TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ամերիկահայերը կոչ են անում զգալի մեծացնել ԱՄՆ-ի օգնությունը Հայաստանին

12:20 15.03.2019

Միացյալ Նահանգների Կոնգրեսում, քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի շրջանակներում այլ երկրներին հատկացվող ամերիկյան օգնության հարցը: Ամերիկայի հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունները ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի առջեւ ընդգծեցին, որ հաշվի առնելով Հայաստանի կողմից գրանցված հսկայական առաջընթացը, Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը նույնպես պետք է զգալի ավելանա: Այս մասին տեղեկանում ենք «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությունից: Ամերիկայի […]

̰
Մոսկվայում սպանված հայ գործարարը ՀՀ քաղաքացի է

12:17 15.03.2019

Ազգությամբ հայ գործարար Գևորգ Թումանյանը (ծնվ․ 1984 թվականին), որ երեկ սպանվել է Ռուսաստանի մայրաքաղաքի արվարձաններից մեկում, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։ Այս մասին հայտնի է դարձել Rusarminfo-ին։ Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանում Հայաստանի քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը մշտական կապի մեջ է Ռուսաստանի իրավապահների հետ, և դեսպանությունը հետևում է գործի ընթացքին։ Հիշեցնենք, որ գործարարի սպանությունը […]

̰
Facebook-ի խափանումից հետո թոփ մենեջերներ են հրաժարական տվել

11:20 15.03.2019

Facebook սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Քրիս Քոքսը և WhatsApp-ի փոխտնօրեն Կրիս Դանիելսը հրաժարական են տվել, գրում է korrespondent-ը: «Մեծ տխրությամբ պետք է հաղորդեմ, որ 13 տարի անց ես հեռանում եմ ընկերությունից»,- գրել է տնօրեններից մեկը: Նա չի նշել, թե ինչու է լքում ընկերությունը. նա իր երախտագիտությունն է հայտնել հիմնադիր Մարկ Ցուկերբերգին: Մյուս տնօրենը ևս գրառում […]

̰
Նոր Զելանդիայում հրաձգության զոհերի թիվը հասավ 40-ի․ Ոստիկանությունը հորդորել է փակել երկրի բոլոր մզկիթները

10:54 15.03.2019

Նոր Զելանդիայի Կրայթչերչ քաղաքի երկու մզկիթներում արձակված կրակոցների զոհերի թիվը հասել է 40-ի։ Այս մասին հայտնում է Agence France Presse-ը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին։ Նոր Զելանդիայի ոստիկանությունը հորդորել է ժամանակավորապես փակել բոլոր մզկիթները։ Ոստիկանությունը նաև հորդորել է քաղաքացիներին ժամանակավորապես հրաժարվել մզկիթներ այցելելուց: «Այս պահին մենք չենք քննարկի հարձակվողի նպատակները կամ դեպքի պատճառները: Մենք խնդրել ենք, […]

̰
Իսրայելը Գազայում մոտ 100 թիրախ է խոցել

10:46 15.03.2019

Իսրայելական ավիացիան անցած գիշեր հարձակվել է Գազայի հատվածում մոտ 100 թիրախի վրա՝ ի պատասխան պաղեստինցիների հարձակումների, որոնք սկսվել էին Թել Ավիվի ուղղությամբ հրթիռներ արձակելով։ Այս մասին հայտնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Իսրայելի մեծությամբ երկրորդ քաղաքի հրթիռակոծման համար իսրայելցիները պատասխանատու են համարում ՀԱՄԱՍ շարժմանը և հարվածել են անկլավի տարածքում շարժման ողջ ենթակառուցվածքին։ Հարձակման ենթարկված օբյեկտների […]

̰
Նոր Զելանդիայում հրաձգությունից հետո ինքնաշեն ռումբեր են վնասազերծվել․ կա 4 ձերբակալված

