TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

Խորհրդարանը հանձնառու է ապահովել զսպումների և հակակշիռների համակարգի հավասարակշռությունը. Ռուբինյան

19:39 21.02.2019

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ռուբեն Ռուբինյանը ողջունելով հյուրին ՀՀ ԱԺ-ում՝ նշել է, որ խորհրդարանը բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա հարաբերությունների մակարդակը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, ընդգծել […]

̰
Կատալոնիայում բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի

19:07 21.02.2019

Կատալոնիայում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 28 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 12 ոստիկան: Հիշեցնենք, որ այսօր առավոտից կատալոնացիները դուրս են եկել համընդհանուր գործադուլի: Նրանք շրջափակել են նաև բոլոր տրանսպորտային հանգույցներն ու երկաթուղիները: Բողոքի ակցիաների կազմակերպիչները արհմիություններն են և Կատալոնիայի անկախության համար պայքարող կազմակերպությունները: Հիշեցնենք` իրավիճակը Կատալոնիայում սրվեց այն բանից հետո, […]

̰
Կուբայում անցկացվում է սիգարի փառատոնը

18:30 21.02.2019

Կուբայում անցկացվում է սիգարի Habano Cigars Festiva փառատոնը: Երկար տարիներ այս հայտնի փառատոնի գլխավոր հյուրն է եղել Ֆիդել Կաստրոն: Այս մասին տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը: Habano Cigars Festival փառատոնի շրջանակում անցկացվում են մրցույթներ, վիճակահանություններ և համերգներ, որոնք նվիրված են սիգարին ու սիգարի պատմությանը: Իրենց ապրանքներն են ներկայացնում 1000-ից ավելի ընկերություններ աշխարհի 60 երկրներից: Նրանք պայքարում […]

̰
Պեսկովը հայտնել է, թե ինչից է դժգոհ Պուտինը

18:22 21.02.2019

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Վլադիմիր Պուտինը գոհ չէ բիզնես ոլորտի վերաբերյալ իր հանձնարարականների կատարումից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Մամուլի  քարտուղարի խոսքերով` Դաշնային վերջին ժողովի ժամանակ հստակ ձևակերպվել են բոլոր հանձնարարականները և հենց դրա համար բացառում են գաղափարների սխալ իրագործումը: «Առաջին հերթին խոսքը վերաբերում է նրան, որ պետք […]

̰
Ալբանիայում հազարավոր մարդիկ բողոքում են կառավարության դեմ

17:32 21.02.2019

Ալբանիայի ընդդիմության հազարավոր աջակիցներ փետրվարի 21-ին կառավարության հրաժարականի պահանջով հավաքվել են կառավարության շենքի առջև: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Ընդդիմությունը մեղադրում է կառավարությանը կոռուպցիայի և հանցագործ խմբերի հետ կապերի մեջ: Մայրաքաղաք Տիրանայում խորհրդարանի շենքը պահպանել են հարյուրավոր ոստիկաններ, տարածքը շրջափակված է եղել փշալարերով: Ազգային ժողովի հինգշաբթի օրվա նիստը հետաձգել են: Հիշեցնենք, փետրվարի 16-ին Ալբանիայում ընդդիմության […]

̰
Ահազանգի պատճառով Էրմիտաժը տարհանվել է

16:37 21.02.2019

Այսօր կեսօրին Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժից տարհանել են այցելուներին և աշխատակիցներին: Իրավապահների փոխանցմամբ՝ տարհանման պատճառ է դարձել ռումբի տեղադրման մասին հաղորդագրությունը: Էրմիտաժն աշխարհի ամենամեծ և արժեքավոր գեղարվեստական և պատմամշակութային ցուցանմուշների թանգարաններից է: Այն գտնվում է Սանկտ Պետերբուրգի կենտրոնում՝ Ձմեռային պալատի շենքում: Այն տարեկան ունենում է շուրջ 6 մլն այցելու: ⚡️ В Петербурге эвакуируют Эрмитаж. Сотрудники получили […]

̰
Զախարովան հեգնանքով է անդրադարձել Պուտինի խոսքերին ուղղված ՆԱՏՕ-ի արձագանքին

15:46 21.02.2019

Զախարովան արևմտյան գործընկերներին կոչ է արել չնյարդայնանալ:

̰
Նրանք իրենց արյան մեջ իրենց նմանների արյունն ունեին, ովքեր գիտեին, թե որն է իրենց հայրենիքը. Լաքոթը՝ Դիմադրության շարժման մարտիկների մասին

