TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ն Վենեսուելայից հետ է կանչում բոլոր դիվանագետներին. Պոմպեո

13:08 12.03.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Վաշինգտոնն այս շաբաթ կվերադարձնի  Կարակասում մնացած բոլոր դիվանագետներին: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն: Պոմպեոյի խոսքերով՝ Վենեսուելայում ամերիկացի դիվանագետների ներկայությունն ԱՄՆ քաղաքականության համար դարձել է սահմանափակում: ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ  Վաշինգտոնի որոշումը Կարակասում իրավիճակի վատթարացման արդյունք է: Ավելի վաղ Պոմպեոն ասել էր, որ Ռուսաստանն անտեսում է Վենեսուելայի […]

̰
Հայաստանցին ու ղրիմցին «փոխանակել են» տները ռեալիթի շոուի շրջանակում

13:02 12.03.2019

Ռուսական «Յու» հեռուստաալիքը հրապարակել է «Տների փոխանակություն» ռեալիթի շոուի հերթական անոնսը, որտեղ ծրագրի ղրիմցի հերոսը փոխանակում է իր տունը Երևանում ապրող ընտանիքի տան հետ: Ղրիմից ժամանած ընտանիքին Երևանում տրամադրվում է երկհարկանի առանձնատուն, իսկ հայաստանցիներին` գյուղական մի տուն` կիրճի եզրին: Երևանցի հայրն ու աղջիկը ստիպված են լինելու զբաղվել խոշոր տնային տնտեսությամբ: «Տների փոխանակություն» ռեալիթի շոուի ժամանակ […]

̰
Հայտնի են աշխարհում ամենամաքուր օդն ունեցող երկրները

12:36 12.03.2019

Եթե  կարծում եք, որ ձեր քաղաքի օդը մաքուր չէ, և պարզապես օդ  չկա շնչելու, առաջարկում ենք տեղափոխվել Իսլանդիա: Հենց  այս երկրում, ըստ Greenpeace-ի հետազոտության, աշխարհում ամենամաքուր օդն  է: Որպեսզի պարզվի , թե որ երկրի օդային ավազանն է ամենամաքուրը, գիտնականները համեմատել են 73 երկրի ցուցանիշները: Պարզվել է` ամենամաքուր օդն ունեցող երկրների 5-յակը գլխավորում են Ֆինլանդիան,Ավստրալիան, Էստոնիան, […]

̰
Ի՞նչ օրակարգով է Հայաստան այցելում ԵԱՀԿ գործող նախագահը

12:32 12.03.2019

Մարտի 12-13-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Այցի շրջանակներում նախատեսվում է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Միրոսլավ Լայչակի հանդիպումը: ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

̰
Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռն այսօր արդեն թռել է Մոսկվա

12:24 12.03.2019

«Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռը, որը երեկ չնախատեսված վայրէջք է կատարել Բաքվում ՝ ինքնաթիռում ռումբի առկայության կասկածների պատճառով, այսօր արդեն թռել է Մոսկվա: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանի մամուլի ծառայության տարածած հայտարարությանը: «Այո, մի քանի րոպե առաջ թռել է»,- հայտնել է մամուլի ծառայությունը: Ավելի վաղ մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, […]

̰
Սկանդալային Քոնոր ՄաքԳրեգորին ձերբակալել են ավազակային հարձակման համար

12:00 12.03.2019

Ֆլորիդայում ձերբակալվել է խառը մարտերի (UFC) աշխարհի բացարձակ չեմպիոն, իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորը: Նա մեղադրվում է ավազակային հարձակման համար: Միջադեպը տեղի է ունեցել Մայամի-բիչում: Անցորդներից մեկը փորձել է լուսանկարել ՄաքԳրեգորին, երբ վերջինս դուրս է եկել հյուրանոցից: Քոնորն իրեն բնորոշ ագրեսիվ պահվածք է դրսևորել: Նա հարձակվել է անցորդի վրա, վերցրել է նրանից հեռախոսը, նետել է գետնին և […]

