19:31 20.02.2019
Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան չեղարկել է իր նշանադրությունը մենեջեր Քրիստիան Կարինոյի հետ: Այս մասին հայտնում է People-ը: Աղբյուրը պատմել է, որ երգչուհին նման որոշում կայացրել է որոշ ժամանակ առաջ: Նա նաև հայտնել է, որ տեղի ունեցածում դրամատիկ ոչ մի բան չկա: «Ոչինչ չստացվեց: Երբեմն հարաբերությունները վերջանում են»,- ասել է պարբերականի աղբյուրը:
19:14 20.02.2019
Ռուսաստանում փորձարկումներ է անցել ТВ7-117В շարժիչը, որը տեղադրվում է Մի-38 բազմանպատակային ուղղաթիռների վրա։ Այն այժմ պաշտպանված է թռչունների հետ «բախումներից», անձրևից ու կարկուտից։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Այս շարժիչով հավաքված ուղղաթիռներից մեկը ներկայացված է Հնդկաստանում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսում։ «Փորձարկումների անցկացման ընթացքում 83 մ/վ արագությամբ կարկտահատիկներ են կրակել շարժիչի առանցքի վրա, իսչպես նաև 1,85 […]
19:06 20.02.2019
Իռլանդիայի մի բնակիչ, որի անունը առայժմ գաղտնի է պահվում, շահել է EuroMillions հայտնի վիճակախաղի ջեք փոթը: Շահած գումարը կազմել է 153 միլիոն ֆունտ սթեռլինգ կամ շուրջ 175 միլիոն եվրո: Իռլանդիայում այս գումարն ամենամեծն է եղել վիճակախաղի ամբողջ պատմության ընթացքում: Մինչ այդ` 2005 թվականին, Իռլանդիայի մի բնակչուհի շահել էր 99 միլիոն ֆունտ սթեռլինգ: Անվտանգության նկատառումներով խանութը, […]
19:01 20.02.2019
Փետրվարի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: ՀՀ ԱԳ նախարարի և համանախագահների քննարկումների առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի […]
18:22 20.02.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է, որ դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ պատգամավորական խմբով Սիրիա մեկնելու համար: «Պատգամավոր Արման Բաբաջանյանի առաջարկությամբ դիմել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և առաջարկել ԱԺ արտաքին հարաբերությունների ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամներից ձևավորել պատգամավորական խումբ Սիրիա մեկնելու, մեր առաքելության […]
18:09 20.02.2019
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է մարզումների ժամանակ երիտասարդ աղջիկը կորցնում գիտակցությունը: Պարզվել է, որ այդ պահին նա սրտի կաթված է ստացել: Այս մասին հաղորդել է Tribuna պարբերականը: Միջադեպը տեղի է ունեցել ավստրալական Քվինսլենդում: 21-ամյա Էմիլի Քաունթերին, գիտակցությունը կորցնելուց հետո անմիջապես օգնության են հասել մարզադահլիճի աշխատակիցները: Երբ աղջիկը սկսել է կապտել, […]
17:45 20.02.2019
ԱՄՆ կոնսոլիդացված հատկացումների մասին ակտը (FY19 Consolidated Appropriations Act), որը հրապարակվել է 2019 թվականի բյուջեի հետ միասին, պարունակում է վրացական տարածքների բռնագրավմանը վերաբերող կարևոր անդրադարձներ: Նշանակալի է, որ օրենքում նախատեսվում է զգալիորեն ավելացնել Վրաստանի համար նախատեսվող բյուջեն: Օրենքում նշվում է նաև, որ Աբխազիայի կամ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչող երկրներն ԱՄՆ-ից օգնություն չեն ստանա: Օրինագիծը կոչ […]
17:20 20.02.2019
Դերասան Ալեք Բոլդուինը ծաղրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդուն` Դոնալդ Թրամփ կրտսերին, քանի որ նա քննադատել էր դերասանին ԱՄՆ նախագահին հումորային շոուում կրկնօրինակելու համար: Այս մասին տեղեկանում ենք նրանց Twitter-ի միկրոբլոգից: You know, Junior, I’m sure u r stressed, facing a possible indictment and prison time for being part of the first criminal enterprise […]
17:10 20.02.2019
