TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+32.09 oC

ԱՇԽԱՐՀ

Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հումանիտար օգնությամբ վայրէջք է կատարել Վենեսուելայի սահմանին

22:28 22.02.2019

Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը՝ բեռնված 23 տոննա չոր կաթով և առաջին օգնության դեղորայքի և պարագաների 500 հավաքածուով, ժամանել է Վենեսուելայի սահման: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ինքնաթիռը օդ է բարձրացել Պորտու-Ալեգրիից՝ Բրազիլիայի հարավից և վայրէջք կատարել նահանգի մայրաքաղաքում՝ Ռորայմիա Բոա-Վիստեում, որը գտնվում է սահմանից 215 կմ հեռավորության վրա: Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, 51 տոննա բրնձով և շաքարավազով […]

̰
Բանգլադեշում հրդեհի զոհերի թիվը հասել է 110-ի

21:41 22.02.2019

Բանգլադեշում տեղի ունեցած խոշոր հրդեհի զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 110-ի: Եվս 50 հոգի հոսպիտալացվել է: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհի պատճառ է համարվում գազի բալոնի պայթյունը: Հրդեհը բռնկվել էր մայրաքաղաք Դաքքայի պատմական թաղամասի բնակելի 4 հարկանի շենքերից մեկում՝ երեկ երեկոյան: Կրակը տարածվել է նաև հարևան 4 շենքերի վրա: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը, […]

̰
Հայաստանը հետաքրքրված է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի շուտափույթ լուծման հարցում. ՀՀ ԱԳՆ

19:22 22.02.2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին առնչվող հարցերի շուտափույթ լուծման մեջ ամենից շատ հետաքրքրվածությունն ունի հայկական կողմը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: «ՀԱՊԿ անդամ-երկրների միջև շարունակվում են գլխավոր քարտուղարին առնչվող հարցերի շուրջ խորհրդատվությունները, արդյունքների մասին հանրությունը կտեղեկացվի: Խորհրդատվությունների մասնակիցների նկատմամբ հարգանքից ելնելով՝ ձեռնպահ կմնանք որևէ մեկնաբանություններից: Հայկական կողմը ամենից շատ է հետաքրքրված […]

̰
Արցախի մշտական ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արիզոնայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

19:09 22.02.2019

Փետրվարի 15-18-ը ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Արիզոնա նահանգի Հայ Դատի գրասենյակի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Փետրվարի 16-ին նահանգային մայրաքաղաք Ֆինիքսի հայկական կենտրոնում հայ համայնքի անդամների հետ տեղի ունեցած հանդիպմանը Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմաիրավական հիմքերը, բանակցային գործընթացի ներկա փուլը և պատասխանել մասնակիցների հարցերին: Նույն […]

̰
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

19:07 22.02.2019

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով փետրվարի 25-27-ն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կլինի ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Խորհրդարանի ղեկավարի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Լիլիթ Մակունցը, Էդմոն Մարուքյանը, Արման Աբովյանը և Անուշ […]

̰
Ջուլիան Ասանժն ի վերջո Ավստրալիայի անձնագիր է ստացել

18:51 22.02.2019

Հանրահայտ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ավստրալական նոր անձնագիր է ստացել: Այս մասին հայտնում է The Sydney Morning Herald-ը: Այս գործընթացը բավականին երկար է տևել՝ հաշվի առնելով Ասանժի կարգավիճակը: Հաղորդվում է, որ Ասանժի կողմից նոր փաստաթուղթ ստանալու դիմումը Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր դեռևս 2018 թվականին, սակայն այդ մասին որևէ տեղեկություն չի հաղորդվել: Աղբյուրը […]

̰
Իսրայելը կլինի Լուսնի վրա սարք իջեցրած 4-րդ երկիրը

17:54 22.02.2019

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի տիեզերակայաններից մեկից այսօր տիեզերք է ուղարկվել իսրայելական  SpaceIL ընկերության տիեզերական անօդաչու սարքը, որը ապրիլին իջնելու է Լուսնի մակերևույթի վրա։ Սրանով Իսրայելը կդառնա 4-րդ երկիրը, որ Լուսնի վրա սարք է իջեցրել։ Այս մասին հայտնում է միջազգային մամուլը։ Իսրայելական ընկերությունը ի սկզբանե 2011 թվականին հիմնադրվել է Google ընկերության մրցույթին մասնակցելու համար․ դրա նպատակն էր գտնել […]

