15:25 08.02.2019
Մեկնարկել է աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումն ավիատիեզերական ոլորտի աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջը: Քննարկումների առանցքում նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն են և համագործակցության հնարավորությունները։
14:57 08.02.2019
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, Շոյգուն շնորհավորել է Դավիթ Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման առթիվ, նշել, որ Հայաստանը մնում է Հարավային Կովկասում ՌԴ վստահելի դաշնակիցն ու առանցքային գործընկերը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Երևանին՝ Սիրիային ցուցաբերված հումանիտար աջակցության համար: «Կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել, […]
14:24 08.02.2019
«Նովիչոկ» անվանումը կրող նյարդապարալիտիկ նյութի զոհ է դարձել Բուլղարիայից մի գործակալ, այդ նյութով թունավորել էին նաև նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին և նրա դուստր Յուլյա Սկրիպալին, հայտնում է Bellingcat-ը: Նշվում է, որ գործարարը Էմիլիան Գեբրևն է, որը տուժել է դեռևս 2010 թվականին: Աղբյուրի փոխանցմամբ՝ գործարարին թունավորել է Սկրիպալների թունավորման գործով անցնող կասկածյալներից մեկը: Նշենք, որ 2014 թվականին […]
13:52 08.02.2019
ՈւԵՖԱ-ն Twitter-ի իր պաշտոնական էջում ցավակցություն է հայտնել «Քարդիֆ Սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան կապակցությամբ: «Տխուր օր: Հիմա ՈՒԵՖԱ-ի և ողջ եվրոպական ֆուտբոլային ընտանիքի բոլոր մտքերը և անկեղծ ցավակցությունները Էմիլիանո Սալայի ընկերների և հարազատների հետ են»,- նշված է կազմակերպության հաղորդագրության մեջ: A sad day. The thoughts and sincere condolences of UEFA and the whole European […]
13:23 08.02.2019
Ռուսաստանի Սարատովի շրջանի Բալակովո քաղաքում հարբած կինը իր 1-ամյա երեխայի հետ ընկել է 6-րդ հարկից, հաղորդում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ և՛ կինը, և՛ երեխան ողջ են մնացել: «Երեխանը և իր մայրը հոսպիտալացվել են, բուժհաստատությունում նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ: Դեպքի առթիվ կատարվում է քննություն:
12:53 08.02.2019
Բրազիլական Մինաս-Ժեյրաս նահանգում Vale ընկերության հողային պատվարի տեսք ունեցող հիդրոտեխնիկական կառույցի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է157-ի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով բրազիլական ԶԼՄ-ներին: Ավելի վաղ նշվում էր 150 մահացածների մասին: Վթարից հետո արդեն 14-րդ օրը 134 զոհի մարմին ճանաչել են: Անհետ կորածների թիվը հասել է 182-ի: Փրկարարները սկսել են հատուկ որոնողական սարքեր […]
12:40 08.02.2019
«Դոմոդեդովո» օդանավակայանում ինքնաթիռի՝ լապտերասյանը բախման պատճառը դարձել է թռիչքուղու սառույցը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ-Նովոստին», հայտնել են Քննչական կոմիտեից: Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 6-ին՝ ժ. 20:30-ին, երբ վայրէջք էր կատարում Տյումենից թռչող օդանավը: Վայրէջքի ժամանակ օդանավը բախվել է լապտերասյանը: Քննիչները նշում են, որ թռիչքուղու վրա սառույցի պատճառով ինքնաթիռը կորցրել է ինքնակառավարումը և չնայած […]
12:16 08.02.2019
Այսօր Մոսկվայում մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Յուրսկին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Դեռևս անցած տարվա դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ դերասանին շտապ հոսպիտալացրել են, և նա գտնվում է ծանր վիճակում: Իսկ թատրոնում, որտեղ խաղում էր Յուրսկին, հայտնել էին, որ դերասանը հերթական ստուգումների նպատակով է այցելել բժշկի: Սերգեյ Յուրսկին ծնվել է 1935 թվականին, […]
12:10 08.02.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ավստրիական Society ամսագրին՝ խոսելով Հայաստանի պատմության, նախագահի պաշտոնում իր գործառույթների, հայ-ավստրիական հարաբերությունների և այլ հարցերի շուրջ: – 2018 թվականի ապրիլից զբաղեցնում եք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը: Մի փոքր պատմեք ձեր երկրի մասին: – Հայաստանը մշտապես ունեցել է դինամիկ, փոթորկալից և պատմական իրադարձություններով հարուստ անցյալ՝ ինչպես մշակույթի,արվեստի և երաժշտության, […]
12:02 08.02.2019
SHANTNEWS.am-ը ՀՀ արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանություն է ստացել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի՝ երեկ արված հայտարարության մասին: Հարց – Ինչպե՞ս կմեկնաբանեք Ստանիսլավ Զասի այն հայտարարությունը, որ նա առաջարկել է հանդիպել ՀՀ ղեկավարության հետ, բայց պատասխան չի ստացել, և որ հարցը հնարավոր կլինի լուծել անգամ առանց Հայաստանի համաձայնության: Պատասխան – Հաշվի առնելով, որ կարևոր խորհրդակցություններ […]
09:50 08.02.2019
Փետրվարի 5-ին և 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ավստարալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդարանում ընդունեց հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Ավստարալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը: Վեհափառ Հայրապետին […]
09:38 08.02.2019
Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը հայտնել է National Enquirer տաբլոիդի հրատարակիչների կողմից շանտաժի փորձի մասին։ Նրանք սպառնում են հրապարակել Բեզոսի մերկ լուսանկարները։ Բեզոսը նշել է, որ American Media Inc (AMI) ընկերությունը՝ Դևիդ Փեքերի գլխավորությամբ, սպառնում է հրապարակել լուսանկարները, որոնք ինքն անձամբ է ուղարկել նախկին հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսին։ Հրապարակումից հրաժարվելու դիմաց ընկերության ներկայացուցիչները […]
08:10 08.02.2019
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում անցկացվել է Վենեսուելայի հարցով կոնտակտային խմբի առաջին նիստը, որը կազմակերպել էին Ուրուգվայն ու Մեքսիկան։ Նիստի ավարտից անմիջապես հետո ԱՄՆ-ը դեմ է հանդես եկել կոնտակտային խմբին։ Վենեսուելայում տիրող իրաիճակի հարցերով Վաշինգտոնի հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը պահանջել է, որպեսզի երկրները գործ ունենան միայն ընդդիմադիր Խուան Գուաիդոյի հետ՝ որպես ժամանակավոր նախագահի։ «Մադուրոյի հետ երկխոսության ժամանակը վաղուց […]
07:55 08.02.2019
Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում անցկացվել է Վենեսուելայի հարցով կոնտակտային խմբի առաջին նիստը, որը կազմակերպել էին Ուրուգվայն ու Մեքսիկան։ Ամփոփիչ հայտարարությունն ընթերցել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ Նրա խոսքով՝ կոնտակտային խումբը մտադիր է աշխատել բոլիվարական հանրապետությունում ընտրական գործընթացի երաշխիքների վրա։ Մասնավորապես՝ ծրագրվում է երկիր ուղարկել տեխնիկական առաքելություն։ Մոգերինին ընդգծել է, որ Վենեսուելայում ճգաժամն անհրաժեշտ է կարգավորել […]
07:43 08.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակի տակ ստորագրահավաք-արշավ՝ երկրի գործերին չմիջամտելու պահանջով։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը; Փետրվարի 7-ին նա միացել է ակցիային և զետեղել իր ստորագրությունը։ Նշվում է, որ արշավի նպատակը հանդիսանում է առնվազն 10 մլն ստորագրության հավաքումն ընդդեմ ԱՄՆ միջամտության։ Վենեսուելայի առաջնորդը տիկնոջ հետ եկել է մայրաքաղաք […]
