TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Իշխանության ղեկին Մադուրոյի օրերը հաշված են․ Պոմպեո

07:48 25.02.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն վստահ է, որ իշխանության ղեկին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի օրերը հաշված են։  Երեկ վենեսուելացի սահմանապահները, ովքեր հավատարիմ են մնացել Մադուրոյի ռեժիմին, թույլ չեն տվել, որպեսզի երկրի տարածք մտնեն սննդով ու դեղորայքով մարդասիրական բեռները։ Սահմանին 3  բեռնատար է հրկիզվել։ «Դժվար է կանխատեսում անելը։ Ես վստահ եմ, որ վենեսուելացի ժողովուրդը կներդնի բոլոր ջանքերը, […]

̰
Կոլումբացի դիվանագետները ոտքով լքել են Վենեսուելան

07:33 25.02.2019

Կոլումբացի 4 հյուպատոսներ լքել են Վենեսուելայի տարածքը։ Այս մասին հայտնել է Կոլումբիայի միգրացիոն ծառայությունը։ Լքելով Վենեսուելան, որը հայտարարել էր Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին, հյուպատոսները սահմանը հատել են ոտքով։ Դիվանագետները գլխավորել են կոլումբիական հյուպատոսարանները, որոնք գտնվում են Սան-Անտոնիոյում, Սան-Կրիստոբալում, Պուերտո-Այակուչոյում և Սան-Կառլոս-դել-Սուլիայում։ Փետրվարի 23-ին Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների […]

̰
Վենեսուելա-Բրազիլիա սահմանին բախումների զոհ է դարձել 25 մարդ

07:18 25.02.2019

Բրազիլիայի հետ սահմանակից վենեսուելական Բոլիվար նահանգում շարունակվում են անկարգությունները, որոնք ծայր էին առել փետրվարի 23-ին։ Բախումների զոհ է դարձել 25 մարդ։ Այս մասին հայտնում է TVV հեուստաալիքը։ «Սանտա-Էլենա-դե-Ուայրեն շրջանում փետրվարի 23-ին ապստամբության ճնշման ժամանակ ուժայինները կրակել են ավելի քան 25 մարդու»,- ասել է Բոլիվարական Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռոմել Գուսմանա։ Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն […]

̰
Իսրայելը կանի ամեն հնարավոր բան՝ Սիրիայում Իրանի ռազմական ներկայությունը կասեցնելու համար

21:58 24.02.2019

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՌԴ այցից առաջ հայտարարել է, որ հրեական պետությունը շարունակելու է գործել այնքան, որքան պետք է, որպեսզի կասեցնի Սիրիայի հետ հարաբերություններն ամրապնդելու Իրանի փորձերը, հաղորդում է РИА Новости-ին: Կառավարության ղեկավարը նշել է, որ մտադիր է առաջիկայում ՌԴ կատարելիք այցի ժամանակ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկման դնել Իրանի խնդիրը: «Ես ունեմ հստակ ուղերձ իրանական ռեժիմին, […]

̰
Մեյը խոստացել է մինչև մարտի 12-ը Brexit-ի հարցով կրկնակի քվեարկություն անցկացնել

21:20 24.02.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է մինչև մարտի 12-ը խորհրդարանում անցկացնել Brexit-ի հարցով կրկնակի քվեարկություն։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մեյը նշել է, որ քվեարկությունը հաջորդ շաբաթ չի կայանա։ Նրա թիմը հանդիպումներ է անցկացրել Բրյուսելում՝ երաշխավորելու փոփոխությունների իրագործումը, որոնք պահանջում են բրիտանացի օրենսդիրները։ Մեծ Բրիտանիային 33 օր է մնում ԵՄ կազմից դուրս գալու համար։ […]

̰
ԱՄԷ իշխանությունները կներեն քաղաքացիների 100 մլն դոլար պարտքը

20:57 24.02.2019

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները պատրաստվում են ներել քաղաքացիների մոտ 100 մլն դոլարի պարտքերը։ Այս մասին հայտնում է Gulfnews գործակալությունը։ Ներված պարտքի ընդհանուր գումարը կկազմի 361 մլն դիրհամ ($98 մլն)։ Պարտքերից կազատվեն դժվարությունների մեջ հայտնված ավելի քան 3000 վարկառուներ։ Նշվում է, որ այդ միջոցառումն ուղղված է քաղաքացիների կենսապայմանների ապահովմանն ու նրանց ընտանիքների ֆինանսական կայունության ամրապնդմանը։