Ֆրանսիայում ավելի քան 10 հազար քաղաքացի մասնակցում է բողոքի ակցիայի, հաղորդում է Guardian-ը: Պատճառը հրեական գերեզմանատան պղծումն է. նշվում է, որ փետրվարի 18-ի գիշերը ավելի քան 80 գերեզմանոց է պղծվել` նրանց վրա հայտնաբերվել են նացիստական գրառումներ: Երկրի քաղաքական մի շարք ուժեր, ներառյալ նախկին նախագահներ Ֆրանսուա Օլանդի և Նիկոլա Սարկոզիի կուսակցությունները, բողոքի ակցիա են անցկացրել Փարիզի Հանրապետության […]
17:04 20.02.2019
Huffpost-ն անդրադարձել է վերջերս համացանցում հայտնված պինգվինների մասնակցությամբ տեսանյութին: Այստեղ պատկերված է եղել սև պինգվինների առանձնյակ, որը գրավել է մասնագետների ուշադրությունը: Աղբյուրը հայտնել է, որ պինգվինների այս տեսակը մարդուն գրեթե չի հանդիպել պատմության մեջ: «Սա, ամենայն հավանականությամբ, այս տեսակի պինգվինների ողջ մնացած միակ առանձնյակն է»,- ասվում է տեսանյութում: Մասնագետները մանրամասնում են, որ կենդանիների այս տեսակն […]
15:07 20.02.2019
Վրաստանի խորհրդարանը պատրաստվում է քննարկել նախագիծ, որով նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը կհամարվի հանցավոր: Փաստաթղթի նախագիծը կոչվում է այսպես` «Սաակաշվիլի-Բոկերիայի ռեժիմը հանցավոր ճանաչելու մասին»: Այս նախագծով հանցավոր ու ավտորիտար է համարվում ռեժիմը, որը հաստատվել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավարման տարիներին: Բացի դրանից, փաստաթուղթը նախատեսում է քրեական գործերի հարուցում այդ տարիներին իրականացված հանցագործությունների մասով և […]
13:47 20.02.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ուղերձով է հանդես եկել Ռուսաստանի Դաշնային խորհրդում: Ի տարբերություն նախորդ տարվա՝ նախագահ Պուտինի ուղերձն այս տարի առավել ուղղված է եղել ներքին լսարանին: Փորձագետները սպասում են ազգային նշանակության թեմաների շուրջ կոնկրետացումների: Պուտինն իր խոսքում հանձնարարել է բարձրացնել երեխա ունեցող ընտանիքներին տրվող վճարները: Դրանից կարող է օգտվել ընտանիքների 70 տոկոսը: Հանձնարարվել է պայմաններ […]
12:58 20.02.2019
Անցած գիշեր դիտարկվել է ամենապայծառ ու ամենամեծ լուսինը: Երկնային այդ երևույթը պատկերավոր անվանվել է Սուպեր ձնե լուսին: Սուպեր ձնե լուսինն առանձնանում է նրանով, որ Երկրի բնական արբանյակը Մոլորակի բնակիչների համար երևում է շատ մեծ և լիովին սպիտակ: Այս տարի արդեն երկրորդ սուպերլուսինն է դիտարկվում: Բնական արբանյակը հունվարին նույնպես սովորականից մեծ էր երևացել, բայց արնագույն երանգներով: […]
12:22 20.02.2019
Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է լուծել Լիլոյի աղբավայրի խնդիրը։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտնել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն: Կալաձեի խոսքով՝ խնդրի լուծման հարցում կօգնեն նաև միջազգային ֆինանսական կազմակերպությունները: «Լիլոյի աղբավայրը վատ վիճակում է, դա լուրջ և կուտակված խնդիր է: Իրավիճակը ծանր է, սա անհանգստացնում է տարածքի բնակչությանը: Մեզ համար կարևոր է այս խնդրի […]
11:34 20.02.2019
Բելգիայում շուրջ 30 մարդ դեռ շարունակում է ստանալ 1941 թվականին Ադոլֆ Հիտլերի կողմից սահմանված թոշակները: Այդ անձինք 1940-ականներին ծառայել են, այսպես կոչվող, ԷՍ-ԷՍ-ի զորքերում: Հիտլերի՝ 1941 թվականին արձակված հրամանն իրավունք է տալիս նացիստական զորքերին միացած բելգիացիներին ևս ցմահ թոշակ ստանալ: 70-ից ավելի տարիների ընթացքում բելգիացի նացիստներն ամսական ստացել ու շարունակում են ստանալ 425-ից 1275 եվրո թոշակ: […]
11:29 20.02.2019
Հայտնի է դարձել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ինի միջև կայանալիք երկրորդ գագաթնաժողովի ճշգրիտ վայրը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին տեղյակ երեք աղբյուրների: Ինչպես նշվում է, միջոցառումը տեղի է ունենալու կենտրոնական Հանոյի կառավարական հյուրատանը: Նշենք, որ առաջնորդների հանդիպումը Վիետնամի մայրաքաղաքում տեղի կունենա փետրվարի 27-28-ը:
11:27 20.02.2019
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանի տեղեկացմամբ՝ Երևանում համանախագահները հանդիպելու են ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Համանախագահները Երևանից ուղևորվելու են Բաքու:
11:26 20.02.2019
Փետրվարի 19-ին Հարավային Օսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Հարավային Օսիայի հայ համայնքի ղեկավար, «Բերդ» հասարակական կազմակերպության նախագահ Վլադիմիր Կուլիջանովի և համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ: Արցախի ԱԳՆ ղեկավարին ներկայացվել են համայնքի գործունեության ընթացիկ ծրագրերը և առաջիկա անելիքները։ Մասիս Մայիլյանն ընդգծել […]
08:31 20.02.2019
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը վենեսուելացի զինվորականներից պահանջել է թույլ տալ մարդասիրական օգնության մուտքը հանրապետություն։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Նրա խոսքով՝ Վենեսուելայի զինված ուժերը պետք է կատարեն բնակիչների պաշտպանության իրենց պարտքը։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն մոռանա վենեսուելացի զինվորականների կողմից արված որևէ գործողություն։ Բոլթոնն ընդգծել է, որ […]
08:15 20.02.2019
Ամերիկացի 25-ամյա երգչուհի Արիանա Գրանդեի միանգամից 3 ստեղծագործություններ զբաղեցրել են Billboard ամսագրի վարկածով ԱՄՆ-ում շաբաթվա 100 ամենահայտնի ստեղծագործությունների վարկանիշի առաջին տեղերը։ Ցուցակը գլխավորել է Գրանդեի «7 Rings»-ը, որը ձայնագրվել էր փեսացու Փիթ Դևիդսոնից հեռանալուց հետո։ Երկրորդ տեղում է հայտնվել Break Up With Your Girlfriend, I’m Bored ստեղծագործությունը։ Billboard-ի եռյակը եզրափակել է Thank U, Next երգը։ […]
08:01 20.02.2019
ԱՄՆ-ի ամենաազդեցիկ իրավապաշտպան կազմակերպություններից մեկը՝ «Քաղաքացիական ազատությունների ամերիկյան միությունը», հայտարարել է, որ սեփական հայցն է ներկայացրել Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ պահանջելով չեղարկել սահմանին հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։ Թրամփն ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ էր հայտարարել՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար ֆինանսական հատկացում ապահովելու համար։ Թրամփը մտադիր է այդ նպատակի համար ծախսել Կոնգրեսի կողմից հատկացված […]
07:32 20.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել՝ տիեզերական ուժերի գործունեության պարամետրերի մասին։ Տիեզերական ուժերը կդառնան ԱՄՆ զինված ուժերի 6-րդ տարատեսակը։ Տիեզերական ուժերը կգտնվեն ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարարության ենթակայության տակ։ Փաստաթուղթը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Տիեզերական ուժերի գործունեությունը կղեկավարի նախագահի կողմից նշանակվող և Սենատի կողմից հաստատվող քաղաքացիական անձը։ Ստորագրված հրամանագրում նախագահը հանձնարարում է Պենտագոնի […]
07:18 20.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել խորհրդարանի ընդդիմադիր խոսնակ, երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոյին երկրում արտահերթ ընտրություններ հայտարարել։ Ելույթ ունենալով Բժշկական համալսարանի շրջանավարտների առջև՝ նա ասել է․ «Թող այդ ինքնանշանակված ծաղրածուն ընտրություններ նախաձեռնի, որպեսզի նրան հեռացնեն քվեարկությամբ»։ Հիշեցնենք, որ Գուաիդոն իրեն երկրի նախագահ էր հռչակել հունվարի 23-ին՝ հակակառավարական բողոքի ալիքի ֆոնին։
00:46 20.02.2019
Հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել գերմանացի դիզայներ Կարլ Լագերֆելդի հետ և կից գրառում կատարել․ «Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Կարլ Լագերֆելդ… Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան: Ճաշակ թելադրող, նրբանկատ, խոր, իր համոզմունքներին հավատարիմ և պարզապես մեծ սրտի տեր Մարդ: Այդպիսիք շատ չեն մեր կողքին: Ափսո՜ս…»:
00:38 20.02.2019
Եկատերինբուրգում այրվող տնից երեք երեխայի փրկած Գևորգ Ավետիսյանն ընտանիքի հետ դժվարին կացության մեջ է հայտնվել։ Դատարանը վճռել է Գևորգ Ավետիսյանին կնոջ և 5 երեխաների հետ դուրս հանել քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բնակարանից։ Երկու բնակարանից բաղկացած տունը, որն անձամբ Գևորգն է վերանորոգել, պատկանել է մի ձեռնարկության, որտեղ աշխատել է նրա կնոջ՝ Տատյանայի պապը։ Բոլորի համար միևնույն […]
23:59 19.02.2019
Հռոմի Չամպինո օդանավակայանում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է La Repubblica-ն: Աղբյուրը հայտնում է, որ դեպքի պահին օդանավակայանից տարհանվել են այնտեղ գտնվող բոլոր քաղաքացիներն ու աշխատակիցները: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության ու հրշեջ ծառայության աշխատակիցները: Զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան: Հաղորդվում է, որ այդ օրը բոլոր չվերթները չեղարկվել են:
23:34 19.02.2019
Նիկարագուայի դատարանը ընդդիմության լիդեր Մեդարդո Մայրենային մեղադրել է հակակառավարական գործողությւոնների մեջ և դատապարտել 216 տարի 3 ամիս ազատազրկման: Այս մասին հայտնում է Nuevo Diario-ն: Մայրենանգյուղացիական շարժման առաջնորդն է, որը դեմ է Նիկարագուայում տրանսօվկիանոսյան ջրանցքի կառուցմանը և ցանկանում է պահպանել գյուղացիների հողերը: Նշվում է, որ դատավճիռը կարդացել է դատավոր Էդգարդ Լոպեսը և նիստն անցել է դռնփակ: Ընդդիմադիր […]
22:25 19.02.2019
Աշխարհահռչակ մոդելավորող Կարլ Լագերֆելդի մահվան պատճառը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն է եղել: Այս մասին հայտնել է ֆրանսիական Public-ը: Աղբյուրը նշում է, որ երեկ՝ փետրվարի 18-ին ֆրանսամերիկյան Նեյի-սյուր-Սեն հիվանդանոց տեղափոխված դիզայները մահացել է գիշերը՝ քաղցկեղի պատճառով: Աղբյուրը նաև նշում է, որ վերջին շրջանում մոդելավորողը շատ էր թուլացել հիվանդության և աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով:
21:39 19.02.2019
Շվեյցարական Կրան-Մոնտանա ձմեռային հանգստի վայրում մի քանի դահուկորդներ մնացել են ձնահոսքի տակ: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ըստ տեղական ոստիկանության տվյալների՝ ձնահոսքի թակարդում հայտնվել է 10-12 մարդ: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ փրկարարներին հաջողվել է 4 դահուկորդի փրկել, սակայն նրանց առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություններ չեն հայտնում: Ձնահոսքը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին, դրան նախորդել […]
20:14 19.02.2019
Փետրվարի 19-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri): Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լիբանանի միջև առևտրա-տնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ հնարավոր քայլերը։ Երկուստեք նշվեց, որ առաջիկայում Լիբանանի վարչապետի Հայաստան կատարելիք այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների միջև գործընկերային հարաբերությունների առավել զարգացման համար։