TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

ԱՇԽԱՐՀ

Նաչալովայի բժիշկը նրա մահը որակել է որպես ճակատագրական պատահականություն

00:00 18.03.2019

Նաչալովայի բժիշկը՝ Վալերի Շուրովը,  երգչուհու մահը որակել է որպես ճակատագրական պատահականություն։ Նրա խոսքերով՝ դժբախտ պատահարի խթան է հանդիսացել երգչուհու ոտքի վերքը։ «Ոտքի վերքից ինֆեկցիա է անցել, ինչի հետևանքով փտախտ է առաջացել։ Մինչև վերջին օրը մենք չէինք մտածում, որ ամեն ինչ այսպես կավարտվի»,- «Комсомольская правда»-ի հետ զրույցում ասել է բժիշկը։ Շուրովը Նաչալովային սկսել է բուժել շուրջ […]

̰
«Սև արկղերի» տվյալներով՝ Ինդոնեզիայի և Եթովպիայի ավիավթարները նման են

23:34 17.03.2019

Ethiopian Airlines-ի ինքնաթիռի բորտային ինքնագրիչից ստացված նախնական տեղեկությունների համաձայն՝ Ինդոնեզիայի և Եթովպիայի ավիավթարներն «ակնհայտ նման են»։ Այդ մասին հայտնել է Եթովպիայի տրանսպորտի նախարար Դագմավիտ Մոգեսը, հայտնում է Associated Press-ը։ ««Սև արկղերը» լավ վիճակում են եղել, ինչը թույլ է տվել մեզ ստանալ դրանում առկա գրեթե ողջ տեղեկատվությունը»,- հայտնել է Եթովպիայի տրանսպորտի նախարարը։ Մոգեսը հայտնել է նաև, […]

̰
Մոսկվայից ուղևորվող Boeing-738 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սոչիում

22:59 17.03.2019

Մոսկվայի օդանավակայանից ուղևորվող Boeing-738 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սոչիում։ Այս մասին հայտնում է РЕН ТВ–ն։ Աղբյուրի տվյալներով՝ արտակարգ վայրէջքի պատճառն ինքնաթիռի տեխնիկական անսարքությունն է։ Ինչպես նշվում է, ինքնաթիռում 106 մարդ է եղել՝ ներառյալ անձնակազմի անդամները։ Տուժածներ չկան։

̰
Արտասովոր դեպք․ ամերիկուհին 9 րոպեում 6 երեխա է լույս աշխարհ բերել

22:30 17.03.2019

Տեխասի բնակչուհին 9 րոպեում երեք երկվորյակ է լույս աշխարհ բերել։ Այս մասին ասված է հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։ Այս արտասովոր դեպքը գրավել Hindustantimes-ի ուշադրությունը։ Ինչպես հաղորդվում է, ամերիկուհին ծննդաբերել է 4:50-4:59-ի սահմաններում։ Սկզբում լույս աշխարհ են եկել 4 տղան, այնուհետև երկու աղջիկը։ Բուժհաստատությունից հայտնում են, որ վեցյակի ծնունդ հանդիպում է 4.7 մլրդ-ից 1-ի […]

̰
21-րդ դարի ամենաանհաջող գյուտերը

21:40 17.03.2019

MIT Technology Review ընկերության մասնագետները գնահատել են 21-րդ դարի ամենաանհաջող տեխնոլոգիական  գյուտերը: 1.Սեգուեյ  Այդ տրանսպորտային նորամուծությունը շատ վտանգավոր է: Դրա ստեղծողը՝ հենց Ջիմի Հեսելդեն է  եղել առաջին «զոհ»ը: Նա ջախջախվել է իր իսկ ստեղծած երկանիվ տրասպորտով: Սկզբում հայտարարվեց, թե սեգվեյը կփոխի ժամանակակից քաղաքների դեմքը: Սակայն բանն այն է, որ իրականում երկանիվ սկուտերով տեղաշարժվելիս մարդիկ բավական […]

̰
Բոլթոնը հայտնել է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների բարդացման պատճառը

