TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+31.09 oC

ԱՇԽԱՐՀ

ԱՄՆ-ը պատրաստ է խստացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները․ Բոլթոն

07:44 06.03.2019

Վաշինգտոնը կխստացնի Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմը՝ միջուկային զինաթափում իրականացնելուց հրաժարվելու դեպքում։ Այս մասին Fox News-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ինը ստիպված կլինի էականորեն փոխել դիրքորոշումը Թրամփի հետ բանակցությունների վերսկսման դեպքում։ Բոլթոնը նախազգուշացրել է, որ այդ պատժամիջոցները հետևողականորեն կխստացվեն, և նշել, որ ԱՄՆ […]

̰
Շոտլանդիան ու Ուելսը դեմ են հանդես եկել Brexit-ի հարցով համաձայնագրին

07:32 06.03.2019

Շոտլանդիայի և Ուելսի խորհրդարանները պաշտոնապես դեմ են հանդես եկել Brexit-ի հարցով համաձայնագրին, որը մշակվել է Մեծ Բրիտանիայի կառավարության ու ԵՄ-ի կողմից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Սա առաջին անգամ է, երբ նրանք միաժամանակ նման քայլ են կատարել։ Սպասվում է, որ այդ խորհրդարանների որոշումները կուժեղացնեն առանց այդ էլ ներքին լուրջ ցնցումները Մեծ Բրիտանիայում՝ կապված ԵՄ կազմից […]

̰
Մարդու օրգանների անօրինական շրջանառությունը գնահատվել է տարեկան 600 մլն դոլար

07:18 06.03.2019

Մարդու օրգանների անօրինական շրջանառությունը գնահատվել է տարեկան 600 մլն դոլար։ Նման տվյալներ են հնչեցվել Գվատեմալայում՝ մարդկանց առևտրի խնդիրներով առաջին տարածաշրջանային կոնգրեսի ժամանակ։ Տվյալները տրամադրել է Թմրանյութերի դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի վարչությունը, փոխանցում է Prensa Latina-ն։ Եռօրյա միջոցառման նպատակն է փորձի և տեղեկատվության փոխանակումն ու միջոցառումների մշակումը՝ ընդդեմ մարդու օրգանների անօրինական շրջանառության։ Գվատեմալայից բացի, կոնգրեսին մասնակցում […]

̰
Հնարավորություն ունենք շարունակելու հայկական ավանդական քաղաքականությունը ՌԴ-ի, ԵՄ-ի, Իրանի և Վրաստանի հետ

01:00 06.03.2019

Արդյո՞ք Հայաստանի հարցում Ռուսաստանի և Եվրոպայի «խանդի տեսարաններն» անցած պատմություն են, թե՞ դրանք կարող են շարունակվել: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս հարցը տվեց Արամ Աբրահամյանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանին: «Քաղաքականության մեջ երբեք չի կարելի ասել երբեք, ամեն ինչ կարող է լինել: Բայց միաժամանակ պետք է փաստել, որ իրավիճակն այսօր այլ է: Ես կարող եմ ասել, […]

̰
ՌԴ-ում շների ոհմակը հարձակվել է տղամարդու վրա

00:40 06.03.2019

Մոսկվայի Սոլնցևոյի շրջանում թափառական շների ոհմակը հարձակվել է մի տղամարդու վրա, որն առավոտյան զբոսանքի է դուրս բերել իր շանը: Տարածքի տեսախցիկները ֆիքսել են հարձակումը: Տեսանյութը հրապարակվել է համացանցում: Տղամարդը կարողացել է պաշտպանել իր չորքոտանի ընկերոջը և մնալ անվնաս:

̰
Նիկոլ Փաշինյանը և Ժան-Կլոդ Յունկերը հանդես են եկել հայտարարություններով. ՀՀ վարչապետն ու Յոհաննես Հանը պատասխանել են լրագրողների հարցերին

00:28 06.03.2019

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Այնուհետև լրագրողների հարցերին պատասխանել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Հարգելի պարոն նախագահ, Հարգելի պարոն հանձնակատար Հան ԶԼՄ հարգելի […]

̰
Ֆիզիկոսները ստեղծել են լազեր, որն ունակ է պատերի միջով անցնել

00:15 06.03.2019

ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է խիտ մառախուղի և սպիտակ պատերի միջով ճառագայթն անցկացնել՝ փոխելով ազդակների տարածական կառուցվածքը, հայտնում է Nature Photonics-ը: Ինչպես հայտնի է, ցանկացած օպտիկական ճառագայթ, որն ընկնում է, օրինակ, մառախուղի մեջ, կարողանում է տարածվել կողք տանող ուղղությամբ: Գիտնականները պարզել են, որ լազերային լույսը կարելի է նախապատրաստել այն կերպ, որ այն կարողանա […]

̰
Bugatti-ն ցուցադրել է աշխարհի ամենաթանկ մեքենան, որն արդեն վաճառվել է

00:05 06.03.2019

Նոր մեքենայի շարժիչն ունի 16 մխոց և 8 լիտր տարողություն: Հզորությունը 1500 ձիաուժ է: Ժնևի ավտոսրահում Bugatti-ն ներկայացրել է իր նոր՝ La Voiture Noire մոդելը: Մեքենայի մոտավոր արժեքը 11 միլիոն եվրո է:  Այն առայժմ արտադրված է մեկ օրինակով, որն էլ արդեն վաճառվել է: La Voiture Noire -ը Bugatti-ն թողարկել է ընկերության 110-ամյակի առթիվ: Հիշեցնենք, որ Bugatti […]

̰
Թաթարստանում անվտանգության տեսախցիկներն արձանագրել են մեքենայի պայթյունը

23:52 05.03.2019

ՌԴ Թաթարստանի Հանրապետության Ալմետյևսկ քաղաքի ավտոսպասարկման ծառայություններից մեկի հարևանությամբ մեքենա է պայթել: Volkswagen Touareg-ի պայթյունի պահին վարորդը եղել է մեքենայի սրահում: Տեղի արտակարգ իրավիճակների ծառայությունից հաղորդել են, որ պայթյունի պատճառը մեքենայի ներքին անսարքությունն է եղել: Մեքենայի 57-ամյա վարորդը բազմաթիվ  այրվածքներով հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

̰
Մեծ Բրիտանիայում խաչքար է կանգնեցվել՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

23:17 05.03.2019

Բրիտանական Քենթերբերի քաղաքում կանգնեցրել են Անգլիայում առաջին խաչքար-հուշարձանը։ Այն նվիրվում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, խաչքարը կանգնեցրել են քաղաքի հոգևոր կենտրոնում։ Այն օծել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Միջոցառմանը մասնակցել է նաև Քենթերբերի տաճարի քահանա Ռոբերտ Ուիլլիսը, Մեծ […]

̰
Կերչում տղամարդն ընկել է քարհանքը և այնտեղ անցկացրել 4 օր

23:08 05.03.2019

Կերչում մի տղամարդ ընկել է քարհանքը և այնտեղ անցկացրել չորս օր: Տղամարդն օգնության ճիչեր է արձակել, որոնք դեպքից միայն 4 օր անց լսել է հանքի տարածքի մոտով անցնող մի կին, որն անմիջապես ահազանգել է փրկարարական ծառայություն: Օգնություն կանչող 47-ամյա տղամարդուն փրկարարները գտել և դուրս են բերել հաշված ժամերի ընթացքում: Զննությունից հետո բժիշկները նշել են, որ […]

̰
Նյու Յորքում ապրող հայուհուն վիզայի փաստաթղթեր կեղծելու համար սպառնում է 10 տարվա ազատազրկում  և 100 հազարավոր դոլարների տուգանք

22:53 05.03.2019

Նյու Յորքում բնակվող հայազգի քաղաքացին կհայտնվի դատարանի առջև: Մշակութային գործունեությամբ զբաղվող ոչ կառավարական կազմակերպության ղեկավար 48-ամյա Ստելլա Բոյաջյանը մեղադրվում է մուտքի արտոնագիր ստանալու նպատակով Հայաստանի քաղաքացիների համար ԱՄՆ այցելելու կեղծ հրավերքներ տրամադրելու մեջ: Երկու տարիների ընթացքում Բոյաջյանը հայ ներգաղթյալներին տրամադրել է կեղծ հավաստագրեր, որոնք վկայել են այն մասին, թե վերջիններս իբր դերասաններ են և հրավիրված են […]

̰
Աշխարհի ամենահարուստ 100 մարդկանցից 8-ը ռուսաստանցիներ են

22:30 05.03.2019

Forbes-ը հրապարակել է աշխարհի հարյուր ամենահարուստ մարդկանց ցուցակը:  Առաջին տեղում Amazon ընկերության հիմնադիր, Blue Origin աերոտիեզերական ընկերության և The Washington Post թերթի սեփականատեր Զեֆֆ Բեզոսն է: Նրա կարողությունը 131 միլիարդ դոլար է: Սակայն սպասվող ապահարզանից հետո հնարավոր է նրա ունեցվածքի ուղիղ կեսն անցնի կնոջը: Այդ դեպքում վերջինս կշրջանցի  L’Oréal  օծանելիքի կայսրության հիմնադրի ժառանգորդ Ֆրանսուազա Բետանկուր-Մայերսին: Հարյուր ամենահարուստների […]

̰
Արձանագրված է ՀՀ պատրաստակամությունը ՄԻԵԴ վճիռների կատարումն ապահովելու ուղղությամբ. Զեյնալյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչների հետ

20:17 05.03.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյան ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Գործընկերներիս հետ քննարկել եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը, բանտային առողջապահության որակի բարձրացմանն ու Պրոբացիայի ծառայության զարգացմանը վերաբերող մի […]

̰
Միջազգային տիեզերակայան հասնելու ճանապարհին կին տիեզերագնացի հասակն ավելացել է 5 սմ-ով

20:07 05.03.2019

Առաջին անգամ տիեզերք մեկնած ամերիկուհի Էնն Մակլեյնը թվիթերյան իր էջում գրել է, որ Միջազգային տիեզերական կայան հասնելու ընթացքում իր հասակն ավելացել է 5 սմ-ով: «Իմ հասակը 5 սմ-ով ավելացել է` համեմատած մինչև տիեզերք մեկնելու հետ»,- հաղորդել է Մակլեյնը: Սպասվում է, որ այս տարի, առաջին անգամ պատմության մեջ, միաժամանակ երկու կին դուրս կգա բաց տիեզերք: Նրանցից […]

̰
Ձեր կառավարության որդեգրած արժեքները և արժեքների վրա հիմնված բարեփոխումները խորապես գնահատվում են Եվրոպայում. Տուսկը` Փաշինյանին

19:48 05.03.2019

Բրյուսելում կայացած հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես են եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան. «Մեծարգո նախագահ Տուսկ ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ Սա իմ երկրորդ հանդիպումն է նախագահ Տուսկի հետ Բրյուսելում, և առաջինը` Հայաստանի վարչապետի պաշտոնին իմ վերանշանակվելուց հետո: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն նախագահ, ջերմ ընդունելության և արդյունավետ ու նպատակային […]

̰
Մեր առավել կարևոր գործընկերներն են ՌԴ-ն, Վրաստանը, Իրանը և Եվրոպան. Իսկանդարյան

19:44 05.03.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը խոսել է այն մասին, թե արդյոք Բրյուսել մեկնելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Իրան կատարած այցը քաղաքական ենթատեքստ ունի: «Իհարկե, դա պարզապես պատահականություն չէ: Հասկանալի է, որ մեր առավել կարևոր հարևանները և գործընկերներն են Ռուսաստանը, Վրաստանը, Իրանը և Եվրոպան: Թե որն է առաջինը, որը՝ երկրորդը, այնքան էլ […]

̰
ՀՀ վարչապետը և ԵԽ նախագահը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հարցի շուրջ

19:40 05.03.2019

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիայի Թագավորություն: Այցի երկրորդ օրը նախատեսված են ՀՀ վարչապետի բարձր մակարդակի հանդիպումները ԵՄ կառույցների ղեկավարների հետ: Մարտի 5-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եվրոպական խորհուրդ, որտեղ նրան դիմավորել է ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը: Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության դրոշների մոտ ձեռքսեղմումից և արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո տեղի […]

