TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայի արևելքում հարվածներ է հասցրել ԻՊ-ի դիրքերին

19:07 11.03.2019

Սիրիայի դեմոկրատական ուժերը ԻՊ-ի անդամներին մինչև մարտի 10-ի երեկո ժամանակ էին տվել՝ հանձնելու տարածքը:

̰
Հստակ հասկանում ենք մարդասիրական նպատակները, որոնցով Հայաստանը օգնության ձեռք է մեկնում Սիրիային. Ապատուրայ

18:42 11.03.2019

ՆԱՏՕ-ն պաշտոնական դիրքորոշում չունի և դժվար թե ունենա այն հարցում, որ Հայաստանը մարդասիրական մղումներով առաքելություն է ուղարկել Սիրիա: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց այցով Հայաստանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: Նրա խոսքերով` իրենք հասկանում են այն քաղաքական իրավիճակն ու այն մարդասիրական մղումները, որոնցով առաջնորդվում է Հայաստանը Սիրիայի ժողովրդին, համայնքին օժանդակելու հարցում:

̰
Ֆրոլովոյում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է ազգությամբ հայ 2 քաղաքացի. ՀՀ ԱԳՆ

18:40 11.03.2019

Ըստ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդած տեղեկատվության՝ մարտի 10-ին ՌԴ Վոլգոգրադի մարզի Ֆրոլովո քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են ազգությամբ հայ ՌԴ երկու քաղաքացիներ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջից: Տեղի ունեցած միջադեպի արդյունքում մահացել է ռուսազգի ՌԴ քաղաքացի։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ երեկոյան Վոլգոգրադի շրջանի Ֆրոլովո քաղաքում ծեծկռտուք է տեղի […]

̰
ՆԱՏՕ-ն քաղաքական խոչընդոտ չի տեսնում ՀՀ-ի հետ համագործակցությունը զարգացնելու հարցում. Ապատուրայ

18:30 11.03.2019

Հյուսիսատլանտյան դաշինքը որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում Հայաստանի հետ բոլոր ուղղություններով համագործակցության հարցում: Այս մասին այսօր Երևանում անցկացված ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նա ասաց, որ Հայաստանն ինքը կարող է առաջարկել համագործակցության ծրագրեր, ինչպիսիք են նաև բարեվարքության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտները, որտեղ հիմա իրականացվում է համագործակցությունը:

̰
ՆԱՏՕ-ն աջակցում է «Կանայք հանուն խաղաղության» հայաստանյան ծրագիրը. Ապատուրայ

18:24 11.03.2019

Հայաստանը երկու հարցում գրավել է ՆԱՏՕ-ի ուշադրությունը` առաջինը պաշտպանական ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարով, երկրորդը` «Կանայք հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրով: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Ապատուրայն ասաց, որ ՆԱՏՕ-ն ու քարտուղարի երկու հատուկ ներկայացուցիչ, որոնցից մեկն ինքն է, մյուսն էլ զբաղվում է կանանց ու խաղաղության հարցերով, և […]

̰
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն համակարծիք են համագործակցությունը շարունակելու հարցում. Ապատուրայ

18:16 11.03.2019

Հայաստանի ներդրումը բարձր է գնահատվում ՆԱՏՕ-ի առաքելությունների մասնակցության հարցում, այդ թվում և խաղաղապահ առաքելություններում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի համակարգից դուրս` ՄԱԿ-ի առաքելություններում: Այս մասին Երևանում անցկացված ասուլիսի ընթացքում հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նա այսօր հանդիպումներ է ունեցել Հայաստանի մի քանի պաշտոնյաների հետ ու եկել եզրակացության, որ և´ […]

̰
Երևանում տեղի կունենա ԵՄ-ի և ՀՀ-ի միջև Տնտեսական համագործակցության և հարակից այլ ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը

18:15 11.03.2019

Երևանում մարտի 12-ին կանցկացվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո: Ինչպես հայտնում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակից, հանդիպման նպատակն է բարձրացնել կողմերի համատեղ ընկալումը մասնակիցների տնտեսության հիմունքների վերաբերյալ և այդ նպատակով կողմերի միջև իրականացնել մակրոտնտեսական միտումների և կառուցվածքային […]

