07:34 04.02.2019
Լա Մանշ նեղուցի հատակին երեկ ուշ երեկոյան հայտնաբերվել է այն ինքնաթիռը, որ անհետ կորել էր հունվարին՝ արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային Ֆրանսիայից Բրիտանիա տեղափոխելիս: Ֆուտբոլիստի հարազատներին արդեն տեղեկացրել են ինքնաթիռը գտնելու մասին, հայտնում է միջազգային մամուլը: Ավիավթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին: Մինչ այդ՝ հունվարի 19-ին, ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել ու ֆրանսիական «Նանտ» ակումբից տեղափոխվել էր […]
07:18 04.02.2019
Իրաքի խորհրդարանը փաստաթուղթ է նախապատրաստում, որով կարող է խզել Անվտանգության մասին ամերիկյան կողմի հետ ունեցած համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի փոխնախագահ Հասան ալ-Կաաբին: Սա եղել է ԱՄՆ նախագահի այն հայտարարության պատասխանը, թե ամերիկյան կողմը շարունակելու է զորք պահել Իրաքում Իրանն «աչքի տակ» պահելու համար: Ռուսական մամուլի փոխանցմամբ՝ իրաքյան կողմին այս հայտարարությունը դուր չի […]
00:00 04.02.2019
H1N1 վիրուսի բարդությունների հետևանքով Մարոկկոյում 11 մարդ է մահացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Morocco World News-ը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ H1N1-ի ախտանշաններով 15 մարդ ապաքինվել է, ևս 32-ը բուժում են ստանում: Նշվում է, որ զոհվածների թվում են անձինք, որոնք ունեցել են քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև հղի կանայք և տարեց մարդիկ:
22:57 03.02.2019
Մեր մոլորակն անշեղորեն շարժվում է դեպի կործանում, կանխատեսում են գիտնականները: Մարդկությունը շուտով կոչնչացնի թե՛ իրեն, թե ՛ այս մոլորակը, մոտավորապես այսպիսի զգացողություններ են, երբ կարդում ենք գիտական ամենաթարմ վերլուծությունները: 2018 թվականին 10 գիտական հոդվածից միջինը 8-ում ներկայացված է եղել, թե ինչպես է բնության քայքայումը բացասաբար ազդում մարդկային կենսակերպի ու օրգանիզմի վրա: Տարեցտարի այդ պատկերը դառնում է […]
22:05 03.02.2019
Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամներից Օլեգ Մորոզովը պատասխանել է Էստոնիայի արդարադատության նախարարի այն հայտարարությունը, որտեղ ակնարկ էր արվում, որ Ռուսաստանը պետք է հատուցում վճարի Էստոնիային՝ ԽՍՀՄ կողմից էստոնական տարածքը «զավթելու» դիմաց: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը: Նա ափսոսանք է հայտնել, որ Էստոնիան մինչև հիմա «փող է խնդրում» Ռուսաստանից: Պատգամավորի խոսքով՝ դա բացարձակ […]
21:36 03.02.2019
Ուկրաինայում նախագահական ընտրություններին ընդառաջ՝ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ամբողջ մեկ ամիս անց, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր իր փաստաթղթերն է ներկայացրել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու լուսանկարներ է հրապարակել նախագահի օգնականներից մեկը: https://www.facebook.com/yuri.biriukov/posts/2262927813976023 Անկախ սրանից, սակայն, Պորոշենկոյի շանսերը փոքր են ու գնալով ավելի […]
20:28 03.02.2019
Վենեսուելա զորք ուղարկելը նույնպես տարբերակ է: Այդ երկրում ստեղծված ճգնաժամի լուծումները քննարկելիս այսօրվա հարցազրույցում այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նաև հայտնել է, որ մինչ այս Նիկոլաս Մադուրոն, որին Միացյալ Նահանգներն այլևս չի ճանաչում որպես Վենեսուելայի նախագահ, դիմել է Թրամփի հետ հանդիպում ունենալու համար, սակայն ամերիկյան վարչակազմը մերժել է այդ հայտը: Այս […]
19:29 03.02.2019
Ռուսաստանի Կալուգայի մարզում այսօրվա ողբերգական ավտովթարի 7 զոհերի ընտանիքները կստանան 1-ական միլիոն ռուբլի (շուրջ 7 մլն դրամ) գումար՝ որպես հատուցում: Այս մասին որոշում է կայացրել մարզի ղեկավարությունը: Դրանից բացի, մարզի իշխանությունները որոշել են գումար տրամադրել տուժածների հարազատների՝ Կալուգա տեղափոխումն ապահովելու համար, փոխանցում է life.ru-ն: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կալուգայի մարզում այսօր վթարվել է՝ ճանապարհի երթևեկելի հատվածից […]
