18:30 05.02.2019
Ժոզե Մոուրինյոն վճարել է տուգանքն ու խուսափել բանտարկությունից: Sky Sports-ի տեղեկություններով` պորտուգալացի մարզիչը համաձայնել է համագործակցել Իսպանիայի հարկային ծառայությունների հետ և խոստովանել իր ապօրինի ստացած եկամուտների մասին: Այսպիսով, նրան մի տարի ազատազրկելու փոխարեն առաջարկել են տուգանք վճարել: Հետաքննությունը պարզել էր, որ Մոուրինյոն 2011-2012 թվականներին, երբ մարզում էր Մադրիդի «Ռեալը», թաքցրել էր իր եկամուտների մի մասը: […]
17:41 05.02.2019
Փարիզում այս երեկո կկայանա Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքը, որին կմասնակցեն քաղաքական գործիչներ, մշակույթի ոլորտի գործիչներ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է Armenews.com-ը, ընթրիքին մասնակցելու է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ֆրանսաբնակ հայերի և նրանց բարեկամների համար կարևորագույն իրադարձություն համարվող այս հանդիպման ժամանակ նախագահ Մակրոնի հետ կքննարկվեն մի շարք քաղաքական հարցեր, որոնք առնչվում են […]
17:16 05.02.2019
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին: Նիստի օրակարգում այս պահի դրությամբ ներառված է 12 հարց, որից միայն 3-ն է զեկուցվող: Կառավարությունը վաղը կքննարկի հարցերի լայն շրջանակ` դատական կարգադրիչին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու հարցից, պարտադիր զինծառայությունից տարկետում տալուց մինչև ՀՀ դեսպանության ստեղծում ու ՏԻՄ ընտրություններ: ՀՀ կառավարության որոշմամբ` Կատարի պետությունում կստեղծվի […]
16:45 05.02.2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է «Բժիշկներ առանց սահմանների» ֆրանսիական միության Հայաստանի առաքելության ղեկավար Իզաբել Բրետոնի հետ: Այս մասին հայտնում են նախարարության լրատվության բաժնից: Հյուրը նախարարին է ներկայացրել Հայաստանի առողջապահության ոլորտում համագործակցության ուղղությունները, ընթացիկ խնդիրներն ու հետագա անելիքները: Նա նշել է, որ ծրագիրն այս փուլում ավարտվում է, սակայն Հայաստանի հետ շարունակվելու է փոխգործակցությունը, մասնավորապես` նոր […]
16:28 05.02.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից: Արարատ Միրզոյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Ճապոնիայի միջև կապերը կայուն և դինամիկ զարգանում են: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքերով` 2010 թ. Տոկիոյում և 2015 […]
16:15 05.02.2019
Ամերիկահայ հայտնի երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը և նրա կինը` Անժելան, Հայաստանում 200-ից ավելի կարիքավոր ընտանիքի են օգնել: «Արդեն մի քանի տարի Սերժ Թանկյանը և նրա կինը՝ Անժելան, մի քանի կազմակերպությունների հետ իրականացնում են բարեգործական ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում աղքատության հաղթահարմանը»,- նշված է տարածված մամլո հաղորդագրության մեջ: Նշվում է, որ […]
16:04 05.02.2019
Ալպերում ձնահոսքի պատճառով 10 մարդ է մահացել: Այս մասին հատնում են եվրոպական ԶԼՄ-ները: Ձնահոսքի տակ են հայտնվել Իտալիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի և Ավստրիայի Ալպերում գտնվող հանգստավայրերից մի քանիսը: Անցած շաբաթվա վերջին այդ տարածքում առատ ձյուն էր տեղացել: Ամենաշատ զոհերը գրանցվել են Իտալիայում: Իտալական Վալլե դը Աոստա տարածքում զոհվել է 5 հոգի, նրանց թվում կան իտալացի և […]
15:30 05.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Միացյալ Նահանգներին և Եվրամիության երկրներին երկակի ստանդարտներ կիրառելու համար` անվանելով Խուան Գուաիդոյին, որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ ճանաչելու նրանց որոշումը, ոչ ճիշտ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Էրդողանը ընդգծել է, որ Նիկոլաս Մադուրոն իշխանության է եկել ժողովրդավարական ընտրություններով: «Վենեսուելան ձեր գործի՞քն է: Այնտեղ նախագահը իշխանության է […]
