07:18 19.02.2019
ԱՄՆ-ի 16 նահանգներ դատական հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Այս մասին հայտնում է New York Times-ը։ «16 նահանգներից կազմված կոալիցիան, որոնց թվում են Կալիֆոռնիան և Նյու Յորքը, երկուշաբթի դատարանում մարտահրավեր են նետել նախագահ Թրամփին՝ արտակարգ դրության ռեժիմ սահմանելու լիազորություններն օգտագործելու պլանների պատճառով»,- գրում է պարբերականը։ Այդպիսով Թրամփը ծրագրում է մոտ 8 մլրդ դոլար […]
00:47 19.02.2019
Հաշվի արգելափակումը տեղի է ունեցել ամերիկյան CNN հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժից հետո:
00:40 19.02.2019
Սոչիում Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպման շրջանակներում հետաքրքիր ու անսպասելի կարճ երկխոսություն է եղել Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Սիրիայի հարցով բանակցություններից հետո նախագահները պետք է մեքենաներով տեղափոխվեին այլ տեղ։ Ավտոբուսին մոտենալիս Էրդողանը Պուտինին հարցրել է․ «Իսկ այս ավտոբուսը զրահապա՞տ է»։ Պուտինը մի պահ լռել, ապա պատասխանել է․ «Ոչ, տարածքն է զրահապատ»։ […]
00:37 19.02.2019
Ռուսական Unim ընկերությունը իր կողմից ստեղծված նեյրոցանցին սովորեցրել է հայտնաբերել մարդու օրգանիզմում մետաստազները, գրում է РИА Новости-ն: Մետաստազների հայտնաբերումը կարևոր է ուռուցքի աստիճանը կանխորոշելու հարցում՝ հակառակ դեպքում հիվանդը սխալ բուժում կստանա: Նշվում է, որ նեյրոցանցը կարողանում է 10 վայրկյանի ընթացքում տվյալներ ստանալ՝ արդյո՞ք հետազոտվող օբյեկտում կան մետաստազին նման գոյացություններ, և որտեղ են դրանք գտնվում, իսկ բժիշկը […]
00:34 19.02.2019
NASCAR Daytona-500 մրցավազքի 191-րդ կիլոմետրի վրա բախվել են Toyota և Ford Mustang ավտոմեքենաները և փակել մայրուղին, հաղորդում է life.ru-ն: Այդ ամենի հետևանքով դրանց է բախվել ևս 18 մեքենա: Նշվում է, որ վարորդները ստացել են աննշան վնասվածքներ, իսկ մրցավազքը հաղթել է Դեննի Խեմլինը: The Big One ends the hopes of at least 18 cars in the […]
00:33 19.02.2019
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքում հրշեջները փրկել են կատվառյուծի կյանքը, որը մնացել էր ծառի վրա, հաղորդում է Evening Standard-ը: Կենդանուն փրկել է մոտակա տներից մեկի տերը, որը կանչել է փրկարարներին: Կատվառյուծը մնացել էր 15 մետր բարձրության վրա: Նշվում է, որ փրկարարները կենդանուն հատուկ լարանի միջոցով են իջեցրել ծառից:
00:29 19.02.2019
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, թե ինչպես է ռուսական «Հրաշքների դաշտ» հայտնի հաղորդման ավարտից հետո հանդիսատեսը հարձակվում թմբուկի վրա դրված կերակրատեսակների վրա: Այդ մասին ավելի վաղ պատմել էր նաև շոուի վարող Լեոնիդ Յակուբովիչը: «Երբ վերջանում է նկարահանումը, իմ միակ խնդիրը տաղավարից շուտ դուրս գալն է, քանի որ բոլորը վազում են դեպի թմբուկը և ուտում են այն […]
00:12 19.02.2019
Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության պատգամավոր Վալա Ֆարիդն ընտրվել է Իրաքի Քուրդիստանի խորհրդարանի խոսնակ: Պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ Քուրդիստանի խորհրդարանի ղեկավարը կին է ընտրվում: Նշվում է, որ Վալա Ֆարիդի օգտին քվեարկել է 111 պատգամավորներից 64-ը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունում առաջին անգամ կին հաղորդավարուհի է եթեր դուրս եկել:
00:06 19.02.2019
Ամերիկացի մի խումբ կոնգրեսականներ, ընդ որում՝ և՛ դեմակրատ և՛ հանրապետական, անհանգստություն են հայտնել Դոնալդ Թրամփի` երկրում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու կապակցությամբ: Բանն այն է, որ Թրամփը սա արել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով: Կոնգրեսական Ռոն Ջոնսոնի խոսքերով՝ Թրամփն այսպիսով ընդլայնել է լիազորությունները, որոնք մինչ իր պաշտոնավարումը տրվել էին […]