̰
Պատմության մեջ երկրորդ անգամ ՄԻԱՎ ունեցող մարդը լիարժեք ապաքինվել է

19:31 05.03.2019

ՄԻԱՎ ունեցող մարդն առաջին անգամ լիարժեք ապաքինվել է 12 տարի առաջ: Այսօր արդեն բժիշկները խոսում են «լոնդոնյան պացիենտ»-ի մասին` մարդու, որն ազատվել է հիվանդությունից: Science-ի տվյալներով՝ տղամարդուն վիրահատել են, իրականացրել ցողունային արյունաստեղծ բջիջների փոխպատվաստում: Առայժմ բժիշկներն ամբողջ տեղեկությունը չեն հրապարակում: Միայն հայտնի է, որ վիրահատությանը հաջորդած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ արյան մեջ ՄԻԱՎ […]

̰
Նորից այդ Քարդաշյանները. հայտնի է աշխարհի ամենաերիտասարդ կին միլիարդատերը

19:12 05.03.2019

Օծանելիքի  սեփական բրենդի հիմնադիր և «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի մասնակից Քայլի Ջենները` Քիմ Քարդաշյանի քույրը, ճանաչվել է աշխարհի ամենաերիտասարդ կին միլիարդատեր: Իր ամբողջ կարողությունը նա վաստակել է ինքնուրույն: Այս մասին հայտնում է Forbes -ը: Քայլին, որն ընդամենը 21 տարեկան է, խոստովանել է, որ իրեն հաջողվել է հարստանալ սոցցանցերի միջոցով, քանի որ մինչև սեփական բիզնես հիմնելն արդեն մեծ թվով […]

̰
Բակո Սահակյանը, Սերժ Սարգսյանը ներկա են գտնվել Վազգեն Սարգսյանին նվիրված հուշ-երեկոյին

19:06 05.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել սպարապետի կյանքին և գործունեությանը նվիրված հուշ երեկոյին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱՀ երկրորդ նախագահ Արկադի […]

̰
Սաակաշվիլին առաջարկել է ներդնել էլեկտրոնային քվեարկության համակարգ

19:00 05.03.2019

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 3-ին՝ Հռոմում, «Միասին դեպի տուն» շարժման շրջանակներում վրացի ներգաղթյալների հետ հերթական հանդիպմանն անդրադարձել է ընտրություններին, դրա անցկացման կարգին: Սաակաշվիլին առաջարկել է Վրաստանի հերթական ընտրություններն անցկացնել էլեկտրոնային քվեարկության եղանակով: Նրա խոսքերով` թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ կբացառի ընտրակեղծիքն ու կապահովի քաղաքացիների մասնակցությունը քաղաքական կարևոր որոշումներ կայացնելու գործընթացում: Սաակաշվիլիի նախաձեռնության համաձայն` երկրում պետք […]

̰
Մահացել է Գերմանիայի նախկին արտգործնախարար Կլաուս Կինկելը

18:53 05.03.2019

Մահացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին արտգործնախարար Կլաուս Կինկելը: Ազատ դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավարը 82 տարեկան էր: Կլաուս Կինկելը 1972-1982 թվականներին ղեկավարել է Դաշնային հետախուզական ծառայությունը, իսկ 1992-1998 թվականներին Գերմանիայի արտգործնախարարն էր: 1998-ից հետո զբաղվում էր փաստաբանական գործունեությամբ:

̰
Երբ պետության առաջ փակվում են դռները, այն սկսում է մեկ այլ դուռ փնտրել. Լուկաշենկոն` ռուս-բելառուսական հարաբերությունների մասին

18:24 05.03.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առաջիկայում կարող է ստիպված լինել տնտեսական համագործակցություն սկսել Արևմուտքի հետ: БелТА գործակալության հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության հարցերով խորհրդաժողովի ժամանակ: Լուկաշենկոն հայտարարել է, որ երկու երկրների համագործակցությունը Ռուսաստանի մոտ «ալերգիա է առաջացնում»: «Հարցնում են՝ ինչո՞ւ եք հիստերիայի մեջ հայտնվել: Բելառուսական արտադրանքը թույլ չեն […]

