TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ամեն բան անելու ենք Իրանի համաձայնագիրը պահպանելու ուղղությամբ. Զախարովա

17:51 15.03.2019

Իրանի միջուկային համաձայնագրի կողմ երկրներն կանեն ամեն բան՝ թույլ չտալու ԱՄՆ կողմից համաձայնագրի խզումը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Համատեղ հանձնաժողովի անդամները լի են վճռականությամբ՝ դիմագրավելու ԱՄՆ կողմից պատժամիջոցային հարձակումների դեմ և թույլ չեն տա ավելի վաղ հաստատված պայմանավորվածությունների չեղարկում, որոնք 2015 թվականին կնքված համաձայնագրի […]

̰
Ռուսական օդանավակայանների կողմից մատուցվող ծառայությունների սակագները կհամահարթեցվեն ԵԱՏՄ անդամ-պետությունների կտրվածքով. Շաբոյան

17:31 15.03.2019

Հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը ամիսներ առաջ դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ դժգոհելով ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից: Ըստ բողոքի, չնայած Հայաստանն ու Ռուսաստանը ԵԱՏՄ անդամ երկրներ են, սակայն ՌԴ օդանավակայանները հայկական փոխադրողներին դիտարկում են իբրև արտասահմանյան, ու սպասարկման և այլ ծառայությունների համար նրանց հանդեպ կիրառում են ավելի բարձր գներ, քան տեղական ավիափոխադրողների: Այս […]

̰
Սերժ Թանկյանը ցավակցել է Նոր Զելանդիայում հրաձգությունից մահացածների հարազատներին

17:28 15.03.2019

Ամերիկահայ երգիչ Սեր Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում ցավակցություն  է հայտնել Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում տեղի ունեցած հրաձգության զոհերի հարազատներին։ Նա գրել է, որ սիրտը կոտրվում է Նոր Զելանդիայում այսպիսի բռնություններ տեսնելիս։ «Նոր Զելանդիան գուցե կատարյալ չէ, բայց այս մոլորակի ամենալավ տեղերից մեկն է, և մենք թույլ չենք տալու, որ դա փոխվի»,- գրել է Թանկյանը։ https://www.facebook.com/SerjTankian/posts/10157059451279798 […]

̰
Ուկրաինայից Հայաստան կանոնավոր չվերթներ կիրականացվեն

17:20 15.03.2019

Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը կանոնավոր չվերթ է մեկնարկում դեպի Երևան: Այս մասին հայտնում է avianews-ը: Աղբյուրը հայտնում է, որ չվերթները նախատեսվում է սկսել այս տարվա մայիսի 17-ից: Կիև-Երևան թռիչքները կիրականացվեն ամեն շաբաթ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Մինչև 7 կգ ուղեբեռի դեպքում չվերթի տոմսերի գինը կսկսվի 1829 գրիվնայից:

̰
Թրամփը ցավակցել է Նոր Զելանդիայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ

17:17 15.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայի իշխանություններին այդ երկրի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Իր ցավակցությունը նա հայտնել է թվիթերյան գրառմամբ՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է ամեն ձևով աջակցել Նոր Զելանդիային: «Հայտնում եմ իմ ամենաջերմ ցավակցությունն ու համակրանքը նորզելանդացիներին: 49 մարդ զոհվել է, շատերը լուրջ վիրավորվել են: ԱՄՆ իր աջակցությունն է […]

̰
Նորզելանդացի հրաձիգի զենքի վրա նաև հայատառ գրառում կա

17:15 15.03.2019

Նոր Զելանդիայում մզկիթների վրա հարձակում գործած անձանց զենքի պահունակների վրա տարբեր լեզուներով, այդ թվում և հայերենով գրառումներ կան։ Այս մասին հայտնի է դառնում հենց հրաձիգների տարածած տեսանյութերից։ Հայերեն, վրացերեն, ռուսերեն և այլ լեզուներով արված գրառումներում հիշատակվում են պատմական իրադարձություններ, որոնց ժամանակ մուսուլմանական պետությունների բանակները, մասնավորապես Օսմանյան բանակը, խոշոր պարտություններ են կրել։ Հայերեն գրառումով հիշատակվում է […]

