TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ուկրաինայի նախագահի թեկնածուն «լեզվակռվի» մեջ է մտել ցուցարարների հետ

19:25 09.02.2019

Համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ շոումեն, դերասան և Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին Լվովում «լեզվակռվի» մեջ է մտնում ազգայնական ցուցարարների հետ: Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին Լվովի մշակութային պալատի առջև, որտեղ նախագահի թեկնածուն անցկացնում էր իր նախընտրական քարոզարշավը: Տեսանյութում երևում է, որ նախկին սպաները փակել էին թեկնածուի ճանապարհը և նրա հասցեին վիրավորական խոսքեր էին […]

̰
Ֆրանսիայում այրել են խորհրդարանի նախագահի տունը

18:10 09.02.2019

Ֆրանսիայում այրել են Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերրանի տունը, հայտնում է  Deutsche Welle-ն: Հաղորդվում է, որ քաղաքական գործչի հարևանը փետրվարի 8-ին ահազանգել է հրշեջ ծառայություն: Դեպքի վայր ժամանած փրկարարները հրդեհի վայրում հայտնաբերել են մեքենայի անվադողեր և բենզինով թրջված ջահ: Նշվում է, որ դեպքի ժամանակ քաղաքական գործիչը տանը չի եղել: «Ամո´թ նրանց, ովքեր իրենց նման արարքներ են […]

̰
Միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել սիրիական Դեր Զորին, կան զոհեր

18:02 09.02.2019

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել սիրիական Դեր Զոր նահանգի Աթ-Թայան գյուղին,  հայտնում է РИА Новости-ին: Նշվում է, որ ավիահարվածի հետևանքով կա 3 զոհ: «Սիրիական Դեր Զոր նահանգի Աթ-Թայան գյուղի վրա ավիահարվածից հետո զոհվել է 3 խաղաղ բնակիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Մադուրոյի ասուլիսի ընթացքում էլեկտրականության անջատումը խուճապ է առաջացրել

17:51 09.02.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առանձնատանը հոսանքազրկում է տեղի ունեցել: Երկրի ազգային էներգետիկ կորպորացիայից հայտարարվել է, որ հոսանքազրկումները տարածվել են մայրաքաղաքի՝ ընդհանուր թվով 19 շրջանների վրա, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել «Սա տա-Մոնիկա» կայանում, ինչի հետևանքով տուժել են Կարակասի Լոս-Պրոսերես և Սանտա Մոնիկա շրջանները: Հաղորդվում է, որ հոսանքազրկման ընթացքում Մադուրոն լրատվամիջոցներին […]

̰
Ղազախստանում բեռնատարից թափված սպիրտն իսկական աժիոտաժ է առաջացրել

17:44 09.02.2019

Ղազախստանում սպիրտ տեղափոխող մեծ բեռնատարը վթարի է ենթարկվել: Սպիրտն ամբողջությամբ թափվել է ճանապարհին: Այս վթարը տեղացիների մոտ իրարանցում է առաջացրել: Մարդիկ դույլերով ու շշերով սկսել են այդ տարածքից սպիրտը տանել՝ նշելով, որ դրանից հյուրերին հյուրասիրելու լավ օղի կստացվի: Համացանցում այս լուրը լայն քննարկման առիթ է դարձել և շատերը նշել են, որ գետնից հավաքված սպիտը հակահիգիենիկ […]

̰
Խաբեությամբ Հայաստանում հայտնված փենջաբցիները Հնդկաստան վերադառնալուց հետո ներկայացրել են կատարվածի մանրամասները

17:24 09.02.2019

Խաբեությամբ Հայաստանում հայտնված Հնդկաստանի չորս քաղաքացիները, ովքեր փետրվարի 9-ին վերադարձել են հայրենիք, ներկայացրել են իրենց հետ տեղի ունեցած դեպքի մանրամասները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է DNA India-ն: Դելիի օդանավակայանում Հայաստանից ժամանող կնոջն ու երեք տղամարդուն դիմավորել է Փենջաբ նահանգը ներկայացնող խորհրդարանական Բագվանտ Մանը, ում էլ Հայաստանում հայտնված փենջաբցիները դիմել էին օգնության խնդրանքով: […]

