Սաակաշվիլին առաջարկել է ներդնել էլեկտրոնային քվեարկության համակարգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+25.09 oC

Սաակաշվիլին առաջարկել է ներդնել էլեկտրոնային քվեարկության համակարգ

19:00 05.03.2019

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մարտի 3-ին՝ Հռոմում, «Միասին դեպի տուն» շարժման շրջանակներում վրացի ներգաղթյալների հետ հերթական հանդիպմանն անդրադարձել է ընտրություններին, դրա անցկացման կարգին: Սաակաշվիլին առաջարկել է Վրաստանի հերթական ընտրություններն անցկացնել էլեկտրոնային քվեարկության եղանակով: Նրա խոսքերով` թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ կբացառի ընտրակեղծիքն ու կապահովի քաղաքացիների մասնակցությունը քաղաքական կարևոր որոշումներ կայացնելու գործընթացում:

Սաակաշվիլիի նախաձեռնության համաձայն` երկրում պետք է ներդնել էլեկտրոնային քվեարկության համակարգ՝ ամբողջությամբ բացառելու կեղծիքներն ու մանիպուլյացիաները:

Իր հայրենակիցների հետ հանդիպմանը Սաակաշվիլին բջջային հեռախոսի հավելվածի օգնությամբ փորձարկել է էլեկտրոնային ընտրությունների փոքր մոդելը, որն ընդունվել է մեծ ոգևորությամբ` գնահատվելով որպես հաջողված տարբերակ:

«Միասին դեպի տուն» շարժման կայքէջում սկսվել է քվեարկություն: 200 հազար ձայն հավաքելու դեպքում շարժումը հանդես կգա նախաձեռնությամբ և կպահանջի գրանցել այն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիան դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը

10:53 13.06.2025

Ճապոնիան դատապարտում է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը

 Ճապոնիայի կառավարությունը դատապարտում է Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածը այն ժամանակ, երբ ջանքեր են գործադրվում իրանական միջուկային ծրագրի հարցը դիվանագիտական ​​ճանապարհով լուծելու համար, հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան: «Չափազանց ցավալի է, որ ռազմական միջոցներ են կիրառվել, մինչդեռ շարունակվում են իրանական միջուկային խնդրի խաղաղ կարգավորման դիվանագիտական ​​ջանքերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները», […] ...

Սթարմերը մտահոգիչ է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները

10:47 13.06.2025

Սթարմերը մտահոգիչ է համարում Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանին ուղղված հարվածները մտահոգիչ են և կոչ է արել կողմերին նվազեցնել լարվածությունը: Նրա խոսքերը մեջբերել է The Daily Telegraph-ը: «Հարվածների մասին հաղորդագրությունները մտահոգիչ են, և մենք կոչ ենք անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել գործողությունները և նվազեցնել լարվածությունը։ Լարվածության սրումը տարածաշրջանում ոչ մեկին օգուտ չի բերի։ […] ...

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում

10:40 13.06.2025

Հրդեհ Վաղարշապատ քաղաքում

Հունիսի 12-ին, ժամը 23:44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Շահումյան փողոցում այրվում է գրասենյակ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գրասենյակի բակում՝ փայտե շինությունում (15 քմ) գտնվող  էլեկտրական վահանակում, այնուհետև […] ...

Կոշտ պատասխան կտանք այս ահաբեկչական ռեժիմին․ Իրանի կառավարություն

10:32 13.06.2025

Կոշտ պատասխան կտանք այս ահաբեկչական ռեժիմին․ Իրանի կառավարություն

Իրանի իշխանությունները կոշտ պատասխան կտան Իսրայելի կողմից հարվածներին, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ գիտնականներ և զինվորներ: Այս մասին ասվում է Իրանի կառավարության հայտարարության մեջ, հաղորդում է Tasnim գործակալությունը: «Այսօր մենք բոլորս՝ Իրանի ժողովուրդը, կառավարությունը և ղեկավարությունը, կարող ենք բարձրաձայն և վճռականորեն հայտարարել, որ սիոնիստները ահաբեկիչներ և ագրեսորներ են։ Մենք ունենք բոլոր իրավունքները […] ...

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի իմացության և համակարգման

10:26 13.06.2025

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները չէին կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի իմացության և համակարգման

Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների իմացության և համակարգման, որը կկրի տեղի ունեցածի պատասխանատվությունը: Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության հրապարակած հայտարարության մեջ: «Իրանի դեմ սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիվ գործողությունները չէին կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների համակարգման և թույլտվության: Համապատասխանաբար, ԱՄՆ կառավարությունը, լինելով այս ռեժիմի հիմնական աջակիցը, նույնպես […] ...

Իրաքը փակել է օդային տարածքը

10:21 13.06.2025

Իրաքը փակել է օդային տարածքը

Իրաքի իշխանությունները փակել են երկրի օդային տարածքը և դադարեցրել թռիչքները՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների պատճառով, ուրբաթ առավոտյան Իրաքի «Շաֆաք Նյուզ» լրատվական գործակալությանը հայտնել է անվտանգության աղբյուրը։ Ավելի վաղ Axios-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանում գտնվող թիրախներին։ «Իրաքի օդային տարածքը փակ է, և թռիչքներն ամբողջությամբ […] ...

BACK_TO_TOP