20:18 13.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Ողջունելով Միրոսլավ Լայչակի այցը՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և կայուն զարգացման […]
19:17 13.03.2019
Եթովպիայում Boeing 737 MAX 8-ի կործանումից հետո Մոլդովայի ավիացիոն ընկերությունների ղեկավարությունը մարտի 13-ից արգելել է այս մոդելի ինքնաթիռների թռիչքը երկրի օդային տարածքում: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Հաղորդվում է, որ այս որոշումը տարածվում է նաև արտասահմանյան օպերատորների կողմից իրականացվող թռիչքների վրա: Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշումը բացատրվում է անվտանգության նկատառումներով: «Որոշումը նախազգուշական միջոց է, ապահովելու […]
19:01 13.03.2019
Մոսկվայի բնակարաններից մեկում հայտնաբերված «մաուգլի աղջկա» մայրը պատրաստվում է բողոքարկել իրեն ձերբակալելու մասին որոշումը: Նա նշել է, որ դատարանն իր հետ արդար չի վարվել: Հիշեցնենք, որ Մոսկվայի դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել: Ավելի վաղ հայտնել էինք, որ երեխան հայտնաբերվել էր մարտի 10-ին մի բնակարանում, որն ամբողջությամբ լցված է եղել աղբով: Բժիշկները նրա […]
17:08 13.03.2019
Նիգերիայի Լագոս կղզում դպրոցի եռահարկ շենք է փլուզվել․ փլատակների տակ գտնվում է ավելի քան 100 մարդ, հաղորդում է Guardian-ը: Պարբերականի տվյալներով՝ մի քանի աշակերտներ հոսպիտալացվել են, հնարավոր են զոհեր: Նշվում է, որ դեպքի վայրում են հավաքվել խուճապահար ծնողները, ովքեր փորձում են գտնել իրենց երեխաներին: Փլուզման պատճառները հայտնի չեն: https://www.instagram.com/p/Bu8m-EHnPrp/?utm_source=ig_web_copy_link https://twitter.com/GianZelaya/status/1105796051540291585
16:50 13.03.2019
Նյու Յորքի Times Square Chronicles պարբերականը հրապարակել է մարդկության դեմ արված ամենածանր հանցագործությունների մասին հոդված: Հոդվածում պատմվում է Հայոց ցեղասպանության մասին, որը դարձել է նախադեպ XX դարում կատարված այլ էթնիկ հողի վրա արված հանցագործությունների համար: «Այդ ողբերգության հետևանքով զոհերի թիվը կարող է և քիչ է, սակայն այդ 1,5 միլիոնը կազմել է հայ բնակչության 50%-ը: Զանգվածային […]
16:29 13.03.2019
Շվեդիայի կառավարությունը խորհրդարանի վավերացմանն է ներկայացրել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այս մասին հայտնում են Շվեդիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Այս ընթացքում այն վավերացվել է աշխարհի մեկ տասնյակ երկրների ու Հայաստանի խորհրդարանի կողմից:
16:06 13.03.2019
Թուրքիայի ու Ռուսաստանի միջև քննարկումներ են ընթանում Սիրիայի տարածքում պարեկապահակային համատեղ ծառայություն սկսելու հարցի շուրջ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: Հաղորդվում է, որ ծառայությունը նախատեսվում է ստեղծել Սիրիայի քրդական ուժերի կողմից վերահսկվող Թել Ռըֆաթ քաղաքի մոտակայքում: Այսկերպ կողմերն ակնկալում են կանխել այս քաղաքից թուրքական ուժերի վրա հաճախակի կրկնվող հարձակումները: Աղբյուրը […]
15:00 13.03.2019
Մախաչկալայում Ֆիլիպ Կիրկորովի համերգի ժամանակ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման վերաբերյալ քրեական գործի մեջ մեղադրվողներից մեկը հայտարարել է, որ Մախաչկալայում ահաբեկչություն ու սպանություն իրականացնելու պատվիրատուն հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն է: Այս մասին հայտնում է «Коммерсантъ» պարբերականը: Նշվում է, որ իբրև Մաքսիմ Գալկինը խանդել է Ֆիլիպ Կիրկորովին իր կնոջ՝ Ալլա Պուգաչովայի հանդեպ: «Ես ոչինչ չեմ կարող մեկնաբանել»,- ասել է […]
