00:27 09.02.2019
Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» կենտրոնում փետրվարի 7-ին կայացել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը ավստրիահայ համայնքի հոգևոր հայրերի, համայնքային կառույցների և կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը ՀՀ դեսպանն ընդգծել է Ավստրիայում գործող հայկական հասարակական կազմակերպությունների և միությունների դերը համայնքի ազգային կյանքի խթանման, […]
23:57 08.02.2019
Թուրքիայի տարածքում գտնվող հինավուրց Հասանկեիֆ քաղաքը մոտակայքում ՀԷԿ-ի կառուցման հետևանքով ամբողջությամբ կանցնի ջրի տակ: Իշխանությունները հայտարարում են, որ նոր ՀԷԿ-ը շրջանը կապահովի էլեկտրաէներգիայով, իսկ ցանքատարածքները՝ ջրով: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն: Գիտնականները դեմ են արտահայտվել իշխանությունների նախագծին՝ այն համարելով կործանարար շրջանի համար: Դրանք Սասունի մոտակայքում գտնվող ուրարտական մշակույթի պահպանված մասունքներն են: Գիտնականների համոզմամբ՝ ծրագիրն ամբողջովին […]
23:13 08.02.2019
ԱՄՆ-ում թմրանյութի հսկա չափաբաժին է առգրավվել: Նախնական տվյալներով՝ այն գնահատվում է մոտ 1 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Հաղորդվում է, որ գործողությունների մասնակցել են Միացյալ Նահանգների ու Ավստրալիայի իրավապահները: Նշվում է, որ թմրանյութը պետք է ԱՄՆ-ից տեղափոխեին Ավստրալիա: Հայտնաբերված թմրանյութի ավելի քան կես տոննան եղել է մետամֆետամին, 25 կգ-ը՝ կոկաին, և 5 տոննան՝ […]
22:28 08.02.2019
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում անցկացված ձեռնարկատիրության, նորարարության և քննադատական մտածողության թեմայով կոնֆերանսին։ Հանդես գալով ելույթով՝ Հանրապետության նախագահ, ՀԲԸՄ տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ ՀԲԸՄ- ն և՛ համաշխարհային, և՛ մաքուր հայկական կառույց է, որը ծառայում է […]
19:51 08.02.2019
Ռեժիսոր Վուդի Ալենը 68 մլն դոլարի դատական հայց է ներկայացրել ընդդեմ Amazon Studios ֆիլմարտադրողի դեմ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Ռեժիսորը, որպես պատճառ ներկայացրել է պայմանագրի առանց բացատրության խզումը: Թերթը նշում է, որ Amazon-ը հոլիվուդյան սեքս սկանդալների լուրերի ֆոնին հրաժարվել է ցուցադրել ռեժիսորի «Անձրևոտ օր Նյու Յորքում» ֆիլմը ու ևս 3 ֆիլմ: Նշնեք, […]
19:40 08.02.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքից հեռացրել է իրավապահ մարմինների 9 գեներալի: Այս մասին ասվում է իրավական տեղեկատվության առցանց պորտալում հրապարակված հրամանագրում: Մասնավորապես, հեռացվել են Թաթարստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Ռաֆայել Գիլմանովը, արտակարգ իրավիճակների նախարարության Սիբիրյան տարածաշրջանային կենտրոնի պետ, ներքին ծառայության գեներալ-լեյտենանտ Սերգեյ Դիդենկոն, ՌԴ Քննչական կոմիտեի նախագահի օգնական Իրինա Զեյբերթը, Կրասնոյարսկի ՆԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ, […]
19:30 08.02.2019
Բավական կարևոր և ողջունելի քայլ է ՀՀ-ի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետներից բաղկացած խումբ ուղարկելը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանն ու ընդգծեց, որ ծրագիրը համակողմանի նշանակություն ունի: «Ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստան-Սիրիա հարաբերությունների, Հայաստան-սիրիահայ համայնք հարաբերությունների, և առհասարակ Հայաստանի միջազգային վարկանիշի ու դերակատարության վրա դրականորեն ազդելու տեսանկյունից: Սա համակողմանի կարևոր քայլ է, […]
19:29 08.02.2019
Հայտնի ռուս կինոռեժիսոր, հեռուստատեսային հաղորդավար, հայկական ծագում ունեցող Տիգրան Քեոսայանը մեկնաբանել է իր ամուսնությունը RT գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ: «Ես միշտ հումորով եմ վերաբերվել նրան, ինչ ասում էին. ամուսնությունը պետք է հայրենակցիդ հետ լինի: Ո´չ, իհարկե: Ես 21 տարի ապրել եմ Ալյոնայի (Խմելնիցակայա) հետ: Հավանաբար, դա վերաբերում է որոշակի ապրելակերպի (չնայած մենք մեծացել ենք տարբեր […]
19:20 08.02.2019
Առանց նրա հնարավոր է, որ երբեք գիտական բացատրություն չստանար այն ցավի մեղմացումը, որը տեղի է ունենում ամեն առավոտ մեկ բաժակ սև սուրճ ըմպելով: Google-ն այս ուրբաթ հիշում է կոֆեինը հայտնաբերած գերմանացի քիմիկոս Ֆրիդլիբ Ֆերդինանդ Ռունգենին: Այս մասին պատմում է գերմանական Der Spiegel պարբերականը: Ամբողջ աշխարհի մարդկության համար դա առավոտյան արարողակարգի մի մաս է, մյուսները նախընտրում են […]
18:57 08.02.2019
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը փետրվարի 7-ին այցելել է ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայան: Գնդապետ Ա. Բաղդասարյանը հանդիպել է ՌԴ հարավային ռազմական օկրուգի շտաբի պետի տեղակալ, գնդապետ Վլադիմիր Ստեխովի և 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:
18:42 08.02.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել ֆեյսբուքյան իր էջում ՌԴ-ի տարածքում հայաստանյան որոշ կայքէջերի արգելափակման հարցի վերաբերյալ. «Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, դեսպանությունն աշխատանքային քննարկումներ է անցկացնում ՌԴ համապատասխան մարմինների, մասնավորապես՝ ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսկոմնադզոր»), ինչպես նաև ոլորտի մասնագիտացված խմբերի հետ՝ ՌԴ-ի տարածքում հայաստանյան որոշ լրատվամիջոցների կայքէջերի […]
18:39 08.02.2019
Հայաստանում ԱՄՆ դեսպանության թվիթերյան էջը հրապարակում է արել, որում նշվում է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրի Սահմանադրությունը խախտելու վարպետ է, որը կարողացել է Վենեսուելան Հարավային Ամերիկայի ամենահարուստ երկրից դարձնել ամենաաղքատը։ Գրառմանը կից տեղադրված է նաև հոլովակ՝ Մադուրոյի վերաբերյալ ԱՄՆ վերաբերմունքի մասին։ #NicolasMaduro is a master at violating Venezuela's Constitution and his policies turned #Venzuela […]
18:28 08.02.2019
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է իրավահավասար երկխոսության ամերիկյան կողմի հետ: Այս մասին հաղորդում է ТАСС-ը: Սերգեյ Լավրովը նշել է, որ երկու երկրների միջև հաղորդակցությունը պետք է հիմնված լինի փոխադարձ հարգանքի վրա: «Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի, Եվրամիության, ողջ Արևմուտքի հետ հարաբերություններին, ապա մենք չունենք պատրաստակամության պակաս որևէ հարցի շուրջ համագործակցելու հարցում, բայց […]
17:43 08.02.2019
Տալինում Արևելյան գործընկերության 6-րդ ամենամյա համաժողովի բացման ելույթում Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը հայտարարել է, որ Հայաստանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության մյուս երկրները՝ Վրաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ուկրաինան ու Ադրբեջանը համարում է Եվրամիության կարևոր գործընկեր: Այս մասին գրում է The Baltic Times-ը: Ըստ նրա՝ Եվրամիության արևելյան հարևան վեց երկրների հետ համագործակցությունն Էստոնիայի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից է: Նրա խոսքով՝ ընդհանուր արժեքների […]
17:37 08.02.2019
Անգլիայի բարեգործական ընկերություններից մեկի աշխատակիցը՝ Դեբրա Հոդարդը, որոշել էր վաճառել իր մատանին մորն օգնելու համար: Այդ որոշման արդյունքում նա հանկարծակի հարստացել է: Այս մասին հաղորդում է The Sun-ը: Դեբրան մատանին գնել էր 33 տարի առաջ, 10 ֆունտով: Կինն իմացել է, թե դրա քարը հասարակ ապակու կտոր է: Մինչև վաճառելու պահը, նա զարդը պահել է դարակում՝ […]
17:31 08.02.2019
Բրիտանացի գիտնականները հայտարարել են, որ ներկայումս պերֆեկցիոնիզմը տարածվում է ամբողջ աշխարհով մեկ և սպառնում է վերածվել համաճարակի: Այս մասին հայտնում է Sage Journals-ը: Նշվում է, որ պերֆեկցիոնիզմի առավել շատ հակված են միլենիալները, այլ կերպ ասած՝ այն սերունդը, որը ծնվել է 1981-2000 թվականներին: Հոգեբանները վերջին 25 տարիներին ավելի քան 70 խոշոր ուսումնասիրություն են կատարել այս թեմայով: Նրանք […]
17:28 08.02.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ Թեհրանի կողմից նոր հրթիռների արտադրության պատճառով: Այս մասին պետքարտուղարը հայտնել է իր թվիթերյան էջում: Նրա խոսքերով՝ այդ քայլն անհրաժեշտ է Թեհրանի հրթիռային ծրագրի դեմ պայքարելու համար: «Իրանի կողմից հրթիռային վերջին գործարկումն ապացուցում է, որ Իրանը ոչինչ չի անում հրթիռային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ»,- հայտարարել է […]
17:21 08.02.2019
Բրազիլիայի ֆուտբոլային «Ֆլամենկո» մարզասրահում բռնկված հրդեհին զոհ է գնացել 10 մարդ: Այս մասին հայտնում է Globo հեռուստաալիքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ևս 3 մարդ տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Հաղորդվում է, որ հրդեհի բռնկման պահին մարզասրահում 14-17 տարեկան տղաներ են եղել: Դեռևս հայտնի չէ` նրանց թվում զոհեր կամ վիրավորներ կա՞ն, […]
17:18 08.02.2019
Փետրվարի 8-ին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինն ընդունել է Մոսկվայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը: «Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին ու ռուս-հայկական արտաքին քաղաքական գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:06 08.02.2019
Հնդկաստանում սատկել է աշխարհի ամենատարեց փիղը: Այս մասին հայտնում է BBC-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Դակշայանի անունով փիղը թեև այդպես էլ չի գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, սակայն հայտնի է եղել որպես «բոլոր փղերի տատիկ»: Հաղորդվում է, որ 88 տարեկան կենդանին պահվում էր անազատության մեջ ու մասնակցում էր կրոնական արարողությունների, սակայն մի քանի տարի առաջ, տարիքով պայմանավորված, արդեն դադարել […]
16:58 08.02.2019
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Շարունակելով քննարկումները նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ՝ զրուցակիցները հստակեցրել են, որ փետրվարի վերջին ընկերության փոխնախագահ և տարածաշրջանային տնօրեն Փոուլ Ռեմին կայցելի Հայաստան՝ համագործակցության հնարավորություններին տեղում […]
16:34 08.02.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 8-ին ընդունել է Հայաստանում Իրաքի Հանրապետության Գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Ալիա Մահմուդ Սալման Ալ Զուբեյդիին: Այս մասին հաղորդում են ԱԺ լրատվական ծառայությունից: Մշտական հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման դինամիկան և հույս հայտնել, որ ներկայումս թե՛ Հայաստանի և թե՛ Իրաքի […]
16:00 08.02.2019
