11:41 18.02.2019
Խոշոր հրդեհ է բռնկվել Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում գտնվող Օմիթամա քաղաքի թռչնաֆերմայում, որի հետևանքով մի քանի հարյուր հազար թռչուններ են այրվել, հաղորդում է NHK հեռուստաընկերությունը: Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը`փետրվարի 17-ին: Կրակը տարածվել է ֆերմայի 4 մասնաշենքերում, ինչի հետևանքով թռչունները ողջակիզվել են: Ներկա պահին հրդեհը մարված է, բռնկման պատճառներն անհայտ են: Աշխատակիցներից ոչ ոք […]
11:25 18.02.2019
Օրեր առաջ Սիբիրի Նովոկուզնեցկ և Կիսելյովսկ քաղաքներում ևս օդի աղտոտվածության պատճառով սև ձյուն էր տեղացել:
11:05 18.02.2019
Հայաստանն առաջին Սու-30ՍՄ կործանիչները Ռուսաստանից կստանա 2019 թվականի ավարտին-2020 թվականի սկզբին։ Իսկ ընդհանուր առմամբ, հայկական կողմը մտադիր է առաջիկա տարիներին 12 նման կործանիչ գնել։ Այս մասին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին։ «Մենք շարունակում ենք բանակցությունները հաջորդ խմբաքանակի մատակարարման վերաբերյալ … Առաջին խմբաքանակը ծրագրում ենք ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում՝ հաջորդ […]
10:07 18.02.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 17-ին Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպում է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նույն օրը Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայի […]
08:39 18.02.2019
Եվրախորհրդարանի պատգամավոր Գոնսալես Փոնսն իր թվիթերյան էջում գրել է, որ եվրոպական մարմնի պատվիրակությանը թույլ չեն տվել մուտք գործել Վենեսուելայի տարածք։ Նրա խոսքերով՝ պատվիրակության անդամների անձնագրերը վերցրել են և վտարել երկրից։ Նա նշել է, որ միակ բացատրությունն այս դեպքում այն է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոն չի ցանկանում իրենց ներկայությունը երկրի տարածքում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ […]
08:15 18.02.2019
ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Քաղավիացիայի միջազգային կազմակերպության փորձերը՝ ուղղված Հյուսիսային Կորեայում կոմերցիոն ավիացիայի վերականգնմանը։ Դա արվել է հյուսիսկորեական իշխանությունների վրա հավելյալ ճնշում գործադրելու նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Աղբյուրներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է հավելյալ ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա՝ վերջինիս առաջնորդ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ […]
07:54 18.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է հավատալ Հյուսիսային Կորեայի մասին ամերիկյան հետախուզության զեկույցի տվյալներին, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան այլ տեղեկություն է տվել։ Այս մասին հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Էնդրյու Մաքքեյբը։ «Նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների օգնությամբ ԱՄՆ-ին հարվածելու Հյուսիսային Կորեայի հնարավորությունների առկայությանը»,- նշել է […]
07:33 18.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կօգտվի վետոյի կիրառման իրավունքից, եթե օրենսդիրները որոշեն չեղարկել երկրի հարավային սահմանին նրա ներմուծած արտակարգ դրության ռեժիմը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ առաջնորդի խորհրդական Սթիվեն Միլլերը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ և պատրաստվում է դեմոկրատների հետ նոր մարտի։ «Նախագահը կպաշտպանի արտակարգ դրություն սահմանելու իր որոշումը»,- հայտարարել է Միլլերը Fox News-ի […]
07:20 18.02.2019
Ինը պաղեստինցիներ վնասվածքներ են ստացել Գազայի հատվածում իսրայելցի զիվորականների հետ բախումների ժամանակ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի Առողջապահության նախարարությանը։ Նշվում է, որ բախումները տեղի են ունեցել անկլավի կենտրոնական մասում՝ Ջաբալիա քաղաքում։ Իսրայելական բանակն իր հերթին հայտնել է մեկ զինծառայողի վիրավորման մասին։ Ենթադրաբար, նրա ուղղությամբ պայթուցիկ սարք է նետվել։ Իսրայելական բանակի մամուլի […]
22:47 17.02.2019