̰
Հռոմի պապը խնդրել է կաթոլիկ եկեղեցին դարձնել երեխաների համար անվտանգ

20:15 24.02.2019

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել երեխաների համար անվտանգ դարձնել եկեղեցիները և բոլոր այն վայրերը, որտեղ պաշտամունք է իրականացվում, գրում է Reuters-ը: Այս մասին նա խոսել է եկեղեցում անչափահասների պաշտպանությանը նվիրված թեմայով հանդիպմանը: Հռոմի պապը կոչ է արել պայքարել այդ արատավոր, նողկալի երևույթի դեմ, որպեսզի այն իսպառ ջնջվի Երկրի երեսից: «Երեխաների հանդեպ սեռական բռնությունների խնդիրը մեծ սկանդալ է […]

̰
Հնդկաստանում ալկոհոլային թունավորումից 131 մարդ է մահացել

19:36 24.02.2019

Հնդկական Ասսամ նահանգում կեղծ խմիչքի օգտագործման հետևանքով մահացել է 131 մարդ, իսկ մի քանի տասնյակ մարդ հոսպիտալացվել է, հաղորդում է The Quint-ը՝ հղում անելով երկրի ոստիկանությանը: Նշվում է, որ թունավորված տասնյակ անձինք շարունակում են մնալ հիվանդանոցներում: Այս ամենի հետ կապված նահանգի իշխանություններն արգելել են «լալի գուր» նյութատեսակի արտադրումը: Նշվում է, որ նյութն օգտագործվում էր կովերին կերակրելու համար, […]

̰
Թուրքիայի խորհրդարանը նոր նախագահ ունի

18:31 24.02.2019

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պատգամավոր Մուստաֆա Շենտոպն այսօր ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի պաշտոնում։ Քվեարկության առաջին երկու փուլով նոր խոսնակ ընտրել չի հաջողվել։ Երրորդ փուլում Շենտոպի օգտին է քվեարկել 336 օրենսդիր՝ անհրաժեշտ նվազագույն 301-ի պարագայում, հայտնում է ТАСС գործակալությունը։ Պաշտոնին հավակնել են Էնգին Ալթայը Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից, Սերպիլ Քեմալբայ Պեկգեզեգյուն՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից և […]

̰
Մադուրոն հանրահավաքի ժամանակ կնոջ հետ ռումբա է պարել

16:32 24.02.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ռումբա է պարել կնոջ հետ Կարակասում իր կողմնակիցների հանրահավաք ժամանակ, գրում է ТАСС-ը: Նշվում է, որ միջոցառմանը ներկա է եղել կառավարության գործունեությանը կողմանակից  20 հազար մարդ: Երբ Մադուրոն կարմիր շապիկով դուրս է եկել և սկսել ռումբա պարել, նրան ծափերով ողջունել են: Հավաքի ընթացքում նա հայտարարել է, որ Վենեսուելան խզում է դիվանագիտական […]

̰
Հազարավոր սերբեր երկրի նախագահի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել

16:03 24.02.2019

Սերբիայի մայրաքաղաքում անցկացվել է հաշվով 12-րդ ամենաշաբաթյա բողոքի ակցիան, որն ուղղված է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչի գործունեության դեմ, հաղորդում են տեղական աղբյուրները: Ցուցարարներն անցել են Բելգրադի կենտրոնի թունելներից մեկով, որը նրանք կոչել են «ստի թունել»՝ նկատի ունենալով երկրի՝ կառավարական ԶԼՄ-ների քարոզչական ապատեղեկատվությունը: Բողոքի ակցիաները սկսվել են շաբաթներ առաջ՝ ընդդիմադիր Բորկո Ստեֆանովիչին ծեծի ենթարկվելուց հետո: Ակտիվիստները պահանջում […]

̰
Մոլդովայում այսօր խորհրդարանական ընտրություններ են

15:49 24.02.2019

Մոլդովայում այսօր ընթանում են հերթական խորհրդարանական ընտրություններն ու պատգամավորների թվաքանակի կրճատման հարցով խորհրդատվական հանրաքվե։ Առաջարկվում է խորհրդարանի պատգամավորների թիվը 101-ից հասցնել 61-ի։ Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմը»։ Այնտեղ ներառված է նաև ընտրողների համաձայնության կամ անհամաձայնության մասին հարցը՝ պատգամավորական պարտականությունների չկատարման դեպքում պատգամավորներին հետ կանչելու վերաբերյալ։ Ներկայիս խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք առաջին […]

