TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

Եթե ինձ մեկն ասեր, որ պիտի մասնակցեմ կառնավալին, չէի հավատա. պոլսահայ երգչուհու խոստովանությունը

19:30 06.03.2019

Պոլսահայ երգչուհի Սիբիլը, որն օրեր առաջ մասնակցել է 2019 թվականի Բրազիլիայի կառնավալի ընթացքում Հայաստանին նվիրված միջոցառումներին, հարցազրույց է տվել SHANTNEWS.am-ին և պատմել իր տպավորությունների մասին. «5 ամիս առաջ երբ գտնվում էի Բրազիլիայում, միջոցառման նախաձեռնող Սամբայի ավանդական և կարևորագույն դպրոցներից մեկը` Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» (Rosas de Ouro) խումբը գնահատեց  երգերս, և խմբի տնօրենը պաշտոնապես ինձ հրավեր […]

̰
ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում կազմակերպված միջոցառում

19:19 06.03.2019

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանակներում Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մարտի 5-ին կազմակերպել է «Ազգային վիճակագրական գործակալությունների դերը թվային օրակարգի իրականացման գործում» խորագրով հարակից միջոցառում: Այն նվիրված է եղել Թվային օրակարգի իրականացման գործում վիճակագրական գործակալությունների դերին։ Միջոցառումը զուգակցվել է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 50-ամյա հոբելյանական նստաշրջանին։ Հանդիպմանը բացման խոսքով […]

̰
Ժամանակը չէ՞ Հորդանանում դեսպանություն բացելու․ Զոլյանի հարցը Մնացականյանին

19:15 06.03.2019

Հորդանանում Հայաստանի շահերի պաշտպանությունը իրականացվում է Սիրիայում Հայաստանի դեսպանության միջոցով, ինչը դժվարություններ է առաջացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում բարձրաձայնեց պատգամավորներից Միքայել Զոլյանն ու ԱԳՆ ղեկավարին հարցրեց՝ ժամանակը չէ՞ Հորդանանում ունենալ առանձին դեսպանություն։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Հորդանանն անկասկած կարևոր գործընկեր է Հայաստանի համար, սակայն այնտեղ դեսպանություն […]

̰
Ռոհանին հայտարարել է ԱՄՆ-ի հետ «տնտեսական և հոգեբանական պատերազմի մասին»

18:33 06.03.2019

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները տնտեսական դավեր են նյութում իսլամական երկրի նկատմամբ: Այս մասին հայտնում է Газета-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա տեսակետ է հայտնել, որ ամերիկյան կողմը ձգտում է նվազեցնել երկրում տիրող կրոնական մթնոլորտն ու իր խոսքում բացառել է Վաշինգտոնի հետ որևէ բանակցություն վարելու տարբերակը: «Իրանը հոգեբանական ու տնտեսական պատերազմ է վարում […]

̰
Հայաստանի շախմատի կանանց հավաքականն աշխարհի առաջնության 2-րդ տուրում պարտվեց ռուսներին

18:20 06.03.2019

Աստանայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում  Հայաստանի կանանց հավաքականը 0,5-3,5  հաշվով պարտվել է Ռուսաստանի հավաքականին: Կես միավոր մեր հավաքականի կազմում վաստակել է միայն Լիլիթ Մկրտչյանը, որը մրցում էր Վալենտինա Գունինայի հետ: Մեր մյուս շախմատիստուհիները՝  Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը, զիջել են համապատասխանաբար Կատերինա Լահնոյին, Ալեքսանդրա Գորյաչկինային և Օլգա Գիրյային: Հիշեցնենք, որ […]

̰
Կարեն Ղազարյանի ներկայացուցիչները ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել. Զեյնալյան

18:16 06.03.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը խորհրդարանում մարտի 6-ին բարձրացրեց Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու՝ Կարեն Ղազարյանի հարցը: Նա նշեց՝ Ղազարյանն այդ պայմաններին չի կարող երկար ժամանակ դիմակայել, ուստի անհապաղ քայլեր են պետք: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արձագանքելով, ուշադրություն հրավիրեց եզրույթների վրա, նա ընդգծեց՝ Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված է, այլ ձերբակալված: «Սա էական […]