21:18 17.03.2019

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդների հայտարարությունները՝ Ռուսաստանի հետ նրա «դավադրության» մասին, խանգարում են առաջընթացի հասնել երկու երկրների հարաբերություններում։ «Կարծում եմ՝ դժվար է առաջընթացի հասնել Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություներում, երբ ամենը, ինչ արվում է, կիրառվում է քաղաքական հակառակորդների կողմից՝ ցույց տալու համար Ռուսաստանի հետ դավադրության ինչ-որ […]

̰
Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով ավելի քան 20 ուժային է զոհվել

20:57 17.03.2019

Աֆղանստանի անվտանգության ուժերի առնվազն 22 աշխատակից է զոհվել, ևս 12-ը վնասվածքներ են ստացել երկրի հյուսիսարևմտյան Ֆարյաբ նահանգում «Թալիբան» արմատական շարժման գրոհայինների հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է pajhwok պորտալը՝ հղում անելով տեղացի պաշտոնյայի։ Հարձակումը տեղի է ունեցել Կայսար շրջանում։ Անվտանգության ուժերի ևս 3 աշխատակից պատանդառվել է գրոհայինների կողմից։

̰
Ռազմական խոշոր ծախսերի պատճառով ԱՄՆ-ին սնանկություն է սպառնում

19:03 17.03.2019

ԱՄՆ-ի պարտքի անընդհատ աճի հիմնական մեղավորներն են երկրի ռազմարդյունաբերական համալիրն ու ոչ կոմպետենտ ղեկավարությունը: Այս մասին գրել է Ռազերֆորդի ինստիտուտի ղեկավար, հասարակական գործիչ  Ջոն Ուայթհեդը Counter Punch պարբերականի իր հոդվածում: «Ի վերջո, ռազմական կայսրություններն անխուսափելիորեն վերանում են, ձգվում են, ու ամեն ինչ հասնում է վերջին լումային… Ամերիկյան կայսրությունն արդեն քանդվում է»,- ասել է Ուայթհեդը: Նրա […]

̰
Աշխարհում նշում են Սուրբ Պատրիկի տոնը

17:58 17.03.2019

Այսօր աշխարհի տարբեր անկյուններում նշում են Սուրբ Պատրիկի օրը: Այս տոնը սկզբնավորվել է  Իռլանդիայում և հետագայում տարածվել է ամբողջ աշխարհում: Օրվա խորհրդանիշներից մեկը կանաչ գույնն է, ինչպես նաև յուրատեսակ գլխարկները: Սուրբ Պատրիկի օրը շատ փաբերում մատուցում են նաև կանաչ գույնի գարեջուր, կանաչ բուրգեր ու պիցցա: Իսկ Չիկագոյում ավանդական է դարձել մարտի 17-ին գետերը կանաչով ներկելը։

̰
Facebook-ը մեկ օրում ջնջել է Նոր Զելանդիայի ահաբեկչության վերաբերյալ 1,5 մլն տեսանյութ

17:30 17.03.2019

Facebook-ի ղեկավարությունը մեկ օրում ջնջել է 1,5 մլն տեսանյութ, որոնցում կային կադրեր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչությունից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Մենք 24 ժամվա ընթացքում ջնջել ենք 1,5 մլն տեսանյութ աշխարհի բոլոր այն օգտատերերի հաշիվներից, որոնցում կային կադրեր Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից: 1,2 մլն տեսանյութերն արգելափակվել են հենց հրապարակման պահին»,- ասված […]

̰
Ինդոնեզիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 63-ի

17:15 17.03.2019

Ինդոնեզիայի Պապուա արվարձանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 63-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 42 զոհի մասին: Տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Հորդառատ անձրևներից հետո շաբաթ օրվանից ջրհեղեղ է սկսվել։ Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տասնյակ տներ վնասվել են և մնացել են ջրի տակ:

̰
Լոնդոնի մզկիթներից մեկում հարձակվել են ծխականների վրա

14:21 17.03.2019

Լոնդոնի Ուայթչեփել շրջանում մուրճերով զինված երկու անձինք հարձակվել են մզկիթի այցելուների վրա։ Այս մասին գրում է The Sun-ը։ Դեպքը տեղի է ունեցել ուրբաթօրյա նամազի ժամանակ։ Մուրճերով զինված անձինք հարձակվել են աղոթող մարդկանց վրա՝ բղավելով՝ «Ահաբեկիչնե˜ր»։ Բրիտանական ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով տուժել է ասիական ծագմամբ 27-ամյա մի տղամարդ։ Նա գլխի վնասվածք է ստացել։ Հարձակվողներին հաջողվել է […]