̰
Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

09:51 12.03.2019

Ժնևում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ղեկավար Պատրիկ Վիալի հետ, որի հետ, թիվս այլ թեմաների, քննարկվել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Որպես ժնևյան հանդիպման շարունակություն՝ այս հարցերը Պաշտպանը քննարկել է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան […]

̰
ԱՄՆ-ը մտադիր է մեծացնել Վրաստանին և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

08:30 12.03.2019

ԱՄՆ-ը մտադիր է մեծացնել օտար երկրների, այդ թվում՝ Վրաստանի և Ուկրաինայի ռազմական օգնության տրամադրման ծրագրերի ֆինանսավորումը։ Այս մասին հայտնի է դարձել 2020 ֆինանսական տարվա համար Պետդեպարտամենտի բյուջեի նախագծի հրապարարակումից հետո։ Օտար երկրների բանակների ուսուցման ու նախապատրաստման համար ծրագրվում է հատկացնել 100 մլն դոլար։ Դա 5 մլն դոլարով ավելի է, քան անցած տարվա հատկացվածը։ Նշվում է, […]

̰
Ցույցերի ֆոնին Ալժիրի կառավարությունն արձակվել է

08:17 12.03.2019

Ալժիրի կառավարությունն արձակվել է երկրում օրեր շարունակ չհանդարտվող զանգվածային ցույցերի ֆոնին։ Այս մասին հայտնում է նախագահի գրասենյակը։ Ավելի վաղ նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան հայտարարել էր պետության ղեկավարի ընտրությունների հետաձգման, ինչպես նաև այն մասին, որ մտադիր չէ առաջադրվել 5-րդ ժամկետում։ Պետության ղեկավարը ստորագրել է նաև հրաման Բարձրագույն ընտրական հանձնաժողովի արձակման մասին, հանձնաժողովի նախագահ Աբդելվահաբ Դերբալը պաշտոնանկ է […]

̰
Ալժիրի նախագահը հրաժարվել է առաջադրվել 5-րդ ժամկետում

08:02 12.03.2019

Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան որոշել է հրաժարվել իր թեկնածությունը 5-րդ ժամկետի համար առաջադրելու պլաններից։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Բուտեֆլիկան նաև որոշել է 1 ամսով հետաձգել երկրում ընտրությունների անցկացումը։ Ի սկզբանե ընտրությունների անցկացումը ծրագրված էր այս տարվա ապրիլի 18-ին։ Ալժիրի նախագահը նաև Նուրեդին Բեդուիին նշանակել է երկրի նոր վարչապետ։ Նախկինում նա ղեկավարել է ՆԳՆ-ն։ […]

̰
Մեյը Յունկերի հետ համաձայնեցրել է փոփոխությունները Brexit-ի հարցով համաձայնագրում

07:46 12.03.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը համաձայնեցրել են փոփոխությունները Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ համաձայնագրի տեքստում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այժմ այն պետք է հաստատի բրիտանական խորհրդարանը։ Ինչպես հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Դևիդ Լիդինգթոնը, Մեյի կառավարությունը խորհրդարանականներին կներկայացնի երկու նոր փաստաթուղթ։ Դրանցից մեկը կհաստատի, որ ԵՄ-ն չի օգտագործի պաշտպանական […]

̰
ՌԴ-ն ու Կուբան մասնակից են Վենեսուելայի ճգնաժամին․ Պոմպեո

07:33 12.03.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Ռուսաստանին ու Կուբային այն բանում, որ նրանք գլխավոր դեր են խաղացել Վենեսուելայում ներկայիս ճգնաժամի ստեղծման մեջ, քանի որ նախկինում աջակցել են և շարունակում են աջակցել Նիկոլաս Մադուրոյի ռեժիմին։ «Ռուսական պետական նավթային «Ռոսնեֆթ» ընկերությունը շարունակում է նավթ գնել վենեսուելական պետական PDVSA ընկերությունից՝ չնայած ամերիկյան պատժամիջոցներին, իսկ «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինը […]

̰
Վենեսուելայի խորհրդարանն արտակարգ դրության ռեժիմ է սահմանել զանգվածային հոսանքազրկումների պատճառով

