17:05 14.03.2019
Մարտի 13-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում անցկացվել են լսումներ «ՆԱՏՕ-ի 70-ամյակը. Անփոխարինելի դաշինք» վերտառությամբ: Լսումներին հրավիրված են եղել «Բելֆերի» կենտրոնի, Եվրոպայի և Տրանսատլանտիկ հարաբերության մասին նախագծի ավագ հետազոտող, ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լուտը, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի հարցերով ԱՄՆ պաշտպանության քարտուղարի օգնականի նախկին տեղակալ Յան Բրեժինսկին և այլք: Վրաստանի ԱԳՆ-ի տեղեկությամբ` լսումների […]
17:02 14.03.2019
Գերմանիայի Բունդեսթագում զինված ուժերի նախկին հանձնակատար Ռայնհոլդ Ռոբբեն երեկ մասնակցել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կայացած համաժողովին, որը վերաբերում էր զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողությանը: Այս մասին հայտնում են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից: ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում անցկացվող այս միջոցառմանը նա ներկայացրել է Գերմանիայի Բունդեսթագում զինված ուժերի հանձնակատարի (օմբուդսմեն) գործառույթները, ինչպես նաև ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի ուղեկցությամբ […]
17:01 14.03.2019
Ամենահարուստ ռուս փեսացուն «Альфа-Групп» ընկերության համասեփականատեր, 54 տարեկան Միխայիլ Ֆրիդմանն է: Նրա կարողությունը 15 միլիարդ դոլար է, գրում է Forbes ամսագիրը: Ֆրիդմանն ամուսնալուծված է, ունի 4 զավակ: Երկրորդ տեղում Millhouse ներդրումային ընկերության և անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, 52 տարեկան Ռոման Աբրամովիչն է: Ունի 12,4 միլիարդ դոլար: Երկու տարի առաջ ամուսնալուծվել է երրորդ կնոջից: Երրորդ […]
16:25 14.03.2019
1970 թվականից մարդկությունը ոչնչացրել է երկրագնդի կենդանական աշխարհի 60 տոկոսը՝ կաթնասուններ, թռչուններ, սողուններ և ձկներ։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Լոնդոնի կենդանաբանական միության ամենամյա համատեղ զեկույցին: Ամենամտահոգիչ պատկերը Հարավային և Կենտրոնական Ամերիկայում է, որտեղ անտառահատումների հետևանքով ողնաշարավորների պոպուլյացիան նվազել է 89 տոկոսով: Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ […]
15:20 14.03.2019
Բրազիլական դպրոցում տեղի ունեցած ահասարսուռ դեպքը տեսագրվել է, հայտնում է NTV-ն: Կադրերում երևում է, թե ինչպես է մի տղա կրակ բացում իր հասակակիցների վրա, իսկ նրանք խուճապահար փախչում են: Մի քանի վայրկյան հետո նրան է միանում կրակողի ընկերը: Նշենք, որ դեպքի հետևանքով վիրավորվել է 17 մարդ, զոհվել է 8-ը: Դրանից հետո հրաձգության հեղինակները սպանել են […]
14:57 14.03.2019
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի ղեկավարի հրամանագրով չեղարկվել-հետաձգվել են բոլոր մահապատիժները, թեև դատապարտյալների պատիժները չեն չեղարկվել։ Փաստացի, հանցագործները դատապարտված են լինելու մահապատժի, բայց նրանց պատիժը չի իրացվելու, նրանք չեն սպանվելու, այլ մնալու են ազատազրկված։ Նահանգապետի հրամանագրում հատուկ շեշտված է, որ որևէ դատավճիռ չի փոխվելու, սակայն բանտերում վերացվելու են մարդկանց մահապատժի ենթարկելու հնարավորությունները, ինչը փաստացի անհնար է դարձնելու […]
14:42 14.03.2019
