TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+31.09 oC

ԱՇԽԱՐՀ

Գուաիդոն «նախագահական» առաջին հրամանն է ստորագրել

07:47 22.02.2019

Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն փետրվարի 21-ին ստորագրել է «նախագահական» առաջին հրամանը։ 001 հրամանը թույլ է տալիս մարդասիրական օգնության մատակարարում Վենեսուելա։ Նույն հրամանով Գուաիդոն չեղարկել է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի  հրամանը՝ Բրազիլիայի հետ ցամաքային սահմանի փակման մասին։ Ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Վենեսուելայի խորհրդարանը նույնպես հավանություն է տվել մարդասիրական օգնության հասանելիությանը։ Մադուրոն […]

̰
Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են երկկողմ շահերի պահպանմամբ Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերման շուրջ

07:34 22.02.2019

Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն  ու ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը փետրվարի 21-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են իրադարձությունները Սիրիայում և երկրից ամերիկյան զորքերի դուրսբերումը։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմին։ Բանակցությունների ընթացքում Էրդողանն ու Թրամփը քննարկել են վերջին իրադարձությունները Սիրիայում՝ նշելով այդ երկրում քաղաքական գործընթացին աջակցելու կարևորությունը, ինչպես […]

̰
ԱՄՆ-ը Սիրիայում կթողնի մոտ 200 զինվորական․ Սպիտակ տուն

07:18 22.02.2019

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը որոշ ժամանակով Սիրիայում կթողնի մոտ 200 զինվորականի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Մոտ 200 հոգանոց փոքր խաղաղապահ խումբը որոշ ժամանակ կմնա Սիրիայում»,-նշել է խոսնակը։ Սանդերսը նման քայլը բացատրել է հանրապետությունում «խաղաղության պահպանմամբ»։ Նշվում է, որ որոշման մասին հայտարարվել է այն բանից հետո, երբ նախագահ […]

̰
Վենեսուելան փակել է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը

00:54 22.02.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ փետրվարի 23-ին նախատեսվող հումանիտար օգնությունից առաջ ամբողջությամբ փակում է Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը: «Փետրվարի 21-ին ամբողջովին կփակվի Բրազիլիայի հետ ցամաքային սահմանը՝ մինչև նոր հայտարարությունը»,- Մադուրոյի ելույթը հեռարձակվել է Periscope-ի եթերում: Մադուրոն չի բացառել Կոլումբիայի հետ սահմանի փակումը: Ավելի վաղ ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն խոստացել է, որ հումանիտար օգնությունը երկիր […]

̰
Ռուսաստանում կոսմոդրոմի կառուցումը կվստահվի ադրբեջանցի միլիարդատիրոջ ընկերությանը

00:47 22.02.2019

2011 թվականից կառուցվող ռուսական «Վոստոչնի» («Արևելյան») տիեզերական արձակման կայանի կառուցման հաջորդ փուլը կվստահվի Crocus Group ընկերությանը, որը պատկանում է Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի մեծահարուստ գործարար Արազ Աղալարովին, քանի որ միայն նրա ընկերությունը երկրի արևելյան տարածքներում նման խոշոր շինարարություն անելու փորձ ունի։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական լրատվամիջոցներին։ Ընկերությունից այս տեղեկությունները չեն մեկնաբանել, սակայն «Ռոսկոսմոս» պետական […]

̰
Վլադիմիր Պուտինը ճանաչվել է աշխարհի ամենակամային առաջնորդ

00:12 22.02.2019

Բելգիական EU Reporter հրատարակչությունը հրապարակել է վերլուծաբանների ուսումնասիրությունների արդյունքները՝ ըստ երկրների ղեկավարների կամային հատկանիշների, սկզբունքների, խոստումների կատարման, և բազմաթիվ այլ չափորոշիչների։ Ըստ այդմ` աշխարհի ամենակամային առաջնորդ է ճանաչվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահին հաջորդում է Դոնալդ Թրամփը, երրորդը Չինաստանի ղեկավար Սի Ցզին Փինն է, ապա գալիս են Անգելա Մերկելն ու Էմանուել Մակրոնը:

̰
Պատմության մեջ առաջին անգամ 2 կին դուրս կգա բաց տիեզերք

00:10 22.02.2019

2019 թ․-ին առաջին անգամ պատմության մեջ 2 կին դուրս կգա բաց տիեզերք։ Պլանավորվում է՝ ամերիկացի Էնն Մակկլեյնը և Կրիստնա Կուկը դուրս կգան բաց տիեզերք, հաղորդում է  РИА Новости-ն: «Ինչպես ես հասկանում եմ, այս պահին մենք Մակկլեյնի հետ նշանակված ենք բաց տիեզերք դուրս գալու համար»,- ասել է տիեզերագնաց Կուկը: Հայտնի է, որ աշխարհում առաջին կինը, որը դուրս […]

̰
Լագերֆելդի կատուն «շնորհակալություն է հայտնել» իր հետևորդներին ցավակցությունների համար

23:45 21.02.2019

Հայտնի մոդելավորող Կարլ Լագերֆելդի կատուն՝ Շուպետը, շնորհակալություն է հայտնել առցանց օգտատերերին Լագերֆելդի մահվան կապակցությամբ ցավակցություններ ստանալու առթիվ. շնորհակալական ուղերձը հրապարակված է կատվի ինստագրամյան էջում. «Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների համար: Ես պետք է կարողանամ ապրել  կոտրված սրտով, հարգեմ սուգը և ներդնեմ բոլոր ջանքերը, որպեսզի կարողանամ ապրել առանց նրա, ինչպես «ինքնուրույն կին»»: Ավելի վաղ հայտնել էինք, որ հագուստի […]

̰
Չինական Նոր տարին ավարտվել է լապտերների փառատոնով

23:40 21.02.2019

Հազարավոր լուսավորված դրոններ փառատոնի կապակցությամբ եռաչափ պատկերներ են ստեղծել երկնքում:

̰
Գողերը թալանել են Էկվադորում Վենեսուելայի հյուպատոսարանը

23:33 21.02.2019

Յոթ գող ներխուժել է Էկվադորում գտնվող Վենեսուելայի դեսպանություն և հափշտակել գումար, հաղորդում է  EFE-ն: Նշվում է, որ գողերը սպառնացել են կրակ բացել աշխատակիցների և ներսում գտնվող մարդկանց վրա: Պաշտոնական մարմինները հաղորդում են, որ հարձակվողների մեջ եղել է 3 կին և 4 տղամարդ: Նրանք կտրել են բոլոր հեռախոսային լարերը, դեպքի առթիվ կատարվում է  քննություն: Աղբյուրը հաղորդում է, […]

̰
Չինաստանում տղամարդը դանակով վնասել է առնվազն 11 մարդու, այդ թվում` երեխաների

23:26 21.02.2019

Չինաստանում հոգեկան խանգարում ունեցող մարդը փողոցում հարձակվել է մարդկանց վրա՝ դանակով վնասելով առնվազն 11 մարդու, այդ թվում` երեխաների: Միջադեպը տեղի է ունեցել Ցզյան քաղաքում՝  Ցզյանսիի արևելյան նահանգում: Այս մասին հաղորդում է տեղական ոստիկանության CGTN հեռուստաալիքը: Նշվում է, որ հարձակվողին կարողացել են չեզոքացնել հերթապահող ոստիկանության աշխատակիցները և միջադեպի ականատեսները: «Հիվանդանոց է տեղափոխվել 11 վիրավոր, այդ թվում՝ մի […]

̰
Նիգերիայում բախումների հետևանքով շուրջ 6 տասնյակ մարդ է զոհվել

23:23 21.02.2019

Նիգերիայում առնվազն 59 մարդ է զոհվել տեղի հանցավոր խմբավորումների ու բնակիչների միջև տեղի ունեցած բախման հետևանքով: Այս ամսին հայտնում է Nation պարբերականը: Հաղորդվում է, որ փետրվարի 19-ին ավելի քան 180 անձանցից կազմված հանցավոր խումբը հարձակվել ու սպանել է Զամֆարա նահանգի մի քանի խաղաղ բնակչի: Բախումները տևել են ավելի քան 4 ժամ, Այդուհանդերձ, տեղացիներին այդ անգամ […]

̰
«Հայաստան» խանութը հայտնվել է Մոսկվայի հնագույն խանութների ցանկում

23:12 21.02.2019

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն կազմել է Մոսկվայի հնագույն խանութների ցանկը, որոնք տասնամյակներ շարունակ գործնականում չեն փոխել իրենց հայեցակարգը, այլ «վերափոխվել» են ժամանակակից սպառողական պահանջներով: Առաջատար երկարակյացների հնգյակում է նաև ընդգրկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող«Հայաստան» խանութը, որը բացվել է 1950-ականների սկզբին: «Դուրս գալով «Չեխովսկայա» մետրոյի կայարանից, Ձեր առջև հայտնվում է «Հայաստան» խանութը: Չափազանց ճոխ ոսկեգույն ցուցանակը խոսում է խանութի […]

̰
Պայթյուն Աֆրին քաղաքում. կան վիրավորներ և զոհ

22:55 21.02.2019

Առավոտյան թուրքական ռազմական ոստիկանությունը Աֆրինում զինվորական շքերթ էր անցկացրել:

̰
Տիգրան Ավինյանն ԱԶՀ Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր

22:50 21.02.2019

Փետրվարի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ավստրիական զարգացման համագործակցության (ԱԶՀ) Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերին: Հանդիպմանը ներկա էր նաև Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը: Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Ավստրիական զարգացման համագործակցությանը կողմից իրականացվող ծրագրերի դերը` ի նպաստ Հայաստանում ժամանակակից գյուղատնտեսության զարգացման և հանդիպումը պատեհ առիթ համարել՝ համագործակցության նպատակները քննարկելու […]

̰
Մեծ Բրիտանիան ու Եվրամիությունը գրեթե համաձայնեցրել են Brexit-ի պայմանները

22:48 21.02.2019

Մեծ Բրիտանիան ու Եվրամիությունը գրեթե համաձայնեցրել են  Brexit-ի պայմանները: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:  Նշվում է, որ կողմերը մոտեցել են համատեղ հայտարարության ընդունմանը, որում կընդգծվի, այսպես կոչվող, «Բեկստոպ»-ի ժամանակավոր բնույթ կրելը: Խոսքը վերաբերում է Իռլանդիայի հետ սահմանի խնդրին:  «Բեկստոպ»-ն այն երաշխիքն է, որ Brexit-ից հետո ԵՄ կազմի մեջ մտնող Իռլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի միջև չի ստեղծվի […]

̰
Մոսկվայում խարդախության և յուրացումների մեղադրանքով խոշոր հայ գործարարի են կալանավորել

22:07 21.02.2019

ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել մի քանի հայտնի գործարարների նկատմամբ: Նրանք մեղադրվում են «Վոստոչնիյ» բանկից 2.5 միլիարդ ռուբլի խարդախությամբ յուրացնելու համար: Գործարարները ձերբակալված են, նրանց թվում է հայազգի հայտնի գործարար Վահան Աբգարյանը: «Բերինգ Վոստոկ» (Baring Vostok) ընկերության գործընկեր Վահան Աբգարյանին, մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի 4-րդ մասով, այն է՝ «Առանձնապես խոշոր չափի […]