07:18 12.03.2019

Վենեսուելայի Ազգային ժողովը հայտարարել է երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին՝ կապված երկրի տարածքի մեծ մասում էլեկտրաէներգիայի անջատման հետ։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը։ Ավելի վաղ 30 օրով արտակարգ դրություն սահմանելու կոչ էր արել ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն, ով իրեն հունվարի 23-ին հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ։ Նրա խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմի անհրաժեշտությունը […]

̰
Ջենիֆեր Լոպեսի նշանադրության մատանին արժե մոտ 4.5 մլն դոլար

00:58 12.03.2019

Ամերիկացի բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը իր հարսնացուին՝ հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին շուրջ 4.5 մլն դոլար արժողությամբ մատանի է նվիրել։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ այդ մասին բարձրաձայնել է Rare Carat ընկերության ոսկերիչ Էջեյ Անանդը։ «Մեր փորձագետները հաշվարկել են, որ 20 կարատանոց ադամանդն արժե շուրջ 4.5 մլն դոլար»,- պարզաբանել է նա։ Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը և բեյսբոլիստ […]

̰
ԱՄՆ-ում 5 տասնամյակ հետո խմելու ջրի պակաս կլինի

00:47 12.03.2019

Ամերիկացի գիտնականները կանխատեսել են, որ մոտ 50 տարուց ամերիկացիները կսկսեն երկրում խմելու ջրի պակաս զգալ: New Civil Engineer-ի փոխանցմամբ՝ գիտնականները սա բացատրել են գլոբալ տաքացման փաստով: Հաղորդվում է, որ մասնագետները հաշվարկել են նաև երկրի բնակչության հարաբերակցության առումով բնակիչներին ջրի մատակարարման ծավալները: Հայտնի է, որ 20-րդ դարասկզբին ջրի պահանջարկն այստեղ 9 անգամ ավելացել է: Աղբյուրի փոխանցմամբ՝ […]

̰
Թրամփը ԱՄՆ Կոնգրեսից 500 միլիոն դոլար է պահանջել Ռուսաստանի «չարակամ» ազդեցությանը դիմակայելու համար

00:27 12.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ Կոնգրեսից 500 միլիոն դոլար է պահանջել Ռուսաստանի «չարակամ» ազդեցությանը Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում դիմակայելու համար, այս մասին ասված է Սպիտակ տան կայքում: Այնտեղ տեղադրված է ԱՄՆ նախագահի բյուջետային հարցումը: Փաստաթղթի մեջ նշվում է, որ գումարը կօգտագործվի ամերիկյան գործընկերների տարածքային ամբողջականության, ընդհանուր անվտանգության ամրապնդման համար: Գումարը նաև կօգտագործվի մակրոտնտեսական կայունության, գործընկերների՝ […]

̰
Ծնվել էր շապիկով. տեսախցիկները Լոնդոնում շենքի փլուզում են գրանցել անցորդի հեռանալուց վայրկյաններ անց

00:18 12.03.2019

Լոնդոնի փողոցային տեսախցիկներն արձանագրել են այն պահը, թե ինչպես է մի մարդ անցել շինություններից մեկի կողքով, իսկ վայրկյաններ անց նույն տեղում փլուզում է գրանցվել: Հրապարակված հոդվածում նշվում է, որ Անգլիայում վերջին շրջանում կառույցների փլուզումներ հաճախ են գրանցվում: Այս դեպքում փլուզվել է շինության տանիքի մի հատվածը: Դժվար է ասել, թե ինչ ճակատագրի կարժանանար հաջողակ անցորդը, եթե […]

̰
Facebook-ը դատական հայց է ներկայացրել ուկրաինացի երկու ծրագրավորողների դեմ

23:59 11.03.2019

Facebook-ը դատական հայց է ներկայացրել ուկրաինացի երկու ծրագրավորողների դեմ` մեղադրելով նրանց օգտատերերի անձնական տվյալներ գողանալու և այդպիսով ընկերության վարկանիշին հարված հասցնելու մեջ: Ըստ գործի նյութերի՝ Գլեբ Սլուչևսկին և Անդրեյ Գորբաչևը 2017- 2018 թվականներին գովազդել են թեստեր, որոնց մասնակցելու համար օգտատերերից կորզել են անձնական տվյալներ:  Ընդհանուր առմամբ, խոսքը 63 հազար օգտատիրոջ մասին է: Նմանատիպ հայց Facebook-ը […]