15:18 05.02.2019
«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Գերմանիա» ավիաընկերությունը հայտարարել է իր սնանկացման վերաբերյալ. դադարեցվել են Բեռլին-Երևան ուղիղ չվերթները. «Գերմանական «Գերմանիա» ավիաընկերությունը տեղեկացնում է, որ ֆինանսական դժվարությունների հետևանքով ստիպված է հայտարարել իր սնանկության մասին: Այդ առիթով «Գերմանիա» ավիաընկերությունը դադարեցնում է բոլոր` այդ թվում Բեռլին-Երևան ուղիղ չվերթները: «Զվարթնոց» օդանավակայանն իր ուղևորներին հորդորում է բոլոր հարցերով կապվել Հայաստանում […]
15:17 05.02.2019
Կանադայի Ալբերտա նահանգի բնակիչները խուճապահար են: Նրանց վախեցրել են ստորջրյա սառած «մեդուզաները»: Հետագայում պարզվել է, որ սառցակալած մեդուզանման մարմինները ջրերի խորքից դուրս եկող մեթան գազն է` սառած վիճակում: Գազի սառելուն նպաստել է ջերմաստիճանի կտրուկ անկումը: Կանադայի մի շարք շրջաններում գրանցվել է 40 աստիճանից ցածր ցուրտ: Մյուս կողմից, ըստ երկրաբանների, ստորջրյա հատվածներից մեթան գազի բարձրացումը պայմանավորված […]
14:57 05.02.2019
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի մարզադաշտերից մեկում ավելի քան 135 հազար հավատացյալի համար պատարագ է մատուցել: Հռոմի պապը նաև մասնակցել է միջդավանական համաժողովին: Ավելի վաղ Ֆրանցիսկոսը նաև այցելել էր Սուրբ Ջոզեֆի տաճար: Հռոմի պապը աղոթել և օրհնել է 300 ընտրված ծխական ներկայացուցիչների, ներառյալ ընտանիքների, որտեղ կան հաշմանդամություն ունեցող երեխաներ:
14:41 05.02.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն Ամանորի կապակցությամբ Twitter-ի միկրոբլոգում շնորհավորական ուղերձ է հղել չինացիներին: «Շնորհավո՜ր չինական Ամանորը: Մաղթում ենք լավագույնը՝ հաջողություն և առողջություն 2019 թվականի ընթացքում՝ ձեզ և ձեր ընտանիքներին»,- ասված է գրառման մեջ: 祝大家2019新的一年一帆风顺,万事如意,家庭幸福安康爱。猪年快乐! Happy #ChineseNewYear! We wish the best of #luck 🍀 and well being 🧧in 2019 to you and your families. pic.twitter.com/m0jU0SYAHv — […]
13:50 05.02.2019
Մոսկվայի առևտրի 7 կենտրոնում ռումբի գտնվելու վերաբերյալ ահազանգ է հնչել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով քաղաքային արտակարգ իրավիճակների ծառայությանը: Անանուն զանգ է հնչել Մոսկվայի 7 առևտրի կենտրոններում պայթյունի սպառնալիքի վերաբերյալ: Ընթանում են ստուգումներ: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ինչպես նշվում է, Ռուսաստանում ռումբերի առկայության վերաբերյալ ահազանգերի ալիքը սկսել է այս […]
13:37 05.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հարցազրույց է տվել Russia Toaday-ին: «Ինձ համար մեկ է, թե ինչպես կմտնեմ պատմության մեջ: Ես չեմ լինի դավաճան, թուլամորթ, ով երես է թեքում ժողովրդի առջև իր պարտականություններից»,- ասել է Մադուրոն: https://twitter.com/RT_russian/status/1092704746295779328
13:24 05.02.2019
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում նույնպես մեկնարկել են օպտիմալացման աշխատանքները, և դրանով է պայմանավորված այն, որ Դանիայում Հայաստանի դեսպանությունը միացվելու է Շվեդիայում Հայաստանի դեսպանությանը։ Այս մասին այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հենց այդ միացյալ դեսպանությունից էլ, ըստ Նաղդալյանի, իրականացվելու է տարածաշրջանում Հայաստանի ներկայացվածության ապահովումը։ Իսկ նույն օպտիմալացման շրջանակներում լինելու են նաև քայլեր, […]
13:00 05.02.2019