̰
Կիմ Բակշին հատուկ վերաբերմունք ուներ Արցախի նկատմամբ. Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել

18:03 05.03.2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 5-ին ցավակցական հեռագիր է հղել գրող, կինոդրամատուրգ Կիմ Բակշիի ընտանիքին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Հեռագրում ասված է. «Արցախում խոր ցավով տեղեկացանք հայտնի գրող և կինոդրամատուրգ Կիմ Նաումի Բակշիի մահվան մասին: Կիմ Նաումի Բակշին մեծատառով մարդ էր, հայ ժողովրդի անկեղծ բարեկամը, […]

̰
Նիկոլայ Ռիժկովը կոչ է արել աջակցել ռուսաստանաբնակ հայերին

17:35 05.03.2019

Մոսկվայում տեղի է ունեցել ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» նիստը, որտեղ ելույթ է ունեցել  Ռուսաստանի Դաշնային խորհրդի սենատոր, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը, տեղեկացնում է РУСАРМИНФО-ն: Իր ելույթում Ռիժկովը կոչ է արել աջակցել Ռուսաստանի հայ համայնքին և խոսել է միգրացիայի մասին: «Ռուսաստանում ապրող հայերը ներգրավվում են Ռուսաստանի շրջանների կյանքում: Հնարավոր է` իմաստ ունի «Լազարևյան ակումբի» նիստերից մեկում […]

̰
Հույս չկա, թե Եվրոպայից փողերի «անձրև» կտեղա, ինչպես Վրաստանի դեպքում էր. Ալեքսանդր Իսկանդարյան

16:50 05.03.2019

Այսպիսի դեպքերում հաճախ մարդիկ հարցնում են՝ արդյոք փող տալո՞ւ են: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում այս մեջբերումն արեց Արամ Աբրահամյանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ զրույցում: Նա նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցը: «Որ հասարակ մարդու համար մատչելի բացատրեմ, այսպիսի օրինակ բերեմ. դու ունես մի ծանոթ կամ բարեկամ, որը կարող է լինել քո գործատուն, կամ մարդ […]

̰
Փաշինյանն ու Տուսկը քննարկել են Արցախյան հակամարտության հարցում ԵՄ հավասարակշիռ դիրքորոշումը

16:26 05.03.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են նաև Եվրամիության հավասարակշիռ դիրքորոշումն Արցախյան հակամարտության հարցում։ Այս մասին Փաշինյանը հայտնեց հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցի ընթացքում։ «Եվ մենք ողջունում ենք այն, որ Եվրամիությունը փաստում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն է այն միակ խումբը, որ պետք է զբաղվի այս խնդրով, […]

̰
Սպասում ենք ԵՄ անդամների կողմից Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացմանը․ Փաշինյան

16:15 05.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին երկու պաշտոնյաների համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետը։ «Մենք դեռ սպասում ենք Եվրամիության անդամ բոլոր երկրների կողմից այդ համաձայնագրի վավերացմանը, ինչը թույլ կտա լիարժեքորեն օգտվել համաձայնագրի տրամադրած առավելություններից»,- ասաց Փաշինյանը։ Նրա խոսքերով՝ Տուսկի […]

̰
Հուսով ենք՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման քաղաքական որոշումը շուտ կընդունվի․ Փաշինյան

16:07 05.03.2019

Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացման խնդիրները քննարկվել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի՝ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում։ Այս մասին Փաշինյանը հայտնեց հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցի ընթացքում։ Այդ հարցի լուծումը, ըստ Փաշինյանի, Հայաստանի քաղաքացիներին թույլ կտա մոտ ապագայում ազատ ուղևորվել Եվրոպա։ «Մենք հույս ունենք, որ այս հարցում քաղաքական որոշումը շուտ է կայացվելու, […]

̰
BACK_TO_TOP