TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

Մահացել է կատակերգու դերասան Բրոուդի Ստիվենսը

17:30 23.02.2019

48 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Բրոուդի Ստիվենսը: Նա ավելի հայտնի էր սթենդ ափ կատակերգական ելույթների ժանրում: Այս մասին հայտնում է  USA TODAY կայքը: «Բրոուդին ոգեշնչման աղբյուր էր և շատերի համար իսկական ընկեր էր: Մենք զգում ենք նրա կարիքը, նրան բոլորն են սիրում»,- ասել է դերասանի ընկերներից մեկը: Լոս Անջելեսի ոստիկանությունը դերասանին մահացած է գտել, TMZ պարբերականի տվյալներով՝ […]

̰
«Ֆեյսբուքի» ղեկավարության գաղտնի հաղորդագրությունները տարածվել են համացանցում

17:08 23.02.2019

Աշխարհում ամենատարածված սոցիալական ցանցերից մեկի՝ Facebook-ի ղեկավար կազմի գաղտնի նամակագրությունը համացանցում է հայտնվել: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Հաղորդվում է, որ հրապարակված նամակների ցանկում են հայտնվել նաև սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի գաղտնի հաղորդագրությունները: Գաղտնի նյութերի մեջ եղել են Facebook-ի և Six4Three-ի միջև ընթացող դատական գործին վերաբերող շուրջ 60 էջ նյութ, որոնք ներառել են […]

̰
Հարլեմ Դեզիրը մտահոգված է Ադրբեջանում ԶԼՄ-ների ազատության սահմանափակումներով

16:55 23.02.2019

ԵԱՀԿ Մեդիայի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր խորը մտահոգությունն է հայտնել Ադրբեջանում Bastainfo.com առցանց հարթակի խմբագիր, «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ակտիվ անդամ Մուստաֆա Հաջիբեյլիին ազատազրկման դատապարտելու առնչությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԵԱՀԿ պաշտոնական աղբյուրներին: Բաքվի դատարանը 5,5 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել Հաջիբեյլիին՝ երկու տարվա պրոբացիոն շրջանով՝ պետության դեմ հրապարակային կոչեր անելու, պաշտոնեական դիրքի չարաշահման […]

̰
Առևտրային պատերազմը կավարտվի. ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության հասնել

16:30 23.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Չինաստանի փոխվարչապետ Լյու Հիին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Երկու երկրները մտադիր են վերջ դնել առևտրային պատերազմին, որը, փորձագետների կարծիքով, մեծ վնաս է հասցրել ոչ միայն ամերիկյան և չինական, այլև համաշխարհային տնտեսությանը: Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ բանակցություններում զգալի առաջընթաց […]

̰
Մեգան Մարքլը պատրաստվում է Daily Mail-ին դատի տալ

16:23 23.02.2019

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը սպառնացել է դատի տալ Daily Mail պարբերականին՝ իր հորն ուղղված նամակը հրապարակելու համար: Այս մասին գրում է The Guardian թերթը: Մարքլը մասնավորապես պորտալին մեղադրում է հեղինակային իրավունքների խախտման համար: Նամակի տեքստը դեռևս կա Daily Mail-ում, և պարբերականը չի մեկնաբանել նշված տեղեկությունները: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Daily Mail պարբերականը մասնակի հրապարակել է Մեգան Մարքլի՝ հորն ուղղված նամակը, […]

̰
Կիմ Չեն Ինը զրահապատ գնացքով մեկնել է Թրամփի հետ հանդիպման

16:17 23.02.2019

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը արդեն մեկնել է Հանոյ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալության դիվանագիտական աղբյուրը, որը ցանկացել է գաղտնի մնալ: «Սպասվում է, որ Կիմ Չեն Ինը Վիետնամի մայրաքաղաք Հանոյ կհասնի զրահապատ գնացքով»,- հայտնել է աղբյուրը: Ավելի վաղ տեղեկացնում էին, որ այդ գագաթնաժողովի ժամանակ Դոնալդ Թրամփին […]

̰
Թրամփը դեմոկրատներին կհակադարձի «վետոյի իրավունքը» կիրառելով

16:07 23.02.2019

Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Կոնգրեսին ներկայացրել են մի բանաձև, որը կարգելափակի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրում արտակարգ դրություն սահմանելու որոշումը: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին էլ հայտնել է, որ այդ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա երեքշաբթի: Այս թեմային արձագանքել է նաև նախագահ Թրամփը: Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի […]

̰
Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

15:51 23.02.2019

Ֆրանսիայում արդեն 15-րդ շաբաթն է՝ շարունակվում են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ և պահանջել նախագահ Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում ամբողջ երկրով մեկ: Ֆրանսիայի ոստիկանության տվյալներով՝ նախորդ շաբաթ բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 41 հազար մարդ: «Դեղին բաճկոնների» բողոքի […]