̰
Թուրքական կողմն ԱՄՆ սպառնալիքներն անտրամաբանական է համարում

23:42 11.03.2019

Թուրքիայի կողմից C-400-ի ձեռքբերման հետ կապված ԱՄՆ սպառնալիքներն անտրամաբանական են ու որևէ արդյունքի չեն ունենա: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը: «ԱՄՆ-ից C-400 զենիթահրթիռային համակարգերի հարցի առումով անտրամաբանական հայտարարություններ են հնչում: Նրանք սպառնում են վերանայել Թուրքիայի մասնակցությունը F-35 ծրագրին: Սա արդեն տրամաբանական սահմաններից դուրս է եկել: Գործընկերների միջև […]

̰
Ռուս զույգը հասցրել է տեսանյութ հրապարակել եթովպական ինքնաթիռի կործանումից րոպեներ առաջ

23:32 11.03.2019

Կործանված եթովպական ինքնաթիռում եղել են ՌԴ երեք քաղաքացիներ` պրոֆեսիոնալ պարաշյուտիստ Սերգեյ Վյալիկովը և մի երիտասարդ զույգ Տագանրոգից: Ալեքսդանդր Պոլյակովն ու Եկատերինա Պոլյակովան թռիչքից առաջ փոքրիկ տեսանյութ են նկարահանել և հասցրել են տեղադրել համացանցում: «1.5 ժամ կսպասենք առաջին թռիչքից հետո, այնուհետ թռչում ենя Քենիա»,- գրել է Կատյան: Կադրում տեսանելի է նաև Ethiopian գրությամբ ինքնաթիռը, որը րապեներ […]

̰
Էկվադորում կոկաին տեղափոխող ինքնաթիռ է վթարվել

23:25 11.03.2019

Էկվադորում՝ Մանաբի նահանգում, վթարվել է փոքր ինքնաթիռ, որը կոկաին էր տեղափխում, հաղորդում է  Comercio-ն: Իրավապահ մարմինների տվյալների համաձայն՝ ինքնաթիռը արտասահմանյան գրանցում է ունեցել, դրանում եղել է 2 մարդ: Նշվում է, որ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոց. այս պահին նրանք հրաժարվում են ցուցմունք տալ, իսկ երկրի իշխանությունները դժվարանում են պարզել տուժածների քաղաքացիությունը: Ինքնաթիռի վթարից հետո հրդեհ է […]

̰
Ինդոնեզիան կանգնեցրել է Boeing 737 MAX 8-ի թռիչքները

23:03 11.03.2019

Ինդոնեզիան Չինաստանից հետո հայտարարել է, որ կկանգնեցնի Boeing 737 MAX 8-ի շահագործումը՝ մարտի 10-ին Եթովպիայում և դեկտեմբերին Ջակարտայում այդ մոդելի ինքնաթիռի վթարից հետո, հաղորդում է NDTV–ն: Max 8 ինքնաթիռների ստուգումը երկրում կսկսվի մարտի 12-ից: Նշվում է, որ այդ մոդելի ինքնաթիռները չեն շահագործվի մինչև անվտանգ չճանաչվեն: Հիշեցնենք, որ «Եթովպական ավիաուղիների»` մարտի 10-ին կործանված ինքնաթիռի վթարի վայրում […]

̰ ̰
ՄԱԿ-ում հստակեցրել են Եթովպիայում վթարված ինքնաթիռի զոհերի թիվը

22:39 11.03.2019

Եթովպիայում վթարված ինքնաթիռում գտնվել է ՄԱԿ-ի 21 աշխատակից ոչ թե 22, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է РИА Новости-ն: «Մենք ունեինք տարբեր տեսակի տեղեկատվություն, բայց մեզ հայտարարեցին, որ ինքնաթիռի կործանման հետևանքով տարբեր գերատեսչություններից ՄԱԿ-ի 21 անդամ է զոհվել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Եթովպիայի իշխանությունները, […]

