնելու համար

18:40 15.03.2019

Ավելի քան 243 հազար դոլար է հավաքվել «Givealittle» հիմնադրամի կողմից Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների ընտանիքներին օգնելու համար: Այս մասին հաղորդվում է  հիմնադրամի պաշտոնական կայքում: «Տասնյակ մարդիկ են զոհվել, շատերն  էլ վնասվածքներ են ստացել փոխհրաձգության հետևանքով: Նրանք մեր օգնության կարիքն են զգում, արժանի են մեր աջակցությանը: Այս էջում բոլոր ֆինանսական օգնությունները և ռեսուրսները […]

̰
Հայաստանն ու Նոր Զելանդիան պարզում են ահաբեկիչների զենքերի վրա հայերեն գրության մանրամասները

18:37 15.03.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կապի մեջ է Նոր Զելանդիայի իշխանությունների հետ: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են «Արմենպրես»-ին՝ ի պատասխան հարցմանը՝ արդյոք Հայաստանի համապատասխան մարմիններն ուշադրության տակ առել են այն հանգամանքը, որ Նոր Զելանդիայում մզկիթների վրա զինված հարձակում գործած անձանց զենքի վրա տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերեն գրություն կա: «Մենք կապի մեջ ենք Նոր Զելանդիայի […]

̰
Ինչպե՞ս է Նոր Զելանդիայի ահաբեկչությունը կապված Վրաստանի հետ. պարզվում են մանրամասները

17:59 15.03.2019

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն արդեն համագործակցում է ռազմավարական գործընկերների հետ, որպեսզի Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ ձերբակալված անձանց և առգրավված զենքի մասին ստանա տեղեկություն: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը: Արտասահմանյան մամուլում հրապարակվել են Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական ակտի ժամանակ կիրառված զենքի պահունակների լուսանկարները: Դրանց վրա զետեղված էին խորհրդանիշներ […]

̰
BACK_TO_TOP