̰
Google-ն աջակցում է Չինաստանի բանակին․ Թրամփ

11:32 17.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Google կորպորացիան աջակցում է Չինաստանին ու չինական բանակին, սակայն ոչ ԱՄՆ-ին։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում։ «Սարսափելի է»,-հայտարարել է Թրամփը՝ մեկնաբանելով այդ իրավիճակը։ Սպիտակ տան ղեկավարը նշել է նաև, որ Google-ն օգնել է «անազնիվ» Հիլարի Քլինթոնին նախագահական քարոզարշավում, և դա ավարտվել է նրա պարտությամբ։ Դա, […]

̰
Ջեքսոնի դուստրը հերքել է ինքնասպանության փորձի մասին լուրերը

10:16 17.03.2019

Հանգուցյալ փոփ արքա Մայքլ Ջեքսոնի դուստրը հերքել է ինքնասպանության փորձի և հոսպիտալացման մասին տեղեկությունը՝ մեղադրելով TMZ պորտալին կեղծիք տարածելու մեջ։ Պարբերականը հայտնել էր, որ 20-ամյա Փերիսը հրատապ հոսպիտալացվել է կյանքին վերջ տալու փորձից հետո։Պարբերականը հղում էր արել ականատեսներին, որոնց խոսքով՝ Փերիսի լոսանջելեսյան տան մոտ եղել են բժիշկներ և ոստիկաններ։ Բժիշկներն իբրև թե հստակեցրել էին, որ […]

̰
Ջրհեղեղ Ինդոնեզիայում․ կա ավելի քան 40 զոհ

10:02 17.03.2019

Ինդոնեզական Պապուա նահանգում տեղատարափ անձրևներից առաջացած հեղեղումները 42 մարդու կյանք են խլել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մի քանի տասնյակ մարդ համարվում է անհետ կորած։ Հաղորդվում է 20 վիրավորի մասին։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Korban banjir bandang di Sentai terus bertambah. HinggaMinggu (17/3/2019) pukul 08.30 WIB, tercatat dampak banjir bandang sebanyak 42 orang meninggal […]

̰
Սերբիայում ցուցարարները զավթել են պետական հեռուստատեսության շենքը

09:47 17.03.2019

Սերբիայում զանգվածային հակակառավարական ակցիայի ընթացքում մի քանի տասնյակ ցուցարարներ ներխուժել են РТС հեռուստատեսության շենք։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, ցուցարարները գրավել են շենքի երկու մուտքերն ու սկսել հավկիթներ նետել։ Այնուհետև մուտք են գործել հաստատություն և պատերին թռուցիկներ սոսնձել։ Ավելի ուշ հատուկ ջոկատայիններն առանց ուժի կիրառման նրանց դուրս են բերել հեռուստակենտրոնից, հայտնել է ՆԳ նախարար Նեբոյշա […]

̰
Աֆրիկայի հարավում ցիկլոնի զոհն է դարձել 140 մարդ

09:32 17.03.2019

Հզոր «Իդայ» ցիկլոնի հետևանքով, որը պատուհասել է Մոզամբիկին, Զիմբաբվեին ու Մալավիին, զոհվել է ավելի քան 140 մարդ, տուժել են հարյուրավոր մարդիկ, իսկ աղքատ շրջաններում տասնյակ հազարավոր բնակիչներ կտրվել են արտաքին աշխարհից ու կապի միջոցից։ AP-ի հաղորդմամբ՝ ամենից շատ տուժել է Մոզամբիկի կենտրոնական նավահանգստային Բեյրա քաղաքը։ Այնուհետև փոթորիկը շարժվել է արևմուտք՝ հարևան երկրներ։ Ցիկլոնի հարվածից տներ, […]

̰
Մակրոնը ցուցարարներին մեղադրել է հանրապետությունը ոչնչացնելու փորձի մեջ

09:20 17.03.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է «դեղին բաճկոնավորներին»՝ մեղադրելով նրանց հանրապետությունը ոչնչացնելու փորձի մեջ։ «Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ելիսեյան դաշտերում, արդեն ցույց չի կոչվում։ Դրանք մարդիկ են, ովքեր ցանկանում են ոչնչացնել հանրապետությունը»,-գրել է Մակրոնն իր թվիթերյան էջում։ Նա հայտնել է, որ ցանկանում է խիստ որոշումներ ընդունել, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա։ Ցուցարարները երեկ […]