̰
ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նոր պաշտոն կստանա ՌԴ-ում

21:55 11.03.2019

ՌԴ կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» նավթագազային հոլդինգի տնօրենների խորհրդի թեկնածուների կազմը: Տնօրենների 7 հոգանոց խորհրդի կազմում առաջադրվել և հաստատվել է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Հաղորդվում է նաև, որ «Զարուբեժնեֆտ» բաժնետիրական ընկերությունը ՌԴ պետական ռազմավարական կառույց է: 2007 թվականից այն ընդլայնել է իր գործունեության սահմանները՝ ձեռնարկելով […]

̰
Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է Իրաքի տրանսպորտի նախարարի հետ

19:35 11.03.2019

Մարտի 10-ին Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպեց տրանսպորտի նախարար Աբդուլլահ Լուաիբի Բահեդին (Abdullah Luaibi Bahedh)։ Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Ա. Լուաիբիին շնորհավորեց պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։ Կողմերն անդրադարձան հայ-իրաքյան երկկողմ հարաբերություններում տրանսպորտի բնագավառում առկա համագործակցության օրակարգին, մասնավորապես, դեսպան Փոլադյանը մատնանշեց Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի 2-րդ երևանյան նիստի ընթացքում արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունների […]

̰
Արցախյան հակամարտությունը ռազմական հաջողված լուծում չունի. Ապատուրայ

19:22 11.03.2019

ՆԱՏՕ-ն չի մասնակցում Արցախյանի նման հակամարտությունների կարգավորմանը, թեև այս տարածաշրջանը խիստ մտահոգում է ՆԱՏՕ-ին: Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նա փաստացի չպատասխանեց այն հարցին, թե ՆԱՏՕ-ն ինչ դիրքորոշում ունի Ադրբեջանի կողմից չհայտարարված խոշոր զորավարժությունների անցկացմանը: Ապատուրայը անդրադարձավ հակամարտության ներկա փուլին ու ասաց, որ իրենք աներկբա դիրքորոշում ունեն, […]

̰
Վրաստանում լինելու են ՆԱՏՕ-ի զորավարժություններ. Հայաստանը կմասնակցի՞, թե՞ ոչ, չգիտեմ. Ապատուրայ

19:19 11.03.2019

Վրաստանում, անկասկած, այս տարի անցկացվելու են ՆԱՏՕ-ի մասնակցությամբ զորավարժություններ, սակայն դրանց Հայաստանը կմասնակցի՞, թե՞ ոչ, հայտնի չէ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Այս մասին ինքը` Ապատուրայը, հայտնեց այսօր Երևանում ունեցած ասուլիսի ժամանակ: Ժպիտը դեմքին` Ապատուրայն ասաց, որ կարող է այս օրերին դա ճշտել: Ապատուրայի խոսքերով` Հայաստանի հետ այս օրերին համագործակցության մեկ այլ ծրագիր […]

̰
Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ջեյմս Ապատուրային

19:16 11.03.2019

Մարտի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Նախարար Մնացականյանը ողջունեց Հայաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի շաբաթի շրջանակներում ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը: Զրուցակիցները վերահաստատեցին երկկողմ հանձնառությունն ԱԳԳԾ շրջանակներում համագործակցությանը՝ արժևորելով տարբեր ոլորտներում ՆԱՏՕ-ի հետ հաստատված գործընկերային հարաբերությունները: Այդ համատեքստում կարևորվեց հանդիպումների և փոխայցելությունների դինամիկայի ապահովումը՝ […]

̰
Երջանիկ պատահականությամբ 3 մարդ փրկվել է Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարից

19:12 11.03.2019

Իսկ կործանված ինքնաթիռի տոմս ունեցող, ազգությամբ հույն Անտոնիս Մավրոպուլոսը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր տոմսը:

̰
BACK_TO_TOP