̰
Քաղաքը շուտով ջրածածկ կլինի. Նյու Յորքի քաղաքապետն ահազանգում է

16:59 15.03.2019

Նյու Յորքի քաղաքապետն ասել է, որ շուտով քաղաքը ջրի տակ կանցնի: Բիլ դե Բլազիոյի խոսքերով` դա տեղի կունենա գլոբալ տաքացման հետևանքով: Մասնագետների հաշվարկներով` արդեն 2050 թվականին Մանհեթենի 37 տոկոսը կհայտնվի ջրածածկ հատվածում, եթե դրա դեմ  արդեն այսօրվանից լուրջ միջոցառումներ չձեռնարկվեն: Ավելի սարսափելի կլինի իրավիճակը 2100 թվականին, երբ համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացած կլինի 2 մետրով: Այդ […]

̰
Հիվանդին վնաս հասցնելու մեջ մեղադրվող հայ պլաստիկ վիրաբույժը ստի դետեկտորի թեստ է անցել

16:40 15.03.2019

Հայաստանցի պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող Անդրեյ Մալախովի թոք շոուի ժամանակ պատմել է իրեն հասցեագրվող մեղադրանքի մասին: Ստեփանյանը մեղադրվում է Կարոլինա Սարգսյանի առողջությանը լուրջ վնաս պատճառելու համար:  Ստեփանյանը պլաստիկ վիրահատության էր ենթարկել Կարոլինային: Վիրաբույժի խոսքերով` վիրահատությունը հաջող է անցել, հաջորդ օրը ինքը մաքրել է վերքերը և երկու օրով մեկնել Հայաստան: Ստեփանյանը, որը […]

̰
Նոր Զելանդիայի մզկիթում կրակողը կոչ էր արել սպանել Մերկելին և Էրդողանին

16:21 15.03.2019

Ավստրալացի Բրենտոն Տարանտը, որը կասկածվում է Նոր Զելանդիայի մզկիթում տեղի ունեցած հրաձգության համար, երեկ մանիֆեստ էր հրապարակել, որում է կոչ է արել սպանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հաղորդում է New Zealand Herald-ը: Նշվում է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել 4 մարդու: «4 մարդ գտնվում է կալանքի տակ՝ 3 տղամարդ […]

̰
Հայաստանն ու ՀԱՊԿ դաշնակիցները 6 համատեղ զորավարժություն կանցկացնեն

16:20 15.03.2019

ՀԱՊԿ երկրները, որոնց թվում է նաև Հայաստանը, 2019 թվականի ընթացքում պատրաստվում են անցկացնել 40 տարբեր միջոցառում, որոնցից 6-ը կլինեն համատեղ զորավարժություններ․ «Փոխգործակցություն–2019», «Անքակտելի եղբայրություն–2019», «Որոնում–2019», «Մարտական եղբայրություն–2019», «Ամպրոպ–2019», «Էշելոն–2019»։ Այս մասին, ինչպես փոխանցում է Razm.info մասնագիտացած կայքը, հայտնել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Պոպովը։ Նա մանրամասներ է հայտնել նաև ամեն տարի անցկացվող «Միջազգային […]

̰
ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել կանանց հարցերին նվիրված միջազգային քննարկում

15:00 15.03.2019

Արտաքին գործերի նախարարությունում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում այսօր քննարկում է տեղի ունեցել: Ելույթներով հանդես են եկել ՆԱՏՕ-ի կանանց խաղաղության, անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քլեր Հաթչինսոնը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շոմբի Շարփը, ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանը և այլ պաշտոնյաներ: ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է դիվանագիտական հարաբերություններում կանանց դերի կարևորությանը: «Հակամարտությունների լուծման հարցում կանանց մասնակցության ապահովումը ոչ միայն […]

̰
Նոր Զելանդիայի հարձակման մասնակիցներից մեկը մեղադրվում է սպանության մեջ

14:41 15.03.2019

Նոր Զելանդիայի երկու մզկիթներում տեղի ունեցած հարձակման մասնակիցներից մեկին՝ 30-ամյա մի տղամարդու սպանության մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հայտնում է Meduza-ն: Տղամարդը ձերբակալվել էր նորզելանդական Քրայսթչերչ քաղաքում գտնվող երկու աղոթատեղիներում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո: Տեղի ոստիկանության ղեկավար Մայք Բուշը հայտարարել է, որ տղամարդը մարտի 16-ին կկանգնի դատարանի առաջ: Ավելի վաղ երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը […]