14:36 21.02.2019

1944 թվականի փետրվարի 21-ին Միսաք Մանուշյանի Դիմադրության շարժման 22 մարտիկները  մահապատժի են ենթարկել Փարիզի արվարձաններից Մոն Վալերիենում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը: «Այդ օտարներն էին, ում դեռ այդպես են ասում, ովքեր հավատացին արդարությանը, հենց հիմա, այստեղ: Նրանք իրենց արյան մեջ իրենց նմանների արյունն ունեին, ովքեր […]

̰
ԱՄՆ-ում առաջարկել են Մոնտանա նահանգը 1 տրիլիոն դոլարով վաճառել Կանադային

13:53 21.02.2019

ԱՄՆ-ում առաջարկել են Մոնտանա նահանգը 1 տրիլիոն դոլարով վաճառել Կանադային ԱՄՆ-ի պետական պարտքը նվազեցնելու համար: Այդ մասին գրում է New York Post-ը: «Մենք շատ պարտք ունենք, իսկ Մոնտանայից օգուտ չկա: Նրանց ընդամենն ասեք, որ այդտեղ կան կուղբեր և դրանց պես ինչ-որ բաներ»,- գրված է նախաձեռնող քաղաքացի Յանա Համոնդի միջնորդագրի մեջ: Ներկայում փաստաթուղթը ստորագրվել է ավելի քան 12 […]

̰
Հարբինի Սառույցի փառատոնը փակվել է ժամանակից շուտ

13:47 21.02.2019

Հարբին քաղաքում առաջին անգամ Սառույցի և ձյան փառատոնն անցկացվել է 1985 թ.-ին:

̰
Անկարայում կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը

13:45 21.02.2019

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Երկրաբանության և արվեստի թանգարանում փետրվարի 21-ին կբացվի «Քարերի պոեզիա. Անի» ցուցահանդեսը: Այս մասին գրում է ermenihaber-ը՝ հղում անելով arkeolojikhaber.com-ին: «Anadolu Kültür» (Անատոլիայի մշակույթ) կազմակերպության կողմից նախաձեռնվող ցուցահանդեսին ներկայացվելու են լուսանկարներ պոլսահայ անվանի լուսանկարիչ Արա Գյուլերի արխիվից և ուսումնասիրության կենտրոնից, Աթաթուրքի անվան գրադարանից և Institute for the History of Material Culture of the Russian Academy of […]

̰
Հայաստանում գինեգործական հարուստ պոտենցիալ կա. ֆրանսիական մամուլի անդրադարձը

13:44 21.02.2019

Ֆրանսիական հայտնի lefigaro.fr-ն «Հայաստանում կա գինեգործական հարուստ պոտենցիալ» վերտառությամբ հոդվածով անդրադարձել է հայկական գինեգործական ավանդույթներին: Հոդվածում նշվում է, որ Հայաստանը հայտնի է որպես գինեգործության օրրան: «Հայաստանում՝ Արենիի քարանձավում, հայտնաբերվել է աշխարհի ամենահին գինու հնձանը, որը թվագրվում է մ.թ.ա 4000 թվականին»,- նշված է հոդվածում: Այնուհետև հոդվածագիրն այցելել է Հայաստանի տարբեր մարզեր, ծանոթացել գինու արտադրության ընթացքին՝ խաղողի այգիներից […]

̰
Կատալոնիայում անկախության կողմնակիցները վերսկսել են բողոքի ակցիաները

12:58 21.02.2019

Ակցիայի կազմակերպիչներն իշխանություններից պահանջում են փոփոխություններ կատարել սոցիալական քաղաքականության մեջ:

̰
Baring Vostok հիմնադրամի ամերիկացի ղեկավարը խարդախության մեջ է մեղադրվում

12:54 21.02.2019

Baring Vostok ներդրումային հիմնադրամի ղեկավար Մայքլ Կալվիին մեղադրանք է առաջադրված «Արևելյան» բանկից   առանձնապես խոշոր չափի` 2.5 մլրդ ռուբլու հափշտակության  համար, հաղորդում է ТАСС գործակալությունը: Նախաքննական մարմինը մեղադրանք է առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ  մասի հատկանիշներով՝  «Կազմակերպված խմբի կազմում առանձնապես  խոշոր չափի հափշտակություն»: Այս գործով անցնող ևս 5 մարդու մեղադրանք կառաջադրվի այսօր, հաղորդում է  գործակալությունը: […]

̰
Air France-ն անվտանգության նկատառումներով չեղարկել է չվերթները դեպի Վենեսուելա

12:52 21.02.2019

Ֆրանսիական Air France ավիաընկերությունը որոշում է կայացրել մինչև փետրվարի 26-ը չեղարկել Վենեսուելա իրականացվելիք թռիչքները, հաղորդում է France Press-ը: Խոսքը վերաբերում է փետրվարի 23-ի, 24-ի և 25-ի թռիչքներին: Այդ օրերին սպավում է ցույցերի նոր ալիք` երկիր հումանիտար օգնություն հասցնելու առիթով: Ավիաընկերության ներկայացուցիչը նշել է, որ թռիչքները չեղարկվել են անվտանգության նկատառումներով: Ուղևորները կկարողանան թռիչքները տեղափոխել այլ օր:

