TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

«Թալիբան»-ը Աֆղանստանում մտադիր է իսլամի վրա հիմնված Սահմանադրություն ստեղծել

20:00 06.02.2019

Աֆղանստանում հաստատված «Թալիբան» արմատական խմբավորման անդամները հայտարարել են այդ երկրում իսլամի սկզբունքների վրա հիմնված Սահմանադրություն ստեղծելու անհրաժեշտության մասին: Interfax-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում հայտարարել է «Թալիբանի» պատվիրակության ղեկավար Շեր Մոհամմադ Աբաս Ստանիկզայը: «Անհրաժեշտ է, որ Սահմանադրությունը հիմնված լինի իսլամի սկզբունքների, ազգային շահերի, պատմական ձեռքբերումների ու սոցիալական արդարության վրա: Նման Սահմանադրության ծրագիրը պետք է կազմվի աֆղան […]

̰
Ավստրիան Հիտլերի տան սեփականատիրոջը կվճարի 1,5 մլն եվրո

19:22 06.02.2019

Ավստրիայի իշխանությունները Բրաունաու-նա-Իննե քաղաքում գտնվող Հիտլերի տան սեփականատիրոջը պետք է վճարեն 1.5 մլն եվրո: Այս մասին փետրվարի 6-ին հաղորդել է dpa գործակալությունը՝ վկայակոչելով Ռիդ-իմ-Ինկրայս շրջանի դատարանի որոշմանը, որը քննում էր 68-ամյա կնոջ հայցը: Ինչպես հայտարարել են հայցվորի փաստաբանները, պետությունն արդեն վճարել է տուժողին 310 հազար եվրո երկհարկանի տան, ավտոտնակի և ավտոկայանման համար նախատեսված մի քանի կայանատեղի համար, […]

̰
Իսպանիայում ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

18:35 06.02.2019

Փետրվարի 6-ի առավոտյան Իսպանիայի կենտրոնական հատվածում ոչ շատ մեծ ինքնաթիռ է վայր ընկել: Ինքնաթիռում գտնվող ամուսնական զույգը զոհվել է, ինչի մասին տեղեկացնում է Lavanguardia-ն: Ինչպես նշվում է, վթարը տեղի է ունեցել Քիհորնի քաղաքապետարանի մոտ: Վթարի հետևանքով զոհվել են մոտ 50 տարեկան կին և տղամարդ: Դեպքի վայր են մեկնել հրշեջներ, շտապօգնության աշխատողներ և իրավապահ մարմիններ: Կատարվածի պատճառները […]

̰
Այսօրվանից Հյուսիսային Մակեդոնիան կարող է դիտորդի կարգավիճակով ներկա լինել ՆԱՏՕ-ի միջոցառումներին

18:22 06.02.2019

Հյուսիսային Մակեդոնիան կդառնա ՆԱՏՕ-ի անդամ 30-րդ երկիրը, երբ ստորագրված արձանագրությունը վավերացվի ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից: Այս մասին հաղորդում է dw.com-ը: Չնայած Ռուսաստանի կտրուկ հայտարարություններին՝ ՆԱՏՕ-ն ձևակերպել է Հյուսիսային Մակեդոնիայի՝ դաշինքին անդամակցելու որոշումը: Համապատասխան արձանագրությունը Բրյուսելում ստորագրել են ՆԱՏՕ-ի անդամ 29 երկրների դեսպաններ՝ Մակեդոնիայի ԱԳ նախարար Նիկոլա Դիմիտրովի ներկայությամբ: Երբ ստորագրված արձանագրությունը վավերացվի բոլոր անդամ-պետությունների կողմից, […]

̰
Կրասնոդարում մառախուղի պատճառով տասնյակ չվերթներ են հետաձգվել, Երևանից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում

17:36 06.02.2019

Կրասնոդարում մառախուղի պատճառով ավելի քան 10 ավիաչվերթ է հետաձգվել. Մոսկվայից ու Երևանից մեկնած ինքնաթիռները Սոչիի և Դոնի Ռոստովի պահուստային օդանավակայաններում են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ-Նովոստի»-ն: Թանձր մառախուղի պատճառով երեքշաբթի երեկոյան Կրասնոդարում մի շարք ավիաչվերթներ են հետաձգվել: «Մոսկվայից ու Երևանից երկու ինքնաթիռ Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում են: Ավիաընկերությունների ներկայացուցիչներն աշխատում են հետաձգված չվերթների […]