Ավելի քան 34 հազար բնակիչ է մասնակցել աշխարհի մեգապոլիսներում անցկացված հարցմանը, որի նպատակը եղել է պարզելը, թե ո՞րն է աշխարհի ամենալավ քաղաքը: Առաջին տեղում հայտնվել է Նյու Յորքը, հաղորդում է Time Out կայքը: Երկրորդ տեղում է Ավստրալիայի խոշոր քաղաքներից մեկը՝ Մելբուռնը, երրորդ տեղում է Չիկագոն: Հնգյակը եզրափակում են Լոնդոնն ու Լոս Անջելեսը: Պարզվել է՝ Մոնրեալի, […]
14:38 14.03.2019
ՌԴ-ն արգելել է Boeing 737 MAX-ի թռիչքը իր օդային տարածությունում. այս մասին հայտարարել է «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներյադկոն, գրում է TASS-ը: Նա նշել է, որ արգելքը գործելու է այնքան, որքան որ հարկավոր է, մինչև «Ռոսավիացիայի» համապատասխան որոշումը: Արգելքը հանելու որոշումը կհիմնվի այն նամակների վրա, որոնք կստացվեն ԱՄՆ ավիացիոն ադմինիստրացիայից և Boeing ընկերությունից: Հիշեցնենք, որ Ethiopian […]
11:56 14.03.2019
Մինչև Թրամփի հետ համագործակցելը ՄանաՖորտը աշխատել է Վիկտոր Յանուկովիչի մոտ, երբ վերջինս Ուկրաինայի նախագահն էր:
11:15 14.03.2019
Ամերիկյան Boeing ավիաշինական ընկերությունը դադարեցրել է 737 МАХ մոդելի արտադրությունը: Նման որոշում կայացվել է այն բանից հետո, երբ երկրների մեծամասնությունը, այդ թվում ԱՄՆ-ը, հրաժարվել է այս ինքնաթիռների շահագործումից՝ Եթովպիայում մարտի 10-ին տեղի ունեցած ավիավթարից հետո: Հիշեցնենք, որ մարտի 10-ին «Եթովպական ավիաուղիների» ինքնաթիռը վթարի էր ենթարկվել Ադիս-Աբեբայից Նայրոբի թռիչքի ժամանակ։ Ավիաաղետի հետևանքով զոհվել է 157 մարդ:
08:28 14.03.2019
Բրազիլիայի, Մեքսիկայի, Չիլիի, Կոստա-Ռիկայի, Կոլումբիայի քաղավիացիայի վարչություններն արգելել են Boeing 737 MAX-ի շահագործումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Ավելի վաղ, ինչպես արդեն հայտնել էինք, տվյալ շարքի ինքնաթիռների մոդելների թռիչքներից հրաժարվել է նաև ԱՄՆ-ը։ Մարտի 10-ին Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարը 157 մարդու մահվան պատճառ է դարձել։
08:17 14.03.2019
Սիրիայի մոտ 40 հազար քաղաքացիներ, որոնք մասնակից են եղել անօրինական զինված կազմավորումների շարքերում մարտական գործողությունների, համաներում են ստացել սիրիական կառավարության կողմից։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Ազգային հաշտեցման կազմակերպության զեկույցին։ Կազմակերպության տնօրեն Յանա Հադուրի խոսքերով՝ 40 հազար անձինք, այդ թվում 6000 կանայք, ովքեր հայտնվել էին ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներում, շտկել են իրենց […]
08:03 14.03.2019
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրել է Ուկրաինայի իշխանություններին գողության մեջ և խորհուրդ տվել նրանց «հավաքել ճամպրուկները»։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նրա խոսքով՝ ներկայիս ղեկավարությունը երկիրը դարձրել է Եվրոպայում ամենաաղքատը։ Սաակաշվիլին նշել է, որ պատրաստվում է օգնել ուկրաինացի ժողովրդին հետ բերել կորցրած ժամանակը, գրում է RT-ն։ Սաակաշվիլիի […]
07:46 14.03.2019
Եթովպիայում՝ Boeing 737 MAX ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերված «սև արկղերը» (բորտային ինքնագրիչ) կուղարկվեն Ֆրանսիա։ Այս մասին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի անվտանգության վերլուծման հարցերով ֆրանսիական բյուրոն (BEA)։ Ինչպես նշում է TASS գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության ներկայացուցչին, բյուրոն կզբաղվի ինքնագրիչների ապակոդավորմամբ և անձնակազմի զրույցի ձայնագրության վերծանմամբ։ Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով Ethiopian Airlines-ի ներկայացուցչին, հայտնել էր, որ […]