̰
Սաակաշվիլին պարզաբանել է, թե ինչու է ցանկանում վերադառնալ Կիև

14:33 15.03.2019

Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին պարզաբանել է, թե ինչու է ցանկանում վերադառնալ Կիև: Նա ասել է, որ իր նպատակը քաղաքական հավակնությունների հետ կապ չունի: «Ես պարզապես ուզում եմ, որ Ուկրաինան հզոր տերություն դառնա և ուզում եմ օգնել երկրի բնակիչներին»,- ասել է Սաակաշվիլին: Նա անդրադարձել է նաև Ուկրաինայի գլխավոր դատախազի մեղադրանքներին: Յուրի […]

̰
Հաագայում մեկնարկել են Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի միջոցառումները

14:25 15.03.2019

Մարտի 14-ին Հաագայի կենտրոնում գտնվող Pathe Buitenhof կինոթատրոնում մեկնարկել են Նիդեռլանդներում Ֆրանկոֆոնիայի մեկամսյակին նվիրված միջոցառումները, որոնց համակազմակերպիչը և համահովանավորն է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող Հայաստանի դեսպանությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Այս տարի Նիդեռլանդներում Ֆրանկոֆոնիայի միջոցառումները տեղի են ունենում «Ֆրանկոֆոնիան՝ պատասխանատու նորաձևության կողմնակից» (La Francoponie en mode responsable) խորագրի ներքո։ Just Black-ի հիմնադիր […]

̰
Ռուսական բանկերը պատրաստվում են ամերիկյան հնարավոր պատժամիջոցներին

13:50 15.03.2019

Ռուսական խոշոր բանկերը պատրաստվում են ՌԴ-ի դեմ հնարավոր նոր պատժամիջոցներին: Reuters-ի տվյալներով` բանկերը պատրաստում են նոր հաշվեհամարներ, որպեսզի կարողանան գործարքներ կատարել  արտասահմանյան արժույթով: Եթե ընկերությունները ենթարկվեն ԱՄՆ-ի պատժամիջոցներին, ամերիկյան ֆինանսական համակարգը կդառնա նրանց համար անմատչելի: Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում  «Հյուսիսային հոսք-2» նախագծի դեմ: […]

̰
ԵՄ-ն երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները ՌԴ 8 քաղաքացիների նկատմամբ

13:23 15.03.2019

Եվրամիությունը հերթական անգամ` 6 ամսով երկարաձգել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը: Բրյուսելի պատժամիջոցային  ցուցակում է ներառվել ՌԴ-ի 8 քաղաքացի:  Պատճառը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպն է: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ պաշտոնական ամսագրից: Հիշեցնենք՝ 2018 թվականի նոյեմբերի 25-ին ուկրաինական երեք ռազմածովային նավ հատեց ՌԴ-ի սահմանը Կերչի  նեղուցի կողմից: Նավաստիները ձերբակալվեցին: Ավելի վաղ հաղորդվում էր` ԵՄ-ում […]

̰
Նոր Զելանդիայի մզկիթներում սպանդի կազմակերպչին բռնել են

12:54 15.03.2019

Նոր Զելանդիայում առնվազն 49 մարդու կյանք խլած հրաձգության հեղինակը բռնվել է։ Երկու մզկիթում իրականացված հրաձգությունից հետո նա իր մեքենայով փորձել է հեռանալ, սակայն շուտով բռնվել է իրավապահների կողմից։ Ցանցում հայտնված կադրերից երևում է, որ ոստիկանները կալանել են նրան մեքենայով փախչելիս: Ոստիկանությունը հայտարարել է, որ մեղավորների որոնումն ավարտվել է։ https://twitter.com/ntvru/status/1106475774561976320

̰
Նոր Զելանդիայի հրաձգության զոհերի թիվն ավելացել է

12:41 15.03.2019

Նորզելանդական Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունների զոհերի թիվը հասել է 49-ի։ Այս մասին հայտարարել են քաղաքի իրավապահները։ Նրանցից 41 մարդ սպանվել է մզկիթներից մեկում, 7 մարդ՝ մյուսում, ևս 1 մարդ մահացել է հոսպիտալ տեղափոխվելու ժամանակ։ Հիշեցնենք, որ հրաձիգը տեսանկարահանող սարքով ուղիղ եթերում հեռարձակել է իր գործողությունները, թե ինչպես է մեքենայով գալիս մզկիթներից մեկը, վերցնում […]