10:11 15.03.2019

Նորզելանդացի ոստիկանները մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարք են վնասազերծել։ Դրանք հայտնաբերվել էին Կրայսթչերչ քաղաքի երկու մզկիթում տեղի ունեցած հրաձգությունից հետո։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության կոմիսար Մայք Բուշը։ Նրա խոսքով՝ պայթուցիկ սարքերը գտնվել են հարձակվողների մեքենաներում, փոխանցում է The West Australian պարբերականը։ Հրաձգության դեպքերից հետո հաղորդվում է 4 ձերբակալվածի մասին։ Խոսքը 3 տղամարդու և […]

̰
50 երկրներ ճանաչվել են ԱՄՆ-ի համար պոտենցիալ վտանգավոր

08:30 15.03.2019

Ժամանակակից աշխարհում առնվազն 50 երկիր կարող է վնաս հասցնել ԱՄՆ-ին, հայտարարել է Պետդեպարտամենտի քաղաքական պլանավորման բաժնի տնօրեն Քիրոն Սկիները։ Ելույթ ունենալով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնում՝ նա նշել է անվտանգության հարցում համաշխարհային քաղաքականության զգալի փոփոխությունը։ «XX դարի վերջին մենք պետք է անհանգստանայինք միջազգային արենայում երկու դերակատարների պատճառով, որոնք կարող էին վնաս հասցնել ԱՄՆ-ին»,- ասել […]

̰
Նոր Զելանդիայում հրաձգությունն իրականացրել է ուլտրաաջ հայացքներով ավստրալացին

08:13 15.03.2019

Նորզելանդական Կրայսթչերչ քաղաքում հրաձգությունն իրականացրել է Ավստրալիայի՝ ուլտրաաջ հայացքներով քաղաքացին։ Այս մասին հայտնում է New Zealand Herald-ը։ Չարագործը թողել է 37 էջանոց մանիֆեստ, որում հայտնել է իր մտադրությունների մասին։ Անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Բյուկենենը 1 News հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ ծանոթացել է փաստաթղթին։ Նրա կարծիքով՝ այն կազմողը սպիտակ ռասայի գերակայության տեսության կողմնակից է։ […]

̰
Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Խաշըգջիի սպանությանը մասնակից 20 մարդու նկատմամբ

07:59 15.03.2019

Ինտերպոլը հետախուզում է հայտարարել Սաուդյան Արաբիայի 20 քաղաքացիների նկատմամբ՝ կապված սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանության հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը ձերբակալման և արտաքսման «կարմիր քարտեր» էր խնդրել 18 մարդու համար նոյեմբերի 15-ին, ևս 2-ի համար՝ դեկտեմբերի 21-ին։ Ինտերպոլը հետախուզումը հայտարարել է մարտի 1-ին։ Հիշեցնենք, որ The Washington Post թերթի […]

̰
ԱՄՆ Սենատը մերժեց արտակարգ դրության ռեժիմի մասին Թրամփի հրամանը

07:46 15.03.2019

ԱՄՆ Սենատը կողմ է քվեարկել բանաձևին, որը չեղարկում է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը՝ Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին։ 59 սենտորներն ընդդեմ 41-ի քվեարկել են, որպեսզի չեղարկեն երկրի սահմանին արտակարգ դրության ռեժիմի սահմանման մասին Թրամփի հրամանը։ Մինչ այդ, փաստաթուղթն ընդունել էր նաև Ներկայացուցիչների պալատը։ Այժմ փաստաթուղթը կուղարկվի Թրամփի ստորագրմանը։ ԱՄՆ առաջնորդն իր թվիթերյան […]

̰
Հյուսիսային Կորեան մտադիր է չեղարկել ԱՄՆ-ի հետ միջուկազերծման վերաբերյալ բանակցությունները

07:32 15.03.2019

Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը դիտարկում է միջուկազերծման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ հետագա բանակցությունների դադարեցման հնարավորությունը։ Ինչպես հայտնել է Հյուսիսային Կորեայի ԱԳ փոխնախարար Ցոյ Սոն Հին, երկիրը մտադիր չէ զիջումների գնալ Հանոյի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ-ի առաջադրած պահանջներին։ Նրա խոսքով՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մտադիր է առաջիկայում հանդես գալ պաշտոնական ուղերձով։ Նա կհայտարարի իր որոշման և հետագա […]