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին բացատրել է «Կորչի´ ԱՄՆ-ն» կարգախոսը` ասելով, որ այն նշանակում է մահ ցանկանալ: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: ««Կորչի´ ԱՄՆ-ն» կարգախոսը նշանակում է «Կորչի´ Թրամփը» (ԱՄՆ նախագահ), Ջոն Բոլթոնը և Պոմպեոն (պետքարտուղար Մայքը): Դա նշանակում է մահ այն ոչ մեծաթիվ մարդկանց համար, ովքեր ղեկավարում են ԱՄՆ-ն: Մենք ոչինչ […]
15:46 08.02.2019
Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինները ենթադրում են, որ ռուս նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր` Յուլյա Սկրիպալի թունավորման մեջ, բացի գործակալներ Ալեքսանդր Պետրովից, Ռուսլան Բոշիրովից և Սերգեյ Ֆեդոտովից, կասկածվում է ևս 2 ռուս, հաղորդում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ապացույցներ կներկայացնի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: Նշվում է, որ կասկածյալներն այս պահին գտնվում […]
15:25 08.02.2019
Մեկնարկել է աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումն ավիատիեզերական ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը: Քննարկումների առանցքում նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն են և համագործակցության հնարավորությունները։
14:57 08.02.2019
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման առթիվ, նշել, որ Հայաստանը մնում է Հարավային Կովկասում ՌԴ վստահելի դաշնակիցն ու առանցքային գործընկերը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Երևանին՝ Սիրիային ցուցաբերված հումանիտար աջակցության համար: «Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել, […]
14:24 08.02.2019
«Նովիչոկ» անվանումը կրող նյարդապարալիտիկ նյութի զոհ է դարձել Բուլղարիայից մի գործակալ, այդ նյութով թունավորել էին նաև նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դուստր Յուլյա Սկրիպալին, հայտնում է Bellingcat-ը: Նշվում է, որ գործարարը Էմիլիան Գեբրևն է, որը տուժել է դեռևս 2010 թվականին: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարարին թունավորել է Սկրիպալների թունավորման գործով անցնող կասկածյալներից մեկը: Նշենք, որ 2014 թվականին […]
13:52 08.02.2019
ՈւԵՖԱ-ն Twitter-ի իր պաշտոնական էջում ցավակցություն է հայտնել «Քարդիֆ Սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան կապակցությամբ: «Տխուր օր: Հիմա ՈՒԵՖԱ-ի և ողջ եվրոպական ֆուտբոլային ընտանիքի բոլոր մտքերը և անկեղծ ցավակցությունները Էմիլիանո Սալայի ընկերների և հարազատների հետ են»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ: A sad day. The thoughts and sincere condolences of UEFA and the whole European […]
13:23 08.02.2019
Ռուսաստանի Սարատովի շրջանի Բալակովո քաղաքում հարբած կինը իր 1-ամյա երեխայի հետ ընկել է 6-րդ հարկից, հաղորդում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ և՛ կինը, և՛ երեխան ողջ են մնացել: «Երեխանը և իր մայրը հոսպիտալացվել են, բուժհաստատությունում նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:
12:53 08.02.2019
Բրազիլական Մինաս-Ժեյրաս նահանգում Vale ընկերության հողային պատվարի տեսք ունեցող հիդրոտեխնիկական կառույցի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է157-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով բրազիլական ԶԼՄ-ներին: Ավելի վաղ նշվում էր 150 մահացածների մասին: Վթարից հետո արդեն 14-րդ օրը 134 զոհի մարմին ճանաչել են: Անհետ կորածների թիվը հասել է 182-ի: Փրկարարները սկսել են հատուկ որոնողական սարքեր […]