14:47 05.11.2024
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մոլդովայի նախագահական ընտրությունները, ասել է, որ Մայա Սանդուին չի կարող անվանել այդ երկրի նախագահ, քանի որ շատ քաղաքացիներ, նրա համոզմամբ, Սանդուի օգտին չեն քվեարկել։
«Սանդուն իր երկրի նախագահը չէ, քանի որ հենց այդ երկրում շատերը չեն քվեարկել նրա օգտին: Ինչ վերաբերում է Մոլդովայի ներկայիս ղեկավարությանը, ապա մինչ այժմ նրանք ոչ մի շահագրգռվածություն չեն ցուցաբերել մեր երկրի հետ լավ հարաբերություններ զարգացնելու հարցում»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովն ասել է, որ Մոլդովայում ընտրությունները ժողովրդավարական ու արդար չեն եղել։
«Դրանք լի են ընտրական մանիպուլյացիաներով»,-ասել է Պեսկովը։
09:20 21.05.2025
Իսպանիան կոչ է արել ամբողջ Պաղեստինում միասնական կառավարություն ստեղծելԻսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը կարծում է, որ անհրաժեշտ է աշխատել Պաղեստինում միասնական կառավարության ստեղծման ուղղությամբ։ Տեսաուղերձի տեսքով նրա ելույթը տեղի է ունեցել Պաղեստինա-իսրայելական հակամարտության երկու պետությունների լուծման համար Գլոբալ դաշինքի 5-րդ հանդիպմանը՝ Ռաբաթում։ Միջոցառումը կազմակերպել են Մարոկկոյի և Նիդեռլանդների իշխանությունները, հայտնում է Maghreb Arabe Presse լրատվական գործակալությունը։ Հանդիպման թեման է «Խաղաղ գործընթացի թափի պահպանում. […] ...
09:09 21.05.2025
Եթե չլիներ VAR-ը, «Ռեալը» չեմպիոն կդառնար 8 միավորի առավելությամբ․ AsAs պարբերականը հաշվարկել է Իսպանիայի ընթացիկ առաջնության ժամանակ տեսակրկնությունների համակարգի բոլոր միջամտությունները և փաստել, որ եթե չլիներ VAR-ը, չեմպիոն էր դառնալու Մադրիդի «Ռեալը»: 37 տուրերի ընթացքում «Ռեալը» վաստակել է 81 միավոր, բայց առանց VAR համակարգի մադրիդցիները կունենային 88 միավոր: Դա թույլ կտար երկրորդ տարին անընդմեջ դառնալ չեմպիոն, որովհետև «Բարսելոնան», որն այժմ ունի 88 միավոր, առանց […] ...
09:00 21.05.2025
The Times. Բրիտանիան կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի պաշտպանության և ֆինանսների նախարարների դեմՄեծ Բրիտանիան այլ երկրների հետ պլաններ է մշակում Իսրայելի կաբինետի որոշ առանցքային անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար՝ կապված Հորդանան գետի արեւմտյան ափում պաղեստինցիների իրավունքների խախտման հետ: Այս մասին հայտնում է Times թերթը։ Սև ցուցակում կարող են ներառվել, ի թիվս այլոց, հրեական պետության ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը, պաշտպանության նախարար Իսրայել Կացը և ազգային անվտանգության նախարար Իտամար […] ...
08:50 21.05.2025
CNN. Իսրայելը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներինԻսրայելական բանակը պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային ենթակառուցվածքին, չնայած Վաշինգտոնի և Թեհրանի բանակցություններին: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ իշխող շրջանակների աղբյուրները։ «Վերջին ամիսներին իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հարվածի հավանականությունը զգալիորեն աճել է, և ԱՄՆ-Իրան համաձայնագրի հեռանկարը, որով Թեհրանը չի հրաժարվի իր ողջ ուրանից, մեծացնում է նման հարվածի հավանականությունը», – հեռուստաալիքին ասել է […] ...
08:40 21.05.2025
ԱՄԷ-ն Իսրայելի հետ համաձայնության է եկել Գազայի հատվածին օգնություն տրամադրելու վերաբերյալԱրաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գեդեոն Սաարի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են սկսել ԱՄԷ-ից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները։ Էմիրաթական WAM լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առաջին փուլում հումանիտար օգնությունը սնունդ կապահովի պաղեստինյան անկլավում գտնվող շուրջ 15 հազար խաղաղ բնակիչների համար։ ԱՄԷ-ի նախաձեռնությունը ներառում […] ...
08:30 21.05.2025
«Ոսկե գնդակի» անցկացման ժամկետն ու անվանակարգերը«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը 2025 թվականին կկայանա սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Միջոցառման ժամանակ կհանձնվեն հետևյալ մրցանակները. Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակ» (լավագույն ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Ռայմոն Կոպայի անվան մրցանակ (լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Լև Յաշինի անվան մրցանակ (լավագույն դարպասապահ), Տղամարդկանց ու կանանց ֆուտբոլի` Գերդ […] ...