Euro NCAP-ի մասնագետները սահմանել են 2019-ի ամենաանվտանգ ավտոմեքենաների վարկանշային աղյուսակը: Այս մասին հրապարակել է CarBuyer կայքը: «Ընտանեկան փոքր ավտոմեքենայի» անվանակարգում լավագույնը ճանաչվել է Mercedes-Benz A-Class-ը, որը վթարների ժամանակ կարող է ապահովել մինչև 96 տոկոսանոց անվտանգություն: Այս անվանակարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Ford Focus և Nissan Leaf ավտոմեքենաները: «Ընտանեկան մեծ ավտոմեքենաների» անավանակարգում հաղթող է ճանաչվել Audi A6 մոդելը: Այս անվանակարգում […]
21:47 17.02.2019
Ամերիկյան Կանզաս սիթիում 47 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Զոհվել է 1, վիրավորվել՝ 7 մարդ։ Վթարի են ենթարկվել մարդատար, բեռնատար և քարշակող մեքենաներ: Unbelievable footage from the pileup on I-70 today. My jaw dropped to the floor first time I saw this video. pic.twitter.com/kKeauYDlfG — Dante' Jones (@Dantej21) February 15, 2019
19:00 17.02.2019
Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել ամերիկյան Ֆլորիդա նահանգում: Երկու մոտոցիկլավարներ կամրջի վրա վազանց են կատարել։ Երկրորդ մոտոցիկլետի վարորդը կորցրել է կառավարումը և բախվել է առաջին մոտոցիկլետին: Դրանից հետո նա դուրս է թռչել մոտոցիկլետից, բախվել է կամրջի արգելապատնեշին ու վայր է ընկել 30 մետր բարձրությունից: Ստացած վնասվածքներից 35-ամյա Էրիկ Ջորդանը մահացել է:
15:18 17.02.2019
Ֆրանսիայում շարունակվում են «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաները: Լե-Մանում ցուցարարները հարձակվել են իշխող կուսակցության սենատոր Դամյեն Պիշերոյի գրասենյակի վրա: Բողոքավորների գործողություններից տուժել են նաև քաղաքային ոստիկանության, դատարանի և տեղական թերթերից մեկի խմբագրատան շենքերը: Ցուցարարները նաև ավտոմեքենաներ են այրել: Անցած օրվա բողոքի ակցիաներին մասնակցել է 40 հազարից ավելի մարդ: Ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել: Փարիզում […]
14:30 17.02.2019
Մոսկվայում փողոցային ծեծկռտուքի հետևանքով 2 մարդ է մահացել: Դեպքը տեղի է ունեցել այսօր, Վոլգոգրադյան պողոտայի վրա: Մասսայական ծեծկռտուքը սկսվել է կենցաղային վեճից: Ավտոլվացման կետի աշխատակիցներից մեկը հայհոյել է գործընկերոջ եղբորը: Լեզվակռիվը վերածվել է ծեծկռտուքի: Աշխատակիցները երկու խմբերի են բաժանվել, գործի են դրվել մուրճեր, շղթաներ, բահեր, երկաթյա այլ գործիքներ: Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը մահացել է տեղում, ևս […]
11:34 17.02.2019
Մեկ ամսում արդեն երկրորդ անգամ վանդալները Լոնդոնի Հայգեյթ գերեզմանատանը պղծել են գերմանացի փիլիսոփա, սոցիոլոգ և տնտեսագետ Կառլ Մարքսի շիրմաքարը։ Evening Standard-ի փոխանցմամբ՝ վանդալները կարմիր ներկով գրառումներ են արել Մարքսի և նրա գաղափարների վերաբերյալ, ինչպես նաև կոտրել հուշատախտակը։ Վանդալները գրել են, որ փիլիսոփան հանդիսանում է «ցեղասպանության, ահաբեկման, զանգվածային հալածանքի ճարտարապետ», իսկ նրա մտքերը բնորոշվել են որպես […]
11:15 17.02.2019
Կուբայի մայրաքաղաք Հավանայում պտտահողմի զոհերի թիվը հասել է 7-ի։ Ավելի քան 200 մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է Nuevo Herald պարբերականը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։ Պտտահողմը Հավանային պատուհասել էր հունվար 28-ին։ Վնաս է հասցվել 1238 բնակելի և այլ նշանակության օբյեկտների։ Դրանցից 124-ը լիովին ավերվել են։
11:01 17.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել եվրոպական երկրներին «հետ վերցնել» Սիրիայում բռնված ԻՊ հարյուրավոր գրոհայիններին, իսկ այնուհետև նրանց դատարանի առաջ կանգնեցնել։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է իր թվիթերյան էջում։ «ԱՄՆ-ը խնդրում է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Գերմանիային և եվրոպական այլ դաշնակիցների հետ վերցնել Սիրիայում բռնված ԻՊ-ի ավելի քան 800 գրոհայիններին և դատարանի առաջ […]
10:46 17.02.2019
Ամերիկացի սենատոր և Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Բերնի Սանդերսը որոշել է 2020 թվականին կրկին փորձել ուժերն ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Ինչպես հայտնում է Politico պարբերականը, սենատորն ուղերձ է ձայնագրել, որում հայտարարել է առաջադրվելու իր ցանկության մասին։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Սանդերսը զբաղվում է նաև թեկնածուների ընտրությամբ, ովքեր տեղ կզբաղեցնեն կառավարությունում իր հաղթանակի դեպքում։ Սանդերսը մրցակցել է […]
09:48 17.02.2019