̰
Քուվեյթում նորապսակ զույգը ամուսնությունից 3 րոպե անց ամուսնալուծվել է

17:14 09.02.2019

Քուվեյթցի զույգը ամուսնությունից 3 րոպե անց ամուսնալուծվել է: Այս մասին հայտնում է The Sun-ը: Ամուսնական պայմանագիրը ստորագրելուց հետո հարսնացուն պատահաբար սայթաքել է, որի համար փեսան նրան «հիմար» է անվանել: Այդ խոսքից վայրկյաններ անց աղջիկը արտասվելով վերադարձել էզագս և խնդրել չեղարկել իրենց ամուսնությունը: Նշվում է, որ ամուսնությունն արագորեն չեղարկվել է, և այդկերպ այդ զույգի ամուսնությունը երկրի պատմության […]

̰
Դավիթ Տոնոյանը և Ալեքսանդր Դվորնիկովը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցեր

16:27 09.02.2019

Փետրվարի 9-ին Դավիթ Տոնոյանը ՌԴ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի հետ: Գեներալ Դվորնիկովը ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանին դիմավորել է հարավային ուղղությամբ զորքերի մարտական ղեկավարման կետում: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության […]

̰
Հայկական առաքելությունը գործելու է Սիրիայի անվտանգ, հայաբնակ շրջաններում․ արաբագետ

16:22 09.02.2019

Սիրիա մեկնող հայկական առաքելությունը հումանիտար (մարդասիրական) է, ոչ թե խաղաղապահ, և սա շատ կարևոր է։ Այս մասին այսօր SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանն ու նշեց՝ դրանք միջազգային իրավական եզրեր են։ Խաղաղապահ առաքելությունները պարունակում են նաև ռազմական գործառույթներ ու կարող են լինել հակամարտության գոտիներինում՝ հրադադարի պահպանության համար, իսկ հումանիտար առաքելություններում բացառվում է ռազմական դերակատարումը։ […]

̰
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

16:18 09.02.2019

Փետրվարի 8-ին Տալլին կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ: Զոհրաբ Մնացականյանը և Սվեն Միկսերը մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև բազմաոլորտ փոխգործակցության և հայ-էստոնական հարաբերությունների օրակարգի առավել ընդլայնման և հարստացման հնարավորությունների շուրջ: Երկուստեք ընդգծվեց, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ամուր հիմք է ծառայում երկկողմ օրակարգում […]

̰
Իսպանիայում գնացքների բախումից տուժածների շրջանում հայեր չկան. ԱԳՆ

15:57 09.02.2019

Ըստ Իսպանիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ գնացքների բախումից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Հիշեցնենք, որ Իսպանիայի Կատալոնիա նահանգում այսօր երկու ուղևորատար գնացք է բախվել, պատահարի հետևանքով ավելի քան 60 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

̰
Ուկրաինայում ուղիղ եթերում պատգամավորը ջուր է լցրել նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուի վրա

15:56 09.02.2019

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Շախովը և Ուկրաինայի նախագահական ընտրություններում իր թեկնածությունը ներկայացրած Ռոման Նասիրովը մեծ իրարանցում են առաջացրել ZIK հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Առաջինները կարևորի մասին. մեկնաբանություններ» հաղորդման ուղիղ եթերում: Աղբյուրը հայտնում է, որ Շախովին դուր չի եկել Նասիրովի առաջարկն այն մասին, որ Ուկրաինայում քաղաքացիների աշխատավարձի նվազագույն չափը պետք է հասցնել 15 հազար գրիվնայի, իսկ […]

̰
Հնդկաստանում ալկոհոլի թունավորումից 39 մարդ է մահացել

15:51 09.02.2019

Հնդկաստանի հյուսիսում տնային պայմաններում պատրաստված ալկոհոլային խմիչքի օգտագործումից մահացել է 39 մարդ, մոտ 20-ը հոսպիտալացվել է, հաղորդում է The Guardian-ը: Նշվում է, որ Ուտտար-Պրադեշ նահանգում մահացել է 26 մարդ, իսկ Ուտտարակխանդ նահանգում՝ 13: Աղբյուրի փոխանցմամբ՝ խմիչքը պարունակել է թունավոր մեթանոլ: Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել 8 կասկածյալի, իսկ նահանգների ղեկավարները ժամանակավորապես դադարեցրել են 35 պաշտոնյաների աշխատանքային […]