̰
Լավրովը զգուշացրել է Կերչի նեղուցում նոր սադրանքի նախապատրաստման մասին

21:59 21.02.2019

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Կիևը նոր սադրանք է նախապատրաստում Կերչի նեղուցում: Այս մասին հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:  Սերգեյ Լավրովի խոսքերով՝ Մոսկվան տեղեկություն ունի, որ Կիևը հրավիրում է ՆԱՏՕ-ին իր ներկայացուցիչներին ուղարկել այն նավերի վրա, որոնք հենց պատրաստվում են սադրանք իրականացնել: «Հիմա նրանք պատրաստվում են հերթական անգամ ապօրինի մուտք գործել այդ […]

̰
Մեծ Բրիտանիայի նախարարները Թերեզա Մեյին առաջարկել են Brexit-ը հետաձգել

21:36 21.02.2019

Մեծ Բրիտանիայի 4 նախարարներ կառավարության ղեկավար Թերեզա Մեյին առաջարկել են հետաձգել Brexit-ը՝ խուսափելու համար առանց պայմանավորվածությունների ԵՄ-ից դուրս գալուց: Այս մասին հայտնում է The Sun-ը: Այդ պահանջով ներկայացել են աշխատանքի և կենսաթոշակների նախարար Էմբեր Ռադը, բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերության նախարար Գրեգ Կլարկը, Շոտլանդիայի հարցերով նախարար Դևիդ Մանդելը և արդարադատության նախարար Դևիդ Գոկը: Քաղաքական գործիչներն ասել են, որ […]

̰
Ռուբեն Ռուբինյանը և ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանը կարևորել են երկու պետությունների միջեւ արտաքին քաղաքականության հարցերի շուրջ փոխըմբռնումը

20:54 21.02.2019

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից՝ Ռուբեն Ռուբինյանը, ողջունելով հյուրին ՀՀ ԱԺ-ում, նշել է, որ խորհրդարանը բարձր է գնահատում երկու երկների միջեւ առկա […]

̰
Խորհրդարանը հանձնառու է ապահովել զսպումների և հակակշիռների համակարգի հավասարակշռությունը. Ռուբինյան

19:39 21.02.2019

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ռուբեն Ռուբինյանը ողջունելով հյուրին ՀՀ ԱԺ-ում՝ նշել է, որ խորհրդարանը բարձր է գնահատում երկու երկրների միջև առկա հարաբերությունների մակարդակը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, ընդգծել […]

̰
Կատալոնիայում բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի

19:07 21.02.2019

Կատալոնիայում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 28 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 12 ոստիկան: Հիշեցնենք, որ այսօր առավոտից կատալոնացիները դուրս են եկել համընդհանուր գործադուլի: Նրանք շրջափակել են նաև բոլոր տրանսպորտային հանգույցներն ու երկաթուղիները: Բողոքի ակցիաների կազմակերպիչները արհմիություններն են և Կատալոնիայի անկախության համար պայքարող կազմակերպությունները: Հիշեցնենք` իրավիճակը Կատալոնիայում սրվեց այն բանից հետո, […]

̰
Կուբայում անցկացվում է սիգարի փառատոնը

18:30 21.02.2019

Կուբայում անցկացվում է սիգարի Habano Cigars Festiva փառատոնը: Երկար տարիներ այս հայտնի փառատոնի գլխավոր հյուրն է եղել Ֆիդել Կաստրոն: Այս մասին տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը: Habano Cigars Festival փառատոնի շրջանակում անցկացվում են մրցույթներ, վիճակահանություններ և համերգներ, որոնք նվիրված են սիգարին ու սիգարի պատմությանը: Իրենց ապրանքներն են ներկայացնում 1000-ից ավելի ընկերություններ աշխարհի 60 երկրներից: Նրանք պայքարում […]

̰
Պեսկովը հայտնել է, թե ինչից է դժգոհ Պուտինը

18:22 21.02.2019

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որ Վլադիմիր Պուտինը գոհ չէ բիզնես ոլորտի վերաբերյալ իր հանձնարարականների կատարումից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Մամուլի  քարտուղարի խոսքերով` Դաշնային վերջին ժողովի ժամանակ հստակ ձևակերպվել են բոլոր հանձնարարականները և հենց դրա համար բացառում են գաղափարների սխալ իրագործումը: «Առաջին հերթին խոսքը վերաբերում է նրան, որ պետք […]