07:32 14.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է երկրում Boeing 737 MAX 8 և MAX 9 ինքնաթիռների թռիչքները դադարեցնելու մասին։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Ամերիկացի ժողովրդի, բոլոր մարդկանց անվտանգությունը մեր հիմնական մտահոգությունն է»,- ասել է Թրամփը։ Նա նշել է, որ 737 MAX 8, MAX 9 և այդ շարքի այլ մոդելների բոլոր […]
07:18 14.03.2019
Մեծ Բրիտանիայի խորհրդարանն աջակցել է կառավարական օրինագծի ուղղմանը, որը խոչընդոտում է ԵՄ-ից երկրի՝ առանց համաձայնագրի դուրս գալուն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Առաջարկին աջակցել է 312 խորհրդարանական, դեմ է քվեարկել 308-ը։ Այդ ուղղումը մտցրել էր Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Քերոլայն Սպելմանը։ Առանց համաձայնագրի ԵՄ կազմից դուրս գալուն դեմ արտահայտվելուց հետո խորհրդարանականներն այսօր կքվեարկեն Brexit-ը հետաձգելու […]
00:51 14.03.2019
Աննախադեպ միջադեպ է տեղի ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արևելքում գտնվող թռչնաբուծարաններից մեկում: Ենթադրվում է, որ հավերը կտցելով «հաշվեհարդար» են տեսել անցանկալի հյուրի հետ: Ֆերմայի ղեկավարի խոսքերով՝ սատկած աղվեսին հայտնաբերե էին հավաբնի մի անկյունում: The Guardian-ի տեղեկությամբ՝ աղվեսի՝ ֆերմա թափանցման նախորդ դեպքը արձանագրվել էր նախորդ տարի: Սակայն այլ մանրամասներ չեն հայտնել։
23:14 13.03.2019
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը հայտարարել է, որ Պեկինը պատրաստ է օգնել Կարակասին երկրում էլեկտրականության վերականգնման հարցում, գրում է РИА Новости-ն: Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է օգնությանը և տեխնիկական աջակցությանը Վենեսուելայի տարածքում էներգամատակարարումը վերականգնելու հարցում: Լու Կանը սակայն չի հստակեցրել, արդյո՞ք Չինաստանը փորձելու է պարզել պատահարի պատճառները, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ էլեկտրականության զանգվածային անջատումներ էին […]
20:18 13.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ողջունելով Միրոսլավ Լայչակի այցը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման […]
19:17 13.03.2019
Եթովպիայում Boeing 737 MAX 8-ի կործանումից հետո Մոլդովայի ավիացիոն ընկերությունների ղեկավարությունը մարտի 13-ից արգելել է այս մոդելի ինքնաթիռների թռիչքը երկրի օդային տարածքում: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Հաղորդվում է, որ այս որոշումը տարածվում է նաև արտասահմանյան օպերատորների կողմից իրականացվող թռիչքների վրա: Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումը բացատրվում է անվտանգության նկատառումներով: «Որոշումը նախազգուշական միջոց է, ապահովելու […]
19:01 13.03.2019
Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերված «մաուգլի աղջկա» մայրը պատրաստվում է բողոքարկել իրեն ձերբակալելու մասին որոշումը: Նա նշել է, որ դատարանն իր հետ արդար չի վարվել: Հիշեցնենք, որ Մոսկվայի դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Ավելի վաղ հայտնել էինք, որ երեխան հայտնաբերվել էր մարտի 10-ին մի բնակարանում, որն ամբողջությամբ լցված է եղել աղբով: Բժիշկները նրա […]