̰
ԵԽԽՎ-ում ասվել է, որ Հայաստանի օրինակը կարող է և պետք է վարակիչ լինի այլ պետությունների համար. Ռուբեն Ռուբինյան

17:29 06.02.2019

ՀՀ ԱԺ պատվիրակությունը հունվարի 21- 25-ը Ստրասբուրգում մասնակցում էր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի աշխատանքներին: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները փետրվարի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին մանրամասներ նստաշրջանից: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության կազմում էին ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Սոս Ավետիսյանը, Միքայել Մելքումյանը, Հովհաննես Իգիթյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Վլադիմիր Վարդանյանը և Նաիրա Զոհրաբյանը: […]

̰
Էդմոն Մարուքյանը Դունյա Միյատովիչի զեկույցում տեսնում է ոչ թե մեղադրանք, այլ մտահոգություն

17:13 06.02.2019

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչներին այսօր լրագրողները հիշեցրին՝ ԶԼՄ ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի զեկույցում Մարտի 1-ի գործերին անդրադարձ կար, ահազանգ էր հնչեցվում, մտահոգություններ էին արտահայտվում վրեժխնդրության քաղաքականության հետ: Հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ «ահազանգ» տերմինի հետ համաձայն չէ, քանի որ դա նշանակում է՝ խնդիր, խախտում են տեսնում, մինչդեռ, ըստ էության, չկա որևէ […]

̰
Հայաստանի մասին 7 տեղեկություն, որոնց մասին դուք վստահաբար չգիտեք. Գերմանիայի կառավարության կայքի անդրադարձը

17:12 06.02.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Գերմանիա կատարած այցի առիթով Գերմանիայի կառավարության պաշտոնական կայքէջը հրապարակել է Հայաստանի մասին 7 ուշագրավ փաստ: Դաշնային կանցլերին Հայաստանի վարչապետի այցը Կովկասյան երկրին մոտիկից հետևելու առիթ է, ասվում է հրապարակման մեջ, ապա նշվում. Ահա Հայաստանի մասին 7 տեղեկություններ, որոնց մասին վստահաբար դուք չգիտեք. 1) Հայկական Արենի գյուղում է գտնվում աշխարհի ամենահայտնի հնամյա՝ […]

̰
Լատվիայում ՀՀ դեսպանը և Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակը քննարկել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման հարցեր

16:48 06.02.2019

Փետրվարի 5-ին աշխատանքային այցով Ռիգայում գտնվող Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) երկրի խորհրդարանում (Սաեյմա) հանդիպում ունեցավ Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Ինեսե Լիբինա-Էգներեի (Inese Lībiņa-Egnere) հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված հարցեր: Տիկին Լիբինա-Էգներեն նշեց, որ մոտ ժամանակներս ավարտին կհասցվի Լատվիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ձևավորման գործընթացը, ինչը հնարավորություն կտա […]

̰
Հռոմի պապին 1 մլն դոլարի դիմաց առաջարկել են բուսակեր դառնալ

16:31 06.02.2019

Հայտնի դերասաններ, երաժիշտներ, մշակութային գործիչներ դիմել են Հռոմի Ֆրանցիսկոս պապին, որպեսզի վերջինս անցնի բուսակերության: Դրա դիմաց ակտիվիստները խոստացել են 1 միլիոն դոլար տրամադրել բարեգործական նախագծին, որը կնախընտրի Պապը, հաղորդում է The Guardian-ը: Ակցիայի մասնակիցների նպատակն է այնպես անել, որ մարդիկ ավելի քիչ միս և կաթնամթերք ուտեն, որպեսզի պայքարեն օնկոլոգիական հիվանդությունների և կլիմայի փոփոխության դեմ: Նախաձեռնության հեղինակը եղել […]

̰
Իրաքը մտադիր չէ աջակցել ԱՄՆ-ին Իրանի դեմ պատժամիջոցների հարցում

16:18 06.02.2019

Իրաքը չի դառնա Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության մասնակիցը: Այս մասին փետրվարի 6-ին հայտարարել է Իրաքի վարչապետ Աբդել Մահդին՝ Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի հետ հանդիպման ժամանակ: «Իրաքը երբեք չի միանա Իրանի կամ ցանկացած այլ պետության դեմ պատժամիջոցների ռեժիմին»,- վարչապետի խոսքը մեջբերել է նրա մամուլի խոսնակը: Իրաքի իշխանության ղեկավարը «բարձր է գնահատել հարաբերությունների զարգացումը» […]

̰
Հռոմի պապը պատրաստ է Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի կարգավորման միջնորդ դառնալ

16:14 06.02.2019

Հռոմի պապը պատրաստ է միջնորդ հանդիսանալ Վենեսուելայում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործում, եթե դրան համաձայն լինեն հակամարտող երկու կողմերը, գրում է AP-ն: Նշվում է, որ Հռոմի պապը նման հայտարարություն է արել ինքնաթիռում` ԱՄԷ-ից Վատիկան վերադառնալիս: Նա նշել է, որ ստացել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նամակը, որում նա կոչ է արել վերսկսել բանակցությունները, սակայն պապը դեռ չի […]

̰
ԱՄՆ-ում ցուցարարները Թրամփի շարասյունը դիմավորել են «Մեծ խաբեբա» գրությամբ

15:48 06.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շարասյանը, որը ժամանել էր Կոնգրես, դիմավորել են ցուցարարներ, որոնց ձեռքին պաստառ է եղել «Մեծ խաբեբա» գրությամբ, հայտնում է c-span հեռուստաալիքը: Ցուցարարները հարվածներ են հասցրել թմբուկներով, նաև ամբոխի մեջ կարելի էր տեսնել մարդկանց, որոնց պաստառների վրա գրված էր հետևյալը` «Նա օրենքից վեր չէ»: Նշվում է, որ ցույցի ժամանակ որոշ մարդիկ իրենց ձեռքերում պահել են […]

̰
Ֆրանսիան այն երկիրն է, որն ուղիղ է նայում պատմության աչքերին. Մակրոնը՝ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու մասին

14:28 06.02.2019

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի փետրվարի 5-ի ընթրիքին մասնակցելուց հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան էջում տարածել է 2018թ. հունվարի 30-ի հետևյալ գրառումը. «Ես ստանձնել եմ Հայոց ցեղասպանության հիշատակի օր ճանաչելու պատասխանատվությունը: Այսօր ես այն պահում եմ Ձեր առաջ»: Թվիթերյան գրառման հիշեցմանը կից Մակրոնը նոր գրառում է կատարել. «Ֆրանսիան այն երկիրն է, որն ուղիղ է […]

̰
Ամերիկացի վազորդը սպանել է իր վրա հարձակված կատվառյուծին

11:29 06.02.2019

Կոլորադոյի բնակիչն առավոտյան իր սովորական մարզումներով էր զբաղված, երբ նրա վրա հարձակվել է կատվառյուծը: Այս մասին հայտնել է Fox News-ը: Դեպքը տեղի է ունեցել Հորսետուտ բարձունքի մոտակայքում: Ամերիկացին, որի անունը չի նշվում, ոչ միայն կարողացել է դիմադրել հսկա գիշատչի հարձակմանը, այլևինքն է մի քանի հարվածներ հասցրել, որից հետո կատվառյուծը սատկել է: Այս ամենից հետո ամերիկացին […]

̰
Ազնավուրի որդին դուդուկ է նվիրել Էմանուել Մակրոնին

10:35 06.02.2019

Շառլ Ազնավուրի որդին՝  Նիկոլա Ազնավուրը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հայկական դուդուկ է նվիրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Nouvelles d’Arménie պարբերականի ֆրանսահայ լրագրող Ժան Էքյանը: Նա նաև լուսանկար է հրապարակել: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հրավիրվել էր Հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Մակրոնն այդտեղ հայտարարել էր, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել […]

̰
Ֆրանսիայում ցույցի է դուրս եկել մոտ 300 հազար մարդ

08:24 06.02.2019

Ֆրանսիայում փետրվարի 5-ին անցկացվել են ցույցեր։ Փողոցներ դուրս գալու կոչով էր հանդես եկել Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիան։ Ողջ երկրով մեկ բողոքի ցույցերի մասնակցող արհմիությունները, «Աննվաճ Ֆրանսիա» ձախ կուսակցությունը, ուսանողներն ու հակագլոբալիստները պահանջել են աշխատավարձերի բարձրացում և հարկման առավել արդար համակարգ։ Կազմակերպիչների գնահատականներով՝ Փարիզի և այլ քաղաքների փողոցներ էր դուրս եկել ընդհանուր առմամբ մոտ 300 հազար մարդ։ […]