̰
Հրաձգություն Նոր Զելանդիայի մզկիթներում․ կա առնվազն 27 զոհ

07:18 15.03.2019

Առնվազն 27 մարդ է զոհվել հրաձգության հետևանքով, որը Նոր Զելանդիայի Կրայսթչերչ քաղաքի Ալ-Նուր և Լինվուդ մզկիթներում իրականացրել են անհայտ անձինք։ Ոստկանությունը հաստատել է նրանցից մեկի ձերբակալությունը։ Այս մասին հայտնոում է Otago Daily Times-ը։ Հաղորդվում է շուրջ 30 վիրավորի մասին։ Ցերեկային աղոթքից հետո մզկիթների մուտքի դռներն արգելափակվել են և հնչել են կրակոցներ։ Ականատեսների հաղորդմամբ՝ հրաձգությունների պահին […]

̰
Գալկինն իր մասին տարածված լուրերը «գարնանային սրացում» է անվանել

00:59 15.03.2019

Ռուսաստանցի հայտնի հումորիստ, շոումեն Մաքսիմ Գալկինը մեկնաբանել է իր մասին համացանցում տարածված լուրերը, հայտնում է РИА Новости-ն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Մախաչկալայում Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման վերաբերյալ քրեական գործի մեջ մեղադրվողներից մեկը հայտարարել է, որ Մախաչկալայում ահաբեկչություն ու սպանություն իրականացնելու պատվիրատուն հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն է: Նման լուրերը Գալկինը «գարնանային սրացում» […]

̰
Արեգակնային համակարգում տեսականորեն անհավանական երևույթ է դիտարկվել

00:52 15.03.2019

ԱՄՆ ռազմատիեզերական հետաքննական լաբորատորիայի գիտնականները Մերկուրիի շրջակայքում տիեզերական փոշի են հայտնաբերել: Նախկինում տեսակետ է եղել, որ դա չի կարող այդպես լինել՝ հաշվի առնելով Արեգակի հետ ունեցած մոտ տարածությունը: Այս մասին հայտնում է Science Alert-ը: Հաղորդվում է, որ տիեզերական դիտարկումներ կատարելու համար NASA-ն STEREO անվանումն ստացած սարք է ստեղծել, որը հնարավորություն է տվել ուսումնասիրելու Արեգակից դեպի […]

̰
Շվեդ աշակերտուհուն առաջադրել են Նոբելյան մրցանակի

00:48 15.03.2019

Շվեդիայի քաղաքական մի քանի գործիչներ այդ երկրի դպրոցականներից մեկին առաջադրել են Նոբելյան մրցանակի: Այս մասին հայտնում է aftonbladet-ը: 16-ամյա Գրետա Թուրնբերգին այս անվանակարգում առաջադրելու են երկրի գլոբալ տաքացման դեմ իր գործողությունների համար: Հաղորդվում է, որ աղջիկը 2018 թվականի ամռանից սկսած միայնակ հերթափահում է այդ երկրի խորհրդարանի դիմաց՝ այդպիսով կոչ անելով քաղաքական գործիչներին կրճատել օդ արտանետվող […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ համազեկուցողները կարևորել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը

00:33 15.03.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 14-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի համազեկուցողներ Յուլիա Լյովոչկինային և  Անդրեյ Շիրցելին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայի Խորհրդի հետ հաստատված արդյունավետ համագործակցությունը` որպես համախմբված […]

̰
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցչին

23:26 14.03.2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 14-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով հատուկ ներկայացուցիչ Քլեր Հաթչինսոնին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։ Նախարար Մնացականյանը ողջունել է Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթվա  շրջանակներում Քլեր Հաթչինսոնի այցը Հայաստան և բարձր գնահատել նրա մասնակցությունը մարտի 15-ին կայանալիք […]