̰
ԱԺ փոխնախագահը ՀՀ-ում Պերուի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների վիզային համակարգի հեշտացման գործընթացը

15:20 09.02.2019

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հանդիպել է Պերուի արտակարգ և լիազոր դեսպան Բենխամին Չիմոյի հետ, Հայաստանում Պերուի պատվո հյուպատոս Հովհաննես Դուրգարյանին և նրա գործընկերներին: «Քննարկեցինք Հայաստանի և Պերուի հանրապետությունների միջև վիզային համակարգի հեշտացման գործընթացը և երկու երկրների միջև համագործակցության խորացմանն ուղղված հնարավոր քայլերը»,- գրել է Սիմոնյանը և կից լուսանկարներ հրապարակել: 

̰
Վագրը սպանել է հարսնացուին առաջին իսկ հանդիպման ժամանակ

15:10 09.02.2019

Լոնդոնի կենդանաբանական այգում սգում են Մելաթի անունով էգ վագրի մահը: Նրան առաջին իսկ հանդիպման ժամանակ սպանել է փեսացուն՝  Ասիմը, հաղորդել են կենդանաբանական այգու աշխատակիցները: Ուրբաթ օրը կենդանաբանական այգու աշխատակիցները Ասիմին փորձել են ծանոթացնել Մելաթիի հետ` հուսալով, որ նրանք հետագայում կբազմանան, որպեսզի վագրերի պոպուլյացիան փրկվի, սակայն այդ ուրբաթը դարձել է Մելաթիի կյանքում վերջինը: Վագրերը մինչ այդ […]

̰
Մելբուռնի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում «Հրաշափառի» արարողություն է տեղի ունեցել

15:00 09.02.2019

Փետրվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի և իր շքախմբի, Սիդնեյից մեկնել է Ավստրալիայի հայաշատ երկրորդ քաղաք` Մելբուռն: Փետրվարի 9-ի առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Մելբուռնի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցի, որտեղ տեղի է ունեցել «Հրաշափառի» արարողություն: Ամենայն Հայոց […]

̰
Ծանոթ և անծանոթ Իրանը. ֆեյսբուքյան ֆլեշմոբ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ

13:56 09.02.2019

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 27-ին Իրան կատարելիք այցից առաջ փետրվարի 3-ին հայտարարեց յուրատեսակ ֆլեշմոբ սկսելու մասին՝ տեղադրելով երաժշտական հոլովակ: «Ամեն օր Իրանն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով ընկերներիս համար տեղադրելու եմ իրանական երաժշտություն, կինո, մուլտֆիլմեր, լուրեր……կլինեն նաև այլ երկրների արտադրության, բայց Իրանին վերաբերող ֆիլմեր: Առաջարկում եմ իրանագետ ընկերներիս, ուսանողներիս միանալ flash mob-ին: […]

̰
Իրանի խորհրդարանը շուտով կվավերացնի ԵԱՏՄ-ի հետ Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը

13:48 09.02.2019

Իրանի խորհրդարանը մոտ ապագայում կվավերացնի ԵԱՏՄ-ի և Թեհրանի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին: Նա հույս է հայտնել, որ այս գործընթացը շուտ կավարտվի: «Իսկապես, այս համաձայնագիրը մուտք է արվել Իրանի խորհրդարան: Դեռ համաձայնագրի արտահերթ քննարկումն է, նշանակում է՝ շուտով այն կհաստատվի»,- ասել […]

̰
Գլեդիս Բերեջիկլյանը պատմել է մահացած երկվորյակ քրոջ մասին

13:31 09.02.2019

Ավստրալիայի ամենախիտ բնակեցված նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը The Australian-ի հետ զրույցում խոսել է իր՝ երկար տարիներ գաղտնի պահած ընտանեկան գաղտնիքի մասին: 58-ամյա Բերեջիկլյանի խոսքերով՝ իր երիտասարդության տարիներին պատահաբար մի ընկերոջ ընտանիքից պարզել է, որ երկվորյակ քույր է ունեցել, որը մահացել է ծննդաբերության ժամանակ: Տարիներ անց իր ծննդյան վկայականում Բերեջիկլյանը նույնպես հայտնաբերել է, որ ինքը երկվորյակ քույրերից […]

