TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

Իրաքում միանգամից լույս աշխարհ եկած 7 նորածինները մահացել են

20:00 19.02.2019

Իրաքի Դիյալա նահանգում միանգամից ծնված 7 երեխաները մահացել են: Այս մասին հայտնել է տեղական al-Sumaria հեռուստաալիքը՝ հղում անելով հիվանդանոցին: «Մի քանի օր առաջ ծնված 7 երեխաները մահացել են»,- հայտնել է լրատվամիջոցը: Երեխաների մահվան պատճառների մասին դեռ տեղեկություն չկա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 25-ամյա կինը բնական ճանապարհով լույս աշխարհ է բերել 7 երեխայի՝ 1 տղա և […]

̰
Ժնևում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի դեմ բողոքն ուղղորդում է նույն ուժը, որը գործում էր Փերինչեքի հայցի ժամանակ

19:05 19.02.2019

Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը: Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս հուշարձանի տեղադրման նախաձեռնությունը 2008-ից է սկսվել, երբ քաղաքի ղեկավարությունը որոշեց նման մրցույթ հայտարարել: Մրցույթի հաղթող դարձավ Մելիք Օհանյանը: Շահինյանը հայտնեց, որ հուշարձանի տեղադրման ժամանակ ամենատարբեր ճնշումներ եղան, հատկապես Թուրքիայի դիվանապետության կողմից, […]

̰
Բեռնի Սանդերսը նորից կառաջադրվի որպես ԱՄՆ նախագահի թեկնածու

18:10 19.02.2019

Ամերիկացի դեմոկրատ սենատոր, նախագահական ընտրություններում նախկին թեկնածու Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ նորից իր թեկնածությունն է առաջադրելու երկրի նախագահական ընտրություններում՝ արդեն 2020 թվականի ընտրությունների համար։ Այդ մասին նա հայտարարել է իր հայրենի Վերմոնտ նահանգում, որն էլ ներկայացնում է Սենատում։ Մինչ այդ Սանդերսը խոստացել էր, որ որպես նախագահի թեկնածու կառաջադրվի միայն այն դեպքում, եթե վստահ լինի, […]

̰
Լավրովը ԱՄՆ-ին մեղադրում է Սիրիայում ենթապետություն ստեղծելու ցանկություն ունենալու մեջ

17:50 19.02.2019

Միացյալ Նահանգների նպատակն է մասնատել Սիրիան ու դրա տարածքում՝ Եփրատ գետի արևելյան ափին ստեղծել ենթապետություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքերով՝ Նահանգների իշխանությունները դաշնակից պետություններին էլ արգելում է վերականգնողական աշխատանքներ իրականացնել Սիրիայում։ «Այլ բառերով՝ Սիրիայի տարածքային ամբողջականության ու ինքնավարության վերականգնման խնդիրը, ինչի տակ ստորագրել է ամբողջ միջազգային հանրությունը՝ ներառյալ Միացյալ […]

̰
Էրդողանը երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին. Դամասկոս

17:40 19.02.2019

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խորհրդական Բուսեյնա Շաաբանը հայտարարել է, որ Սիրիայի հողերին տիրանալու շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին։ «Թուրքիան հողեր զավթելու հավակնություններ ունի։ Մենք բախվում ենք Էրդողանի հետ, որը երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին։ Բայց դա նրան չի հաջողվի, որովհետև մեր ժողովուրդը պատրաստ է պաշտպանել մեր հողն […]

̰
Ռուսաստանում զինծառայողներին արգելվեց ծառայության ընթացքում սմարթֆոն օգտագործել

17:28 19.02.2019

Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել, որով երկրի զինված ուժերի զինծառայողներին արգելվում է իրենց ու ծառայակիցների մասին տեղեկություններ, նկարներ տրամադրել լրատվամիջոցներին կամ հրապարակել համացանցում։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ Նոր օրենքն առավել խիստ միջոցներ է սահմանում։ Զինծառայողներն իրավունք չեն ունենա զինծառայության, այդ թվում՝ պահեստազորի հավաքների ժամանակ օգտագործել սմարթֆոններ կամ ցանկացած այլ տեխնիկա, որը կարող է […]