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը հանել է թեկնածությունը ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Պետդեպը։ Հայտարարությունում Նաուերթն ասել է, որ հանել է իր թեկնածությունն ընտանիքում վերջին 2 ամիսների իրադարձությունների պատճառով։ Նա նշել է, որ այդ քայլին է դիմել իր մտերիմների շահերից ելնելով։ ԶԼՄ-ները ենթադրում են, որ խնդիրն առնչվում է երեխաների դայակի աշխատանքային […]
09:16 17.02.2019
Իսրայելցի ռեժիսոր Նադավ Լապիդի «Հոմանիշներ» ֆիլմը նվաճել է Բեռլինի 69-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝«Ոսկե արջը»։ Ֆիլմը պատմում է երիտասարդ իսրայելցու մասին, ով մեկնել է Ֆրանսիա՝ փախչելու ինքն իրենից և իր ազգությունից։Նա որոշում է այդ խնդիրը լուծել՝ ֆրանսիացի դառնալով։ Ֆիլմը մասամբ ինքնակենսագրական է, քանի որ իր կյանքի առաջին 25 տարիներին Լապիդը համարել է, որ պատահաբար է ծնվել […]
23:59 16.02.2019
Վաշինգտոնի նախկին արքեպիսկոպոս 88-ամյա Թեոդոր Մակ-Քարիկը, որն ավելի վաղ ստիպված էր լքել Կարդինալների քոլեջը, եկեղեցական դատարանի միջոցով մեղավոր է ճանաչվել մանկապղծության մեջ, հաղորդել է Վատիկանի Վարդապետական ժողովը: Ասվում է, որ հունվարի 11-ին Մակ-Քարիկի գործով վերջնական դատավճիռ է կայացվել, որով մեղավոր է ճանաչվել անչափահասների, ինչպես նաև մեծահասակների հանդեպ «Մի շնացիր» պատվիրանը խախտելու համար, որի պատճառով նա […]
23:30 16.02.2019
Հայտնի աստղաֆիզիկոս Նիլ Թայսոնի մասնակցությամբ հայտնի գիտական «Տիեզերք․ հավանական աշխարհներ» սերիալի պրեմիերան հետաձգել են դերասանի՝ սեռական ոտնձգությունների մեջ մեղադրանքների պատճառով: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը: Նշվում է, որ սերիալի պրեմիերան նախատեսվում էր մարտի 3-ին: Fox հեռուստաալիքը խուսափել է մեկնաբանել տարածված տեղեկատվությունը: Թայսոնի կողմից նույնպես չկա մեկնաբանություն կատարվող քննության վերաբերյալ: «Տիեզերք․ հավանական աշխարհներ» սերիալը «Տիեզերք․ տարածություն […]
23:18 16.02.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: «Սխալ կլինի քաղաքական առումով բացառել Ռուսաստանին»,- ասել է կանցլերը: Այս քայլով, Մերկելը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանից դեպի Գերմանիա նոր գազատարի կառուցման ծրագրին: «Աշխարհաքաղաքական տեսանկյունից Եվրոպան ոչինչ չի շահի […]
23:13 16.02.2019
Կալիֆոռնիա նահանգի Սենատի անդամ Էնթոնի Փորթանթինոն ներկայացրել է 302 բանաձևը, որն առաջարկում է վերաբացել Կալիֆոռնիա-Հայաստան առևտրային գրասենյակը: Այս մասին հայտնել է Asbarez.com-ը: Աղբյուրը նշում է, որ առևտրային գրասենյակը հիմնադրվել է 2005 թվականին՝ նահանգային նախկին սենատոր Ջեք Սքոթի նախաձեռնությամբ: Գրասենյակը փակվել էր 2008 թվականին նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերի կրճատումների քաղաքականության հետևանքով: ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սենատում ներկայացվել […]
22:47 16.02.2019
Բասուկի անվամբ փոքրիկ օրանգուտանն առաջին անգամ ձյուն է տեսել ու արտասովոր արձագանքել այդ փաստին: Այս մասին հայտնում է 120.su-ն: Անգլիայի Լասթերշիր կոմսության կենդանաբանական այգում բնակվող 10-ամյա կապիկի համար բացահայտում դարձած ձյունը հայտնվել է կենդանու ճաղավանդակի բաց հատվածի խոտածածկ տարածքում: Կենդանին որոշ ժամանակ ուսումնասիրել, հետո որոշել է համտեսել այն: Պարզվել է, որ այն բավական համեղ է […]
22:22 16.02.2019
Մյունխենի համաժողովի շրջանակում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորեշենկոն հրաժարվել է հարցազրույց տալ ռուս լրագրողներին: Այս մասին հայտնում է Life․ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա ռուսական «Россия 1» հեռուստաալիքի լրագրողի կողմից հնչեցված հարցին ի պատասխան՝ հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ հարցի պատասխանել, քանի դեռ ռուսական կողմն իրենցից ներողություն չի խնդրել: «Մենք ռուսական լրատվամիջոցներին հարցազրույց չենք տալիս, քանի դեռ […]
22:08 16.02.2019
Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները շրջապատել են Amazon ընկերության լոգիստիկ կենտրոնի մուտքերը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ ցուցարարները մտադիր են խաթարել առևտրային կազմակերպությունների աշխատանքները: Դրա համար ցուցարարները քաղաքի 6 տարբեր կետերում ուղեկալներ են տեղակայել: Մասնավորոպես՝ Auchan և Carrefour սուպերմարկետների մոտակայքում խաթարվել է երթևեկությունը: Լրատվամիջոցը նշում է, […]