̰
Պորոշենկոն ՄԱԿ-ին կոչ է արել խաղաղապահներ ուղարկել Դոնբաս

11:42 21.02.2019

Ըստ Պորոշենկոյի՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունը կարող է վճռորոշ լինել Դոնբասում խաղաղության հաստատման համար:

̰
Վենեսուելայի ինքնահռչակ նախագահն անձամբ կգնա մարդասիրական օգնության հետևից

11:30 21.02.2019

Զինվորական ստորաբաժանումները և անվտանգության ուժերը փակել են Կոլումբիայի հետ սահմանը:

̰
Ուղևորատար ինքնաթիռը գերազանցել է ձայնի արագությունը

10:44 21.02.2019

Ինքնաթիռը Լոնդոն է հասել նախատեսվածից 48 րոպե շուտ:

̰
ԵԽ-ում բարձր է գնահատվել Մարդու իրավունքների պաշտպանի հետ աշխատանքը. բարձրաստիճան հանդիպումներ Ստրասբուրգում

10:34 21.02.2019

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպումներ է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպոլոսի, ինչպես նաև Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչի հետ։ Տեղի են ունեցել նաև քննարկումներ Եվրոպայի խորհրդի այլ կառույցների հետ՝ Խոշտանումների կանխարգելման կոմիտե, ՄԻԵԴ վճիռների կատարման բաժին և […]

̰
Մադուրոն խոստացել է Վենեսուելան դարձնել տարածաշրջանային հզոր տերություն

09:57 21.02.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել է երկիրը դարձնել ողջ տարածաշրջանի հզոր տերությունը՝ անկախ քաղաքական իրավիճակից։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նախագահի խոսքերով՝ աջ ուժերը ցանկանում են «խեղդել» Վենեսուելայի զարգացումը, որպեսզի այն չդառնա Լատինական Ամերիկայի հզորագույն երկրներից մեկը։ Նա նաև կոչ է արել ապահովել երկրի անկախությունը տնտեսական, տեխնոլոգիական և արդյունաբերական պլանում։

̰
ԱՄՆ նախագահի թեկնածուն 1 օրում հավաքել է մոտ 6 մլն դոլար

09:29 21.02.2019

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսն ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին հայտարարելուց հետո 1 օրում հավաքել է 5․9 մլն դոլար։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Նշվում է, որ Սանդերսի նախագահական արշավի համար գումար է նվիրաբերել 223 հազար մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Առաջադրվելու իր ցանկության մասին Սանդերսը հայտարարել էր փետրվարի 19-ին։ Այժմ նա […]

̰
Ավստրալիայում թույլատրել են պետհամարանիշին «սմայլեր» ավելացնել

08:27 21.02.2019

Ավստրալական Քուինսլենդ նահանգի բնակիչները շուտով կկարողանան «սմայլեր»-ով պետհամարանիշեր ձեռք բերել իրենց մեքենաների համար։ «Սմայլ»-ով համար պատվիրելու հնարավորությունը հասանելի կդառնա մարտի 1-ից։ Այս մասին հայտնում է Seven News Sydney-ը։ Ծառայությունը կարժենա մոտ 300 դոլար։ «Համարանիշերի վրա տարբեր խորհրդանիշերի օգնությամբ ավստրալացիներն իրենց աջակցությունն են հայտնում սիրելի մարզական թիմերին։ Էմոձիների գործածումը նորություն չի լինի»,- ասել է Քուինսլենդի թագավորական […]

̰
ԵՄ-ն մեկ տարով երկարացրեց Բելառուսի նկատմամբ զենքի էմբարգոն

08:12 21.02.2019

ԵՄ երկրների պաշտոնական ներկայացուցիչները ևս մեկ տարով երկարաձգել են Բելառուսին զենք մատակարարելու էմբարգոն և պատժամիջոցները երկրի 4 քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին հայտնում է radiosvoboda.org-ը։ Այս տարի ԵՄ երկրների դեսպաններն առաջարկել էին Բելառուսի համար մեղմացում անել, որը կդրսևորվեր երկրին զենք վաճառելու յուրաքանչյուր հայտի անհատական դիտարկմամբ, սակայն այն հավանության չէր արժանացել։  

̰
ՄԱԿ-ում Վենեսուելայի ռազմական կցորդը Գուաիդոյին ճանաչել է նախագահի պաշտոնակատար

07:48 21.02.2019

ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցչության ռազմական կցորդ, գնդապետ Պեդրո Չիրինոսը վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյին ճանաչել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։ Հունվարի 23-ին Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ Խուան Գուաիդոն իրեն հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ։ Արդեն հունվարի 27-ին նրան երկրի նախագահ ճանաչելու մասին էր հայտարարել Վաշինգտոնում […]

̰
Խոշոր հրդեհ Բանգլադեշում․ զոհվել է մոտ 70 մարդ

07:18 21.02.2019

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհը 69 մարդու կյանք է խլել։ Կրակը բռնկվել է 4 հարկանի բնակելի շենքերից մեկում։ Պատճառ կարող էր հանդիսացած լինել կենցաղային գազի պայթյունը։ Այս մասին հայտնում է Channel News Asia-ն։ Զոհերի թիվը կարող է ավելանալ։ Նշվում է, որ շինությունն օգտագործվել է նաև որպես քիմիական պահեստ։ Հենց դյուրավառ նյութերն էլ […]

̰
Գալապագոսյան կղզիներում հայտնաբերել են վերացող տեսակի կրիա

00:45 21.02.2019

Գալապագոսյան կղզիներում գիտնականները հայտնաբերել են վերացող տեսակի կրիայի: Այս մասին տեղեկացնում է Գալապագոսյան կղզիների ազգային պարկի Twitter-ի միկրոբլոգը: Գիտնականների արշավախումբը հետազոտություններ է իրականացրել Ֆերնանդինա կղզում և այդ ընթացքում գտել են Chelonoidis Phantasticus տեսակի կրիային: Այդ տեսակը վերացած է համարվում: NOTICIA MUNDIAL | En la isla Fernandina – #Galápagos, la expedición liderada por @parquegalapagos y @SaveGalapagos, localizaron […]

̰
Սալոմե Զուրաբիշվիլին ՅՈՒՆԵՍԿՕ-ում քննարկել է Վրաստանի հանդուրժողականության թեման

00:33 21.02.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ՅՈՒՆԵՍԿՕ-ում միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում համագործակցության ընդլայնման, Վրաստանի գրավված տարածքներում մշակութային ժառանգության հուշարձանների պահպանությանն առնչվող հարցեր, ինչպես նաև աղջիկների և կանանց համար կրթության կարևորությունն ու մատչելիությունը: Միաժամանակ Զուրաբիշվիլին հանդես է եկել նախաձեռնությամբ, հայտարարել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարող է […]

̰
ԵՄ-ը ստեղծում է Եվրոպական պաշտպանական հիմնադրամ

22:54 20.02.2019

ԵՄ կառույցները համաձայնության են եկել Եվրոպական պաշտպանական հիմնադրամ ստեղծելու հարցի շուրջ:  Այդ մասին նախնական քննարկումներ են եղել Եվրախորհրդարանում և ԵՄ խորհրդում: «Եվրոպական պաշտպանական հիմնադրամը կնպաստի հզոր և ինովացիոն ռազմական տնտեսության զարգացմանը, կամրապնդի ռազմական անկախությունը: ԵՄ պաշտպանական համակարգը կարող է դառնալ լիդեր ամբողջ աշխարհում: Աշխարհում աճում է անկայունությունը և ոչ մի երկիր միայնակ չի կարող դիմակայել […]

̰
Վլադիմիր Պուտինն ընդունել է, որ ԱՄՆ-ի հետ հրթիռների պայմանագիրը կորցրել է արդիականությունը

22:06 20.02.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագիրը կորցրել է իր արդիականությունը:     «Այդ պայմանագրի կնքումից հետո անցել է 32 տարի, այդ ընթացքում լուրջ փոփոխություններ են եղել աշխարհում:  Շատ երկրներ զարգացրել ու շարունակում են զարգացնել այդ սպառազինությունը, իսկ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը՝  ոչ:  Մենք մեր կամքով, մեր իսկ առջև սահմանափակումներ ենք […]

̰
Մենք չենք կարողանում օգտվել ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորություններից. Միքայել Մելքումյան

19:40 20.02.2019

Հայաստանը չի օգտագործում իր բոլոր հնարավորությունները ԵԱՏՄ անդամակցությունից: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում նման հայտարարություն է արել ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը` խոսելով կառույցին անդամակցության 4 տարիների արդյունքների մասին: «Այնտեղ բազմավեկտոր հարցեր կան. և՛ քաղաքական հարցեր, և՛ տնտեսական հարցեր, և՛ ներդրումային քաղաքականության հարցեր»,- ասել է նա: Նա հայտարարել է, […]

̰
BACK_TO_TOP