̰
ԱՄՆ սահմանին ձերբակալված անօրինական ներգաղթյալների թիվը ռեկորդային ցուցանիշի է հասել

17:23 06.03.2019

ԱՄՆ-ում անօրինական ճանապարհով Մեքսիկայի հետ սահմանը հատելու փորձ անող ներգաղթյալների թիվը մեկ ամսում աճել է 50 տոկոսով` պայմանավորված Դոնալդ Թրամփի հայտարարած ռեժիմով, տեղեկացնում է Washington Times-ը: Ազգային անվտանգության գործակալության տվյալներով` ձերբակալվել է ավելի քան 36 հազար մարդ, ինչը ռեկորդային թիվ է: Վերջին ամիսներին սահմանապահների հարվածների տակ են հայտնվել հարյուրավոր միգրանտներից բաղկացած ավելի քան 70 խմբեր: […]

̰
Ռուսաստանում կարող են ստեղծել միջուկային շարժիչով անօդաչու թռչող սարքեր

17:04 06.03.2019

Հրթիռային և տիեզերական ոլորտում գործող արդյունաբերական ձեռնարկությունները հեռանկարային տեխնոլոգիաների մշակման ընթացքում կենտրոնանալու են նոր համակարգերի, ներառյալ միջուկային շարժիչներով հրթիռների ստեղծման վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Դրանք կարող են հեռանկարներ փոխել և սահմանել շուկայական նոր սանդղակներ: Ներկա պահին օգտագործում են հրթիռակիրներ, որոնց բացթողնման արժեքը կազմում է մի քանի տասնյակ միլիոն դոլար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, […]

̰
ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է կեղծ լուրերի դեմ օրենքը

17:00 06.03.2019

ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է կեղծ լուրերի դեմ օրենք, որը կոչված է նաև պայքարել իշխանությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեմ: Կոշտ քննադատությունից հետո օրենքի նախագիծն ուղղվել է: Ինտերնետային լրատվամիջոցները և քաղաքացիները «սխալվելու իրավունք» են ստացել, սակայն տուգանքների չափերը մի քանի անգամ բարձրացվել են: Դա վերաբերում է ինչպես «ֆեյքերին», այնպես էլ իշխանական մարմիններին վիրավորելուն: Այս մասին […]

̰
Պակիստանի և Հնդկաստանի միջև հարաբերություններում սառույցը հալչում է

16:56 06.03.2019

Պակիստանի ու Հնդկաստանի միջև օրերս ստեղծված լարվածությունը մեղմանում է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Geo TV հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է իսլամական պետության արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուշերին: Աղբյուրը հայտնում է, որ Պակիստանը որոշում է կայացրել իր երկրի դեսպանին վերադարձնել Նյու Դելի: «Սա դրական տեղաշարժ է»,- աղբյուրը մեջբերում է Պակիստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքը Իսլամաբադում […]

̰
The Prodigy խմբի վոկալիստը մահից օրեր առաջ կնոջը խնդրել էր վերադառնալ

16:50 06.03.2019

The Prodigy խմբի վոկալիստ Կիտ Ֆլինտն ինքնասպանությունից օրեր առաջ կնոջը՝ ճապոնացի DJ Մայումիին խնդրել էր տուն վերադառնալ ու վերականգնել հարաբերությունները: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը: Ֆլինտը բազմիցս հետաձգել է իրենց համատեղ տան վաճառքը՝ հուսալով, որ բաժանությունից հետո կնոջ հետ հարաբերությունները կարող են վերականգնվել: «Ֆլինտը հուսով էր, որ նրանք կհաղթահարեն այդ ամենը: Նա ամեն օր […]

̰
ԵՄ-ն Կերչի նեղուցի միջադեպի պատճառով նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ

16:48 06.03.2019

ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնություն են տվել Ռուսաստանի 8 քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների ներդրմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր պատժամիջոցները սահմանվում են Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ավելի վաղ՝ փետրվարի 18-ին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ դրական փոփոխություններ չարձանագրելու դեպքում առաջիկայում ԵՄ երկրների կողմից կհաստատվեն պատժամիջոցները: Լրատվամիջոցի […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենին

16:06 06.03.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոյին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Համաշխարհային բանկի փոխգործակցության օրակարգի մի շարք հարցերի: Ընդգծելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ փոխգործակցությունը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ միջազգային ֆինանսական կառույցների՝ ՀԲ-ի հետ աշխատանքը շատ կարևոր է մեր երկրի համար: Նախագահի խոսքերով՝ տնտեսական աճը, […]

̰
Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պուտին

15:56 06.03.2019

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, այդ տարածաշրջանն ահաբեկչական խմբավորումների համար ծառայում է որպես ակտիվացման բազա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ, աշխարհի մյուս տարածաշրջաններում՝ նույնպես: Ինչո՞ւ եմ այս մասին ասում: Քանի որ դա անդրադառնում է նաև մեզ վրա: Այդտեղ պահպանվում են բռնության, անկայունության օջախները: […]

̰
Սիրիայի առաքելությունը հաջող կհամարեմ, եթե այն օգնի Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերին օգնողների սերունդներին․ Փաշինյան

15:16 06.03.2019

Հայաստանից Սիրիայի ուղարկված բժիշկների խումբն արդեն բազմաթիվ մարդկանց է օգնել։ Հումանիտար կողմը այս առաքելության մեջ հիմնականն ու միակ նպատակայինն է։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես այս առաքելությունը կհամարեմ հաջողված, եթե պարզվի, որ մեր ներկայացուցիչները օգնել են այն մարդկանց սերունդներին, որոնք օգնել են Օսմանյան կայսրությունում եղած սպանդից մազապուրծ […]

̰
«Հոգեհաց»՝ բեմում. Լագերֆելդի հիշատակին նվիրված ցուցադրություն է կազմակերպվել

15:15 06.03.2019

Ֆրանսիայում ցուցադրել են Կարլ Լագերֆելդի վերջին հավաքածուն, որն ստեղծվել է Chanel նորաձևության տան համար: Շոուի փակումն արեցին վարպետի մուսաները, նրանցից շատերը բեմահարթակի վրա չկարողացան զսպել իրենց արցունքները: Ցուցադրությունը եղավ Փարիզում՝ Նորաձևության շաբաթվա վերջին օրը, այն ստվերում թողեց նախկին գրեթե բոլոր ցուցադրությունները: Շոուները շարունակվում են, անգամ եթե դրանց կազմակերպման ընթացքում կյանքից հեռանում է մեծ դիզայները: Կարլի մտահղացումը […]

̰
Իրանում նույնպես անհամբեր սպասում են ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելուն․ Փաշինյան

15:08 06.03.2019

Հայաստանի համար կարևոր է ԵԱՏՄ տիրույթում համագործակցության ընդլայնումն ու ներքին առևտրաշրջանառության աճը, որպեսզի այդ կազմակերպությունը նույնպես բնական ճանապարհով զարգանա։ Այս տեսանկյունից կարևոր է նաև վերջերս ստորագրված Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը մանրամասնել է, որ հիմա ընթանում է ԵԱՏՄ անդամ երկրներում ու Իրանում այդ […]

̰
Հուսամ՝ մեկ տարում մեզ կհաջողվի լուծել գազի գնի հարցը․ Փաշինյան

15:00 06.03.2019

Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, և Հայաստանի վարչապետը հուսով է, որ մեկ տարվա ընթացքում կհաջողվի լուծել այդ հարցը։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Փաշինյանը բացատրել է, որ սա ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների, այլև ԵԱՏՄ տարածքում ընդհանուր կարգավորման հարց է, քանի որ միության իմաստը հենց միասնական տնտեսական տարածքի […]

