TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

ԱՇԽԱՐՀ

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը մասնակցել է ՈւԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսի աշխատանքներին

17:22 07.02.2019

Փետրվարի 7-ին՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, կայացել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից, այսօր կայացել են ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները, որի ընթացքում պատվիրակները միաձայն քվեարկել են ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին: Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը […]

̰
ԱՄՆ նախագահի ազգանվանակիցը քնել է նրա ելույթի ժամանակ և արթնացել արդեն հայտնի դարձած

15:44 07.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 11-ամյա ազգանվանակից Ջոշուա Թրամփը քնել է Կոնգրեսում երկրի ղեկավարի հանդիսավոր ելույթի ժամանակ և արթնացել հայտնի դարձած: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Քնած տղայի նկարը տարածվել է համացանցում: Տեսախցիկները նկարահանել են քնած տղային հենց այն պահին, երբ ԱՄՆ նախագահը փորձում էր ապացուցել ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև պատի կառուցման անհրաժեշտությունը և անօրինական միգրացիան […]

̰
Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին

15:16 07.02.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նախաձեռնության համար՝ ապրիլի 24-ը հռչակել որպես Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին հայտնում է Cilicia TV-ն: «Արամ Ա. Կաթողիկոս շնորհակալական ու գնահատանքի նամակ մը յղեց Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ Էմմանուէլ Մաքրոնին, ջերմօրէն ողջունելով Ապրիլ 24-ը Ֆրանսայի մէջ «Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ազգային օր» […]

̰
Եմենում լույս աշխարհ են եկել յուրօրինակ սիամական երկվորյակներ

14:38 07.02.2019

Եմենում լույս աշխարհ են եկել յուրօրինակ սիամական երկվորյակներ: Այս մասին հաղորդում է BBC-ն: Աբդուլ Հալիդը և Աբդուլ Ռահիմը, որոնք դեռ 2 շաբաթական են, ունեն առանձին գլուխներ, ողնաշար, թոքեր, սիրտ և մարսողական համակարգ, բայց ունեն ընդհանուր լյարդ, երիկամներ, ոտքեր և ձեռքեր: Եմենի բժիշկները դիմել են ՄԱԿ-ին՝ խնդրելով  կազմակերպել տղա-երկվորյակների տարհանումը, քանի որ նրանց անհրաժեշտ է շտապ […]

̰
Թրամփի մանկության տունը հանվել է վաճառքի

14:36 07.02.2019

Նյու Յորքում գտնվող առանձնատներից մեկը, որտեղ կյանքի առաջին 4 տարիներն անցկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հանվել է վաճառքի: Տունը գնահատվում է 2,9 մլն ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում է New York Post-ը: Առանձնատան հետ վաճառվում է նաև Թրամփի՝ «Արվեստը գործարքի մեջ է» գիրքը, People ամսագրի շապիկի նկարներ և այլ իրեր: Նշվում է, որ տունը կառուցվել […]

̰
Գերմանիայի օդանավակայաններում գործադուլ է

14:32 07.02.2019

Դյուսելդորֆի և Հաննովերի օդանավակայաններում աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Նշվում է, որ գործադուլ հայտարարելու որոշումն ընդունվել է հանկարծակի: Տեղական ժամանակով ժ. 03:00-ից մինչև 11:00-ն կշարունակվի գործադուլը: Այդ ընթացքում կդադարեցվեն Lufthansa, Condor, Easyjet և այլ ավիաընկերությունների թռիչքները: Դյուսելդորֆի օդանավակայանում նշանակված է 580 թռիչք և վայրէջք: Գործադուլի հետ կապված՝ կաշխատեն հարակից խորհրդատուներ, որոնք կօգնեն ուղևորներին կողմնորոշվել: Նույն գործընթացը ծրագրված է […]

̰
Քաղաքավարի կերպով նվաստացրեց. Թրամփին ուղղված ծափերը նոր մեմերի առիթ են ստեղծել

14:15 07.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսիի ծափահարություններն անտարբեր չեն թողել սոցցանցերի օգտատերերին և արագ դարձել են նոր մեմ: Այս մասին գրում է The Washington Post-ը: Նշվում է, որ ամբողջ երեկոյի ընթացքում կոնգրեսականն իրեն զուսպ է պահել: Սակայն երբ Թրամփը հայտարարել է, որ երկիրը պետք է հրաժարվի վրեժի, հակազդեցության քաղաքականությունից, […]

̰
Թուրքիայում ցնցված են, հայերը՝ ոգևորված. Մակրոնն ապրիլի 24-ը հռչակելու է իբրև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր

14:10 07.02.2019

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը (CCAF) շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին վերջին հայտարարության համար, ըստ որի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակվելու է իբրև Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին գրված է CCAF-ի պաշտոնական կայքում: Նշվում է, որ հանրապետական օրացույցում այս օրը ներառելը յուրօրինակ հարգանքի տուրք է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ըստ հաղորդագրության՝ այն բանից […]

̰
Պոմպեոն Twitter-ի իր էջում հրապարակել է «մասնատված» Թուրքիայի քարտեզը

13:46 07.02.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Twitter-ի իր էջում հրապարակել է մասնատված Թուրքիայի քարտեզը:   GIF-անիմացիայի վրա քարտեզ է, որի վրա առանձնացված են Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ  Խուան Գուաիդոյին աջակցող երկրները: Պոմպեոն  երախտագիտություն է հայտնել այդ երկրներին իր խոսքով «նախագահ Գուաիդոյին» սատարելու համար: Հրապարակված քարտեզի վրա Թուրքիան բաժանված է երկու մասի, իսկ հարավկովկասյան երկրների, այդ թվում` Հայաստանի սահմանները ներկայացված […]

̰
ՀՀ-ում օգտատերերի ավելի քան 1/3-ն անցած տարի ենթարկվել է համացանցային գրոհների

11:03 07.02.2019

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, որ Հայաստանում օգտատերերի ավելի քան մեկ երրորդը կամ 36․47%-ը 2018 թվականին ենթարկվել է համացանցից գրոհների, այն դեպքում, երբ 2017թ. այդ ցուցանիշը կազմել է 32․81%։ Ընդ որում, եթե Ադրբեջանում վեբ-գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը 2017թ.  35․14%-ից աճել է մինչև 35․88%, ապա Վրաստանում՝ 22․93%-ից մինչև 26․62%։ Աշխարհում համացանցից օգտվողների համակարգիչների 29․4%-ը 2017թ. ընթացքում առնվազն […]

̰
Վրաստանն ու Հայաստանը տարածաշրջանի ժողովրդավարության օրինակներն են. ամերիկացի վերլուծաբան

10:13 07.02.2019

Հայաստանում և տարածաշրջանում ընթացող զարգացումների մասին «Ամերիկայի ձայն»-ը խոսել է Վրաստանում և Բելառուսում ԱՄՆ-ի նախկին դեսպան, պրոֆեսոր Քենեթ Յալովիցի հետ: – Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք ավարտին հասցրեցին անցումային շրջանը: Ձևավորվել է նոր կառավարություն: Ձեր գնահատականը Հայաստանում այսօր ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ: -Թույլ տվեք սկսել ընդհանուր ձևակերպումներով: Երբ ես զբաղեցնում էի ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, ժողովրդավարության զարգացման գործընթացը […]

̰
Այլընտրանքային էներգետիկան հեռանկարային ոլորտ է մեր երկրի համար. նախագահ Սարգսյանը շարունակում է հանդիպումները Ֆրանսիայի գործարար շրջանակների հետ

09:54 07.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյի հետ։ Նախագահ Սարգսյանը և գործարարը քննարկել են բնապահպանության, էներգետիկայի, ջրային պաշարների արդյունավետ կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է այլընտրանքային էներգետիկայի […]

̰
Խորհրդային միությունը ցանկացել է Ճապոնիային Կուրիլյան 2 կղզի հանձնել․ ԶԼՄ-ներ

08:13 07.02.2019

Խորհրդային իշխանությունները 1955 թվականին մշակել էին Ճապոնիային Շիկոտան և Համոբայ կղզիների փոխանցման պլան։ Այս մասին հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը՝ հղում անելով ԽՍՀՄ Կոմկուսի Կենտկոմի գաղտնի փաստաթղթին։ Լրագրողների տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթ՝ «Ճապոնիայի հանդեպ առաջիկա քաղաքական և տնտեսական միջոցառումներ՝ նրա հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո» անվանմամբ։ Դրանում խոսվում է այն մասին, որ եթե երկրների […]

̰
Պոմպեոն հայտնել է Վենեսուելայում Իրանի ու «Հըզբոլլահ»-ի ազդեցության մասին

07:44 07.02.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հաստատում է, որ Իրանն ու լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» շարժումը Վենեսուելայում ազդեցություն ունեն։ «Մարդիկ չգիտեն, որ «Հըզբոլլահ»-ն ակտիվ բջիջներ ունի։ Իրանցիներն ազդեցություն ունեն Վենեսուելայի, ինչպես նաև ողջ Հարավային Ամերիկայի ժողովրդի վրա»,- ասել է Պոմպեոն Fox Business-ի հետ հարցազրույցում։ Նրա խոսքով՝ ինքը պատրաստվում է քննարկել դա նաև Մերձավոր Արևելքի հարցերով համաժողովի ժամանակ, որը […]

̰
ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը կարող է դառնալ Համաշխարհային բանկի ղեկավար

07:30 07.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջազգային հարցերով ֆինանսների փոխնախարար Դևիդ Մալպասի թեկնածությունն առաջադրել է Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մալպասը Թրամփի կողմնակից է։ Նա խոստանում է Համաշխարհային բանկում իրականացնել աճին միտված բարեփոխումներ։ Փորձագետները նրան համարում են իդեալական թեկնածու կարիերայում քաղաքական և ֆինանսական մասի հավասարակշռության տեսանկյունից։ Ավելի վաղ ԶԼՄ-ները Համաշխարհային բանկի ղեկավարի […]

̰
Կրակոցներ Ամստերդամում․ կա զոհ

07:20 07.02.2019

Նիդերլանդների Կենտրոնական բանկի շենքի մոտ փոխհրաձգություն է կատարվել, որի հետևանքով կա 1 զոհ։ Ամստերդամում տեղի ունեցած կրակոցների մասին հայտնում է AT5 հեռուստաալիքը։ Արդյո՞ք մահացածը հենց չարագործն է, դեռ հայտնի չէ։ Նշվում է, որ կրակոցներին մասնակցել են իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում եղել են մոտ 40 ոստիկանական ավտոմեքենաներ։ Փողոցում երթևեկությունը լիովին դադարեցվել է։ Ոստիկանությունը […]

̰
Բանկի կողոպուտ` հոլիվուդյան սցենարով. Բելգիայում ձերբակալվել է Վրաստանի 2 քաղաքացի

00:54 07.02.2019

Բելգիայի Անտվերպեն քաղաքում ավազակախումբը թունել էր փորել բանկի տակ, ապա՝ կույուղային խողովակաշարով սողալով թափանցել բանկ: Անտվերպենի կոմիսարիատը հաստատել է 27-ամյա Վրաստանի քաղաքացու ձերբակալությունը՝  Բելգիայի նավահանգստային քաղաքի կենտրոնում գտնվող բանկի ավազակային թալանում ներգրավված լինելու կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն: Հանցագործությունը տեղի էր ունեցել անցյալ կիրակի: Գործի նյութերի համաձայն՝ ավազակախումբը թափանցել էր  BNP Paribas Fortis բանկի պահեստարան՝ […]

̰
Հայտնի են աշխարհի ամենաթանկ տեսարժան վայրերը

00:45 07.02.2019

Մասնագետները կազմել են աշխարհի ամենաթանկ վայրերի ցուցակը, գրում է Daily Mail-ը: Վարկանշային աղյուսակում վերլուծաբանները գնահատել են 20 ամենաշատ այցելվող վայրերից 1.5 կմ հեռավորության վրա գտնվող անշարժ գույքի արժեքները: Օրինակ Hollywood-ի հայտնի ցուցանակի հարևանությամբ ապրողները պետք է վճարեն 1.5 միլիոն դոլար, ինչը Լոս Անջելեսի այլ հատվածներում անշարժ գույքի միջին գնից 1057%-ով բարձր է: Երկրորդ հորիզոնականում է Դուբայում գտնվող Բուրջ […]

̰
Պուտինը չեղարկել է Թուրքիայի հանդեպ սահմանափակումների մի մասը

23:30 06.02.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Թուրքիայի հանդեպ սահմանափակումների մի մասը: Նախագահի հրամանն արդեն պաշտոնապես հրապարակվել է: Փաստաթուղթը վերաբերում է մի շարք ֆիզիկական անձանց, որոնց նկատմամբ այլևս չեն գործի պատժամիջոցները: Այդ անձանց թվում են հատուկ անձնագրեր ունեցող քաղաքացիները, որոնք կարճաժամկետ գործուղումներով կարող են ժամանել Ռուսաստան, այդ թվում՝ ՌԴ-ում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչություններ: ՌԴ ԱԳՆ-ից նշել են, […]

̰
Եվրամիությունում հայտարարել են, որ դժոխքում բրիտանացիների համար առանձին կաթսա կա

23:00 06.02.2019

Եվրախորհրդի ղեկավարը հույս է հայտնել, որ Թերեզա Մեյը Բրյուսել այցի ընթացքում կներկայացնի ԵՄ կազմից դուրս գալու իրատեսական առաջարկներ: Դոնալդ Տուսկը վստահ է, որ բրիտանացիների համար, որոնք կողմ են քվեարկել ԵՄ-ից առանց գործարքի դուրս գալուն, դժոխքում առանձին կաթսա կա: Նրա խոսքերն է մեջբերել  The Guardian հրատարակչությունը: Տուսկը նաև ավելացրել է, որ ԵՄ-ում պատրաստ են «հավանական ձախողմանը», եթե Լոնդոնը […]

̰
Կոլումբիայում վայրէջք են կատարում Վենեսուելայի համար նախատեսված հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ

22:14 06.02.2019

Կոլումբիայում վայրէջք են կատարում Վենեսուելայի համար նախատեսված հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ: Այս մասին հաղորդել է Կոլումբիայի արտգործնախարարությունը:  «Վենեսուելայի ժողովուրդն այդ օգնության կարիքն ունի: Իսկ ի՞նչ պետք է անի նախագահ Մադուրոն: Ընդամենը պետք է չխանգարի, որպեսզի վենեսուելացի մեր եղբայրները ստանան այդ օգնությունը»,- ասել է Կոլումբիայի ԱԳ նախարար Կարլոս Տրուխիլյոն: Ավելի վաղ հայտարարվել էր, որ վենեսուելացի զինվորականները փակել […]

̰
Խուան Գուայդոն հանդիպել է Եվրամիության ներկայացուցիչների հետ

21:46 06.02.2019

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հանդիպել է Եվրամիության ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել հարավամերիկյան այս երկրում: Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք խոսել ենք Եվրամիության ներկայացուցիչների հետ, որպեսզի համակարգենք դեպի ժողովրդավարություն անցման քայլերը և ամրապնդենք Եվրամիության աջակցությունն այդ գործընթացին»,- նշել է Գուայդոն: Նա նաև ավելացրել է, որ երախտապարտ է միջազգային հանրությանը  «Վենեսուելայի […]

̰
Կրթության, գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության նոր հնարավորություններ. Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է

20:12 06.02.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունենում ֆրանսիական հասարակական, գործարար ու մշակութային շրջանակների ղեկավարների հետ՝ քննարկելու հայ-ֆրանսիական համագործակցության հնարավորություններն ու հեռանկարներն այդ ոլորտներում ։ Ֆրանսիական հանրահայտ «Դասո սիսթեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նաղդանի հետ Հանրապետության նախագահը քննարկել է իրենց նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը։ Զրուցակիցները մասնավորապես ընդգծել են կրթության, […]

̰
«Թալիբան»-ը Աֆղանստանում մտադիր է իսլամի վրա հիմնված Սահմանադրություն ստեղծել

20:00 06.02.2019

Աֆղանստանում հաստատված «Թալիբան» արմատական խմբավորման անդամները հայտարարել են այդ երկրում իսլամի սկզբունքների վրա հիմնված Սահմանադրություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում հայտարարել է «Թալիբանի» պատվիրակության ղեկավար Շեր Մոհամմադ Աբաս Ստանիկզայը: «Անհրաժեշտ է, որ Սահմանադրությունը հիմնված լինի իսլամի սկզբունքների, ազգային շահերի, պատմական ձեռքբերումների ու սոցիալական արդարության վրա: Նման Սահմանադրության ծրագիրը պետք է կազմվի աֆղան […]

̰
Ավստրիան Հիտլերի տան սեփականատիրոջը կվճարի 1,5 մլն եվրո

19:22 06.02.2019

Ավստրիայի իշխանությունները Բրաունաու-նա-Իննե քաղաքում գտնվող Հիտլերի տան սեփականատիրոջը պետք է վճարեն 1.5 մլն եվրո: Այս մասին փետրվարի 6-ին հաղորդել է dpa գործակալությունը՝ վկայակոչելով Ռիդ-իմ-Ինկրայս շրջանի դատարանի որոշմանը, որը քննում էր 68-ամյա կնոջ հայցը: Ինչպես հայտարարել են հայցվորի փաստաբանները, պետությունն արդեն վճարել է տուժողին 310 հազար եվրո երկհարկանի տան, ավտոտնակի և ավտոկայանման համար նախատեսված մի քանի կայանատեղի համար, […]

̰
Իսպանիայում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

18:35 06.02.2019

Փետրվարի 6-ի առավոտյան Իսպանիայի կենտրոնական հատվածում ոչ շատ մեծ ինքնաթիռ է վայր ընկել: Ինքնաթիռում գտնվող ամուսնական զույգը զոհվել է, ինչի մասին տեղեկացնում է Lavanguardia-ն: Ինչպես նշվում է, վթարը տեղի է ունեցել Քիհորնի քաղաքապետարանի մոտ: Վթարի հետևանքով զոհվել են մոտ 50 տարեկան կին և տղամարդ: Դեպքի վայր են մեկնել հրշեջներ, շտապօգնության աշխատողներ և իրավապահ մարմիններ: Կատարվածի պատճառները […]

̰
Այսօրվանից Հյուսիսային Մակեդոնիան կարող է դիտորդի կարգավիճակով ներկա լինել ՆԱՏՕ-ի միջոցառումներին

18:22 06.02.2019

Հյուսիսային Մակեդոնիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ 30-րդ երկիրը, երբ ստորագրված արձանագրությունը վավերացվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից: Այս մասին հաղորդում է dw.com-ը: Չնայած Ռուսաստանի կտրուկ հայտարարություններին՝ ՆԱՏՕ-ն ձևակերպել է Հյուսիսային Մակեդոնիայի՝ դաշինքին անդամակցելու որոշումը: Համապատասխան արձանագրությունը Բրյուսելում ստորագրել են ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների դեսպաններ՝ Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ: Երբ ստորագրված արձանագրությունը վավերացվի բոլոր անդամ-պետությունների կողմից, […]

̰
Կրասնոդարում մառախուղի պատճառով տասնյակ չվերթներ են հետաձգվել, Երևանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում

17:36 06.02.2019

Կրասնոդարում մառախուղի պատճառով ավելի քան 10 ավիաչվերթ է հետաձգվել. Մոսկվայից ու Երևանից մեկնած ինքնաթիռները Սոչիի և Դոնի Ռոստովի պահուստային օդանավակայաններում են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: Թանձր մառախուղի պատճառով երեքշաբթի երեկոյան Կրասնոդարում մի շարք ավիաչվերթներ են հետաձգվել: «Մոսկվայից ու Երևանից երկու ինքնաթիռ Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում են: Ավիաընկերությունների ներկայացուցիչներն աշխատում են հետաձգված չվերթների […]

̰
ԵԽԽՎ-ում ասվել է, որ Հայաստանի օրինակը կարող է և պետք է վարակիչ լինի այլ պետությունների համար. Ռուբեն Ռուբինյան

17:29 06.02.2019

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հունվարի 21- 25-ը Ստրասբուրգում մասնակցում էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին մանրամասներ նստաշրջանից: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Սոս Ավետիսյանը, Միքայել Մելքումյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը և Նաիրա Զոհրաբյանը: […]

̰
Էդմոն Մարուքյանը Դունյա Միյատովիչի զեկույցում տեսնում է ոչ թե մեղադրանք, այլ մտահոգություն

17:13 06.02.2019

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներին այսօր լրագրողները հիշեցրին՝ ԶԼՄ ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի զեկույցում Մարտի 1-ի գործերին անդրադարձ կար, ահազանգ էր հնչեցվում, մտահոգություններ էին արտահայտվում վրեժխնդրության քաղաքականության հետ: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ «ահազանգ» տերմինի հետ համաձայն չէ, քանի որ դա նշանակում է՝ խնդիր, խախտում են տեսնում, մինչդեռ, ըստ էության, չկա որևէ […]

̰
BACK_TO_TOP