̰
Ուկրաինան աշխարհի ամենաականապատված երկրներից է․ ՄԱԿ

08:11 06.02.2019

Դոնբասում ընթացող հակամարտության պատճառով Ուկրաինան ներառվել է աշխարհի ամենաականապատված երկրների թվում։ Այս մասին Twitter-ում հայտնել է մարդասիրական հարցերը համակարգող ՄԱԿ-ի վարչության (UN OSHA) մամուլի ծառայությունը։ «Ուկրաինա․ երկրի արևելքը դասվում է աշխարհի ամենաականապատ տարածքների թվին։ Երրորդ տարին անընդմեջ այնտեղ դիտվում են ականների պայթյունի՝ աշխարհում ամենամեծ թվով դեպքերը»,- ասվում է հաղորդագրությունում։ ՄԱԿ-ում նշել են, որ զինված հակամարտության […]

̰
Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել «ժողովրդավարության անցման» մասին օրենքին

07:52 06.02.2019

Վենեսուելայի Ազգային ժողովը, որը վերահսկվում է ընդդիմության կողմից, հավանություն է տվել «ժողովրդավարության անցման և սահմանադրական կարգի վերականգնման մասին» օրենքին։ Այս մասին ասվում է երկրի խորհրդարանի թվիթերյան էջում։ Մեկնաբանելով քվեարկության արդյունքները՝ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն հայտարարել է, որ այդ փաստաթղթի օգնությամբ Ազգային ժողովը սահմանում է իշխանության ուզուրպացումը դադարեցնելու հիմքեր։ Հունվարի 23-ին Վենեսուելայում ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին […]

̰
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Սիրիայի, ՌԴ-ի և Իրանի դեմ պատժամիջոցներին

07:30 06.02.2019

ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Սիրիայի դեմ պատժամիջոցներին, ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցներին՝ սիրիական կառավարությանն օժանդակելու համար։ «Մերձավոր Արևելքում Ամերիկայի անվտանգության ամրապնդում» անվամբ օրինագծին հավանություն է տվել 100 սենատորներից 77-ը։ Այն ներկայացվել էր հանրապետականների առաջնորդ Միտչ Մաքքոնելի կողմից։ Նշվում է, որ փաստաթուղթը քննարկվել է ավելի քան 1 ամիս։ Որպեսզի նախաձեռնությունն օրենքի ուժ ստանա, […]

̰
Ապրիլի 24-ը Ֆրանսիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր

07:17 06.02.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր: Այս մասին նա հայտարարել է փետրվարի 5-ին՝ ելույթ ունենալով Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։ Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից ի վեր մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցագործությունը կոչում է Ցեղասպանություն, «որը տևական պայքարից […]

̰
Ֆիլիպիններում ծնվել է երեքաչքանի մուտանտ խոճկոր

00:59 06.02.2019

Ֆիլիպիններում ծնվել է խոճկոր, որը 2 մռութ և 3 աչք ունի: Այս մասին հաղորդում է  Daily Mail.-ը: Անսովոր խոճկորը ծնվել է Կալիան գյուղում, Սուլթան-Կուդարատ նահանգում: Երկու գլխով, երկու քթով և երեք աչքով կենդանին տեղի բնակիչներին վախեցրել է, իսկ կենդանու տիրուհին՝ Ադելինա Դալիպեն, նրան յուրօրինակ է անվանել: Խոճկորի անունը դրել են Մարա Կլարա և առանձին վանդակում են […]

̰
Թուրքական դրոշները պղծում են երկու հայկական դպրոցները Լոս Անջելեսում․ Հարութ Սասունյան

00:17 06.02.2019

Անցյալ շաբաթ կեսգիշերին, ոտքից գլուխ սևազգեստ մի անհայտ անձ, տասնյակ թուրքական դրոշներ է կախել Լոս Անջելեսի տարածքում գտնվող երկու հայկական դպրոցների դարպասների վրա։ Լուրը կրակի արագությամբ տարածվեց հայկական համայնքում, քանի որ այն աննախադեպ իրադարձություն էր։ Հաշվի առնելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո հայերի և թուրքերի միջև առկա վաղեմի թշնամանքը, բնական էր, որ հայերի և պետական […]

̰
Փետրվարի 7-ին Մեյը կհանդիպի Յունկերի հետ

00:02 06.02.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելում փետրվարի 7-ին բանակցություններ կվարի Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: Բանակցող կողմերը կքննարկեն Brexit-ի հետ կապված հարցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրը նշում է, որ մինչև Բրյուսել մեկնելը Մեյը կմեկնի Հյուսիսային Իռլանդիա՝ Brexit-ի հարցով տեղի իշխանությունների աջակցությունը ստանալու: Յունկերի հետ հանդիպման ժամանակ Մեյը կբարձրացնի Հյուսիսային Իռլանդիայի […]

̰
Փարիզում բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

23:02 05.02.2019

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հարավարևմտյան շրջանում գտնվող բնակելի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին հայտնել է BBC-ն: Ավելի քան 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայության աշխատակիցները շենքից տարհանել են ավելի քան 50 մարդու: Դեպքի վայր ժամանած մասնագետների անցկացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ հրդեհը միտումնավոր […]

̰
Բենքսիի «Կարմիր փուչիկով աղջիկը» ինքնաոչնչացված կտավը կրկին հայտնվել է թանգարանում

20:16 05.02.2019

Բրիտանացի գրաֆիտի նկարիչ Բենքսիի «Կարմիր փուչիկով աղջիկը» կտավը, որը ժամանակին մասամբ ինքնաոչնչացել էր Sotheby’s աճուրդի ժամանակ, ցուցադրվել է Ֆրիդեր Բուրդի ժամանակակից արվեստի թանգարանում: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Նշվում է, որ թանգարանի աշխատակիցները փոխել են կտավի շրջանակի տակ տեղադրված թղթի շրեդերը (մանրատման մեքենա), որի պատճառով մասամբ վնասվել էր կտավը: Թանգարանի ներկայացուցիչներն ընդգծել են, որ այցելուները կարող են […]

̰
Apple-ը սկսել է վաճառել iPhone X-ի վերանորոգված մոդելները

20:00 05.02.2019

Apple ընկերությունը պաշտոնապես սկսել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի տարածքում իր օնլայն խանութի միջոցով վաճառել վերանորոգված iPhone X-երը: 64 ԳԲ հիշողությամբ սարքի գինը սկսվում է 769 դոլարից: Այս մասին հայտնում է ընկերության պաշտոնական կայքը: Ընկերությունն այս մոդելը մրցակցության մեջ է դրել իր մյուս՝ iPhoneXR-ի հետ, որը ավելի նոր ու հզոր է: iPhone XR-ը ունի հեղուկ բյուրեղային […]

̰
Կալուգայի վթարից տուժած հայ քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից

19:04 05.02.2019

Կալուգայում տեղի ունեցած ՃՏՊ-ից տուժած ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Մարիա Առաքելյանը (ծնված 2008թ.) և Սոնա Ադամյանը (ծնված 1988թ.), ստանալով համապատասխան բժշկական օգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 3-ին Ռուսաստանի դաշնության Կալուգայի մարզում վթարվել է՝ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկել ու շրջվել […]

̰
Ինչո՞ւ է ադրբեջանցի լրագրողը եկել Երևան

18:39 05.02.2019

Ադրբեջանցի լրագրող, «Թուրան» լրատվական գործակալության խմբագիր Շահին Հաջիևը գտնվում է Հայաստանում: Նա հայտ էր ներկայացրել ՀՀ ԱԳՆ` հավատարմագրվելու և լրագրողական գործունեություն ծավալելու համար: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքերով` այցը զուտ լրագրողական գործունեություն ծավալելուն էր ուղղված, և նախարարության կողմից երբևէ որևէ խոչընդոտ չի ստեղծվել լրագրողների գործունեությունը սահմանափակելու ուղղությամբ: Ադրբեջանցի լրագրողը մի քանի օր տևած այցի շրջանակներում […]

̰
Ժոզե Մոուրինյոն վճարել է տուգանքն ու խուսափել բանտարկությունից

18:30 05.02.2019

Ժոզե Մոուրինյոն վճարել է տուգանքն ու խուսափել բանտարկությունից: Sky Sports-ի տեղեկություններով` պորտուգալացի մարզիչը համաձայնել է համագործակցել Իսպանիայի հարկային ծառայությունների հետ և խոստովանել իր ապօրինի ստացած եկամուտների մասին: Այսպիսով, նրան մի տարի ազատազրկելու փոխարեն առաջարկել են տուգանք վճարել: Հետաքննությունը պարզել էր, որ Մոուրինյոն 2011-2012 թվականներին, երբ մարզում էր Մադրիդի «Ռեալը», թաքցրել էր իր եկամուտների մի մասը: […]

̰
BACK_TO_TOP