̰
Microsoft-ի մի խումբ աշխատակիցներ ղեկավարությանը կոչ են արել չկատարել Պենտագոնի հետ պայմանագիրը

15:44 23.02.2019

Ամերիկյան Microsoft ընկերության մի խումբ աշխատակիցներ դիմել են ընկերության ղեկավարությանը՝ պահանջելով կասեցնել երկրի պաշտպանության նախարարության հետ պայմանագրի կատարումը։ 50 անձի ստորագրությամբ դիմումը վերաբերում է ամերիկյան բանակին համալրված (լրացված) իրականության HoloLens ակնոցներ մատակարարելու պայմանագրին։ Այդ ակնոցները կրում են դիսփլեյներ, որոնց վրա երևում է ոչ միայն բուն իրականությունը, այլև հոլոգրամներով հավաքված առանձին երկչափ կամ եռաչափ պատկերներ (քարտեզներ, […]

̰
ՄԱԿ-ը կոչ է արել Մադուրոյին ցուցարարների դեմ զենք չկիրառել

15:22 23.02.2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ուժ չկիրառել ցուցարարների դեմ. այս մասին ասված է Գուտերեշի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Գլխավոր քարտուղարը համառորեն կոչ է անում երկրի իշխանություններին ուժ չկիրառել ցուցարարների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ: Գուտերեշը ուրբաթ հանդիպել էր Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արրեասին և նրա հետ քննարկել […]

̰
Արիզոնայում վերջին 100 տարում ամենաառատ տեղումներն են գրանցվել

15:00 23.02.2019

ԱՄՆ Արիզոնա նահանգում վերջին 100 տարվա ընթացքում գրանցված ամենաձնառատ տեղումներն են գրանցվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղումների արդյունքում ձյան բարձրությունը որոշ տեղերում հասել է 1 մետրի: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ այս օրերին ճանարհին խցանված վարորդների ու տուժած քաղաքացիների կողմից օգնության ավելի քան 400 խնդրանք է ստացվել:

̰
Լուկաշենկոն դեմ է Բելառուսը Ռուսաստանին կամ Լեհաստանին միացնելուն

14:52 23.02.2019

Բելառուսի գլխավոր ձեռքբերումը անկախ պետության հիմնումն է, և երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատիվ է համարում լինել այդ երկրի առաջին նախագահը։ Այս մասին նա հայտարարել է երկրի ռազմական ակադեմիայում ելույթ ունենալիս։ Նույն խոսքի ընթացքում նա նաև անդրադարձել է Բելառուսի՝ որևէ պետության միանալու մասին խոսակցություններին։ «Դուք ի՞նչ է, սեփական ձեռքերով կթաղեի՞ք այն՝ ներառելով որևէ պետության՝ ոչ այն […]

̰
Վենեսուելան փակել է Կոլումբիայի հետ սահմանը

13:55 23.02.2019

Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են Կոլումբիայի հետ սահմանը փակելու մասին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը նշել է, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով և ժամանակավոր բնույթ է կրում: Նա նաև ընդգծել է, որ սահմանային անցակետերը նորմալ կաշխատեն, երբ Վենեսուելայի ժողովրդի դեմ բռնություններն ավարտվեն: El Gobierno Bolivariano de Venezuela otorga plenas […]

̰
Մեկ օրվա ընթացքում Սիրիա է վերադարձել շուրջ 1000 փախստական

13:40 23.02.2019

Մեկ օրվա ընթացքում Լիբանանից ու Հորդանանից մոտ 1000 մարդ է վերադարձել Սիրիա: Այս մասին հայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղում գտնվող Հակամարտող կողմերի կարգավորման ռուսական կենտրոնի հաղորդած տվյալներին: «Անցած մեկ օրվա ընթացքում Սիրիա է  վերադարձել 962 փախստական, այդ թվում` Լիբանանից վերադարձել է 125 մարդ, իսկ Հորդանանից՝ 837»,- ասված է տեղեկագրի մեջ: Հայտնի է, […]

̰
Ադրբեջանցի մոդելը 2.4 մլն եվրոյով վաճառել է իր կուսությունը

13:23 23.02.2019

Ադրբեջանցի մոդել Մահբուբա Մամեդզադեն հայտարարել է, որ գտել է գնորդ, որը պատրաստ է իր կուսության դիմաց վճարել: Հայտնի է, որ գնորդը աղջկան կվճարի 2.4 մլն եվրո։ Այս  մասին տեղեկացնում է Lenta-ն: Աղջիկը կուսությունը աճուրդի հանելու հայտարարությունը տեղադրել է օգոստոսին Cinderella Escorts հատուկ կայքում։ Կայքում աղջկա օգտահաշվում նշված է, որ նա փնտրում է տղամարդու, որը պատրաստ […]