̰
Արցախի և Հարավային Օսիայի Հանրապետությունների ԱԳ նախարարությունների միջև Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

17:18 19.02.2019

Փետրվարի 18-ին Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հրավերով, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանել է Հարավային Օսիա: Փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, արտաքին գործերի նախարարների […]

̰
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Երևան ու Բաքու

17:06 19.02.2019

ԵԱՀԿ նախագահությունն այս տարի անցել է Սլովակիային, ու երկրի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը ի պաշտոնե ստանձնել է կազմակերպության գործող նախագահի պաշտոնը ու այցի հրավերներ ստացել Հայաստանից ու Ադրբեջանից։ Երկու դեպքում էլ նա համաձայնել է այցելել հրավիրող երկրներ։ Այս մասին նա հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր անցկացրած համատեղ ասուլիսին։ «Ես պատրաստվում եմ այցելել […]

̰
Մեծ Բրիտանիան չի մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին

17:01 19.02.2019

Մեծ Բրիտանիան չի մասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին, որովհետև մինչ այդ կլքի Եվրամիությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Brexit -ի հարցերով կրտսեր նախարար Մարտին Կալանանին: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ քիչ հավանական է, բայց ինքը չի կարող բացառել, որ Մեծ Բրիտանիան կմասնակցի եվրոպական ընտրություններին: Նա կարող է խնդրել երկարացնել ԵՄ-ից դուրս գալու ժամկետը, բայց […]

̰
Կարևոր է ոչ թե խոսել ժողովրդավարությունից, այլ կրել դրա արժեքներն ու կերտել այն. Հայկ Մարությանի հարցազրույցը Society ամսագրին

16:54 19.02.2019

Ավստրիական հեղինակավոր Society ամսագիրը 2018-ի դեկտեմբեր-2019-ի հունիս ամիսների թողարկման մի մասը նվիրել է Հայաստանին: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հարցազրույցների հետ միասին համարում տպագրվել է նաև հարցազրույց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ, ինչպես նաև հոդված Երևանի մասին: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Society-ի թղթակից Գերտի Թաուխհամերը Երևանում էր 2018-ի հոկտեմբերին՝ […]

̰
Հարավային Կորեայի հանրային բաղնիքներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 50 մարդ

16:44 19.02.2019

Հարավային Կորեայի հանրային բաղնիքներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Զոհվել է 2 մարդ, ևս 50-ը՝ տուժել: Այս մասին հայտնում է russian.news.cn-ը: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է տեղի ժամանակով 7:11 րոպեին՝ տղամարդկանց համար նախատեսված հաստատության հատվածում: Կորեական լրատվամիջոցները հաղորդում են, որ փրկարարներին հաջողվել է հրդեհը մարել միայն 20 րոպե անց: Մոտ 60 տարեկան 2 տղամարդու գտել […]

̰
Ճապոնիան Գուաիդոյին ճանաչել է Վենեսուելայի նախագահ

16:19 19.02.2019

Ճապոնիայի կառավարությունն աջակցություն է հայտնել Խուան Գուաիդոյին՝ որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, տեղեկացնում է ТАСС-ը: Այս մասին հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն: Կոնոն նաև անհանգստություն է հայտնել այն կապակցությամբ, որ Վենեսուելայում մինչ այժմ նոր նախագահական ընտրություններ չեն անցկացվել: Հիշեցնենք` ավելի վաղ Սլովենիան էր ճանաչել Խուան Գուաիդոյին` որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ: Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի […]

̰
Մահացել է Կարլ Լագերֆելդը

15:43 19.02.2019

85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ֆրանսիական Chanel նորաձևության տան մոդելյեր, ստեղծագործական տնօրեն Կարլ Լագերֆելդը: Այս մասին հայտնել է  Le Figaro-ն: Պարբերականի տեղեկություններով` նրա ինքնազգացողությունը վատացել էր վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: 1983 թվականից նա Chanel նորաձևության տան ստեղծագործական տնօրենն էր: Նա 1974թ. հիմնել է սեփական Karl Lagerfeld  ապրանքանիշը: Լագերֆելդը ծնվել է Համբուրգում` բանկային ծառայողի ընտանիքում: […]

̰
Սաստիկ քամու պատճառով Կալիֆոռնիայում 16 մարդ արգելափակվել է ճոպանուղու խցիկներում

13:27 19.02.2019

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի SEAWORLD զվարճանքների այգում 16 մարդ արգելափակվել է ճոպանուղու խցիկներում: Այս մասին հայտնում է RIA Novosti լրատվական գործակալությունը: Ոստիկանության աշխատակիցները հաղորդել են, որ ճոպանուղու ավտոմատ շարժիչն անջատվել էր հզոր քամու պատճառով: Աղբյուրը նաև հայտնել է, որ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները բոլոր ուղևորներին բարեհաջող դուրս են բերել խցիկներից: «Բոլոր 16 մարդիկ, ովքեր արգելափակվել էին […]

̰
ՌԴ-ում կչեղարկվի հայկական վարորդական իրավունքով մեքենա վարելու արգելքը

12:53 19.02.2019

Ռուսաստանում երթևեկության կանոնների փոփոխության արդյունքում նրանք, ովքեր ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել այնպիսի ձեռնարկատիրական գործունեությամբ, որն ուղակիորեն կապված է տրանսպորտային միջոց վարելու հետ: Այս փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ-ում լուրջ խնդրի բախվեցին նաև այնտեղ հայկական վարորդական իրավունքներով աշխատողները: Նրանք Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանան Ռուսաստանի ճանապարհային երթևեկության անվտանգության […]

̰
Սամվել Կարապետյանը հազվագյուտ արժեքավոր իրեր է փոխանցել Հայ առաքելական եկեղեցուն

12:49 19.02.2019

Ռուսաստանցի հայազգի միլիարդատեր, «Տաշիր»  ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը  և նրա կինը՝ Էթերին, Հայ առաքելական եկեղեցուն են նվիրել «Տասը պատվիրանները» հնադարյա գիրքը: Տասը պատվիրանները եբրայերենով փորագրված են փայտե տախտակների վրա: Կարապետյանների ընտանիքը եկեղեցուն է նվիրել նաև  1881 թվականին Մոսկվայում տպագրված թերթի գլխավոր էջը, որի վրա պատկերված է Արարատյան հովիտը` հետևյալ գրությամբ. «Արարատ լեռը Հայաստանում»: Հայ […]

̰
Զախարովան Վենեսուելայի զինվորականների նկատմամբ Թրամփի ճնշումները շանտաժ է որակել

12:46 19.02.2019

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալից հայտարարությունը` հասցեագրված վենեսուելացի զինվորականներին, թե նրանք կարող են ամեն ինչ կորցնել: Զախարովան Facebook-ում Թրամփի գործողությունն անվանել է շանտաժ: «Շանտաժը որպես վենեսուելացի ժողովրդին ժողովրդավարության վերադարձնելու միջոց»,-գրել է նա: Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե զինվորականները շարունակեն սատարել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, […]

̰
Պորոշենկոն ՌԴ-ին մեղադրել է ԽՍՀՄ-ի վերստեղծման փորձերի մեջ

12:42 19.02.2019

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեղադրել է Մոսկվային «երկրորդ ԽՍՀՄ ստեղծելու մտադրությունների մեջ»: Նման հայտարարություն է տարածել Ուկրաինայի նախագահը Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպման ժամանակ: «Կրեմլի նպատակն է ոչնչացնել ուկրաինական պետականությունը, ստեղծել այսպես կոչված Խորհրդային Միության երկրորդ տարբերակը»,- Պորոշենկոյի խոսքերն է մեջբերում երկրի ղեկավարի պաշտոնական կայքէջը: Պորոշենկոն նաև երախտագիտություն է հայտնել Տուսկին Կիևին օժանդակելու […]

̰
Սարգսյանի՝ Բայդենին տված հարցն արևմտյան ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել

12:26 19.02.2019

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարճատև հանդիպում է ունեցել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հետ ու հրապարակել տեսանյութ։ Արևմտյան լրատվամիջոցներն այդ տեսանյութում հետաքրքիր դրվագ են ֆիքսել։ Սարգսյանը Բայդենի հետ կարճատև զրույցի ընթացքում հարցնում է․ «Դուք առաջադրվելո՞ւ եք»։ Նկատի է առնվում 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հնարավոր առաջադրումը։ Սակայն Բայդենի պատասխանը չի […]

̰
Հնդկաստանում բեռնատարը մխրճվել է հարսանքավորների բազմության մեջ. կան զոհեր և վիրավորներ

12:18 19.02.2019

Հնդկաստանի հյուսիսային Ռաջաստան նահանգում մեծ արագությամբ ընթացող բեռնատարը մխրճվել է հարսանեկան տոնախմբության հյուրերի բազմության մեջ: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ 22 մարդ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ պատահարից հետո բեռնատարի վարորդը դիմել է փախուստի: Հնդկական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տուժածներից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Տեղի ունեցածի […]

̰
Ռուսական մամուլի վերջին հրապարակումներին պատշաճ ուշադրություն չդարձրեցինք. Սուրեն Սարգսյան

12:14 19.02.2019

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ռուսական մամուլի հրապարակումներին և Հայաստանից դրանց ուղղված արձագանքներին: «Ռուսական մամուլի վերջին հրապարակումներին պատշաճ ուշադրություն չդարձրեցինք, չվերլուծեցինք, չարձագանքեցինք։ Ուշադրություն դարձրեք, որ սա այն բացառիկ դեպքերից էր, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ռուսական առաջատար ԶԼՄ-ները, այդ թվում պետական, փորձեցին ուղղակիորեն պիտակավորել՝ որպես սորոսական, հակառուսական, ՆԱՏՕ-ական, ամերիկյան, կամ այլ օտարածին […]

̰
Բոլիվիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 24 մարդ է զոհվել

11:46 19.02.2019

Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Բոլիվիայում, ինչի հետևանքով զոհվել է 24, վիրավորվել՝ 12 մարդ: Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Օրուրո քաղաքում: Միմյանց են բախվել ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը: Ավտոբուսում այդ ժամանակ եղել է 45 ուղևոր: Համաձայն իրավապահ մարմինների նախնական տվյալների՝ վթարի պատճառը եղել է թանձր մառախուղը: Կատարվում է հետաքննություն:

̰
Իդլիբում հզոր պայթյուններ են որոտացել. կան զոհեր և վիրավորներ

11:28 19.02.2019

Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ քաղաքի թաղամասերից մեկում 2 հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 24, վիրավորվել` ավելի քան 50 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տեղական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ առաջին պայթուցիկը տեղադրված է եղել մեքենայի տակ, երկրորդը՝ մոտոցիկլետի տակ: Նշվում է նաև, որ երկրորդ պայթյունը որոտացել է արտակարգ ծառայությունների մասնագետների ժամանումից […]

̰
Brexit-ի պատճառով Honda-ն փակում է գործարանը Մեծ Բրիտանիայում

09:26 19.02.2019

Ճապոնական Honda ավտոկոնցեռնի ղեկավարությունը մտադիր է փակել իր գործարանը Մեծ Բրիտանիայում, որտեղ աշխատում է ավելի քան 3500 մարդ։ Համապատասխան հայտարարությունը կհրապարակվի առաջիկայում, հայտնում է Euronews-ը։ Ընկերությունում մտավախություն ունեն, որ Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու դեպքում զգալիորեն կմեծանա ԵՄ-ից Մեծ Բրիտանիա տարբեր ապրանքների մատակարարման ժամկետը։ Եթե հիմա դրա համար անհրաժեշտ է 5 ժամից 1 օր,  […]

̰
Հրաձգության հերթական դեպքն ԱՄՆ-ում․ կա 4 զոհ

08:34 19.02.2019

ԱՄՆ-ում հրազենի գործադրմամբ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Միչիգան նահանգում հրաձգության զոհ է դարձել 4 մարդ։ Այս մասին ասվում է տեղի ոստիկանության տարածած թվիթերյան հաղորդագրությունում։ Դեպքը տեղի է ունեցել Քենթ շրջանի 19 mile Road փողոցում։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել։ Ներկայում հասարակական անվտանգության համար սպառնալիք չկա։

̰
Իտալիայի նախկին վարչապետի ծնողները կալանավորվել են

08:20 19.02.2019

Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցիի ծնողները՝ Տիցիանո Ռենցին և Լաուրա Բովոլին ձերբակալվել են։ Խարդախության մեղադրանքով նրանց ենթարկել են տնային կալանքի։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ Նրանք կասկածվում են 2010-2013 թթ․ իրենց պատկանող ընկերությունները հանցավոր ճանապարհով սնանկացնելու, ինչպես նաև կեղծ հաշիվներ գործածելու մեջ։ Հիշեցնենք, որ Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին հրաժարական է տվել 2016 թվականին։

̰
Չինաստանում արկածախնդիր զբոսաշրջիկի «ջանքերով» կախովի կամուրջ է փլուզվել

08:13 19.02.2019

Չինաստանի Գուանդուն նահանգում կախովի կամուրջ է փլուզվել։ Դեպքի պահին կամրջի վրա են գտնվել 6 զբոսաշրջիկներ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Փլուզումը տեղի է ունեցել այն պահին, երբ զբոսաշրջիկների խումբն անցնում էր ջրամբարի վրայով ձգվող կամրջով։ Ճանապարհի կեսին զբոսաշրջիկներից մեկը սկսել է ցատկոտել և թափահարել կոնստրուկցիան, ինչի հետևանքով այն քանդվել է։ Զբոսաշրջիկները չեն տուժել, քանի […]

̰
Իրաքի 25-ամյա բնակչուհին միանգամից 7 երեխա է լույս աշխարհ բերել

08:01 19.02.2019

Իրաքում գրանցվել է աշխարհում երկրորդ դեպքը, երբ ծննդկանը միանգամից լույս աշխարհ է բերել 7 երեխայի։ Դիյալա նահանգի 25-ամյա բնակչուհին բնական ճանապարհով ունեցել է 6 աղջիկ և 1 տղա։ Տեղեկությունը հաստատել է Իրաքի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ֆարիս ալ-Իզաուին, փոխանցում է «РИА Новости»-ն։ Նրա խոսքով՝ մայրն ու երեխաներն իրենց լավ են զգում։ 7 երեխայի ծննդյան […]

̰
Ում համար են բուքմեյքերները հաղթանակ կանխատեսում «Եվրատեսիլ-2019»-ում

07:44 19.02.2019

«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում հաղթանակի շանսերը, ըստ բուքմեյքերների, Ռուսաստանինն են։ Այս մասին ասվում է Eurovisionworld.com կայքում։ Համաձայն տարբեր բուքմեյքերական գրասենյակների խաղադրույքների վերլուծության՝ հաղթանակի առավել մեծ շանսեր ունի ՌԴ ներկայացուցիչ Սերգեյ Լազարևը (13%)։ Երկրորդ տեղում Շվեդիան է (9%), իսկ երրորդը երգիչ Մահմուդն է, որն այս տարի կներկայացնի Իտալիան (7%)։ Երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 14-18-ը, […]

̰
Վենեսուելացի դիպուկահարները տեսաուղերձ են հասցեագրել Մադուրոյին  

07:31 19.02.2019

Վենեսուելական բանակի դիպուկահարների ստորաբաժանման ծառայողները հրապարակել են տեսաուղերձ, որում դեմ են հանդես եկել Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը։ Այս մասին հայտնում է Noticias Caracol հեռուստաալիքը։ Զինծառայողները հայտարարել են, որ պատրաստ են զենքն ուղղել նախագահի դեմ՝ «կոռումպացված կառավարությանը» վերջ տալու և հայրենիք վերադառնալու համար։ Նրանք արդեն ավելի քան 2 շաբաթ է՝ անցել են Կոլումբիայի տարածք։ «Որքա՞ն կարող է […]

̰
BACK_TO_TOP