̰
Ալբանիայում հազարավոր մարդիկ բողոքում են կառավարության դեմ

17:32 21.02.2019

Ալբանիայի ընդդիմության հազարավոր աջակիցներ փետրվարի 21-ին կառավարության հրաժարականի պահանջով հավաքվել են կառավարության շենքի առջև: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Ընդդիմությունը մեղադրում է կառավարությանը կոռուպցիայի և հանցագործ խմբերի հետ կապերի մեջ: Մայրաքաղաք Տիրանայում խորհրդարանի շենքը պահպանել են հարյուրավոր ոստիկաններ, տարածքը շրջափակված է եղել փշալարերով: Ազգային ժողովի հինգշաբթի օրվա նիստը հետաձգել են: Հիշեցնենք, փետրվարի 16-ին Ալբանիայում ընդդիմության […]

̰
Ահազանգի պատճառով Էրմիտաժը տարհանվել է

16:37 21.02.2019

Այսօր կեսօրին Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժից տարհանել են այցելուներին և աշխատակիցներին: Իրավապահների փոխանցմամբ՝ տարհանման պատճառ է դարձել ռումբի տեղադրման մասին հաղորդագրությունը: Էրմիտաժն աշխարհի ամենամեծ և արժեքավոր գեղարվեստական և պատմամշակութային ցուցանմուշների թանգարաններից է: Այն գտնվում է Սանկտ Պետերբուրգի կենտրոնում՝ Ձմեռային պալատի շենքում: Այն տարեկան ունենում է շուրջ 6 մլն այցելու: ⚡️ В Петербурге эвакуируют Эрмитаж. Сотрудники получили […]

̰
Զախարովան հեգնանքով է անդրադարձել Պուտինի խոսքերին ուղղված ՆԱՏՕ-ի արձագանքին

15:46 21.02.2019

Զախարովան արևմտյան գործընկերներին կոչ է արել չնյարդայնանալ:

̰
Նրանք իրենց արյան մեջ իրենց նմանների արյունն ունեին, ովքեր գիտեին, թե որն է իրենց հայրենիքը. Լաքոթը՝ Դիմադրության շարժման մարտիկների մասին

14:36 21.02.2019

1944 թվականի փետրվարի 21-ին Միսաք Մանուշյանի Դիմադրության շարժման 22 մարտիկները  մահապատժի են ենթարկել Փարիզի արվարձաններից Մոն Վալերիենում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը: «Այդ օտարներն էին, ում դեռ այդպես են ասում, ովքեր հավատացին արդարությանը, հենց հիմա, այստեղ: Նրանք իրենց արյան մեջ իրենց նմանների արյունն ունեին, ովքեր […]

̰
ԱՄՆ-ում առաջարկել են Մոնտանա նահանգը 1 տրիլիոն դոլարով վաճառել Կանադային

13:53 21.02.2019

ԱՄՆ-ում առաջարկել են Մոնտանա նահանգը 1 տրիլիոն դոլարով վաճառել Կանադային ԱՄՆ-ի պետական պարտքը նվազեցնելու համար: Այդ մասին գրում է New York Post-ը: «Մենք շատ պարտք ունենք, իսկ Մոնտանայից օգուտ չկա: Նրանց ընդամենն ասեք, որ այդտեղ կան կուղբեր և դրանց պես ինչ-որ բաներ»,- գրված է նախաձեռնող քաղաքացի Յանա Համոնդի միջնորդագրի մեջ: Ներկայում փաստաթուղթը ստորագրվել է ավելի քան 12 […]

̰
Հարբինի Սառույցի փառատոնը փակվել է ժամանակից շուտ

13:47 21.02.2019

Հարբին քաղաքում առաջին անգամ Սառույցի և ձյան փառատոնն անցկացվել է 1985 թ.-ին:

̰
BACK_TO_TOP