̰
Հայաստանում հայտնված և խաբեության զոհ դարձած հնդիկները վերադարձել են Հնդկաստան

13:07 09.02.2019

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատունը թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Հնդկաստանի 4 քաղաքացիներ, որոնք Հայաստանում հայտնվել էին ծանր վիճակի մեջ հնդկական զբոսաշրջային գործակալության խարդախության հետևանքով, ուղարկվել են հետ՝ Հնդկաստան: «Փենջաբից Հնդկաստանի 4 քաղաքացիներ, որոնք Հայաստանում հայտնվել էին ծանր վիճակում, այսօր ուղարկվել են հետ՝ Հնդկաստան»,- գրված է դեսպանատան գրառման մեջ: Four Indian citizens from Punjab who were […]

̰
Մահացել է ԱՄՆ ամենաերկարակյաց կոնգրեսականը

12:58 09.02.2019

Կոնգրեսմեն Ջոն Դինգելը մահացել է 92 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Նա ԱՄՆ պատմության մեջ ամենաերկարակյաց կոմնգրեսականն է, որը երկար տարիներ զբաղեցրել է այդ պաշտոնը: Առաջին անգամ նա ընտրվել է 1955 թվականին և աշխատել Ներկայացուցիչների պալատում շուրջ 59 տարի: 2015-ին Ջոն Դինգելը թոշակի է անցել: «Նա ԱՄՆ Կոնգրեսի առյուծն էր, սիրված […]

̰
«Զիս մի մոռնար Ռուսաստան». Պոլսահայ լրագրողը հոկտեմբերեան յեղափոխութենէն ետք Թուրքիա հաստատուած ռուսերուն մասին գիրք հրապարակած է

12:38 09.02.2019

Օրերս Պոլսոյ  մէջ հրապարակուած է լրագրող Վերճիհան Զիֆլիօղլուի նոր  հատորը, որ կը կոչուի «Beni Unutma Rusyam»։ Այս  մասին SHANTNEWS.am տեղեկութիւն ստացավ Պոլիսէն: Մեր աղբիւրը նաեւ յայտնեց, որ նորատիպ հատորը շուրջ եօթ տարուան ընթացքին հեղինակին կողմէ կատարուած ուսումնասիրութիւններու հիման վրայ պատրաստուած է։ Հոկտեմբերեան յեղափոխութեան ընթացքին եւ աւելի վերջ ռուսաց Նիքոլայ ցարի Սպիտակ բանակէն զինուորներ եւ ազնուականներ […]

̰
Իսպանիայում բախվել են ուղևորատար գնացքներ. կան զոհեր

12:11 09.02.2019

Իսպանիայի Կատալոնիա նահանգում երկու ուղևորատար գնացք է բախվել, պատահարի հետևանքով ավելի քան 60 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում է Կատալոնիայի կառավարությունը: Բախումը տեղի է ունեցել Մանրեսայի և Կաստելգալիայի միջև: Բախումից հետո գնացքներից մեկը դուրս է եկել ռելսերից: Դեպքի վայրում դադարեցվել է երթևեկությունը: Մահացել է գնացքի  մեքենավարը, 26- ամյա կին, իսկ 6 ուղևորների […]

̰
Չիլիում տեղումների հետևանքով շուրջ մեկ տասնյակ մարդ է զոհվել

11:45 09.02.2019

Չիլիի հյուսիսային շրջանում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 9 մարդ է զոհվել: Իրավիճակի մասին հանրությանը հայտարարել է նախագահ Սեբաստիան Պինյերան: Պինյերայի ելույթը հրապարակվել է արտակարգ իրավիճակների ազգային վարչության թվիթերյան էջում, հայտնում է 20 minutes-ը: Նա նաև հայտնել է, որ տեղումների հետևանքով գետերը հունից դուրս են եկել, ինչի հետևանքով խախտվել է երթևեկությունը, 898 տուն վնասվել է, […]