00:54 08.02.2019
Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում հայտնաբերվել է ընդհատակյա արտադրամաս, որը զբաղվել է հանրահայտ «Raffaello» ապրանքատեսակի կոնֆետների ապօրինի արտադրությամբ: «Իրավապահները Ռոստովի մարզում ձերբակալել են ավազակային խմբավորման անդամների, որոնք զբաղվել են «Raffaello» ապրանքատեսակի կոնֆետների ապօրինի արտադրությամբ»,- հայտնում է «360» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։ Rusarminfo-ի փոխանցմամբ՝ գործարանի աշխատանքներով զբաղվել են Ռուսաստանում ապօրինի հաստատված 19 հայաստանցիներ:
23:38 07.02.2019
Փետրվարի 7-ին պաշտոնական այցելությամբ Տալլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց e-Estonia ցուցասրահ, որտեղ ծանոթացավ Էստոնիայի բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում ձեռքբերումներին: Նախարար Մնացականյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Հայաստանի էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգող ԷԿԵՆԳ ընկերության ներկայացուցիչների հետ միասին հանդիպեց Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների՝ Software OÜ, Levira, Votemo, […]
23:31 07.02.2019
iPhone-ի հայտնի մի շարք ծրագրեր ձայնագրում են այն ամենն, ինչ տեղի է ունենում հեռախոսի էկրանին, հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները: Газета.ru-ի փոխանցմամբ՝ գաղտնի վերահսկողության մասին օգտատերը նույնիսկ չի էլ կարող ենթադրել, քանի որ ինֆորմացիան հավաքագրելու համար նրա թույտվությունը բացարձակապես չի պահանջվում: Ցանկացած հպում Հեռախոսի շատ օգտատերեր գիտեն, որ անհայտ ընկերություններին վստահել չի կարելի: Պարզվում է՝ վտանգ […]
20:59 07.02.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Դեբորա Գրիսերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Կայուն զարգացման բաժնի/գրասենյակի ղեկավար Լայլա Էնդրյուս Բաշանը և պետական ոլորտի մասնագետ Բելլա Մարգարյանը։ Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Սուրեն Պապիկյանը բարձր […]
20:43 07.02.2019
Փետրվարի 7-ին Տալլին կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) Եվրոպական Միության հարցերով հանձնաժողովի նախագահ Թոմաս Վիթսութի հետ։ Նախարար Մնացականյանը բարձր է գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես երկու երկրների միջև փոխգործակցության առավել ամրապնդման հարթակի և վերահաստատել հայկական կողմի՝ այդ ոլորտում սերտ համագործակցություն ծավալելու պատրաստակամությունը: Հայաստանի արտաքին քաղաքական […]
20:36 07.02.2019
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 7-ին ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը հույս է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում միջխորհրդարանական հարաբերությունները երկու երկրների միջև կարձանագրեն նոր որակ և արդյունավետություն: Այս համատեքստում երկու կողմերը կարևորել են միջխորհրդարանական բարեկամության խմբերի […]
19:09 07.02.2019
Հեռուստահաղորդավար և մոդել Վիկտորյա Լոպիրյովան լույս աշխարհ է բերել իր առաջնեկին: Տղայի հայրը գործարար Իգոր Բուլատովն է: Այս մասին Լոպիրյովնա հայտնել է իր թվիթերյան էջում: «The happiest moment of my life! (Կյանքիս ամենաերջանիկ պահը)»,- գրել է 35-ամյա մոդելը: Նշենք, որ նա ծննդաբերել է փետրվարի 5-ին ամերիկյան բուժհաստատություններից մեկում: Ինչպես գրում է РЕН ТВ-ն, Լոպիրյովան երկար ժամանակ […]
19:05 07.02.2019