̰
Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնի թեկնածու է առաջադրել

13:18 23.02.2019

Միացյալ Նահանգները Միավորված ազգերի կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քելի Քրաֆթի թեկնածությունը: Այս մասին հայտնել է BBC-ն: Նշենք, որ Քրաֆթը Կանադայում ԱՄՆ գործող դեսպանն է: Նախագահ Թրամփը «Թվիթերում» այս թեմայով գրառում է արել. «Քելին մեծ աշխատանք է տարել` ներկայացնելով մեր երկիրը, և ես չեմ կասկածում, որ մեր երկիրը ՄԱԿ-ում ներկայացված կլինի ամենաբարձր մակարդակում»: […]

̰
Արգենտինացի աղջիկը մարդու ատամնաշարով տարօրինակ արարած է հայտնաբերել

12:48 23.02.2019

Արգենտինայի բնակչուհի Մարիա Ջուլիա Կանդոտտին մարդու ատամնաշար ունեցող տարօրինակ արարած է հայտնաբերել: Կենդանու լուսանկարը նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Լուսանկարին կից գրության մեջ աղջիկը հայտնել է, որ առաջին անգամ չէ, որ այդտեղ նման տարօրինակ էակներ են հայտնաբերում: Նշենք, որ կենդանին հայտնաբերվել է աղջկա ընտանիքին պատկանող բրնձի դաշտում: «Այս արարածն ընկել է պոմպի մեջ, որը […]

̰
Հայերը շատ մեծ դեր են ունեցել ՌԴ ԶՈՒ կազմավորման գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպան

12:27 23.02.2019

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Հաղթանակի զբոսայգում նշվել է Հայրենիքի պաշտպանի օրը։ Ներկաները ծաղկեպսակներ ու ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին: Միջոցառումն ավարտվել է հայ և ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով: Ավարտից հետո ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է հայրենիքը պաշտպանող բոլոր մարդկանց, առաջին […]

̰
ԱՄՆ դեսպանն առաջիկայում Հայաստան կժամանի

12:18 23.02.2019

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին առաջիկայում Երևանում կլինի: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջի գրառումից: «Ուրախությամբ հայտնում ենք, որ հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգների դեսպան Լինն Թրեյսին կժամանի Երևան»,- ասված է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Լինն Թրեյսին երդում է տվել որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան:

̰
Մոսկվայի կոնսերվատորիայում հրդեհ է բռնկվել

12:05 23.02.2019

Մոսկվայի՝ Չայկովսկու անվան կոնսերվատորիայում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Փրկարար ծառայության ներկայացուցիչն աղբյուրին հայտնել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկում: «Երրորդ հարկում հրդեհ է»,- մանրամասնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը: Հաղորդվում է, որ հրդեհը մարելու ուղղությամբ ներկայում աշխատում է 15 հրշեջ մեքենա: Հրդեհի հետևանքով տուժածների մասին առայժմ […]

̰
Հակակառավարական ցույցեր Ալժիրում

10:51 23.02.2019

Հակակառավարական բողոքի խոշոր ակցիաներ են սկսվել Ալժիրում: Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ բողոքելու՝ գործող նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկաի առաջադրման 5-րդ ժամկետի դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների և ցուցարարների միջև: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, ինչին ի պատասխան՝ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Բութեֆլիկան 81 […]

̰
Սուդանի նախագահը երկրում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել

10:43 23.02.2019

Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը երկրում սահմանել է արտակարգ դրության ռեժիմ: Նախագահը նշել է, որ արտակարգ դրության ռեժիմը կտևի մեկ տարի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ալ-Բաշիրը նաև ընդգծել է, որ այս քայլն անհրաժեշտ է երկրում տիրող իրավիճակը կայունացնելու և տնտեսական բարեփոխումներ կատարելու համար, որոնք դուրս կբերեն երկիրը ճգնաժամային իրավիճակից: Իր ելույթում նախագահը նաև հայտարարել […]

̰
Կոլումբիայում պայթեցրել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի տունը

10:37 23.02.2019

Կոլումբիայի Մեդելին քաղաքի իշխանությունները պայթեցրել են ամենավտանգավոր նարկոբարոններից մեկի՝ 1993-ին սպանված  Պաբլո Էսկոբարի տունը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: 8 հարկանի շինությունը հայտնի է «Մոնակո» անվամբ: Պայթյունից հետո տունը հավասարվել է գետնին: Համաձայն տեղի լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ քաղաքի իշխանությունները նախատեսում են այդտեղ կառուցել 1980- 90-ական թվականներին նարկոմաֆիայի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և այգի: Հավելենք, որ […]