̰
Յուլյա Նաչալովայի հայրը հայտնել է երգչուհու մահվան պատճառը

23:02 16.03.2019

Յուլյա Նաչալովայի հայրը՝ պրոդյուսեր Վիկտոր Նաչալովը, «Москва» գործակալությանը հայտնել է որ դստեր մահվան պատճառն աբսցեսն է (թարախակույտ)։ «Մահվան պատճառն աբսցեսն է։ Քաղաքացիական հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ տեղեկատվությունն ավելի ուշ կհստակեցնենք»,- ասել է Վիկտոր Նաչալովը։ Ավելի վաղ երգչուհու PR մենեջեր Աննա Իսաևան Instagram-ում հայտնել է, որ Յուլյա Նաչալովան մահացել է 38 տարեկան հասակում։    

̰
«Դեղին բաճկոնները» Փարիզում դարձյալ քաոսային վիճակ են ստեղծել

22:03 16.03.2019

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ և ոստիկանների հետ բախումներ: Բողոքի ակցիայի մասնակիցները հարձակվում էին ոստիկանական մեքենաների վրա և կոտրում էին հանրահայտ բրենդային խանութների և ռեստորանների ցուցափեղկերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Des habitants aperçus aux fenêtres de l'immeuble en feu. #Acte18 #GiletsJaunes #GiletsJaunesparis pic.twitter.com/bmoVEa4Gh3 — AnthoZ […]

̰
Յուլյա Նաչալովան մահացել է

21:31 16.03.2019

Երգչուհի, հաղորդավարուհի Յուլյա Նաչալովան շաբաթ երեկոյան մահացել է, RIA novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երգչուհու PR տնօրեն Աննա Իսաևան Instagram-ի իր էջում։ Երկուշաբթի օրը՝ մարտի 8-ին, երգչուհուն տեղափոխել են մոսկովյան հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք։ Նշվում էր, որ հոսպիտալացման պատճառը արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումն է։ Այսօր ավելի վաղ Նաչալովայի հայրը հայտնել է, որ երգչուհու […]

̰
Telegram-ի աշխատանքը զանգվածային խափանումից հետո վերականգնվել է

21:03 16.03.2019

Telegram-ի թիմը հայտնել է, որ մեսենջերի աշխատանքը խափանումներից հետո արդեն վերականգնվել է։ Խափանումները սկսվել են Երևանի ժամանակով 16։00-ի սահմաններում։ Downdetector-ի տվյալներով՝ տարբեր երկրների օգտատերեր (այդ թվում՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայից, Թուրքիայի և ԱՄՆ-ի) դժվարություններ են ունեցել հաղորդագրություն ուղարկելիս և ստանալիս, համակարգ մուտք գործելիս։ «Այժմ աշխատանքը վերականգնվել է։ Ներողություն ենք խնդրում պատճառված անհարմարությունների համար։ Եթե […]

̰
Զիմբաբվեին պատուհասած ցիկլոնն ավելի քան 20 մարդու կյանք է խլել. հարյուրավոր մարդիկ են անհետացել

19:30 16.03.2019

Զիմբաբվեում 24 մարդ դարձել է արևադարձային «Իդայ» ցիկլոնի զոհը: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով այդ երկրի Տեղեկատվության նախարարությանը: Եղանակային անոմալ դրսևորումներից բազմաթիվ տներ, կամուրջներ, հոսանքալարեր են վնասվել: Փողոցներն ամբողջությամբ հեղեղված են: Մոտ 100 մարդ անհետ կորած է համարվում:

̰
Դանիայում անձնագիր ստանալու համար ձեռքսեղմումը կդառնա պարտադիր

19:15 16.03.2019

Ոչ մի քաղաքացիություն՝ առանց ձեռքսեղմման. այս տարվանից Դանիայում գործում է նմանատիպ օրենք: «Կարելի է լեզուն սովորել, աշխատանք գտնել, հարկերը վճարել և երկար ապրել երկրում, բայց եթե անձնագրի հանձնման արարողության ժամանակ չսեղմես քաղաքապետարանի ներկայացուցչի ձեռքը, ապա անձնագիր չես ստանա: Դանիայի իշխանությունները համարում են, որ դա իրենց մշակույթի շատ կարևոր մասն է, որը չի կարելի անտեսել՝ չնայած […]

̰
Ֆրանսիայում 64 ցուցարար է ձերբակալվել

18:25 16.03.2019

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաներն ընդդեմ վառելիքի գնաճի վերածվել են զանգվածային անկարգությունների: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փարիզում խաղաղ ցուցարարների մեջ կան նաև սևազգեստ խուլիգաններ, որոնք անկարգություններ են հրահրում: Նրանք ոստիկանների ուղղությամբ նետել են դյուրավառ հեղուկով շշեր և այրել շինություններ, ինչին ի պատասխան՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, գործի դրել ջրցան մեքենաներ: Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն էլ […]

̰
Մեքսիկայում մոտ 20 մարդու մասնատված մարմին է հայտնաբերվել

17:51 16.03.2019

Մեքսիկայի կոյուղիներից մեկում մարդկային մարմնի մնացորդներով տոպրակներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Daily mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տոպրակները հայտնաբերվել են Գուադալահարա քաղաքում: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածներից 18-ը տղամարդիկ են, մեկը՝ կին: Խալիսկո նահանգի դատախազը չի բացառել հետագայում այլ սպանվածների հայտնաբերելու հնարավորությունը: Ոստիկաններն այդ մասին տեղեկացել են ահազանգով: Այժմ հետաքննություն է կատարվում՝ պարզելու համար՝ […]

̰
Հետխորհրդային տարածքի ո՞ր երկրում է բջջային ինտերնետն ամենաէժանը

17:14 16.03.2019

Հետխորհրդային տարածքի երկրների շրջանում ամենաէժան բջջային ինտերնետը Ղրղզստանում է, Ղազախստանում և Ուկրաինայում, իսկ ամենից թանկը՝ Տաջիկստանում, Լատվիայում և Թուրքմենստանում: Հայաստանը բջջային ինտերնետի մատչելիության առումով հետխորհրդային տարածքում 5-րդն է, 4-րդ տեղում Ռուսաստանն է: Տվյալները ներկայացրել է Настоящее время-ն:

̰
Boeing-ը ծրագրային ապահովման թարմացում կիրականացնի

17:08 16.03.2019

Boeing ավիաընկերությունը մտադիր է բարելավել 737 MAX ինքնաթիռների ծրագրային համակարգը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրին: Հաղորդվում է, որ ծրագրային ապահովման փոփոխություններն ավարտին կհասցվեն արդեն մեկ շաբաթից: Նախատեսվում է մի քանի առանցքային ծրագրային համակարգեր ամբողջությամբ փոփոխության ենթարկել: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, […]

̰
ՌԴ-ն խոստացել է պատասխանել ԵՄ-ի նոր պատժամիջոցներին

16:33 16.03.2019

ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է պատասխանել Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ԵՄ-ի սահմանած նոր հակառուսական պատժամիջոցներին, հայտնում է korrespondent-ը: Ռուսական կողմը նշում է, որ այդ քայլն անպատասխան չի թողնի: Մոսկվան մեղադրել է Բրյուսելին ցինիզմի և երկերեսանիության մեջ՝ նշելով, որ խոսքը վերաբերում է Կերչի նեղուցում կոշտ սադրանքի դիմած սահմանապահներին: ՌԴ-ն կարծում է, որ ԵՄ-ն չի հարգում […]

̰
Ղրիմի անեքսիայի օրն է. ԱՄՆ-ն և Թուրքիան հայտարարություններ են արել

16:24 16.03.2019

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը և Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես են եկել հայտարարություններով, որոնցում շեշտվում է թերակղզում անցկացված հանրաքվեի անօրինականությունը, և այն փաստը, որ այդ երկրները երբեք չեն ճանաչի Ղրիմի միակցումը: «Միացյալ Նահանգները չի ճանաչում և չի ճանաչի Ղրիմի նկատմամբ Կրեմլի վերահսկողությունը», – նշվում է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան Twitter- ում: Զեկույցում նաև նշում է, որ ԱՄՆ Ռազմածովային ուժերի […]

̰
BACK_TO_TOP