̰
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

17:50 11.03.2019

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Լին Թրեյսիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է Լին Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ վերջին 17 տարիներին պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությունը մշտապես զարգացում է […]

̰
Սլովակ պատգամավորի կինն ու որդին զոհվել են Ethiopian Airlines-ի ավիաաղետի հետևանքով

17:30 11.03.2019

Սլովակիայի խորհրդարանի պատգամավոր Անտոն Գրնկայի կինն ու որդին զոհվել են Ethiopian Airlines-ի Ադիս Աբեբայից Նայրոբի թռչող ինքնաթիռի վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է բրատիսլավական Pravda թերթը: Ավիաաղետի հետևանքով զոհվել է Սլովակիայի 4 քաղաքացի: Զոհերի թվում եղել են նաև Քենիայում մարդասիրական առաքելություն իրականացնող ՄԱԿ-ի ներկայացուցիչները: Սլովակիայի արտգործնախարարը հաստատել է 4 քաղաքացիների մահվան լուրը` այդ մասին հայտնելով […]

̰
«Բջջայինով զոմբիների» համար հետիոտնային նոր անցումներ կան

17:11 11.03.2019

Թել Ավիվում փորձարարության համար հետիոտնային անցումներից մեկի վրա տեղադրել են լուսադիոդային գծեր, որպեսզի «բջջայիններով զոմբիներն» անվտանգ լինեն: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ բարելավված «հետիոտնային անցումը» հայտնվել է, որպեսզի պաշտպանի հեռախոսներով տարված և մեքենայի տակ ընկնելու վտանգի ենթարկվող անցորդներին: «Առաջին լուսադիոդային գծերը մեր երկրում հայտնվել են Թել Ավիվի կենտրոնում, որպեսզի […]

̰
Ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան, քանի որ ուղևորուհին երեխային մոռացել էր այնտեղ

16:50 11.03.2019

Սաուդյան Արաբիայում «Saudi Arabian Airlines» ավիաընկերության մարդատար ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան, քանի որ ուղևորներից մեկը մոռացել էր այնտեղ իր մանկահասակ երեխային: Այս մասին հայտնում է Аkhbaar24-ը: Նշվում է, որ ուղևորուհին հրաժարվել է մեկնել առանց երեխայի: Օդաչուները ստիպված են եղել թույլտվություն խնդրել հետ վերադառնալու համար:  

̰
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները և Նիդեռլանդներում ՀՀ դեսպանը կարևորել են երկրների միջև երկխոսության խթանումը

16:46 11.03.2019

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները մարտի 11-ին աշխատանքային հանդիպում են ունեցել Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից: Հանդիպման ընթացքում կարևորվել է Հայաստանի և Նիդեռլանդների միջև միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, քաղաքական ակտիվ երկխոսության խթանումը: Քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական և ներդրումների խրախուսման քաղաքականությանը վերաբերող […]

̰
Հայտնաբերվել են Եթովպիայում կործանված ինքնաթիռի սև արկղերը

16:44 11.03.2019

Մահացել են ինքնաթիռում գտնվող բոլոր 157 ուղևորներն ու անձնակազմի անդամները:

̰
Եթովպիայի ավիավթարից հետո Boeing-ի բաժնետոմսերի արժեքը նվազել է

16:34 11.03.2019

Եթովպիայում տեղի ունեցած ողբերգական ավիավթարից հետո Boeing ավիաընկերության բաժնետոմսերի արժեքը նյույորքյան ֆոնդային բորսայում մոտ 10 տոկոսով անկում են արձանագրել: Այս մասին հայտնում է Prime-ը: «10:22-ի դրությամբ Նյու Յորքի ֆոնդային բորսայում ընկերության բաժնետոմսերի արժեքը նվազել է 9.12%-ով` մեկ բաժնետոմսի դիմաց հասնելով 384 դոլարի»,- ասված է հայտարարությունում: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Եթովպիայում կործանվել է Ethiopian […]

̰
Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի ընթացքում

16:28 11.03.2019

Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն տարբեր հարցեր:

̰
ՀՀ ՊՆ-ում ընդունել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային

16:00 11.03.2019

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալ, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային, ով Հայաստան է ժամանել մարտի 11-ից 15-ը անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես` Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրով և […]