̰
Իլոն Մասկը 61 մլն դոլարի հիպոթեքային վարկ է վերցրել

09:41 23.02.2019

Ամերիկացի միլիարդատեր, SpaceX ու Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հիպոտեկային վարկ է վերցրել անշարժ գույք՝ մի քանի տուն ու հողամաս գնելու համար։ Մի քանի վարկերի միացյալ չափը 61 միլիոն դոլար է։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան Bloomberg լրատվամիջոցի աղբյուրներից։Վարկի մի մասը, ընդ որում, վերցվում է նախկինում վերցված վարկը փակելու համար։ Դեռ 2012 թվականին տուն […]

̰
Շակիրան տեսաուղերձով դիմել է Վենեսուելայի իշխանություններին

09:10 23.02.2019

Կոլումբիացի երգչուհի Շակիրան թվիթերյան իր էջում տեսաուղերձ է հղել` կոչ անելով Վենեսուելայի իշխանություններին բացել սահմանը և թույլատրել հունանիտար օգնություն տեղափոխող մեքենաների մուտքը Բոլիվարյան Հանրապետության տարածք, հաղորդում է РЕН ТВ-ն: I want to add my support for this initiative that aims to help the people of Venezuela, who are suffering one of the worst crises in their […]

̰
Վենեսուելայում hնդկացիները պատանդ են վերցրել երկրի Ազգային գվարդիայի գեներալին

23:15 22.02.2019

Պեմոն ցեղի հնդկացիները Վենեսուելայում՝ Բրազիլիայի սահմանի մոտ, պատանդ են վերցրել երկրի Ազգային գվարդիայի գեներալ Միգել Մոնտոյուին։ Այս մասին  Twitter -ում հայտարարել է Ազգային ասամբլեայի պատգամավոր Ամերիկո դե Գրասիան։ «Կումարակապայեում մահացել է ևս մեկ պեմոն (ցեղի ներկայացուցիչ), ևս 3-ը ծանր վիճակում են։ Տեղի բնակիչները պատանդ են վերցրել հրամանատարին՝ Ազգային գվարդիայի գեներալ Միգել Մոնտոյուին»,- հայտարարել է դե Գրասիան։ Ավելի […]

̰
Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հումանիտար օգնությամբ վայրէջք է կատարել Վենեսուելայի սահմանին

22:28 22.02.2019

Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը՝ բեռնված 23 տոննա չոր կաթով և առաջին օգնության դեղորայքի և պարագաների 500 հավաքածուով, ժամանել է Վենեսուելայի սահման: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռը օդ է բարձրացել Պորտու-Ալեգրիից՝ Բրազիլիայի հարավից և վայրէջք կատարել նահանգի մայրաքաղաքում՝ Ռորայմիա Բոա-Վիստեում, որը գտնվում է սահմանից 215 կմ հեռավորության վրա: Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, 51 տոննա բրնձով և շաքարավազով […]

̰
Բանգլադեշում հրդեհի զոհերի թիվը հասել է 110-ի

21:41 22.02.2019

Բանգլադեշում տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 110-ի: Եվս 50 հոգի հոսպիտալացվել է: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհի պատճառ է համարվում գազի բալոնի պայթյունը: Հրդեհը բռնկվել էր մայրաքաղաք Դաքքայի պատմական թաղամասի բնակելի 4 հարկանի շենքերից մեկում՝ երեկ երեկոյան: Կրակը տարածվել է նաև հարևան 4 շենքերի վրա: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, […]

̰
Հայաստանը հետաքրքրված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ լուծման հարցում. ՀՀ ԱԳՆ

19:22 22.02.2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առնչվող հարցերի շուտափույթ լուծման մեջ ամենից շատ հետաքրքրվածությունն ունի հայկական կողմը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «ՀԱՊԿ անդամ-երկրների միջև շարունակվում են գլխավոր քարտուղարին առնչվող հարցերի շուրջ խորհրդատվությունները, արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի: Խորհրդատվությունների մասնակիցների նկատմամբ հարգանքից ելնելով՝ ձեռնպահ կմնանք որևէ մեկնաբանություններից: Հայկական կողմը ամենից շատ է հետաքրքրված […]

̰
Արցախի մշտական ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արիզոնայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

19:09 22.02.2019

Փետրվարի 15-18-ը ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Արիզոնա նահանգի Հայ Դատի գրասենյակի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Փետրվարի 16-ին նահանգային մայրաքաղաք Ֆինիքսի հայկական կենտրոնում հայ համայնքի անդամների հետ տեղի ունեցած հանդիպմանը Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմաիրավական հիմքերը, բանակցային գործընթացի ներկա փուլը և պատասխանել մասնակիցների հարցերին: Նույն […]

̰
BACK_TO_TOP