̰
Անգելա Մերկելի կուսակցին տուգանել են Ադրբեջանից գումարներ ստանալու և Ալիևի լոբբինգով զբաղվելու համար

12:31 15.03.2019

Գերմանիայի Բունդեսթագը կանցլեր Անգելա Մերկելի կուսակից, Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավոր Քարին Շտրենցին պարտավորեցրել է 20 հազար եվրոյի տուգանք վճարել Ադրբեջանից գումարներ ստանալու և Ալիևի օգտին լոբբինգով զբաղվելու համար: Այս մասին գրել է «Շպիգել»-ը: Ըստ գերմանական թերթերի` որոշումը կայացվել է նախօրեին՝ խորհրդարանի նախագահության փակ նիստում: Ավելի վաղ Բունդեսթագը խիստ նկատողություն էր տվել Շտրենցին, իսկ Եվրոպայի խորհուրդը նրան […]

̰
Ամերիկահայերը կոչ են անում զգալի մեծացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին

12:20 15.03.2019

Միացյալ Նահանգների Կոնգրեսում, քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրներին հատկացվող ամերիկյան օգնության հարցը: Ամերիկայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի առջեւ ընդգծեցին, որ հաշվի առնելով Հայաստանի կողմից գրանցված հսկայական առաջընթացը, Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նույնպես պետք է զգալի ավելանա: Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունից: Ամերիկայի […]

̰
Մոսկվայում սպանված հայ գործարարը ՀՀ քաղաքացի է

12:17 15.03.2019

Ազգությամբ հայ գործարար Գևորգ Թումանյանը (ծնվ․ 1984 թվականին), որ երեկ սպանվել է Ռուսաստանի մայրաքաղաքի արվարձաններից մեկում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Այս մասին հայտնի է դարձել Rusarminfo-ին։ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանում Հայաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը մշտական կապի մեջ է Ռուսաստանի իրավապահների հետ, և դեսպանությունը հետևում է գործի ընթացքին։ Հիշեցնենք, որ գործարարի սպանությունը […]

̰
Facebook-ի խափանումից հետո թոփ մենեջերներ են հրաժարական տվել

11:20 15.03.2019

Facebook սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Քրիս Քոքսը և WhatsApp-ի փոխտնօրեն Կրիս Դանիելսը հրաժարական են տվել, գրում է korrespondent-ը: «Մեծ տխրությամբ պետք է հաղորդեմ, որ 13 տարի անց ես հեռանում եմ ընկերությունից»,- գրել է տնօրեններից մեկը: Նա չի նշել, թե ինչու է լքում ընկերությունը. նա իր երախտագիտությունն է հայտնել հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Մյուս տնօրենը ևս գրառում […]

̰
Նոր Զելանդիայում հրաձգության զոհերի թիվը հասավ 40-ի․ Ոստիկանությունը հորդորել է փակել երկրի բոլոր մզկիթները

10:54 15.03.2019

Նոր Զելանդիայի Կրայթչերչ քաղաքի երկու մզկիթներում արձակված կրակոցների զոհերի թիվը հասել է 40-ի։ Այս մասին հայտնում է Agence France Presse-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։ Նոր Զելանդիայի ոստիկանությունը հորդորել է ժամանակավորապես փակել բոլոր մզկիթները։ Ոստիկանությունը նաև հորդորել է քաղաքացիներին ժամանակավորապես հրաժարվել մզկիթներ այցելելուց: «Այս պահին մենք չենք քննարկի հարձակվողի նպատակները կամ դեպքի պատճառները: Մենք խնդրել ենք, […]

̰
Իսրայելը Գազայում մոտ 100 թիրախ է խոցել

10:46 15.03.2019

Իսրայելական ավիացիան անցած գիշեր հարձակվել է Գազայի հատվածում մոտ 100 թիրախի վրա՝ ի պատասխան պաղեստինցիների հարձակումների, որոնք սկսվել էին Թել Ավիվի ուղղությամբ հրթիռներ արձակելով։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Իսրայելի մեծությամբ երկրորդ քաղաքի հրթիռակոծման համար իսրայելցիները պատասխանատու են համարում ՀԱՄԱՍ շարժմանը և հարվածել են անկլավի տարածքում շարժման ողջ ենթակառուցվածքին։ Հարձակման ենթարկված օբյեկտների […]