̰
2018թ. ավելացել է ՌԴ քաղաքացիություն ստացած ՀՀ քաղաքացիների թիվը

14:58 06.03.2019

Օտարերկրացիների թիվը, ովքեր ստացել են ՌԴ քաղաքացիություն, վերջին 5 տարիների ընթացքում ավելացել է կրկնակի: 2018 թվականին ՌԴ քաղաքացիություն է ստացել 269,4 հազար մարդ, 2013-ին՝ 135,8 հազար: ՌԴ ՆԳՆ տվյալներով` առավել շատ ռուսական անձնագիր են ստացել նախկին ԽՍՀՄ պետությունների քաղաքացիները, այդ թվում` հայերը: 2018-ին ՌԴ անձնագիր է ստացել ՀՀ 27,1  հազար քաղաքացի, իսկ 2017-ին ՌԴ անձնագիր […]

̰
Որոշ ռուս փորձագետներ դեռ փորձում են Հայաստանում տեղի ունեցածը բնորոշել որպես գունավոր հեղափոխություն․ Փաշինյան

14:43 06.03.2019

Հայկական կողմի համար շատ կարևոր է, որ ռուսական հանրության բոլոր շերտերը հասկանան, թե որոնք են եղել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառներն ու նախադրյալները։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության այն հարցին, թե ինչ օրակարգ է առկա հայ-ռուսական հարաբերություններում։ «Ցավոք, մինչև հիմա Ռուսաստանում շատ փորձագիտական շրջանակներ փորձում են Հայաստանում տեղի ունեցածը […]

̰
Այս տարի մի քանի անգամ հանդիպելու եմ Պուտինի հետ․ Փաշինյան

14:27 06.03.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս տարվա ընթացքում մի քանի անգամ հանդիպում է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին Փաշինյանը հայտնել է ռուսական ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ «Դրանից բացի, հուսով եմ՝ այս տարի տեղի կունենա Վլադիմիր Վլադիմիրովիչի պաշտոնական այցը Երևան և իմը՝ Մոսկվա»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը հայտնել է, […]

̰
ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով նոր օգնական է նշանակվել

14:06 06.03.2019

ԱՄՆ պետքարտուղարը Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով նոր օգնական ունի՝ Ֆիլիպ Ռիկերը, որն այդ պաշտոնին է նշանակվել այսօր։ Մինչ այս, այդ պաշտոնը զբաղեցնում էր Ուես Միտչելը, որն ազատվեց փետրվարի 15-ին ու աշխատանքի հետ կապված գոհունակության խոսքերի արժանացավ անձամբ պետքարտուղարից։ Հիմա այդ պաշտոնին նշանակվող Ռիկերը կադրային դիվանագետ է, մինչ այս դիվանագիտական ծառայություն է անցել եվրոպական մի քանի երկրներում, եղել […]

̰
8-ամյա տղան 40 հազար տարի առաջ ապրած մամոնտի ատամ է գտել

13:46 06.03.2019

Բրիտանացի դպրոցականը, որն ընդամենը 8 տարեկան է, բայց արդեն լրջորեն հետաքրքրվում է հնագիտությամբ, ընկերների հետ  Չարմուտի ափամերձ շրջանում զբոսնելիս գտել է մամոնտի ատամ: Սեբաստիանը գլխի է ընկել, որ գտածոն կարող է խոշոր հնադարյա կենդանու ատամ լինել, չնայած այն հանգամանքին, որ շատ վատ է պահպանված եղել: Ավելի ուշ մասնագետները հաստատել են տղայի ենթադրությունը: Մամոնտն ապրել է […]

̰
Լանսարոտե կղզու օդանավակայանում հավաքել են աշխարհի ամենամեծ փազլը

13:37 06.03.2019

Իսպանիայի Լանսարոտե կղզու օդանավակայանում (Կանարյան կղզիների ինքնավար համայնք) հավաքել են աշխարհի խոշորագույն փազլը: Այս մասին հայտնում է Պիրենեյան թագավորության օդանավակայանների պետական վարչությունը: Ըստ վարչության տվյալների՝ այն կարելի է տեսնել երկրորդ հարկի ցուցասրահում: Փազլը բաղկացած է 45.5 հազար փայտե հատվածներից: Կլոր նկարն իրենից ներկայացնում է կղզու տարբեր բնապատկերների 91 լուսանկար: Փազլը հավաքել է 75 մարդ:

̰
Ահաբեկչություն Աֆղանստանում. կա 16 զոհ

13:28 06.03.2019

Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 16 մարդ: Ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը՝ պայթուցիկ սարքը գործարկելով քաղաքի օդանավակայանի մոտ: Թիրախը եղել է օդանավակայանի մոտ տեղակայված շինարարական ընկերության շենքը: Պայթյունից հետո գրոհայինները կրակ են բացել: Երբ անվտանգության մարմինների աշխատակիցներն արդեն դեպքի վայրում են եղել, փոխհրաձգություն է սկսվել: Առայժմ որևէ մեկը չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը:

̰
«Այրվի՛ր դժոխքում, ժողովուրդների՛ դահիճ». Մոսկվայում ակտիվիստը կոտրված մեխակ է նետել Ստալինի կիսանդրու վրա

13:18 06.03.2019

Մոսկվայում ոստիկանները բերման են ենթարկել «Ապակոմունիստականացում» հասարակական նախագծի երկու ակտիվիստի, հայտնում է «Дождь» հեռուստաալիքը: Նրանցից մեկը ԽՍՀՄ առաջնորդներից Իոսիֆ Ստալինի գերեզմանի մոտ կոմունիստների անցկացրած ակցիայի ժամանակ անսպասելիորեն կոտրված մեխակ է նետել Ստալինի կիսանդրու վրա ու բացականչել. «Այրվի՛ր դժոխքում, ժողովուրդների՛ դահիճ, կանանց ու երեխաների՛ մարդասպան»: Նրա գործողությունը միանգամից կանխել են տեղում գտնվող իրավապահները, որոնք անմիջապես հեռացրել են նրան […]

̰
Ալեքսիս Օհանյանը կժամանի Հայաստան

13:10 06.03.2019

Հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք ՏՏ համաշխարհային համաժողովին կմասնակցեն Reddit կայքի հայազգի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը, Acer-ի հիմնադիր Սթեն Շին: WCIT 2019-ի խորագիրն է «Ապակենտրոնացման ուժը»:

̰
Աշխարհում կին պատգամավորների թիվն ավելանում Է

12:49 06.03.2019

Աշխարհի խորհրդարաններում կին պատգամավորների թիվը, չնայած դանդաղ, բայց աճում է: Այս մասին գրում է tass.ru-ն՝ նշելով նաև, որ անցյալ տարի 50 երկրներում անցկացված ընտրությունները հաստատել են այդ միտումը: Գործակալությունը հղում է անում Ժնևում հրապարակված Միջխորհրդարանական միության զեկույցին, որը հրապարակվել է Կանանց միջազգային օրվա նախաշեմին: «2018 թվականի ընտրությունները կոնսոլիդացրել են խորհրդարաններում կանանց ներկայացուցչության հարցում վերջին տարիների ձեռքբերումներից […]

̰
Սիրիայում ԻՊ-ի 500 զինյալներ են հանձնվել

12:38 06.03.2019

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ 500 զինյալներ են հանձնվել սիրիական դեմոկրատական ուժերի (SDF) միավորներին, որոնց մեջ քրդերը գերակշռում են: Նշվում է, որ զինյալները եղել են այն մարդկանց շարքերում, ովքեր հեռացել են սիրիա-իրանական սահմանի մոտ գտնվող Բաղուզ գյուղից, որը նախկինում օդային հարված էր ստացել ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի կողմից: Ընդհանուր առմամբ, գյուղում, որը համարվում է Սիրիայում ԻՊ-ի վերջին […]

̰
Մայքլ Բլումբերգը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրություններին

11:54 06.03.2019

Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը հայտնել է, որ 2020թ. չի պայքարի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: Նրա հայտարարությունը հրապարակվել է Bloomberg կայքում մարտի 5-ին: Բլումբերգն ընդգծել է, որ լրջորեն է մտածել նախագահական մրցավազքի մասին, բայց արդյունքում հրաժարվել է այդ գաղափարից: Միլիարդատերը նաև վստահություն է հայտնել այն հարցում, որ հաղթանակի հույս կունենար, եթե իր մրցակիցը լիներ […]

̰
BACK_TO_TOP