13:11 13.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, մարտի 13-ին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Եդինայա Ռոսիայի» հետ հուշագրի թարմացումից հետո քայլերին, նշեց. «Հիմնական մեր գործընկերը Ռուսաստանն է, որ մենք մեծ ուշադրություն պետք է դարձնենք այդ հարաբերություններն ավելի ջերմացնելու, ամրապնդելու, որ ոչ միայն խոսքեր, բաժակաճառեր լինեն, այլ ավելի գործնական, ներդրումային քայլեր: Հիմնական բոլոր հարցերով աշխատանքները կատարում ենք, […]
12:17 13.03.2019
Ուկրաինայից Սաակաշվիլին արտաքսվել էր 2017 թվականին, երկրի նախագահի հրամանով: Նրան արգելված է մուտք գործել երկիր մինչև 2021 թվականը, սակայն հիմա նա հայտարարում է, որ ապրիլի 1-ին Ուկրաինա կվերադառնա: Ապացույցի համար նա ցույց է տվել ինքնաթիռի տոմսը։ «Ես այս տոմսը գնել եմ, որովհետև վստահ եմ, որ Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Երբ նա չանցավ […]
12:04 13.03.2019
Թերեզա Մեյը «կորցրել է» ձայնը խորհրդարանում Brexit-ը պաշտպանելիս: Սակայն քվեարկության արդյունքների վրա դա չի ազդել: Brexit-ի նախագիծը կրկին չի ընդունվել: Թերեզա Մեյն այնքան էմոցիոնալ ու երկար է փորձել համոզել խորհրդարանականներին հավանություն տալ նախագծին, որ ի վերջո «կորցրել է» ձայնը: Նախագծին կողմ է քվեարկել 242, իսկ դեմ՝ 391 պատգամավոր: Քվեարկությունից հետո Մեյը տեղեկացրել է, որ մարտի […]
11:58 13.03.2019
Մարտի 13-ին Եվրոպական խորհրդարանը քվեարկության կդնի մի բանաձևի նախագիծ, որով առաջարկվում է կոչ անել Թուրքիային դադարեցնել «Akkuyu» ատոմային էլեկտրակայանի նախագիծը, հայտնում է Ermenhaber-ը։ Բանաձևով կոչ է արվում նաև «Akkuyu»-ի վերաբերյալ մտահոգությունները փարատելու նպատակով Անկարային առաջարկել դառնալ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին կոնվենցիայի» (ESPOO) անդամ և շրջակա միջավայրի վրա ազդեցության թեմայով խորհրդակցել հարևան […]
11:38 13.03.2019
«Շնորհավորում եմ ՀՀ կառավարությանը ստացած հզոր մանդատի համար»,- ՀՀ ԱԳՆ-ում այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ նախագահ Միրոսլավ Լայչակը: Նա ասել է, որ մեր տարածաշրջան է եկել մարդկանց իրական կյանքը տեսնելու, հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր սահմաններին նվազեցնել բռնությունները: Լայչակի խոսքերով՝ լարվածությունը թուլացնելու բոլոր հնարավորությունները կան: «Մենք հասկանում ենք, թե ինչքան կարևոր է […]
11:34 13.03.2019
Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է, այսպես կոչված, «հակախուլիգանական» օրենքի նախագիծը, որն, ըստ էության, տեղական իշխանություններին իրավունք է տալիս արգելք կիրառել ակցիաներին մասնակից անձանց նկատմամբ, տեղեկացնում է «Ռիա Նովոստի»-ն: Ներկա է եղել 343 սենատոր, քվեարկել է 325-ը: Կողմ ձայների քանակը եղել է 210, դեմ ձայներինը՝ 115: Այժմ նախագիծը պետք է […]
11:17 13.03.2019
Հայաստանի պատվիրակությունը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, կմասնակցի Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին, որը 5 տարին մեկ անգամ կազմակերպվում է նախարարական մակարդակով: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, հանդիպմանը մասնակցում են տարբեր երկրների նախագահներ, արտաքին գործերի և այլ նախարարներ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք: Երկօրյա միջոցառման ընթացքում կներկայացվեն ՄԱԿ-ի և […]
11:05 13.03.2019
Gmail-ի օգտատերերն աշխարհի մի քանի երկրներում դժգոհել են փոստային ծառայության աշխատանքից: Այս մասին հաղորդում է Downdetector-ը: Կայքի տվյալներով՝ աշխատանքի խաթարումը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը 5։12-ին: Օգտատերերի մեծ մասը չի կարողացել մուտք գործել էջ, ստանալ կամ ուղարկել նամակներ, կամ ֆայլ կցել էլեկտրոնային նամակին: Նշվում է, որ խնդիրներ են ծագել մասնավորապես Ավստրալիայի, Ճապոնիայի, Չինաստանի և Մալայզիայի […]
11:00 13.03.2019
Նոր Զելանդիայի և Ֆիջիի քաղաքացիական ավիացիայի վարչությունները դադարեցրել են Boeing 737 -ի գործարկումը Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարի պատճառով, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Որոշումը կայացվել է այլ երկրների ավիացիոն վարչությունների ներկայացուցիչների հետ քննարկումներից հետո: Ավելի վաղ նոր Boeing-ի թռիչքներից հրաժարվել էին արդեն մի քանի երկրներ: Ղազախստանը ևս դադարեցրել է Boeing 737 MAX-ի շահագործումը: Այս մասին հաղորդում է РИА […]
10:39 13.03.2019
ԱՄՆ-ն Իրանից պահանջում է դրսևորել իրեն «նորմալ երկրի պես»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս է եկել Իրանի հետ միջուկային պայմանագրից և կրկին պատժամիջոցներ կիրառել, որոնք դադարեցվել էին 2015 թվականին: Իրանը և «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) 2015 թվականին հասել էին իրանական միջուկային խնդրի կարգավորման պատմական […]
08:27 13.03.2019
Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պատմել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն 2014 թվականին ցանկացել է Ղրիմի դիմաց անդամակցություն ձեռք բերել ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ «Ես զրույց եմ ունեցել Պորոշենկոյի հետ, և նա ինձ ասել է․ «Դու գրեթե հարմարվել ես այն մտքին, որ Հարավային Օսիան և […]
08:16 13.03.2019
ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարները Բրյուսելում հանդիպման ժամանակ թարմացրել են երկրների «սև ցուցակը», որոնք խախտում են հարկման միջազգային նորմերը, ինչի պատճառով նրանց նկատմամբ կկիրառվեն հատուկ առևտրային և ֆիսկալ ռեժիմներ։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի կայքում։ Եվս 34 երկրներ գտնվում են ԵՄ «մոխրագույն ցուցակում» և ենթակա են ուժեղացված մոնիթորինգի։ Այսպիսով՝ «սև ցուցակում» են հայտնվել Ամերիկյան […]
08:00 13.03.2019
Վենեսուելայի իշխանությունները գրեթե ամբողջովին վերականգնել են էլեկտրամատակարարումը։ Այս մասին հայտարարել է կապի, մշակույթի և տեղեկատվության հարցերով փոխնախագահ Խորխե Ռոդրիգեսը, փոխանցում է TASS գործակալությունը։ Երկիրն առանց լույսի էր մնացել մարտի 7-ին՝ երկրի խոշորագույն «Էլ Գուրի» ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքով։ Առանց էլեկտրականության էին մնացել ավելի քան 20 նահանգներ։ Համատարած «բլեքաութի» համար նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել էր […]
07:45 13.03.2019
Բրիտանացի պատգամավորները մարտի 12-ին կրկին մերժել են Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պլանը, որը վարչապետ Թերեզա Մեյը համաձայնեցրել էր Բրյուսելի հետ։ Այս մասին հայտնում է Interfax-ը։ Արդեն այսօր պետք է կայանա քվեարկություն առանց գործարքի հնարավոր Brexit-ի շուրջ։ Գործարքին դեմ է քվեարկել Համայնքների պալատի 391 անդամ, կողմ՝ 242-ը։ Մինչ քվեարկությունը խորհրդարանում ելույթի ժամանակ Մեյը կոչ […]
07:33 13.03.2019
Ամերիկյան Մասսաչուսեթս նահանգի դատախազությունը խոշոր կոռուպցիոն սխեմա է բացահայտել, որը թույլ է տվել երիտասարդներին կաշառքի դիմաց ընդունվել ամերիկյան հեղինակավոր բուհեր, ինչպիսին են Ստենֆորդի և Յելի համալսարանները։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով նահանգի դատախազ Էնդրյու Լելինգին։ Հանցավոր սխեմային մասնակցել է մոտ 50 մարդ։ Նրանց բոլորին մեղադրանքներ են առաջադրվել։ Ձերբակալվածների թվում են հայտնի դերասանուհիներ Ֆելիսիթի […]
07:17 13.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին 1995 թվականին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Վաշինգտոնը կարծում է, որ իրանական իշխանությունների գործողություններն ու քաղաքականությունը շարունակում է սպառնալիք ներկայացնել ազգային անվտանգության, ինչպես նաև միջազգային քաղաքականության ու ԱՄՆ տնտեսության համար։ Թրամփը Կոնգրես է ուղարկել ծանուցում այն մասին, որ […]
01:04 13.03.2019
Մեծ Բրիտանիայի թագավորական դրամահատարանը անգլիացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան և տիեզերաբան Սթիվեն Հոքինգի հիշատակին 50 փենսանոց մետաղադրամ է թողարկել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Սթիվեն Հոքինգի հանճարը միայն այն չէր, որ կարող էր միավորել տարբեր ոլորտներ, նա կարողացավ գիտությունը հասանելի դարձնել բոլորին: Նրա սուր միտքը և ոճի արտասովոր զգացումն օգնեցին նրան բարդ թեմաները դարձնել […]
00:28 13.03.2019
Կրասնոյարսկի շրջանի Երմակովսկոյե գյուղի բնակիչ Աննա Մարգարյանը դարձել է «Գեղեցության թագուհին» մրցույթի հաղթող: Մրցույթն անցկացվել է 60 տարեկանից բարձր կանանց շրջանում: «Մրցույթի մասնակիցները միմյանց հետ մրցել են տարբեր անվանակարգերում՝ «Պարենք միասին», «Դիմակահանդես», «Տաղանդի մեկ րոպե» և այլն»,- հայտնում է Среда 24-ը: Շրջանների միջև մրցույթն անցկացվել է առաջին անգամ Շուշենսկի կենտրոնում: Մասնակցել է 7 կին, որոնք […]
00:23 13.03.2019
Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորման պատրվակով Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը շարունակում է մերժել այն անձանց մուտքը երկրի տարածք, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն ունեն հայ ազգի հետ։ Դա մոտիվացվում է այդ անձանց անվտանգությունն ապահովելու անհնարինությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը։ Ռուսական կողմը բազմիցս դիմել է ադրբեջանական կողմին՝ Ադրբեջան ժամանող ՌԴ քաղաքացիների նկատմամբ ազգային պատկանելության հիմքի […]
00:19 13.03.2019
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Պորոշենկոյի՝ հանրահավաքից «փախուստի» լուսանկարը դասական «ֆեյք» լուր է: Այս մասին մամուլի քարտուղարը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Դասական «ֆեյք» է, լուսանկարը կտրված է»,- գրել է Ցեգոլկոն: Իր հերթին լուսանկարիչ Լեոնիդ Շեվչուկը հայտնել է, որ նա է լուսանկարի հեղինակը և կադրերն արվել են հանրահավաքից առաջ: Այդ պահին Պորոշենկոն մոտեցել […]
23:47 12.03.2019
Արաբական երկրներում զինված հակամարտությունները բերել են ֆինանսական վնասի զգալի աճի, որը Համաշխարհային բանկը գնահատել է 900 միլիարդ դոլար, գրում է Интерфакс-ը: Նշվում է, որ տարածաշրջանի մի շարք երկրներ հայտնվել են տնտեսական կոլապսի եզրին: Համաշխարհային բանկի ղեկավարի օգնական Մահմուդ Մուհիդինի խոսքերով՝ Սիրիայում, Լիբիայում, Եմենում 2010-2018 թթ․-ին տեղի ունեցած հակամարտության արդյունքում արաբական աշխարհը տուժել է 900 միլիարդ […]
22:40 12.03.2019
Եվրախորհրդարանը Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունննի վերաբերյալ բանաձև է ընդունել: Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն: Աղբյուրը հայտնում է, որ մարտի 12-ին Ստրասբուրգում կայացած նիստին կողմ է քվեարկել 402 եվրապատգամավոր, դեմ՝ 163-ը, իսկ 89 էլ՝ ձեռնպահ: Բանաձևի տեքստը կազմվել է լիտվացի պատգամավոր Սանդրոյ Կալնիետեյի կողմից կազմված զեկույցի հիման վրա: Համաձայն բանաձևի՝ Ռուսաստանը այլևս չի կարող համարվել […]