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում այցելել է Սուրբ Ջոզեֆի տաճար: Այն համարվում է հարավային Արաբիայի քրիստոնյաների առաջնորդի նստավայրը: Այդտեղ Հռոմի պապը աղոթել և օրհնել է 300 ընտրված ծխական ներկայացուցչի, ներառյալ ընտանիքների, որտեղ կան հաշմանդամություն ունեցող երեխաներ: Հավելենք, որ Արաբական Միացյալ Էմիրություններում Ֆրանցիսկոս պապը մասնակցելու է միջդավանական համաժողովի և պատարագ է մատուցելու մոտ […]
12:03 05.02.2019
Freedom House-ը հրապարակել է տարեկան իր զեկույցը աշխարհում ժողովրդավարության զարգացման մասին, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին: Կազմակերպության եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Մարկ Բեհրենդըթն այս առիթով իր մեկնաբանություններն է տրամադրել «Ամերիկայի ձայնին»: Ամերիկյան Freedom House կազմակերպությունը հրապարակել է տարեկան իր զեկույցը, ուր տեղ են գտել նաև Հայաստանում անցած տարվա զարգացումները: Ըստ Freedom House-ի, Հայաստանը մի շարք […]
11:55 05.02.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկօրյա այցով գտնվում է Ճապոնիայում: Այդտեղ կանցլերը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսական կապերը զարգացնելու հարցերը: Նրանք նաև համաձայնության են եկել` զարգացնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ մասնավորապես արհեստական բանականության և ինքնակառավարվող մեքենաների հարցերում: Սա կանցլերի առաջին […]
11:39 05.02.2019
Բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով Փարիզում զոհվել է 8 մարդ, տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի դատախազությանը: Ֆրանսիացի իրավապահները նշել են, որ ներկայում դիտարկում են հրդեհի բռնկման, այսպես կոչված, «կրիմինալի» հետ առնչվող պատճառները: Նաև պատմել են, որ գործով ձերբակալված է առաջին մեղադրյալը: Ավելի վաղ հայտնել էին 7 զոհերի մասին:
11:19 05.02.2019
Փետրվարի 4-ին Ավստրալիայի Նյու Սաութ Վելսի նահանգային խորհրդարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի առիթով: Ամենայն Հայոց Կաթողիկոսին խորհրդարանում դիմավորեց նահանգապետուհի Գլադիս Բերեջիկլյանը: Ընդունելության ընթացքում Վեհափառ Հայրապետին բարիգալստյան խոսքով ողջունեցին տիկին նահանգապետուհին և նահանգային խորհրդարանի պետարանի նախագահ տիար Ջոն Աջական: Իր ողջույնի խոսքի մեջ […]
11:12 05.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ նախագահական պալատում կայացել է ժողով: Վերջինիս մասնակցել են մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց թվում են եղել պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ազգային հետախուզական ծառայության պետ Հաքան Ֆիդանը և ուրիշներ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ժողովում քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, այդ թվում՝ Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու […]
10:58 05.02.2019
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը փորձում է զարգացման պետական բանկից մոտ 1.2 միլիարդ դոլար տեղափոխել Ուրուգվայ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ընդդիմության առաջնորդը նաև շնորհակալություն է հայտնել Եվրոպական այն երկրներին, որոնք իրեն ճանաչել են, որպես երկրի նախագահի պաշտոնակատար: Ավելի […]
10:28 05.02.2019
Ավստրալիայի հյուսիսարևելյան շրջաններում տեղատարափ անձրևները շարունակվում են: Այդ շրջաններում փողոցները վերածվել են գետերի, որոնք իրենց հերթին քշել-տարել են բազմաթիվ մեքենաներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հեղեղների պատճառով բազմաթիվ ընտանիքներ տարհանվել են: Իսկ Թաունսվիլ քաղաքում հեղեղներից փլուզվել է Ռոս Ռիվեր ամբարտակը: Քաղաքից տարհանվել են հազարավոր մարդիկ: Այդտեղ քաղաքի իշխանությունները բնակիչներին զգուշացնում են, որ պետք է […]