Անգլիական «Նյուպորտ Քաունտի» ակումբի դարպասապահ Ջո Դեյը Անգլիաի գավաթի շրջանակներում «Միդլսբրոյի» հետ հանդիպման ավարտից անմիջապես հետո իմացել է, որ երկվորյակներ է ունեցել ու անմիջապես մարզադաշտից վազքով ուղևորվել է ծննդատուն: Հարցազրույցի ժամանակ Դեյը խոստովանել է, որ ինքն ու կինը ենթադրել էին, որ հենց խաղի ժամանակ կարող էր սկսվել ծննդաբերությունը: Ամեն դեպքում կինը հորդորել էր Ջոյին, որ […]
18:51 07.02.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշումը՝ որպես համերաշխության ազդեցիկ հռչակագիր ու որոշում՝ մարդու իրավունքների պաշտպանության ու զանգվածային վայրագությունների կանխման գործողություն։ Այս մասին այսօր Փաշինյանը գրել է իր թվիթերյան էջում։ Salute the statement of @EmmanuelMacron. Powerful manifestation and act of #solidarity, #determination to protect human rights and prevent mass atrocities. — […]
18:48 07.02.2019
Ռուսաստանում կղզիները հայտնի են Հարավային Կուրիլյան կղզիներ անվամբ, մինչդեռ Ճապոնիան դրանք անվանում է Հյուսիսային տարածքներ:
17:34 07.02.2019
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասը մեկնաբանել է այդ պաշտոնին իր նշանակման շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները: Մինսկում լրագրողների հետ հանդիպմանը Զասը նշել է, որ գործընթացը դեռ տեղից չի շարժվում: «ՀՀ վարչապետի հետ հանդիպումը դեռ չի կայացել: Ես նրան առաջարկել եմ հանդիպել հայկական կողմին հարմար ցանկացած պահի: Դեռ պատասխան չենք ստացել: […]
17:25 07.02.2019
ԱՄՆ դեմոկրատական կուսակցության առաջնորդներից Հիլարի Քլինթոնը, որը նախորդ նախագահական ընտրություններում պարտվել է գործող նախագահին, քննադատել է նրան՝ ասելով, որ Դոնալդ Թրամփի որոշմամբ Ռուսաստանի հետ հրթիռային պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալը նվեր էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին Քլինթոնը հայտարարել է համալսարաններից մեկում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ, հայտնում է ամերիկյան հեղինակավոր The Hill պարբերականը: Ըստ Քլինթոնի քննադատության` […]
17:22 07.02.2019
Փետրվարի 7-ին՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, կայացել է ՈՒԵՖԱ-ի 43-րդ կոնգրեսը, որի աշխատանքներին մասնակցում էր նաև ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից, այսօր կայացել են ՈՒԵՖԱ-ի նախագահի ընտրությունները, որի ընթացքում պատվիրակները միաձայն քվեարկել են ՈՒԵՖԱ-ի գործող նախագահ Ալեքսանդր Չեֆերինի օգտին: Հայաստանի պատվիրակության կազմում են նաև ՀՖՖ Գլխավոր քարտուղար, առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը […]
15:44 07.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 11-ամյա ազգանվանակից Ջոշուա Թրամփը քնել է Կոնգրեսում երկրի ղեկավարի հանդիսավոր ելույթի ժամանակ և արթնացել հայտնի դարձած: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Քնած տղայի նկարը տարածվել է համացանցում: Տեսախցիկները նկարահանել են քնած տղային հենց այն պահին, երբ ԱՄՆ նախագահը փորձում էր ապացուցել ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև պատի կառուցման անհրաժեշտությունը և անօրինական միգրացիան […]
15:16 07.02.2019
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նախաձեռնության համար՝ ապրիլի 24-ը հռչակել որպես Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին հայտնում է Cilicia TV-ն: «Արամ Ա. Կաթողիկոս շնորհակալական ու գնահատանքի նամակ մը յղեց Ֆրանսայի Հանրապետութեան նախագահ Էմմանուէլ Մաքրոնին, ջերմօրէն ողջունելով Ապրիլ 24-ը Ֆրանսայի մէջ «Հայոց Ցեղասպանութեան յիշատակի ազգային օր» […]