̰
Թրամփը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Brexit-ի գործընթացին դեմ քվեարկելու փաստը

23:22 14.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Brexit-ի գործընթացին դեմ քվեարկելու փաստը: Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը հայտարարել է, որ ինքը չէր սպասում, որ Brexit-ի գործն այսքան բարդ ընթացք կարող էր ունենալ: Նա նաև ասել է, որ Բրիտանիայի վարչապետը չի լսել իրեն՝ խնդրի լուծմանն ավելի հեշտ հասնելու համար: Իր խոսքով՝ անազնիվ կլիներ այս հարցում […]

̰
«Համագործակցության որակապես նոր փուլ». ԱԻՆ-ը սերտացնում է փոխգործակցությունը Պարենի համաշխարհային ծրագրի հետ

22:56 14.03.2019

Մարտի 14-ին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչին: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն է եղել քննարկել 2019-2024թթ. ազգային ռազմավարության պլանն, ինչպես նաև պլանի շրջանակներում հնարավոր երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը: Ողջունելով ՀՀ-ում միջազգային կառույցի ներկայացուցչին՝ Արա Նազարյանը նշել է, […]

̰
Facebook-ը մեկնաբանել է ցանցի պատմության մեջ ամենազանգվածային խափանումը

22:43 14.03.2019

Facebook-ը մեկնաբանել է ցանցի պատմության մեջ ամենազանգվածային խափանումը․ «Երեկ, ծրագրային կարգավորումների փոփոխությունների հետ կապված, շատ մարդիկ դժվարություններ են ունեցել մեր հավելվածից և ծառայությունից օգտվելիս։ Մենք այժմ լուծել ենք այդ խնդիրները, և համակարգը վերականգնվում է։ Ցավում ենք անհարմարություն պատճառելու համար, շնորհակալ ենք համբերության համար»։

̰
Մեծ Բրիտանիան հետաձգեց Brexit-ը

22:34 14.03.2019

Բացի այս հարցից, քվեարկության էին դրվել նաև այլ հարցեր:

̰
ՀՀ նախագահը հանդիպել է Հայաստանում Կանադայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

20:29 14.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անիք Գուլեի հետ: ՀՀ նախագահի գրասենյակից զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-կանադական փոխգործակցության հեռանկարների շուրջ, մասնավորապես անդրադարձել այն ոլորտներին, որտեղ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել:

̰
Հայկականի նման հնչողությամբ ազգանուն ունեցողները խտրականության են ենթարկվում Ադրբեջան այցելելիս․ ԱՄՆ Պետդեպ

20:07 14.03.2019

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցը, ըստ պետությունների, և այդ զեկույցում անդրադարձել է նաև Ադրբեջանում ազգային հողի վրա մարդու իրավունքների խախտումներին։ Այնտեղ հիշատակվում են նաև այն դեպքերը, երբ հայկական կամ նույնիսկ հայկականի նմանությամբ հնչող ազգանուններ ունեցողների նկատմամբ Ադրբեջանի պետական մարմինները խտրականություն են դրսևորել այդ մարդկանց Ադրբեջան այցելությունների ժամանակ։ Երբեմն այդ […]

̰
Գերմանիայում յուրահատուկ` առանց պոլիէթիլենային տոպրակների խանութ է բացվել

19:51 14.03.2019

Գերմանիայում մեծ հեղինակություն է վայելում առանց պոլիէթիլենային տոպրակների խանութը: Այս մասին հայտնում է DW-ն: Հաղորդվում է, որ այս խանութում ամեն բան վաճառվում է տարաների մեջ, որոնք իրենց հետ բերում են հաճախորդները: Առաջարկում ենք դիտել, թե ինչպես է կատարվում մթերքի վաճառքը: https://www.facebook.com/dw.russian/videos/2102274209820171/