̰
Ռուսաստանը Վենեսուելա է ուղարկել 7.5 տոննա հումանիտար օգնություն

17:29 22.02.2019

Վենեսուելա է հասել Ռուսաստանի ուղարկած հումանիտար օգնության առաջին բաժինը, որը պարունակում է 7.5 տոննա  դեղամիջոցներ և բժշկական սարքավորումներ: Այս մասին հայտնում է RT-ն: Ռուսաստանի դեսպան Պավել Զայեմսկին ընդգծել է, որ այն ուղարկվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերահսկողությամբ: Նշվում է, որ ավելի վաղ ԱՄՆ-ն աջակցել է Վենեսուելայում պետական հեղաշրջման փորձին, հետո հայտարարել այնտեղ հումանիտար օգնություն ուղարկելու […]

̰
Չինաստանում հակաահաբեկչական «միկրոալիքային զենք» են մշակում

17:14 22.02.2019

Չինաստանի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում մշակում են միկրոալիքային ռադիոտեղորոշման կայանների սկզբունքով աշխատող ռազմական տեխնոլոգիա, որը ներազդելու է ահաբեկիչների ենթամաշկային նյարդերի վրա՝ նրանց մոտ ցավի զգացողություն առաջացնելով։ Այս մասին հայտնում է տեղական լրատվական կայքերից մեկը։ «Ակտիվ զսպման միկրոալիքային համակարգ» անվանումը ստացած տեխնոլոգիան, ըստ չինական կողմի, տեղին չէ որպես զանգվածային խոցման զենք, թեև այն կիրառվելու է հակաահաբեկչական պայքարում, […]

̰
Լուկաշենկոն հայտնել է, թե որն է իր երկրի հիմնական խնդիրը

16:48 22.02.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում հիմնական խնդիրը կայունությունն ապահովելն է: Բելառուսի նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն` Լուկաշենկոն այս մասին փետրվարի 22-ին հայտարարել է զինվորականների, ուսանողների և Ռազմական ակադեմիայի դասախոսների հետ հանդիպման ժամանակ: «Պետք է զբաղվել տնտեսությամբ, սա կայունության հիմքն է: Հետևաբար, ամենակարևորը կայունությունը չկորցնելն է, անկախ նրանից, թե որքան դժվար է»,- ասել է […]

̰
Մխիթար Հայրապետյանն այցելել է ԱՄՆ և հանդիպել Լաս Վեգասի հայ համայնքի հետ

15:57 22.02.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանն այցելել է Միացյալ Նահանգներ, հանդիպել Լաս Վեգասի հայ համայնքի հետ: Այս մասին Հայրապետյանը հայտնել է  իր ֆեսյբուքյան էջում: «Այստեղ եմ գտնվում «Մելքոնյան համաշխարհային նախաձեռնության» հրավերով։ Ի տարբերություն հայահոծ Լոս Անջելեսի հայ համայնքի՝ Լաս Վեգասի համայնքն ավելի սակավաթիվ է. բայց, չնայած դրան, ներկա մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ հանդիպումն անցավ […]

̰
Էկվադորում 7.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

15:25 22.02.2019

Էկվադորի արևելքում 7,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Երկրաշարժը գրանցվել է առավոտյան ժամը 10:17-ին՝ հարավարևելյան Պալորա քաղաքում: Երկրաշարժի օջախը գտնվում է 152 կմ խորության վրա: Զոհերի կամ տուժածների մասին դեռևս տեղեկություն չկա:

̰
Հնդկաստանում ալկոհոլային թունավորումից 17 մարդ է մահացել

15:18 22.02.2019

Հնդկաստանում 17 մարդ է թունավորվել և մահացել անորակ ալկոհոլի օգտագործման հետևանքով: Մահացությունները գրանցվել են Ասսամ նահանգում, որը գտնվում է Հնդկաստանի հյուսիսարևելյան հատվածում: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Տեղական իշխանությունների հաղորդմամբ` մոտ 40 մարդ էլ այժմ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Հայտնի է, որ մարդիկ նշել են աշխատավարձի ստացումը և այդ առիթով էլ խմել են սպիրտային […]

̰
Լուկաշենկոն խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ԱՄՆ-ը հրթիռներ տեղակայի Եվրոպայում

14:40 22.02.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ եթե ԱՄՆ-ը միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայեն Եվրոպայում, ապա հարկ կլինի Ռուսաստանի հետ մտածել պատասխան քայլեր ձեռնարկելու մասին: Հիշեցնենք, որ օրեր առաջ խնդրի վերաբերյալ մտահոգություն էր հայտնել նաև ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինն ասել էր, թե Ռումինիայում և Լեհաստանում տեղադրված որոշ հրթիռներ ընդամենը 12 րոպեում կարող են հասնել […]

̰
ԱՄՆ-ը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. ԱՄՆ նախագահի թեկնածու Հաբարդ

14:31 22.02.2019

Ամերիկացի պետական և քաղաքական գործիչ, ԱՄՆ Կոնգրեսի անդամ ու նաև նախագահի թեկնածու Թուլսի Հաբարդը Նյու Հեմփշիրում՝ ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները: «Մենք աջակցում ենք այն օրենսդրական նախաձեռնությանը, որը պարտավորեցնում է ԱՄՆ կառավարությանը պաշտոնական մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Հաբարդը: […]

̰
Լոս Անջելեսը և Լաս Վեգասը պատվել են ձյան հաստ շերտով

14:10 22.02.2019

Լոս Անջելեսում և Լաս Վեգասում ձյան շերտը հասնում է մի քանի մետրի: Այս մասին հայտնում է The Guardian-ը: Տեղի բնակիչների խոսքերով՝ վերջին անգամ նման եղանակային պայմաններ Լոս Անջելեսը տեսել էր 10 տարի առաջ: Իսկ Լաս Վեգասում սառույցի և ցածր տեսանելիության պատճառով այսօր արդեն իսկ գրանցվել է 20 ճանապարհատրանսպորտային պատահար: Չնախատեսված եղանակային պայմանների հետևանքով Լաս Վեգասի օդանավակայանում […]

̰
Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է Սաակաշվիլիի ռեժիմը համարել հանցավոր

14:07 22.02.2019

Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի օրը լիագումար նիստում կողմ չի քվեարկել ընդդիմադիրների կողմից նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը հանցավոր հռչակելուն ուղղված նախագծին: Այս մասին տեղեկացնում է օրենսդիր մարմինը: Ընդդիմադիր «Հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից պատրաստված բանաձևի նախագիծը կոչվում է «Սաակաշվիլիի-Բոկերիա ռեժիմը հանցավոր անվանելու մասին»: Գիգա Բոկերիան Սաակաշվիլիի նախկին դաշնակիցն էր: Նրանք «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներն էին, 2016-ին […]

̰
SpaceX-ն ուղիղ եթերում ցուցադրել է Falcon 9 հրթիռակրի արձակումը տիեզերք

13:59 22.02.2019

SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակիրը հաջող թռիչք է կատարել Ֆլորիդայի տիեզերակայանից: Հրթիռակիրը միանգամից երեք խոշոր սարքավորում է տեղափոխել Երկրի ուղեծիր: Խոսքն ինդոնեզական արբանյակի, իսրայելական առաջին լուսնային զոնդի և ԱՄՆ-ի  ռազմաօդային ուժերի հետախուզական սարքի մասին է: Սարքերի դուրսբերումը Երկրի ուղեծիր տեղի է ունեցել թռիչքի մեկնարկից 44 րոպե հետո: Հրթիռակրի թռիչքը հեռարձակվել է SpaceX-ի կայքի ուղիղ եթերում:

̰
Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլար է պահանջում HBO հեռուստաալիքից վարկաբեկող ֆիլմի ցուցադրության համար

13:55 22.02.2019

Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլարի հայց է ներկայացրել HBO հեռուստաալիքի դեմ:  Պատճառն այն է, որ հեռուստաալիքը որոշել է մարտին ցուցադրել «Հեռանալով Նևերլենդից»  փաստավավերագրական ֆիլմը: Այն ներկայացնում է փոփ-արքա Մայքլ Ջեքսոնին վարկաբեկող փաստեր: Մասնավորապես, այս ֆիլմում Ջեքսոնը մեղադրվում է մանկապղծության մեջ: Բանն այն է, որ Ջեքսոնի ընտանիքը դեռ 1992 թվականից պայմանագիր է կնքել հեռուստաալիքի հետ, որով […]

̰
Այսօր բանակցային սեղանի վրա գտնվող «Լավրովի նախագիծը» կողմերից և ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել. ԵԱՀԿ ՄԽ խմբի նախկին համանախագահ

13:38 22.02.2019

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում առավել ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է, «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը, ով ընդգծել է, որ պետական ծառայությունից դուրս է եկել և այլևս ներկայացնում է բացառապես սեփական տեսակետը: Նրա կարծիքով` Հայաստանի նոր իշխանություններն այս առումով ճիշտ մարտավարություն են կիրառում. «Նիկոլ […]

̰
Փաշինյանի համառության պատճառով ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնն այս տարի թափուր կմնա․ «Կոմերսանտ»

13:11 22.02.2019

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում որևէ մեկը կարող է չնշանակվել այս տարվա ընթացքում այն պատճառով, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի զիջում դիրքերը, և չնայած մյուս պետությունների ղեկավարները համաձայնել են այդ պաշտոնում Բելառուսի ներկայացուցչի նշանակմանը, սակայն Հայաստանի ղեկավարը չի տալիս իր համաձայնությունը։ Այս մասին այսօր, իր աղբյուրներին հղումով անելով, գրել է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։ ՀԱՊԿ-ում արդեն […]

̰
Լինն Թրեյսին երդում է տվել որպես Հայաստանում ԱՄՆ դեսպան

12:51 22.02.2019

Ամերիկացի օրենսդիրների կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատված Լին Թրեյսին երդում է ընդունել որպես դեսպան։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը։ «Այս շաբաթ Լինն Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան: Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ […]

̰
Իսլանդիայի իշխանությունները մտադիր են սպանել ավելի քան 2000 կետի

12:48 22.02.2019

Իսլանդիայի իշխանությունները հայտարարել են, որ մտադիր են 5 տարվա ընթացքում սպանել  ավելի քան 2000 կետի, հաղորդում է Independent-ը: Կետորսության քվոտայի սահմանումը հարուցել է բնապահպանների զայրույթը: Չնայած համաշխարհային շուկայում կետի մսի պահանջարկի անկմանն ու որսի հարցում հանրային աջակցության նվազմանը, կառավարությունը հրաժարվում է հետևել կետորսության միջազգային արգելքին: Կետորսներին կթույլատրվի մինչև 2023 թվականն ամեն տարի իսլանդական ջրերում որսալ […]

̰
Մահացել է The Monkees խմբի համահիմնադիրը

12:24 22.02.2019

Ամերիկյան The Monkees խմբի նախկին կիթառահար Պիտեր Տորկը մահացել է 78 տարեկանում: Այս մասին նշվում է երաժշտի ֆեյսբուքյան էջում: Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: ԶԼՄ-ների տեղեկություններով` երաժիշտը նախկինում վիրահատությամբ հեռացրել էր գլխուղեղի չարորակ ուռուցքը, սակայն  դրանից հետո էլ շարունակել է ելույթ ունենալ խմբով: The Monkees-ում նա սկսել էր ելույթ ունենալ 1965 թվականից` խմբի հիմնադրումից […]