17:08 13.03.2019
Նիգերիայի Լագոս կղզում դպրոցի եռահարկ շենք է փլուզվել․ փլատակների տակ գտնվում է ավելի քան 100 մարդ, հաղորդում է Guardian-ը: Պարբերականի տվյալներով՝ մի քանի աշակերտներ հոսպիտալացվել են, հնարավոր են զոհեր: Նշվում է, որ դեպքի վայրում են հավաքվել խուճապահար ծնողները, ովքեր փորձում են գտնել իրենց երեխաներին: Փլուզման պատճառները հայտնի չեն: https://www.instagram.com/p/Bu8m-EHnPrp/?utm_source=ig_web_copy_link https://twitter.com/GianZelaya/status/1105796051540291585
16:50 13.03.2019
Նյու Յորքի Times Square Chronicles պարբերականը հրապարակել է մարդկության դեմ արված ամենածանր հանցագործությունների մասին հոդված: Հոդվածում պատմվում է Հայոց ցեղասպանության մասին, որը դարձել է նախադեպ XX դարում կատարված այլ էթնիկ հողի վրա արված հանցագործությունների համար: «Այդ ողբերգության հետևանքով զոհերի թիվը կարող է և քիչ է, սակայն այդ 1,5 միլիոնը կազմել է հայ բնակչության 50%-ը: Զանգվածային […]
16:29 13.03.2019
Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնում են Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Այս ընթացքում այն վավերացվել է աշխարհի մեկ տասնյակ երկրների ու Հայաստանի խորհրդարանի կողմից:
16:06 13.03.2019
Թուրքիայի ու Ռուսաստանի միջև քննարկումներ են ընթանում Սիրիայի տարածքում պարեկապահակային համատեղ ծառայություն սկսելու հարցի շուրջ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Հաղորդվում է, որ ծառայությունը նախատեսվում է ստեղծել Սիրիայի քրդական ուժերի կողմից վերահսկվող Թել Ռըֆաթ քաղաքի մոտակայքում: Այսկերպ կողմերն ակնկալում են կանխել այս քաղաքից թուրքական ուժերի վրա հաճախակի կրկնվող հարձակումները: Աղբյուրը […]
15:00 13.03.2019
Մախաչկալայում Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման վերաբերյալ քրեական գործի մեջ մեղադրվողներից մեկը հայտարարել է, որ Մախաչկալայում ահաբեկչություն ու սպանություն իրականացնելու պատվիրատուն հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն է: Այս մասին հայտնում է «Коммерсантъ» պարբերականը: Նշվում է, որ իբրև Մաքսիմ Գալկինը խանդել է Ֆիլիպ Կիրկորովին իր կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հանդեպ: «Ես ոչինչ չեմ կարող մեկնաբանել»,- ասել է […]
13:11 13.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մարտի 13-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Եդինայա Ռոսիայի» հետ հուշագրի թարմացումից հետո քայլերին, նշեց. «Հիմնական մեր գործընկերը Ռուսաստանն է, որ մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք այդ հարաբերություններն ավելի ջերմացնելու, ամրապնդելու, որ ոչ միայն խոսքեր, բաժակաճառեր լինեն, այլ ավելի գործնական, ներդրումային քայլեր: Հիմնական բոլոր հարցերով աշխատանքները կատարում ենք, […]
12:17 13.03.2019
Ուկրաինայից Սաակաշվիլին արտաքսվել էր 2017 թվականին, երկրի նախագահի հրամանով: Նրան արգելված է մուտք գործել երկիր մինչև 2021 թվականը, սակայն հիմա նա հայտարարում է, որ ապրիլի 1-ին Ուկրաինա կվերադառնա: Ապացույցի համար նա ցույց է տվել ինքնաթիռի տոմսը։ «Ես այս տոմսը գնել եմ, որովհետև վստահ եմ, որ Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Երբ նա չանցավ […]