10:19 05.02.2019
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հարավարևմտյան շրջանում գտնվող բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել՝ մոտ 30 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայությունից տեղեկացնում են, որ հրդեհը դեռ չի հաջողվում մարել 7-րդ և 8-րդ հարկերում: Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն:
09:01 05.02.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դեռ թույլտվություն չի հայցել ամերիկացի զինվորականների՝ Իրաքում մնալու վերաբերյալ, և պաշտոնական Բաղդադը Վաշինգտոնից բացատրություններ է ակնկալում Թրամփի հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները: Խոսքը ամերիկյան առաջնորդի այն խոսքերի մասին է, ըստ որոնց՝ ԱՄՆ զինված ուժերի զինվորականները Իրաքում են մնալու՝ Իրանն «աչքի տակ» […]
08:45 05.02.2019
Իսպանական «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին Լա լիգայի յուրահատուկ ռեկորդ է սահմանել. նա պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, որ Իսպանիայի առաջնության ամեն մրցաշրջանում խփել է նվազագույնը 21 գոլ՝ 11 մրցաշրջան շարունակ: 2018-2019 թվականների մրցաշրջանի ընթացքում նա արդեն 21 արդյունավետ հարված է կատարել մրցակիցների դարպասներին: Վերջին խաղի ընթացքում Մեսսին միանգամից երկու գոլ է հեղինակել, ինչի շնորհիվ «Բարսելոնա»-ն […]
08:17 05.02.2019
Արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանությունից հետո Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամադ բին Սալմանին սկսել են մեղադրել նաև կանանց նկատմամբ բռնությունների, սպառնալիքների ու խոշտանգումների մեջ: Այս մասին մտահոգությունները բարձրաձայնել են բրիտանական խորհրդարանի պատգամավորները: Այս մեղադրանքները հիմնված են Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցի վրա, որում նշվում է կանանց նկատմամբ բռնության 10 արձանագրված դեպքի մասին՝ տանջանքներ, դաժան վերաբերմունք, […]
08:04 05.02.2019
WhatsApp հավելվածը որոշել է ներդնել նամակագրությունը պաշտպանելու նոր համակարգ, որն արդեն հասանելի է iPhone սմարթֆոններից օգտվողների համար: Խոսքը դեմքը նկարելու կամ մատնահետքը թողնելու միջոցով հավելվածը արգելափակումից բացելու մասին է: Հավելվածի՝ այս մեխանիզմներով օժտված նոր տարբերակը հասանելի է դարձել AppStore-ում: Նոր կարգավորումների միջոցով օգտատերերը կարող են հավելվածը բացել այնպես, ինչպես ժամանակակից սմարթֆոնների մեծ մասը՝ մատը սահեցնելով համապատասխան դաշտով […]
07:31 05.02.2019
Մոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող ու երաժիշտներով, դերասաններով բնակեցված շենքի հրդեհի զոհերի թիվը հասել է 8-ի, նրանցից 2-ը երեխաներ են: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը՝ հղում անելով իրավապահներին: Հրդեհը սկսվել է շենքի այն բնակարանում, որտեղ ապրում էր երաժիշտ Յուրի Բաշմետի դուստրը՝ իր որդու հետ: Կինն ու նրա որդին նկատել են հրդեհն ու հասցրել են […]
07:15 05.02.2019
Ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները պետք է կատարելագործվեն, ստանան նոր հրթիռներ և ունակ լինեն հաղթահարել հավանական հակառակորդ երկրներում դեռևս մշակման փուլում գտնվող հակահրթիռային համալիրների պաշտպանությունը: Այս մասին ռուսական կողմի մտադրությունները հայտնի են դարձել երկրի զինված ուժերի մասնագետների գիտական հրապարակումից: Նշվում է, որ այժմ հրթիռային համալիրի վրա իրականացվում են մշակման ու փորձարկման աշխատանքներ, որոնք ուղղված են […]