̰
Արգենտինայում զբոսաշրջային նավեր են բախվել նավահանգստում

12:06 22.02.2019

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում 2 նավ է բախվել, դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել, հաղորդում է Todo Noticias-ը: Նշվում է, որ Orchestra նավը, որն ուղևորվում էր Ռիո դե Ժանեյրո, բախվել է Symphonia նավին, որը կանգնած է եղել կառամատույցում: Բախման հետևանքով վնասվել են նավերի ճակատային հատվածները: Իրավապահները դեպքի առթիվ կատարում են քննություն:  

̰
ԱՄՆ-ում հայտնաբերել են շան չափերի տիրանոզավրի մնացորդներ

11:47 22.02.2019

ԱՄՆ-ի արևմուտքում գիտնականները հայտնաբերել են տիրանոզավրի կմախք: Այն համարվում է մինչև հիմա հայտնաբերվածներից ամենափոքրը: Ըստ գիտնականների`տիրանոզավրը խոշոր շան չափերի է եղել և կշռել է շուրջ 80 կիլոգրամ: Մարմնի երկարությունը եղել է 1․2 մետր: Գտածոն փաստում է այն մասին, որ տիրանոզավրերը հարյուր միլիոնավոր տարիներ ունեցել են շատ համեստ չափեր և միայն խոշոր կենդանիների վերացումից հետո են […]

̰
Ճապոնիայում 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ

11:24 22.02.2019

Ճապոնիայի հյուսիսում`Հոկայդո կղզում, 5.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:  Էպիկենտրոնը գտնվել է Իբուրի բնակավայրի շրջանում, 30 կիլոմետր խորության վրա: Նախնական տվյալներով`տուժել է առնվազն 4 մարդ: Շինություններին հասցված վնասների մասին չի հաղորդվում: Հայտնի է միայն, որ 74 տուն մնացել է առանց ջրամատակարարման: Կղզում երկաթուղային հաղորդակցությունը դադարեցված է:  

̰
Բանգլադեշում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 110-ի

11:11 22.02.2019

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում օրեր առաջ բռնկված խոշոր հրդեհի զոհերի թիվը հասել է 110-ի, ևս մոտ 50 մարդ վիրավոր է: Հրդեհը բռնկվել էր քաղաքի հին հատվածի բնակելի շենքերից մեկում, որը ծառայել է նաև որպես քիմիական նյութերի պահեստ: Հրդեհը տարածվել է և ոչնչացրել ընդհանուր առմամբ 5 բնակելի շենք: 4 հարկանի բնակելի շենքում հրդեհի բռնկման պատճառ կարող էր […]

̰
Կենսաբանները 38 տարում առաջին անգամ հայտնաբերել են անհետացած համարվող հսկա մեղվի

08:16 22.02.2019

Ուոլեսի հսկա մեղուն (Megachile pluto), որը համարվում է աշխարհում ամենամեծը, 38 տարում առաջին անգամ հայտնաբերվել է Ինդոնեզիայում՝ Մոլուքյան կղզիների հյուսիսում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Նախկինում մեղուն անհետացած տեսակ է համարվել։ Հյուսիսամերիկացի և ավստրալացի կենսաբաններն էգ մեղվին նկատել են ծառի մրջնաբնում՝ գետնից ավելի քան 2 մետր բարձրության վրա։ Այն սովորական մեղվից մեծ է 4 […]

̰
Շարմ էլ Շեյխը կպարսպապատվի

08:00 22.02.2019

Եգիպտական Շարմ էլ Շեյխ առողջավայրը կպարսպապատվի։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ «Նախագիծը կօգնի Շարմ էլ Շեյխին վերադարձնել կորսված զբոսաշրջային եկամուտները»,-ասել է Հարավային Սինայի նահանգապետ Խալեդ Ֆուդան։ Քաղաքի բնակիչները կարծում են, որ այդ պատը միայն կնյարդայնացնի զբոսաշրջիկներին և հազիվ թե պաշտպանի նրանց ահաբեկիչներից։ Քաղաքում արդեն իսկ կան անցակետեր և տեսախցիկներ՝ անվտանգության ապահովման համար, պատը, ըստ […]

̰
BACK_TO_TOP