23:13 18.02.2019
Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 15 մարդ զոհվել է, 30-ը՝ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել: Այս մասին հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Իդլիբ նահանգի նույնանուն քաղաքում: Պայթյուններն իրականացվել են երկու մեքենաների մեջ տեղադրված պայթուցիկ սարքերի միջոցով:
22:52 18.02.2019
Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է վերջերս Ժնևում կանգնեցված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի դեմ արտահայտվող Ժնևի որոշ քաղաքացիների բողոքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է շվեյցարական Swissinfo-ն: Լրատվամիջոցը գրում է, որ Դաշնային դատարանը փետրվարի 18-ին հրապարակված որոշմամբ մերժել է Ժնևի որոշ բնակիչների բողոքը, ովքեր նշում էին, թե «հուշարձանի կանգնեցումը կարող է հանգեցնել նրան, որ այն կդառնա […]
22:08 18.02.2019
Թուրքիայի արևմուտքում` Մանիսա քաղաքի մոտակայքում, ինքնաթիռ է վթարի ենթարկվել: Այդ մասին հայտնել է CNN Turk պարբերականը: Ինքնաթիռի անկումը նկատել են տեղի բնակիչները: Վթարի վայր են մեկնել փրկարարներ, տարվում են որոնողական աշխատանքներ: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12։30-ի սահմաններում: Առայժմ այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
19:51 18.02.2019
Սանկտ Պետերբուրգում բնակվող ազգությամբ հայ Ռոբերտ Մարտիրոսյանը որոշել է անսովոր նվեր անել հարազատ քաղաքին՝ չմուշկներով շրջել ամբողջ Եվրոպան: Այս մասին հայտնում է peterburg2.ru կայքը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ Մարտիրոսյանը պատրաստվում է ճանապարհորդությունը սկսել մայիսի վերջին, եթե եղանակը թույլ տա, ապա հենց մայիսի 27-ին: Նշվում է, որ երիտասարդի երթուղին 5500 կմ է լինելու, այն նախատեսում է անցնել 4 […]
19:44 18.02.2019
Համացանցում հրապարակվել է աշխարհի լավագույն 20 սմարթֆոնների ցանկը, որը կազմել է Business Insider-ը: Վարկանշային աղյուսակում ցուցակը գլխավորում է OnePlus 6T սմարթֆոնը: Այն այս հորիզոնականը գրավել է իր գրավիչ դիզայնի, տեսախցիկի բարձ որակի, մարտկոցի ու գործողությունների արագ կատարման համար: Միևնույն ժամանակ, նշվում է, որ այն հնարավոր է ձեռք բերել մոտ 550 դոլարով, ինչը նույնպես բավականին գրավիչ […]
19:44 18.02.2019
Բլոգեր, Ադրբեջանում ազատազրկված, ապա միջազգային ճնշման ներքո ազատված Ալեքսանդր Լապշինի նկատմամբ 2 նոր գործ են հարուցում Ադրբեջանում։ Այդ մասին, ըստ բլոգերի ֆեյսբուքյան գրառման, նրան զգուշացրել են նաև ռուսական «մի լուրջ կազմակերպության» աշխատակիցները, ապա նաև Իսրայելի ԱԳ նախարարությունը՝ պաշտոնապես։ «Ինձ ասել են, որ Ադրբեջանի իշխանությունը կատաղած լինելով այն բանից, որ ՄԻԵԴ-ն ընդունել է իմ բողոքը՝ կապված […]
19:30 18.02.2019
Անգլիական Նոթինգհեմ քաղաքի բնակիչ 24-ամյա բժիշկը միանգամից 82 կգ նիհարել է, որպեսզի իր օրինակով ոգեշնչի իր հիվանդներին: Այս մասին հայտնում է Daily Star-ը: Բժիշկ Մայլս Բրայերսը 158 կգ է կշռում և չէր կարողանում իր աշխատանքն իրականացնել պատշաճ եղանակով: Ավելորդ քաշը բժշկին նաև անվստահություն էր ներշնչում հիվանդներին խորհուրդներ տալու առումով: Մինչ նիհարելը նա արագ սննդի սիրահար է […]
19:12 18.02.2019