̰
Վենեսուելայում ուժայինները հարձակվել են օտարերկրացի լրագրողների հյուրանոցի վրա

14:42 24.02.2019

Վենեսուելայում ուժայինները հարձակվել են հյուրանոցի վրա, որտեղ գտնվել են օտարերկրացի լրագրողներ։ Ուժայինները կիրառել են արցունքաբեր գազ և կոտրել շենքի ապակիները։ Հարձակումը կատարվել է Կոլումբիայի հետ սահմանակից Տաչիրա նահանգի «Ուրենիե» հյուրանոցում։ Այնտեղ գտնվող լրագրողները լուսաբանել են սահմանին մարդասիրական օգնության մատակարարման շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ԶԼՄ-ների աշխատակիցների վենեսուելական ազգային արհմիությունը։ Հաղորդվում է, որ մինչ […]

̰
Սիրիայում ականի վրա ավտոբուս է պայթել․ կա 20-ից ավելի զոհ

14:27 24.02.2019

Առնվազն 24 մարդ է զոհվել Սիրիայի հյուսիսային Համա նահանգ Վադի ալ-Ազիբ գյուղում ականի վրա ավտոբուսի պայթյունի հետևանքով։ «24 խաղաղ բնակիչներ զոհվել են ականի պայթյունից, որն «Իսլամական պետության» ահաբեկիչները տեղադրել էին։ Աշխատողների տեղափոխող ավտոբուսն անցել է դրա վրայով Սալամիա քաղաքի մոտ գտնվող Վադի ալ-Ազիբ գյուղի շրջանում»,-հայտնում է Syria TV-ն։

̰
Հնդկաստանում ավիաշոուի ժամանակ մոտ 300 մեքենա է այրվել

12:30 24.02.2019

Հնդկաստանի Կարնատակա նահանգի Բանգալոր քաղաքի հյուսիսում անցկացվող Aero India-2019 ավիաշոուի ժամանակ բռնկված հրդեհի հետևանքով այրվել են մոտ 300 տրանսպորտային միջոցներ։ Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը։ Այրվել են ավտոբուսներ, թեթև մարդատար մեքենաներ, մոտոցիկլետներ և սկուտերներ։ Հրդեհը բռնկվել է Ելահակա աերոդրոմի մոտ գտնվող կայանատեղիում։ Հենց այդ աերոդրոմում էլ անցկացվում է միջազգային ավտոսրահը։ Ոստիկանության վարկածով՝ հրդեհի բռնկման […]

̰
Թրամփի խորհրդականը Վենեսուելային սպառնացել է պատժամիջոցներով

12:25 24.02.2019

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը վերջնաժամկետ է ներկայացրել վենեսուելացի զինվորականներին՝ անցնել ընդդիմության կողմը կամ բախվել մեկուսացման։ Բոլթոնը հայտարարել է, որ Վենեսուելան կարող է բախվել նոր պատժամիջոցների, եթե նրա զինվորականները թույլ չտան մարդասիրական օգնության մուտքը երկիր։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան միկրոբլոգում։ «Վենեսուելացի զինվորականներն ընտրություն ունեն՝ ընդունել ժողովրդավարություն, պաշտպանել […]

̰
Սաուդյան Արաբիայում առաջին անգամ դեսպանի պաշտոնում կին է նշանակվել

11:26 24.02.2019

ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան է դարձել արքայադուստր Ռիմա բինտ Բանդար բեն Սուլթան բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը։ Սաուդյան Արաբիայում առաջին անգամ է կինը նման բարձր պաշտոնում նշանակվում։ Նրա նշանակման մասին հրամանն արդեն ստորագրվել է թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի կողմից, փոխանցում է տեղի SPA գործակալությունը։ Արքայադուստր Ռիման արքայազն Բանդերի դուստրն է, ով թագավորության […]

̰
Գուաիդոն հնարավոր է համարել Վենեսուելայում իրադրության կարգավորման ցանկացած տարբերակ

10:59 24.02.2019

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարարել է, որ երկրում իրավիճակի կարգավորման համար պետք է նկատի առնել ցանկացած տարբերակ։ «Այսօր ստեղծված հանգամանքները ստիպում են ինձ որոշում ընդունել՝ պաշտոնապես հայտարարել միջազգային հանրությանը բաց պահել պայքարող հայրենիքի ազատության ապահովման բոլոր տարբերակները։ Հույսը ծնվել է չհանգելու համար»,-գրել է նա թվիթերյան էջում։ Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն կարծում է, որ […]