̰
Մեծ Բրիտանիայում ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել ուժեղ քամու պատճառով

11:28 09.02.2019

British Airway ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում ուժեղ քամու պատճառով: Միջադեպի տեսանյութը տարածվել է Big Jet ալիքի յութուբյան էջում: Տեսանյութում կարելի է տեսնել, թե ինչպես է օդում անկանոն թռիչքից հետո օդաչուն փորձում վայրէջք կատարել, սակայն գետնին դիպչելուն պես նորից թափ է հավաքում ու օդ բարձրանում`վթարից խուսափելու համար: Նշենք, որ վերջին […]

̰
Մադուրոյի իշխանության տապալումը ժամանակի հարց է. Խուան Գուայդո

10:55 09.02.2019

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն կոչ է արել ցուցարարներին շարունակել իրենց բողոքի ակցիանները ընդդեմ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության: Այս մասին ընդդիմության առաջնորդը հայտարարել է Վենեսուելայի պետական համալսարանում իր ելույթի ժամանակ: Գուայդոյի խոսքերով՝ Մադուրոյի իշխանության տապալումը ժամանակի հարց է: Ավելի վաղ հունվարի 23-ից Վենեսուելայում սկսվեցին հակակառավարական ցույցերը, որոնք ավելի խորացան, երբ խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն […]

̰
Գազայի սահմանին շարունակվում են բախումները իսրայելական ուժերի հետ. կան տուժածներ և 1 զոհ

10:46 09.02.2019

Գազայի սահմանին շարունակվում են բախումները իսրայելական ուժերի հետ: Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ դարձյալ կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել: Ըստ երկրի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ 1 մարդ զոհվել է, մի քանիսն էլ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իսրայելապաղեստինայան սահմանին ցույցերը սկսվել են դեռ անցաց տարվա մարտ ամսից՝ «Վերադարձ»-ի մեծ երթից. պաղեստինցիները շարունակում են պահանջել, […]

̰
Հունաստանի խորհրդարանը հաստատել է Մակեդոնիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

10:31 09.02.2019

Հունաստանի խորհրդարանը քվեարկությամբ հաստատել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ դրանով վերջ դնելով արդեն 3 տասնամյակ ձգվող խնդրին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Խորհրդարանի 300 անդամներից 153-ը կողմ է քվեարկել Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի անդամները Մակեդոնիայի ԱԳՆ-ի հետ ստորագրել են անդամակցության արձանագրությունը:

̰
Սալոմե Զուրաբիշվիլին Աֆղանստանում, Բագրամի և Քաբուլի ռազմակայաններում տեսակցել է վրացի զինվորականներին

08:19 09.02.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Աֆղանստանում, Բագրամի և Քաբուլի ռազմակայաններում տեսակցել է վրացի զինվորականներին: «Մեր մեծ թագավոր Դավիթ Աղմաշենեբելիի հիշատակի օրը Բագրամի և Քաբուլի ռազմակայաններում տեսակցել եմ մեր խիզախ զինվորականներին: Միասին հիշել և հարգել ենք մեր 32 զոհված հերոսներին: Ինչպես գլխավոր հրամանատար և շարքային վրացի հպարտ եմ, որ բոլորը նշում են մեր զինվորականների խիզախությունը և արհեստավարժությունը»,- […]

̰
Հայտնի են մարդու առողջության համար ամենավտանգավոր սարքերը

01:00 09.02.2019

Հայտնի են դարձել ամենամեծ ծավալներով ճառագայթում արտանետող գաջեթները: Ցուցակը գլխավորում է Xiaomi Mi A1-ը: Այս մասին հայտնում է Gizchina-ն: Աղբյուրը հայտնում է, որ ցուցակում ընդգրկվել են 16 գաջեթ՝ ըստ իրենց վտանգավորության աստիճանի: Ցուցակում Xiaomi Mi A1-ին (ճառագայթման միավորը 1.73) հաջորդում է OnePlus 5T (1.63), 7 Mi Max-ը (1.58): Հնգյակը եզրափակում են OnePlus 6T-ն (1.55) և […]

̰
BACK_TO_TOP