Տևական ժամանակ է` Հայաստանն ու Եվրամիությունը քննարկում են վիզային ռեժիմի ազատականացման հարցը։ Թեման արդիական դարձավ, երբ 2017 թվականին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից հետո: Իրականում, սակայն, դա այդքան էլ արագ կատարվող գործընթաց չէ: Ներկայիս իշխանությունը հայտարարում է, որ Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման համար քաղաքական որևէ խոչընդոտ չկա: Հիշեցնենք, որ այս ընթացքում ԵՄ անդամ 28 […]
18:40 18.02.2019
Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող IDEX-2019 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ողջույնի ելույթ են ունեցել Հայաստանի զինված ուժերի զինվորական նվագախումբն ու պատվո պահակախումբը։ Հանդիսավոր ելույթին հետևել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարը, որ Աբու Դաբի է ժամանել ցուցահանդեսին ու զուգահեռ ընթացող համաժողովին մասնակցելու։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/293739664633000 Ցուցահանդեսին, հիշեցնենք, մասնակցում են նաև հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները։ Հայաստանի պաշտպանության նախարարության միասնական տաղավարում նրանք ներկայացնում են 10 […]
18:38 18.02.2019
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ակնկալում է, որ առաջիկայում լուծում կստանա Facebook-ում RT հեռուստաալիքի էջերից մեկի փակ լինելու փաստը: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Պեսկովի խոսքերով` սոցիալական ցանցերում ծառայություններ մատուցող բազմաթիվ խոշոր ընկերություններ «ոչ բարեկամական երկրների իշխանությունների դեմ որպես ռուսական լրատվամիջոցների վրա ճնշումն են գործադրում»: «Կարծում եմ, որ, անշուշտ, […]
18:18 18.02.2019
ԱՄՆ-ում այսօր նշում են Նախագահների օրը: Ամերիկացիները սկսել են նշել այս տոնը 1885թ. ի վեր: Սկզբում այն նշվում էր փետրվարի 22-ին՝ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը: Այժմ այս տոնը նվիրված է Միացյալ Նահանգների բոլոր նախագահներին: SHANTNEWS.am-ը ներկայացնում է ԱՄՆ նախագահներին նվիրված հայտնի և ոչ այնքան հայտնի հուշարձանների ստեղծման պատմությունը: Առհասարակ ԱՄՆ-ում շատ են […]
17:34 18.02.2019
Իռլանդական CityJet ավիաընկերությունը հրաժարվել է ռուսական Sukhoi Superjet 100 ինքնաթիռների շահագործումից: Այս մասին հայտնում է «Ведомости»-ն: Աղբյուրը հայտնում է, որ ներկայում ավիաընկերության պաշտոնական կայքից հեռացվել են ինքնաթիռի մասին բոլոր հիշատակումները: Հեռացված է նաև Sukhoi Superjet ինքնաթիռի մասին տեղեկատվության բաժինը: Հիշեցնենք, որ ռուսական օդանավերից հրաժարվելու ծրագրերի մասին առաջինը հայտարարել է «Սուխովի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր […]
17:29 18.02.2019
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մասնակցել է Աբու Դաբիի Պաշտպանության միջազգային կոնֆերանսին, ինչպես նաև IDEX-2019 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Դավիթ Տոնոյանն եղել է նաև IDEX-2019 ցուցահանդեսին հայկական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքը ներկայացնող տաղավարում։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է Աբու […]
17:10 18.02.2019
40 երկրների Ձախ երիտասարդական շարժման ներկայացուցիչներ են ժամանել Վենեսուելա` երկրի ղեկավարության ու նախագահ Նիկոլաս Մադուրոյի համերաշխության միջոցառումներին մասնակցելու նպատակով, հայտնում է РИА Новости-ն: Առաջին օրը Ռուսաստանից, Եվրոպայից, Աֆրիկայից, Հարավային ու Լատինական Ամերիկաներից ժամանած մասնակիցները հանդիպել են իշխող Վենեսուելայի միավորված սոցիալիստական կուսակցության միջազգային վարչության ղեկավարության և երկրի կրթության նախարարի հետ: «Եթե անկեղծ, ապա Վենեսուեալն հիմա մենակ […]
