«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենը հանդիպել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նախագահի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.48
  • RUBLE
    4.79
  • 444.68
WEATHER
+29.09 oC

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենը հանդիպել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության նախագահի հետ

17:11 05.11.2024

Հոկտեմբերի 30-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Ռուսաստանի օդերևութաբանական ծառայության 190-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի (Հայհիդրոմետ) պատվիրակությունը ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գլխավորությամբ հանդիպում է ունեցել Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նախագահ դոկտոր Աբդուլլա Ալ Մանդուսի հետ, ով հանդիսանում է նաև Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի (NMC) տնօրեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՕԿ-ի գործունեությանը և տարբեր գիտատեխնիկական ծրագրերին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ մի շարք հարցեր, ներկայացվել են «Հայհիդրոմետ»-ի դիտարկման համակարգի արդիականացման, կանխատեսումների համակարգի բարելավման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման վերաբերյալ խնդիրներ: Առանձին անդրադարձ է կատարվել Երևանի աերոլոգիական դիտարկումների վերսկսման խնդրին:

ՀՕԿ-ի նախագահը պատրաստակամություն է հայտնել Հայհիդրոմետին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ մասնավորապես հիդրոգեն գեներատոր ձեռք բերելու նպատակով։ Քննարկվել է նաև «Վաղ նախազգուշացում բոլորի համար» (EW4ALL) նախաձեռնությանը «Հայհիդրոմետ»-ի մասնակցության շրջանակը՝ կարևորելով «Հայհիդրոմետ»-ի կանխատեսման, մոնիթորինգի և նախազգուշացման համակարգերի և դրանց առնչվող կարողությունների հզորացման խթանումը։ Որոշվել է, որ որպես ՀՕԿ-ի կողմից EW4ALL-ի արագ գնահատման /Rapid Assesment/ արդյունքների շարունակություն, ՀՕԿ-ն աջակցելու է«Հայհիդրոմետ»-ին EW4ALL նախաձեռնության իրականացման համար ազգային կարիքների համապարփակ գնահատման գործընթացում։

Պրն․ Ազիզյանը շնորհակալություն է հայտնել դոկտոր Մանդուսին՝ «Հայհիդրոմետ»-ին աջակցելու պատրաստակամության համար և հրավիրել նրան այցելել Հայաստան՝ տեղում ծանոթանալու Հայհիդրոմետի գործունեությանը, քննարկելու կարիքներն ու բացերը, ինչպես նաև ՀՕԿ-ի չափանիշներին և ռազմավարական ծրագրին համապատասխան Հայհիդրոմետի զարգացման ծրագիրը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «Հայհիդրոմետ»-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի /NMC/ միջև երկկողմ համագործակցության հարցեր:

Արաբական Միացյալ Էմիրությունների Օդերևութաբանության ազգային կենտրոնի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել մոտակա ժամանակներում «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ այցելելու վերաբերյալ՝ տեղում կազմակերպության գործունեությանը ծանոթանալու, ինչպես նաև համատեղ գործունեության ծրագրերի քննարկման նպատակով։ Երկու կազմակերպությունները պայմանավորվել են զուգահեռ աշխատանքներ սկսել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և NMC-ի միջև փոխըմբռնման հուշագրի (MOU) մշակման և ստորագրման ուղղությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները

13:07 13.06.2025

Հայտնի են Խաչատրյանի անվան 21-րդ մրցույթի մրցանակակիրները

Կայացել է Արամ Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որի ընթացքում հայտարարվել են մրցույթի դափնեկիրների անունները, տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ։ Մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը […] ...

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

13:04 13.06.2025

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են «Լուրերի» տեղեկությունը՝ նշելով, որ Աբրահամյանը մեղադրվում է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցելու համար: ...

Չինաստանը մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողության հետևանքներով

13:00 13.06.2025

Չինաստանը մտահոգված է Իրանի դեմ Իսրայելի գործողության հետևանքներով

Չինաստանը լրջորեն մտահոգված է այն հետևանքներով, որոնց կարող է հանգեցնել Իսրայելի կողմից Իրանի դեմ գործողությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը: «Չինական կողմը լրջորեն մտահոգված է Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակման կապակցությամբ և խորապես մտահոգված է նման գործողությունների հնարավոր լուրջ հետևանքներով։ Չինաստանը դեմ է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության […] ...

Ֆլիկը մտադիր է ազատվել 5 խաղացողներից

12:52 13.06.2025

Ֆլիկը մտադիր է ազատվել 5 խաղացողներից

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը 2025/26 մրցաշրջանի մեկնարկից առաջ ցանկանում է կրճատել կազմը՝ տեղ ազատելով նոր համալրումների համար, հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը մտադիր է ազատվել Ինյակի Պենյայից, Մարկ-Անդրե տեր Շտեգենից, Անսու Ֆատիից, Պաբլո Տորեից և Ռոնալդ Արաուխոյից, եթե վերջինիս համար լինի շահավետ առաջարկ։ Նշված խաղացողներից ակումբը լքելուն ամենամոտը Անսու Ֆատին է։ Իսպանացին, […] ...

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիա

12:45 13.06.2025

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Չեխիայի Հանրապետություն: Պրահայում «GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում վարչապետը կմասնակցի «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը, ինչպես նաև որպես բանախոս` հանդես կգա «Հայաստանը փոփոխվող աշխարհում» քննարկմանը։ ...

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը

12:38 13.06.2025

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը

Իսրայելը հատել է բոլոր կարմիր գծերը՝ Իրանի վրա գիշերային հարձակում իրականացնելով, և այժմ Թեհրանը որևէ սահմանափակում չունի պատասխան հարվածի հարցում, ասվում է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ: «Այժմ, երբ Երուսաղեմը օկուպացրած ահաբեկչական ռեժիմը հատել է բոլոր կարմիր գծերը, այս հանցագործությանը արձագանքելու համար այլևս սահմաններ չկան, և աստվածային հատուցման ձեռքը կպատժի դաժան ահաբեկչական […] ...

BACK_TO_TOP