̰
Նոր Զելանդիայում հրաձգությունից հետո ինքնաշեն ռումբեր են վնասազերծվել․ կա 4 ձերբակալված

10:11 15.03.2019

Նորզելանդացի ոստիկանները մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարք են վնասազերծել։ Դրանք հայտնաբերվել էին Կրայսթչերչ քաղաքի երկու մզկիթում տեղի ունեցած հրաձգությունից հետո։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության կոմիսար Մայք Բուշը։ Նրա խոսքով՝ պայթուցիկ սարքերը գտնվել են հարձակվողների մեքենաներում, փոխանցում է The West Australian պարբերականը։ Հրաձգության դեպքերից հետո հաղորդվում է 4 ձերբակալվածի մասին։ Խոսքը 3 տղամարդու և […]

̰
50 երկրներ ճանաչվել են ԱՄՆ-ի համար պոտենցիալ վտանգավոր

08:30 15.03.2019

Ժամանակակից աշխարհում առնվազն 50 երկիր կարող է վնաս հասցնել ԱՄՆ-ին, հայտարարել է Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի տնօրեն Քիրոն Սկիները։ Ելույթ ունենալով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնում՝ նա նշել է անվտանգության հարցում համաշխարհային քաղաքականության զգալի փոփոխությունը։ «XX դարի վերջին մենք պետք է անհանգստանայինք միջազգային արենայում երկու դերակատարների պատճառով, որոնք կարող էին վնաս հասցնել ԱՄՆ-ին»,- ասել […]

̰
Նոր Զելանդիայում հրաձգությունն իրականացրել է ուլտրաաջ հայացքներով ավստրալացին

08:13 15.03.2019

Նորզելանդական Կրայսթչերչ քաղաքում հրաձգությունն իրականացրել է Ավստրալիայի՝ ուլտրաաջ հայացքներով քաղաքացին։ Այս մասին հայտնում է New Zealand Herald-ը։ Չարագործը թողել է 37 էջանոց մանիֆեստ, որում հայտնել է իր մտադրությունների մասին։ Անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Բյուկենենը 1 News հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ ծանոթացել է փաստաթղթին։ Նրա կարծիքով՝ այն կազմողը սպիտակ ռասայի գերակայության տեսության կողմնակից է։ […]

̰
Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Խաշըգջիի սպանությանը մասնակից 20 մարդու նկատմամբ

07:59 15.03.2019

Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Սաուդյան Արաբիայի 20 քաղաքացիների նկատմամբ՝ կապված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը ձերբակալման և արտաքսման «կարմիր քարտեր» էր խնդրել 18 մարդու համար նոյեմբերի 15-ին, ևս 2-ի համար՝ դեկտեմբերի 21-ին։ Ինտերպոլը հետախուզումը հայտարարել է մարտի 1-ին։ Հիշեցնենք, որ The Washington Post թերթի […]

̰
ԱՄՆ Սենատը մերժեց արտակարգ դրության ռեժիմի մասին Թրամփի հրամանը

07:46 15.03.2019

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել բանաձևին, որը չեղարկում է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը՝ Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։ 59 սենտորներն ընդդեմ 41-ի քվեարկել են, որպեսզի չեղարկեն երկրի սահմանին արտակարգ դրության ռեժիմի սահմանման մասին Թրամփի հրամանը։ Մինչ այդ, փաստաթուղթն ընդունել էր նաև Ներկայացուցիչների պալատը։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի Թրամփի ստորագրմանը։ ԱՄՆ առաջնորդն իր թվիթերյան […]

̰
Հյուսիսային Կորեան մտադիր է չեղարկել ԱՄՆ-ի հետ միջուկազերծման վերաբերյալ բանակցությունները

07:32 15.03.2019

Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը դիտարկում է միջուկազերծման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունների դադարեցման հնարավորությունը։ Ինչպես հայտնել է Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Ցոյ Սոն Հին, երկիրը մտադիր չէ զիջումների գնալ Հանոյի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ի առաջադրած պահանջներին։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մտադիր է առաջիկայում հանդես գալ պաշտոնական ուղերձով։ Նա կհայտարարի իր որոշման և հետագա […]

̰
BACK_TO_TOP