̰
Կիմ Բակշիի աճյունափոշու մի մասը Ռուսաստանից Հայաստան կտեղափոխվի

15:53 11.03.2019

Մոսկվայում` Կոսմայի և Դամիանոյի ուղղափառ տաճարում կայացել է հայտնի ռուս գրող, հրապարակախոս, կինոդրամատուրգ ու հայ ժողովրդի բարեկամ Կիմ Բակշիի վերջին հրաժեշտը: Ինչպես հայտնի է դարձել Rusarminfo-ին, մշակույթի գործչի դին դիակիզման կենթարկվի, աճյունափոշին կբաժանվի երկու մասի և կհուղարկավորվի Հայաստանում և Ռուսաստանում: Հիշեցնենք, որ Կիմ Բակշին մահացել է 2019թ. մարտի 5-ին, 88 տարեկանում: Կիմ Բակշին սիրահարված էր […]

̰
Չինաստանն այս տարի կավարտի «արհեստական արև»-ի ստեղծման աշխատանքները

14:24 11.03.2019

Չինական Հեֆեյ քաղաքում 2006 թվականից ընթանում են «արհեստական արև»-ի ստեղծման աշխատանքները: Դրա օգնությամբ իրական արևը գեներացնում է էներգիան: Այս մասին հայտնում է hi-news պորտալը: Այլընտրանքային և անսահման էներգիա ստանալու համար գիտնականները ռեկորդային աստիճանի են հասցնում հատուկ սարքավորման մեջ գտնվող պլազմայի ջերմությունը: Նոյեմբերին հետազոտողներին հաջողվել է պլազմայի ջերմաստիճանը հասցնել 100 միլիոն աստիճանի: Հիմա արդեն հայտնի է […]

̰
Եթովպիայում կործանված ինքնաթիռի ուղևորներից 19-ը ՄԱԿ-ի աշխատակիցներ էին

14:13 11.03.2019

Ադիս Աբեբայում և Նայրոբիում տեղակայված են ՄԱԿ- մի շարք գրասենյակներ:

̰
Ինդոնեզիայում մարդատար գնացքը դուրս է եկել գծերից. կան տուժածներ

14:02 11.03.2019

Ինդոնեզիայում մարդատար գնացքը դուրս է եկել գծերից: Այս մասին հաղորդում են ինդոնեզական լրատվամիջոցները: Նշվում է, որ վթարի հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ: Ոստիկանության պետի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ գնացքը հասել է Կեբոն-Պեդես կայարան: Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ էլեկտրասյան լարերը պոկվել են և […]

̰
96 օր տևած պատարագից հետո լուծվել է եկեղեցում ապաստանած հոլանդահայ ընտանիքի հարցը

13:34 11.03.2019

Նիդեռլանդների իշխանությունը որոշել է ապաստան տալ հայկական ընտանիքին, որը թաքնվում էր եկեղեցիներից մեկում Հայաստան արտաքսվելուց խուսափելու համար։ Նրանք կկարողանան լիարժեք բնակություն հաստատել այդ երկրում։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Թամրազյանների ընտանիքի վերաբերյալ որոշում էր կայացվել նրանց արտաքսել Հայաստան, քանի որ նրանց այստեղ վտանգ չի սպառնում, սակայն ընտանիքը դեմ է եղել այդ որոշմանն ու ապաստանել […]

̰
Շա՛տ ապրեք, որ նկատեցիք, բայց պետք է նաև այլ բաներ նկատել. Էդմոն Մարուքյանը՝ համանախագահներին

13:09 11.03.2019

Մինչև չլինի տևական խաղաղություն, խոսել այն մասին, որ հասարակությանը, ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, աբսուրդի ժանրից է, խաղաղության պետք է պատրաստել Ադրբեջանի ժողովրդին: Մարտի 11-ին ԱԺ ճեպազրույցների ժամին այս մասին նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Որևէ կերպ չի դատապարտվում Ադրբեջանում առկա հայատյացությունը, դրա քարոզչությունը և դրա հռետորաբանությունը՝ մանկապարտեզից մինչև չգիտեմ որ մակարդակ, ծերանոցներում էլ […]