16:47 18.02.2019
Իտալիայի Նեապոլ քաղաքում ավելի քան 30 մարդ է ձերբակալվել «Սեկուինո» մաֆիոզ խմբավորման հետ համագործակցելու կասկածանքով: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք կասկածվում են հանցավոր խմբավորմանն անդամակցելու, շորթման, թմրանյութերի ու զենք-զինամթերքի անօրինական առք ու վաճառքով զբաղվելու մեջ: Կատարված հետաքննության արդյունքում պարզվել է, որ խմբավորման ղեկավար եղբայրներ Սալվադորե և Նիկոլա Սեկուինոները բոլոր հրամանները տվել […]
16:37 18.02.2019
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Նախարարը կարևորել է այն հանգամանքը, որ իր առաջին դիվանագիտական հանդիպումն հենց ՌԴ դեսպանի հետ է՝ հաշվի առնելով երկու երկրների ընդհանուր անցյալը, բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը տարբեր ոլորտներում: Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական […]
16:24 18.02.2019
Սաուդյան Արաբիայի Ջեբել ալ-Լաուզ շրջանում ձյուն է տեղացել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը: Ըստ լրատվամիջոցի՝ տեղացիներն արդեն սկսել են վարձույթով սահնակներ և ինքնաշեն դահուկներ տալ: Սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում է, թե ինչպես են բեդվիներն ամառային հագուստով սահում ինքնաշեն սահնակներով: Նշվում է, որ Ջեբել ալ-Լաուզում անցած տարի էլ է ձյուն եկել: لقطات لثلوج جبل اللوز […]
15:20 18.02.2019
Ամերիկացի սցենարիստների գիլդիան անցկացրել է Guild Awards 2018 մրցանակաբաշխությունն ու հրապարակել հաղթողների անունները: Այդ մրցանակն ամենամյա է: «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «8-րդ դասարան» ֆիլմը, որը ռեժիսոր, սցենարիստ Բո Բերնեմի առաջին աշխատանքն էր: Ֆիլմը ներկայացնում է դեռահաս աղջկա կյանքը ամերիկյան սովորական դպրոցում: Այս նույն անվանակարգում առաջադրված էին նաև Ադամ Մաքքեյի «Իշխանություն», Փիթեր Ֆարելլիի «Կանաչ […]
13:05 18.02.2019
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին Մյունխենի անվտանգության համաժողովի՝ համաշխարհային անվտանգության և ահաբեկչությանը հակազդման թեմայով գլխավոր նստաշրջանում իր ելույթի ժամանակ հիշատակել է հայերին՝ իբրև ժողովուրդ, որը 1915 -ից հետո 100 տարվա ընթացքում հալածանքների է ենթարկվել: Այս մասին հաղորդում է Եգիպտոսի «Հայդատ» կոմիտեի լրատվական ծառայությունը: «Թեպետ Եգիպտոսի նախագահն իր ելույթում չհիշատակեց «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը, սակայն նա արեց այդ […]
12:28 18.02.2019
Հայ երիտասարդության ֆեդերացիայի ներկայացուցիչները Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանության առջև բողոքի ակցիա են իրականացրել: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ակցիան նվիրված է եղել իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել ավելի քան 30 տարի առաջ Սումգայիթում և Ադրբեջանի այլ քաղաքներում: Ցույցի մասնակիցները ձեռքերում պահել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Արցախը Հայաստանն է», «Ալիևը մեղավոր է ռազմական հանցագործություններում», «Մի´ […]
12:12 18.02.2019
Ֆլորիդայում ամերիկյան NASCAR մրցաշարի բարձրագույն առաջնության փուլն ավարտվել է խոշոր ավտովթարով: Daytona 500 մրցման ժամանակ բարձր արագությամբ շարժվող ավելի քան 20 մեքենաներ են միմյանց բախվել, տեղեկացնում է «Звезда» հեռուստաընկերությունը: Վարորդներից մեկի սխալը «դոմինոյի էֆեկտ» է առաջացրել: Չնայած ավտովթարի ծավալներին, վարորդներից ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել: Կազմակերպիչները ստիպված են եղել մրցաշարը ժամանակավորապես դադարեցնել: