19:45 12.03.2019
Հայկական ծագում ունեցող բլոգեր Դավիթ Մանուկյանի կողմից թողարկված «Թթվածին» հիթը, ըստ Boom երաժշտական ծառայության, Вконтакте սոցիալական ցանցում լսումների քանակով զբաղեցրել է 1-ին հորիզոնականը: «Մեր հիթը ցուցակում առաջինն է, շնորհակալ եմ, որ ինձ հավատացել եք, ես Ձեզ չեմ հիասթափեցնի»,- գրել է Մանուկյանը Вконтакте-ի իր էջում: Տեսանյութը YouTube-ում հավաքել է 300 հազար դիտում:
19:16 12.03.2019
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է երիտասարդ հայրը կարողանում համատեղել հաճելին օգտակարի հետ և միաժամանակ կարողանում մարզադաշտում նայել ֆուտբոլային խաղ և խնամել երեխային: Տեսանյութը հրապարակվել է «Թվիթերում»: Հայրը ֆուտբոլային խաղ նայելիս միաժամանակ կարողանում է զբաղեցնել իր երեխային: Վերջնարդյունքում և՛ երեխան, և՛ հայրիկը գոհ են մնացել, իսկ տեսանյութը մեկ միլիոնից ավելի դիտում […]
19:10 12.03.2019
Boeing ընկերությունը վերջին 5 ամիսների ընթացքում տեղի ունեցած 2 ավիավթարից հետո, որոնց հետևանքով մահացել է առնվազն 346 մարդ, բախվել է ճգնաժամի և հեղինակության անկման սպառնալիքի, գրում է The Washington Post-ը: Պարբերականը նշում է, որ ընկերության հեղինակազրկումը կանդրադառնա անվտանգության և հուսալիության հարցերի վրա: Փորձագետները կարծում են, որ ընկերությունը պետք է մոտ ժամանակներս հասկանա ինքնաթիռների կործանման պատճառները, […]
18:50 12.03.2019
Սիրիայի զինված ուժերը հակահարված են տվել մահապարտ ահաբեկիչների կողմից կատարված հարձակմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի ռազմական աղբյուրին: Աղբյուրը հայտնում է, որ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման անդամների՝ Համա նահանգի Մհարդե քաղաքում կատարած հարձակման հետևանքով 1 զինվոր զոհվել էր, 4-ը՝ վիրավորվել: Խմբավորման անդամներն առաջին անգամ չէ, որ խախտում են հայտարարված հրադադարի ռեժիմն ու […]
17:46 12.03.2019
Վենեսուելայի իշխանություններն ամերիկացի դիվանագետներին երկիրը լքելու համար 72 ժամ են տվել, այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Խորխե Արեասան: «ԱՄՆ-ի դիվանագիտական անձնակազմը պետք է 72 ժամվա ընթացքում լքի Վենեսուելան»,- գրել է նախարարը իր թվիթերյան էջում՝ ասելով, որ ամերիկացի դիվանագետների ներկայությունը խանգարում է երկրում կայուն մթնոլորտի ապահովմանը: Comunicado Oficial sobre la decisión del Gobierno Bolivariano […]
17:21 12.03.2019
Իրանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարներ Ռեզա Արդաքանիանը և Ալեքսանդր Նովիկը հեռախոսով քննարկել են երկու երկրների՝ Հայաստանի և Վրաստանի կամ Ադրբեջանի տարածքով էլեկտրական ցանցերի միացման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարը: Այս խոսակցության ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տարածքով էլեկտրական ցանցերի միավորումը, «Սիրիկ» ՋԷԿ-ի 4 բլոկների կառուցումը և այլ հարցեր»,- ասվում […]
17:12 12.03.2019
Կարակասի շատ բնակիչների համար ջրամատակարարման հաճախակի դադարեցումն իսկական ողբերգություն է դարձել, նրանք ստիպված են այս ռեսուրսի դեֆիցիտի պատճառով մեկնել մոտակա տարածքներ` բնական աղբյուրներից օգտվելու համար, տեղեկացնում է РИА Новости-ն: Վենեսուելայի մայրաքաղաքը գտնվում է Կարիբյան Անդեր լեռնաշղթայի հովտում, և քաղաքում ու դրա շրջակայքում շատ աղբյուրներ կան: Մարդիկ, ովքեր փորձում են աղբյուրներից ջուր վերցնել, հանդիպում են հսկայական […]
17:03 12.03.2019
Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ Ռեգի Բուշի կինը՝ հայուհի Լիլիթ Ավագյան-Բուշը Instagram-ի իր էջում հրապարակել է ընտանիքի հետ մեքենայով ուղևորության ժամանակ նկարահանած տեսանյութ: Լիլիթն ու նրա ամուսինը անգլերեն լեզվով քննարկում են ուղևորությունը, իսկ երեխաները պարբերաբար խանգարում են նրանց՝ դիմելով տարբեր հարցերով: Մեծ որդին ինչ-որ բան է ցույց տալիս մայրիկին՝ հայերեն ասելով՝ տես, իսկ Ավագյանը նրան հանգստացնելու նպատակով […]
16:58 12.03.2019
«Թվիթեր»-ը պատրաստվում է թողարկել նոր առաջարկ՝ նախատեսված հաղորդագրություններով փոխանակման համար: Այս նոր առաջարկն այսօրվանից արդեն հասանելի կդառնա թեստավորման համար: Այս մասին գրում է Tech Crunch-ը: Twtter-ն առաջին անգամ ներկայացվել է այս տարվա հունվարին`կոնֆերանսի ժամանակ: Այն նպատակ ունի Twitter-ի օգտատերերին առաջարկել ավելի փորձարարական աշխատանքային տարածք, որտեղ ընկերությունը կարող է փորձել նոր գաղափարներ իր հանրային ցանցից դուրս, […]
16:43 12.03.2019
Պակիստանի ռազմական ավիացիան և ցամաքային զորքերը շարունակում են մնալ մարտական բարձր պատրաստության վիճակում՝ չնայած այն բանին, որ արդեն անցել է 2 շաբաթ Պակիստանի Բալակոտ քաղաքի գրոհայինների ճամբարի վրա հնդկական կողմի հասցրած ավիահարվածներից հետո: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: «Արևելյան հատվածում գտնվող F-16 կործանիչները գտնվում են մարտական վիճակում: Պակիստանի զինված ուժերի բանակային կորպուսի 10-րդ […]
16:30 12.03.2019
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին իր հավատարմագրերն է հանձնել Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպան Էրլ Լիթցենբերգերը: Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, զրուցակիցները քննարկել են Արցախի հակամարտության կարգավորման հարցը: Ալիևը Լիթցենբերգերին է ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը, նաև նշել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, այդ թվում՝ բանակցային գործընթացի ձևաչափի հարցում նրանց դիրքորոշումը դրական են ընդունում Ադրբեջանում: Լիթցենբերգերն իր […]
15:14 12.03.2019
Թաթարստանում դատարանը 28 օրով կալանավորել է տեղի ակտիվիստ Քարիմ Յամադաևին: Ինչպես հաղորդում է currenttime.tv-ն, ակտիվիստը Նաբերեժնիե Չելնիի Քննչական կոմիտեի շենքի մոտ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով շիրմաքար էր տեղադրել: Վերջինիս նկատմամբ արձանագրություն է կազմվել ակցիաների անցկացման կարգը կրկին խախտելու համար: Հունվարին Յամադաևին պատասխանատվության էին ենթարկել քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձան տեղադրելու համար: Ակտիվիստն անազատության 28 օրը […]
14:45 12.03.2019
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ բնապահպանության նախարարությունից: Ողջունելով դեսպանի գլխավորած պատվիրակությանը՝ բնապահպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք։ Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է նախարարության՝ բնապահպանական խնդիրների լուծման առաջիկա տեսլականները և […]
14:44 12.03.2019
Ռուսաստանի Հարավային զինվորական շրջանի ավելի քան 200 հրթիռային և հրետանային ստորաբաժանումներ տեղակայվել են 20 զորավարժարաններում` դաշտային զորավարժություններ անցկացնելու համար: Վարժանքներին ներգրավված է ամբողջ ռազմական շրջանը՝ Ռուսաստանի հարավը, Հյուսիսային Կովկասը, Ղրիմում ու Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում գտնվող ռուսական ռազմաբազաները, հայտնում է «Ռազմինֆո»-ն: Դաշտային հավաքները կտևեն 1 ամիս, որի ընթացքում նախատեսված է անցկացնել ավելի քան 200 […]
13:50 12.03.2019
Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն «Թվիթերի» իր միկրոբլոգում հայտնել է, որ երկրում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման հետևանքով վաղը՝ մարտի 13-ին, երկրում ոչ աշխատանքային օր է հայտարարվում: «Ես հրամայել եմ չեղարկել աշխատանքային և դպրոցական պարապմունքները մարտի 12-ին և մարտի 13-ին, որպեսզի մեր ժողովրդի հետ միասին մենք կարողանանք որոշակիորեն առաջ գնալ խաղաղ կյանքի և մեր արժանի խաղաղության լիարժեք […]
13:32 12.03.2019
Բրազիլիայի Սան-Պաուլու քաղաքում հեղեղների հետևանքով առնվազն 11 մարդ է մահացել: 5-ը ջրահեղձ են եղել հեղեղաջրերում, իսկ 6-ը մնացել են հեղեղներից առաջացած սողանքային զանգվածների տակ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Քաղաքի փողոցների մեծ մասը բառացիորեն գետերի է վերածվել, որոնցում մեքենաները լողում են և հարվածում տներին ու ծառերին: Բեռնատար մեքենաների և Mercedes-Benz ավտոբուսների գործարանն ամբողջությամբ ջրածածկ […]
13:30 12.03.2019
Համացանցում հայտնվել է սեփական նախընտրական հանրահավաքից հապճեպ փախչող Պյոտր Պորոշենկոյի լուսանկարը: Հանրահավաքը տեղի է ունեցել Ժիտոմիրում: Ընտրողների հետ հանդիպման վերջում Պորոշենկոն շտապում է դուրս գալ տարածքից և նույնիսկ չի նկատում ոտքի տակ անձրևաջրերի փոսերը: Այս լուսանկարի տակ համացանցի օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են գրել: Օգտատերերից մեկը հայտնի ռուսական մուլտֆիլմի երգն է հիշել. «Пусть бегут неуклюже пешеходы […]
13:16 12.03.2019
Մարտի 12-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ԱԳ նախարարությունից: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և […]
13:12 12.03.2019
ԱՄՆ ավիացիոն դաշնային վարչությունը պարտավորեցրել է Boing-ին արդիականացնել 737 MAX 8 և 737 MAX 9 օդանավերը: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Մասնագետներն այս որոշմանը եկել են՝ Եթովպիայում ինքնաթիռի կործանումից հետո: Վարչությունում նմանություններ են գտել այս աղետի և անցած տարի հոկտեմբերին Ինդոնեզիայում տեղի ունեցած ավիավթարի միջև: Աղբյուրը հայտնում է, որ կորպորացիան պետք է […]
13:08 12.03.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Վաշինգտոնն այս շաբաթ կվերադարձնի Կարակասում մնացած բոլոր դիվանագետներին: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն: Պոմպեոյի խոսքերով՝ Վենեսուելայում ամերիկացի դիվանագետների ներկայությունն ԱՄՆ քաղաքականության համար դարձել է սահմանափակում: ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգտոնի որոշումը Կարակասում իրավիճակի վատթարացման արդյունք է: Ավելի վաղ Պոմպեոն ասել էր, որ Ռուսաստանն անտեսում է Վենեսուելայի […]
13:02 12.03.2019
Ռուսական «Յու» հեռուստաալիքը հրապարակել է «Տների փոխանակություն» ռեալիթի շոուի հերթական անոնսը, որտեղ ծրագրի ղրիմցի հերոսը փոխանակում է իր տունը Երևանում ապրող ընտանիքի տան հետ: Ղրիմից ժամանած ընտանիքին Երևանում տրամադրվում է երկհարկանի առանձնատուն, իսկ հայաստանցիներին` գյուղական մի տուն` կիրճի եզրին: Երևանցի հայրն ու աղջիկը ստիպված են լինելու զբաղվել խոշոր տնային տնտեսությամբ: «Տների փոխանակություն» ռեալիթի շոուի ժամանակ […]
12:36 12.03.2019
Եթե կարծում եք, որ ձեր քաղաքի օդը մաքուր չէ, և պարզապես օդ չկա շնչելու, առաջարկում ենք տեղափոխվել Իսլանդիա: Հենց այս երկրում, ըստ Greenpeace-ի հետազոտության, աշխարհում ամենամաքուր օդն է: Որպեսզի պարզվի , թե որ երկրի օդային ավազանն է ամենամաքուրը, գիտնականները համեմատել են 73 երկրի ցուցանիշները: Պարզվել է` ամենամաքուր օդն ունեցող երկրների 5-յակը գլխավորում են Ֆինլանդիան,Ավստրալիան, Էստոնիան, […]
12:32 12.03.2019
Մարտի 12-13-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Այցի շրջանակներում նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը: ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
12:24 12.03.2019
«Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռը, որը երեկ չնախատեսված վայրէջք է կատարել Բաքվում ՝ ինքնաթիռում ռումբի առկայության կասկածների պատճառով, այսօր արդեն թռել է Մոսկվա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայության տարածած հայտարարությանը: «Այո, մի քանի րոպե առաջ թռել է»,- հայտնել է մամուլի ծառայությունը: Ավելի վաղ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, […]
12:00 12.03.2019
Ֆլորիդայում ձերբակալվել է խառը մարտերի (UFC) աշխարհի բացարձակ չեմպիոն, իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորը: Նա մեղադրվում է ավազակային հարձակման համար: Միջադեպը տեղի է ունեցել Մայամի-բիչում: Անցորդներից մեկը փորձել է լուսանկարել ՄաքԳրեգորին, երբ վերջինս դուրս է եկել հյուրանոցից: Քոնորն իրեն բնորոշ ագրեսիվ պահվածք է դրսևորել: Նա հարձակվել է անցորդի վրա, վերցրել է նրանից հեռախոսը, նետել է գետնին և […]
09:51 12.03.2019
Ժնևում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ, որի հետ, թիվս այլ թեմաների, քննարկվել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Որպես ժնևյան հանդիպման շարունակություն՝ այս հարցերը Պաշտպանը քննարկել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան […]
08:30 12.03.2019
ԱՄՆ-ը մտադիր է մեծացնել օտար երկրների, այդ թվում՝ Վրաստանի և Ուկրաինայի ռազմական օգնության տրամադրման ծրագրերի ֆինանսավորումը։ Այս մասին հայտնի է դարձել 2020 ֆինանսական տարվա համար Պետդեպարտամենտի բյուջեի նախագծի հրապարարակումից հետո։ Օտար երկրների բանակների ուսուցման ու նախապատրաստման համար ծրագրվում է հատկացնել 100 մլն դոլար։ Դա 5 մլն դոլարով ավելի է, քան անցած տարվա հատկացվածը։ Նշվում է, […]
08:17 12.03.2019
Ալժիրի կառավարությունն արձակվել է երկրում օրեր շարունակ չհանդարտվող զանգվածային ցույցերի ֆոնին։ Այս մասին հայտնում է նախագահի գրասենյակը։ Ավելի վաղ նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հայտարարել էր պետության ղեկավարի ընտրությունների հետաձգման, ինչպես նաև այն մասին, որ մտադիր չէ առաջադրվել 5-րդ ժամկետում։ Պետության ղեկավարը ստորագրել է նաև հրաման Բարձրագույն ընտրական հանձնաժողովի արձակման մասին, հանձնաժողովի նախագահ Աբդելվահաբ Դերբալը պաշտոնանկ է […]
08:02 12.03.2019
Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան որոշել է հրաժարվել իր թեկնածությունը 5-րդ ժամկետի համար առաջադրելու պլաններից։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Բուտեֆլիկան նաև որոշել է 1 ամսով հետաձգել երկրում ընտրությունների անցկացումը։ Ի սկզբանե ընտրությունների անցկացումը ծրագրված էր այս տարվա ապրիլի 18-ին։ Ալժիրի նախագահը նաև Նուրեդին Բեդուիին նշանակել է երկրի նոր վարչապետ։ Նախկինում նա ղեկավարել է ՆԳՆ-ն։ […]