̰
Աջակցում ենք իշխանությունների՝ Արցախը բանակցային սեղան բերելու մոտեցմանը. Մարուքյան

12:43 11.03.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ ճեպազրույցների ժամին անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը` նշեց, որ հայտարարությունը բավական մտահոգիչ է: Ըստ Մարուքյանի՝ այն ոչ առաջին մտահոգիչ հայտարարությունն է, ոչ էլ վերջինն է լինելու: «Մենք նախընտրական փուլում հայտարարել ենք, որ աջակցում ենք իշխանության բոլոր այն ջանքերին, որոնցով փորձ է արվում ԼՂՀ ներկայացուցչին ներգրավել […]

̰
Վենեսուելայում էլեկտրամատակարարման խափանումը զանգվածային կողոպուտների պատճառ է դարձել

12:40 11.03.2019

Մարտի 7-ից գրեթե ողջ Վենեսուելան մնացել է առանց էլեկտրականության:

̰
Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է հետաձգվել և չեղարկվել

12:26 11.03.2019

Մոսկվայի օդանավակայաններում ձյան տեղումների պատճառով ավելի քան 50 չվերթ է հետաձգվել և չեղարկվել: «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 17 չվերթ, «Շերեմետևոյում»` 16, «Դոմոդեդովո» օդանավակայանում 8 չվերթ չեղարկվել է, հայտնում է Яндекс. Расписания-ն: Այսպես, Մոսկվայի ժամանակով ժ. 09:17-ի դրությամբ «Վնուկովո»-ում հետաձգվել է 17 չվերթ, «Դոմոդեդովո»-ում` 12 չվերթ, 8-ը չեղարկվել է: «Շերեմետևո»-ում 16 չվերթ հետաձգվել է: Նշվում է, […]

̰
Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը». սպասվում են մի շարք միջոցառումներ

12:19 11.03.2019

Հայաստանում մեկնարկում է «ՆԱՏՕ-ի շաբաթը»: Այդ առիթով այսօր՝ մարտի 11-ին կայացած ասուլիսն ազդարարեց ծրագրերի մեկնարկը: Շաբաթը, որ նախատեսված էր անցկացնել նախորդ տարվա դեկտեմբերին, տեղափոխվեց այս տարի՝ ներքաղաքական զարգացումների պատճառով: Այս մասին տեղեկացրեց ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, դեսպան Արմեն Եդիգարյանը: ««ՆԱՏՕ-ի շաբաթ»-ի շրջանակներում անցկացվելու են մի շարք միջոցառումներ, որոնց թվում ԱԺ-ում կանցկացվի […]

̰
Վոլգոգրադում հայ-ադրբեջանա-դաղստանյան կոնֆլիկտի հետևանքով հայ գործարար է սպանվել

12:04 11.03.2019

Երեկ երեկոյան Վոլգոգրադի շրջանի Ֆրոլովո քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ-ադրբեջանական ընտանիքի և դաղստանցիների միջև: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ծեծկռտուքն ավարտվել է կրակոցներով: Իրավապահները հայտնել են, որ կրակոցների հրահրողը եղել է ոմն դաղստանցի: Ծննդով Դաղստանից 6 անձ եկել են զրուցելու: Նրանք մուտք են գործել Ֆրոլովոյում գտնվող խանութ-գրասենյակ, որը պատկանում է հայ-ադրբեջանական ընտանիքին: Կոնֆլիկտը նախապես կրել […]

̰
Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից հետո Boeing-ը հետաձգել է նոր ինքնաթիռի շնորհանդեսը

11:39 11.03.2019

777X-ի առաջին թեստային մոդելի արտադրությունը սկսվել է 2017թ.-ին:

̰
Նախընտրական ելույթից հետո ակտիվիստները հարձակվել են Պորոշենկոյի ավտոշարասյան վրա

11:31 11.03.2019

Մարտի 31-ին Ուկրաինայում կկայանան նախագահական ընտրություններ:

̰
Մոսկվայում ինտերնետի սահմանափակման դեմ բազմահազարանոց ցույցեր են անցկացվել

11:28 11.03.2019

Ցուցարարները բողոքում են «ինքնիշխան ինտերնետի» մասին օրինագծի դեմ:

̰
BACK_TO_TOP