̰
Հայաստանը պետք է ձգտի երկխոսության, բայց նաև պատրաստ լինի ամենակոշտ ռազմական միջոցների գործադրմանը. Արման Մելիքյան

19:44 14.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ սպասվող հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ հայտարարությամբ, որն Ադրբեջանի նախագահը դրական գնահատեց: Մինսկի խմբի հայտարարությանը հաջորդեց Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որի ժամանակ ՀՀ վարչապետը մի շարք կարևոր ուղերձներ հղեց: Այս և այլ թեմաների շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է ՀՀ արտակարգ և լիազոր […]

̰
Դուք Փոքր Ասիայում էթնիկ զտումների ենթարկեցիք բոլոր քրիստոնյաներին․ Նեթանյահուի որդին՝ Էրդողանին

19:12 14.03.2019

Այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն իր թվիթերյան գրառման մեջ Թուրքիայի նախագահին անվանել է բռնապետ ու մի շարք մեղադրանքներ հղել, այդ մեղադրանքների տարափին միացել է նաև կրտսեր Նեթանյահուն։ Իսրայելի վարչապետի որդին Էրդողանին հիշեցրել է հայերի, հույների և ասորիների նկատմամբ թուրքական պետության իրականացրած ցեղասպանության մասին։ «Նրանք էթնիկ զտումների ենթարկեցին բոլոր քրիստոնյաներին Փոքր Ասիայում»,- գրել […]

̰
Սա «Ֆեյսբուքի» պատմության մեջ ամենամեծ խափանումն էր. Տիգրան Մատինյան

18:24 14.03.2019

Սոցմեդիայի մասնագետ Տիգրան Մատինյանը SHANTNEWS-ի եթերում մեկնաբանել է նախօրեին «Ֆեյսբուքում» տեղի ունեցած գլոբալ խափանումը. «Խափանումը եղել է «Ֆեյսբուքի» մեսենջերում, Whatsapp-ում: «Ֆեյսբուքում» դեռևս պաշտոնապես նշված է, որ մասնակի խափանում կա, բայց գործնականում խնդիրն արդեն կարգավորված է: Դեռևս դժվար է հստակ ասել, թե ինչն է պատճառը. խնդիրները բազմազան էին` մի մասը չէր կարողանում նամակ գրել, նկար տեղադրել, […]

̰
ԱՊՀ ձևաչափում ռազմական համագործակցությունը լավ հեռանկարներ ունի. Վալերի Գերասիմով

18:07 14.03.2019

Անկախ պետությունների համագործակցության երկրները համագործակցում են անօդաչու թռչող սարքերի և հակահրթիռային ինքնաթիռների կիրառման ոլորտում: Այդ մասին ասվում է ԱՊՀ անդամ-երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի, ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովի հանդիպման ավարտին: «Հանդիպման մասնակիցները աջակցություն են ցուցաբերել անօդաչու թռչող սարքերի օգտագործման և անօդաչու թռչող սարքերին հակազդելու համագործակցության զարգացմանը»,- ասել է նա: […]

̰
Խուան Գուաիդոն դարձել է պրանկերներ Վովանի և Լեքսուսի  հերթական «զոհը»

17:40 14.03.2019

Ռուս պրանկերներ Վովանն ու Լեքսուսը Շվեյցարիայի նախագահ Ուլի Մաուրերի անունից «բանակցություններ են» անցկացրել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի հետ: «Մաուրերը» իբր առաջարկել է Գուաիդոյին սառեցնել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հաշիվները, որոնք գտնվում են շվեյցարական «Լեքսուս Վովանիալ» բանկում և հետո այդ միլիոնները փոխանցել Գուաիդոյի անձնական հաշվին: «Շվեյցարիայի նախագահը» նաև նշել է, որ ընդդիմության առաջնորդը իրավունք ունի […]

̰
Կոլորադոյում ցիկլոն-ռումբ է մոլեգնում

17:17 14.03.2019

Փակվել են դպրոցներ, հետաձգվել են թռիչքներ:

̰
BACK_TO_TOP