̰
Ավելի քան 60 վենեսուելացի զինվորականներ ապաստան են խնդրել Կոլումբիայում

10:28 24.02.2019

Վենեսուելացի զինվորականների մի մասը հատել է Կոլումբիայի հետ սահմանը Սիմոն Բոլիվարի անունը կրող կամրջի շրջանում։ Այս մասին հայտնում է Կոլումբիայի միգրացիոն ծառայությունը։ Ավելի քան 60 վենեսուելացի զինվորականներ ու Ազգայն գվարդիայի ներկայացուցիչներ ապաստան են խնդրել Կոլումբիայում։ Նրանց հայցադիմումները կդիտարկվեն՝ համապատասխան ստանդարտ ընթացակարգի։ Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոն հայտարաել էր, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդները […]

̰
Մադուրոն Կոլումբիայի նախագահին անվանել է «հրեշտակի դեմքով սատանա»

10:14 24.02.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կոլումբիայի առաջնորդ Իվան Դուկեին անվանել է սատանա։ Նա նման հայտարարությամբ է հանդես եկել իր կողմնակիցների հանրահավաքի ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 23-ին, Կարակասում։ «Նա հրեշտակի դեմք ունի, սակայն ես կթփթփացնեի նրա այտերին ու կասեի․ «Դու սատանա ես, Իվա՛ն Դուկե, և դու չեն հաղթի Վենեսուելային։ Հեռացի՛ր այստեղից, սատանա՛»»,-հայտարարել է Մադուրոն։ Ավելի […]

̰
Կոլումբիայի նախագահը երկիր է վերադարձրել մարդասիրական բեռներով մեքենաները

10:02 24.02.2019

Կոլումբիայի ԱԳՆ-ից հայտնում են, որ երկրի նախագահ Իվան Դուկեն հրամայել է երկիր վերադարձնել Վենեսուելայի համար մարդասիրական օգնությամբ բարձված բեռնատարները։ Դա արվել է բեռները հրկիզումից պաշտպանելու նպատակով։ ԱԳՆ հաղորդագրությունում նշվում է, որ Կոլումբիայի կառավարության համար առաջնահերթություն է հանդիսանում սահմանամերձ գոտում մարդկանց պաշտպանությունը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Կոլումբիա-Վենեսուելա սահմանին բախումների ժամանակ վենեսուելացի ուժայինները հրկիզել են 3 […]

̰
Վենեսուելա-Կոլումբիա սահմանային բախումների հետևանքով տուժել է մոտ 300 մարդ

09:31 24.02.2019

Վենեսուելա-Կոլումբիա սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է առնվազն 285 մարդ։ Տուժածներից 255-ը վենեսուելացիներ են, 30-ը՝ կոլումբացիներ, ովքեր հավաքվել էին՝ մասնակցելու մարդասիրական օգնության փոխանցմանը։ Այս մասին հայտարարել է Կոլումբիայի ԱԳ նախարար Օլմես Տրուխիլիոն։ «Բախումների հետևանքով տուժել է 285 մարդ, հիմնականում արցունքաբեր գազի և ոչ մահաբեր զենքի գործածումից։ 37 մարդ հոսպիտալացվել է»,-ասել է նախարարը։ Վենեսուելացի ուժայինները […]

̰
Վենեսուելայում մարդասիրական օգնությամբ բարձված 3 բեռնատար է հրկիզվել

09:16 24.02.2019

Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին վենեսուելացի ուժայինները կրակի են մատնել մարդասիրական օգնություն տեղափոխող 3 բեռնատար։ Դեպքը տեղի է ունեցել Տաչիրա նահանգում, իր թվիթերյան էջում գրել է լրագրող Գաբրիել Բաստիդասը։ Կամավորները փորձել են փրկել մարդասիրական բեռները։ Տեղի ունեցած բախումների հետևանքով հաղորդվում է բազմաթիվ վիրավորների մասին։ Սպիտակ տանն անմարդկային են որակել մարդասիրական բեռների հրկիզումը։ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության […]

̰
ԱՄՆ-ում սևամորթ երեխաները բամբակ են հավաքել ստրկական երգի հնչյունների ներքո

23:46 23.02.2019

Հարավային Կարոլինայում 10-ամյա դպրոցականները դաշտում բամբակ են հավաքել ստրկական երգի հնչյունների ներքո և տեղում նկարահանված տեսանյութը մեծ սկանդալ է հասունացել: Այս մասին հաղորդում է Fox News-ը: Աֆրոամերիկացի աշակերտներից մեկի ծնողները բողոք են ներկայացրել ուսումնական հաստատություն՝ պատճառաբանելով, որ երգի բառերը նվաստացուցիչ են: «Ինձ դուր է գալիս, երբ դու լցնում ես պարկը, ինձ դուր է գալիս, երբ դու […]

̰
Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել

22:14 23.02.2019

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Այս մասին հայտնել է BFM TV-ն: Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ տարբեր իրեր են նետել: Ոստիկանության գործողությունների արդյունքում տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում […]

̰
Իրանը պատրաստ է անակնկալ մատուցել Թրամփին նավթի ոլորտում պատժամիջոցների ուժեղացման դեպքում. Զարիֆ

21:30 23.02.2019

Թեհրանը պատրաստ է զարմացնել ԱՄՆ-ին նավթի ոլորտում պատժամիջոցների խստացման դեպքում, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Basler Zeutung-ի հետ հարցազրույցում. «Ես չեմ ասի, թե դա ինչ մեթոդներ են: Թրամփը սիրում է անկանխատեսելիության տարրը, այդ իսկ պատճառով մենք իրեն կզվարճացնենք»: Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև կոչ է արել միջազգային հանրությանը Թեհրանի հետ համագործակցության հարցերում […]

̰
Քսավիե Լեգրանի «Որդեգրություն» ֆիլմը արժանացել է «Սեզար» մրցանակի

19:39 23.02.2019

Ֆրանսիական «Սեզար» մրցանակաբաշխությունում «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Որդեգրություն» ֆիլմը, որը ռեժիսոր Քսավիե Լեգրանի առաջին լիամետրաժ աշխատանքն է: Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները հայտնի են դարձել նախօրեին: Մրցանակաբաշխությունը վարել է ֆրանսիացի կատակերգու դերասան Կադ Մերադը: Քսավիե Լեգրանը մրցանակ է ստացել նաև լավագույն սցենարի համար: Մրցանակաբաշխության այս տարվա լավագույն դերասանուհին Լեա Դրյուկերն է «Որդեգրություն» ֆիլմում գլխավոր […]

̰
Ձյան տեղումները պանդայի ոգևորության պատճառ են դարձել

18:40 23.02.2019

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ պանդան ձյան տեղումներից ուրախացած՝ թավալվում ու գլորվում է ձյան մեջ: Տեսանյութը նկարահանվել է ԱՄՆ Վաշինգթոն նահանգի Սմիթսոնյան ազգային կենդանաբանական այգում: Տեսանյութի հրապարակումից կարճ ժամանակ անց այն դիտել է ավելի քան 200 հազ մարդ:

̰
Փարիզը և Լոնդոնը ջանքեր են գործադրում Գերմանիայի՝ Սաուդիան Արաբիա զինամթերք արտահանելու արգելքը չեղարկելու ուղղությամբ

18:35 23.02.2019

Պաշտոնական Լոնդոնը դիմել է Գերմանիայի իշխանություններին Սաուդյան Արաբիա զինամթերք արտահանելու արգելքը չեղարկելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ Գերմանիայի այս սահմանափակումն անդրադառնում է նաև այս ոլորտում գործընկեր երկրների՝ Ֆրանսիայի, Իսպանիայի ու Մեծ Բրիտանիայի վրա: Հիշեցնենք, որ 2018 թվականին Գերմանիան ամբողջությամբ դադարեցրել էր դեպի Սաուդյան Արաբիա զինամթերքի արտահանումը: Այս որոշման հետևանքով արտահանման […]

̰
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վատագույն դերասան է ճանաչվել

17:54 23.02.2019

ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը «Ոսկե ազնվամորի» միրցանակաբաշխության շրջանակներում վատագույն դերասան է ճանաչվել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը: Հաղորդվում է, որ մրցանակաբաշխության դատավորները միաձայն նրան վատագույն դերասան են հայտարարել՝ «Ազգի մահը» և «Ֆարենգենթ 11/9» փաստավավերագրական ֆիլմերում իր իսկ կերպարը մարմնավորելու համար: Թրամփի «մրցանակները», սակայն, այսքանով չեն ավարտվել: Նրան է տրվել նաև «վատագույն դերասանական դուետ» անվանակարգի […]

̰
BACK_TO_TOP