19:17 03.02.2019
Ամերիկյան լրագրողների պնդմամբ՝ «Գահերի խաղ» բրիտանական սերիալի շատ սպասված վերջին սեզոնի ընթացքում վերակենդանանալու է գլխավոր կերպարներից մեկը, ենթադրաբար՝ լորդ Պետիր Բեյլիշը, որին սերիալի մյուս հերոսները նաև անվանում են «Ճկույթ»: Այս մասին հայտնում է life.ru-ն: Համաշխարհային ճանաչում ունեցող սերիալի սիրահարների համայնքում կարծիք կա, որ Բեյլիշը երբեք էլ չի մահացել՝ չնայած նրան, որ սերիալի նախորդ սեզոնի ընթացքում […]
18:03 03.02.2019
Ռուսաստանի Կալուգայի մարզում այսօր վթարվել է՝ ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս եկել ու շրջվել է երեխաներ տեղափոխող ավտոբուս: 7 մարդ զոհվել է, նրանցից 4-ը եղել են երեխաներ: Տուժածերի թիվը գերազանցում է 30-ը, իսկ ուղևորների ընդհանուր թիվը եղել է 48: Ավտոբուսի ուղևորների թվում է եղել նաև հայ երեխա՝ մոր հետ: Տեղական քննչական կոմիտեն հրապարակել է ավտոբուսի զննության […]
17:45 03.02.2019
Հունաստանի պանդոկներից մեկում տեղի ունեցած միջադեպի՝ գազի բալոնի պայթյունի հետևանքով զոհվել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում է Greek Reporter տեղական լրատվամիջոցը: Հաղորդվում է 3 զոհի ու 1 վիրավորի մասին: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհերից մեկը պանդոկի սեփականատերն է եղել, մյուս երկուսը՝ նույն հաստատության աշխատակիցներ: Նշվում է, որ գազի նման բալոնները Հունաստանում գործածվում են տարածքը […]
17:27 03.02.2019
Հնդկաստանում դեպի Դելի ուղևորվող գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով առնվազն 6 մարդ զոհվել է, մի քանիսը մարմնական վնասվածքներ են ստացել, հայտնում է տեղական Hindustan Times կայքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 04:00-ի սահմաններում՝ Բիհար նահանգում: Հաղորդվում է, գնացքն ընթանալիս է եղել առավելագույն արագությամբ: Երկաթուղու աշխատանքն այս հատվածում […]
16:38 03.02.2019
ԱՄՆ պետդեպարտամենտում մեկնաբանել են Ռուսաստանի կողմից Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրից դուրս գալու մասին կայացրած որոշումը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան կառույցից հայտարարություն է տարածվել, որտեղ ասվում է, որ ԱՄՆ-ն դուրս գալու որոշումից հետո 6 ամիսների ընթացքում հնարավորություն ունի բեկանելու այդ որոշումն ու վերադառնալու՝ այն դեպքում, եթե […]
16:20 03.02.2019
ԱՄՆ նախագահ Դոլանդ Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, նախնական տեղեկությունների համաձայն, կարող են հանդիպել փետրվարի 27-28-ին՝ Չինաստանի Դանանգում: Այս մասին հայտնում է չինական South Chine Morning Post կայքը: Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահն առաջիկա հանդիպման մասին խոսել է դեռևս անցած շաբաթ, երբ տնտեսական համագործակցության հարցերի քննարկման նպատակով ԱՄՆ-ում էր գտնվում Չինաստանից ժամանած հատուկ պատվիրակությունը: […]
15:46 03.02.2019
Ամերիկացի բժիշկ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մրցանակակիր Թոմ Քաթինան խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման ու այդ հարցում Թուրքիայի գործելաոճի մասին: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը: Քաթինան հայտարարել է, որ չի կարողանում հասկանալ, թե ինչու է Թուրքիան հրաժարվում ճանաչել սեփական պատմությունը: «Ինչո՞ւ է Թուրքիայի կառավարությունն այդքան համառ: Չէ՞ որ այն վաղ անցյալում է տեղի ունեցել: Ի […]
14:41 03.02.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հանրաքվե անցկացնել՝ Ֆրանսիայում գլուխ բարձրացրած ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին հայտնում է Journal du Dimanche պարբերականը: Թե կոնկրետ ինչ հարցի շուրջ կամ ինչ թեմայով է նախատեսվում անցկացնել հանրաքվեն՝ աղբյուրը չի մանրամասնում: Ըստ որոշ տեղեկությունների՝ Մակրոնը մտադիր է հանրաքվեն անցկացնել Եվրախորհրդարանի ընտրությունների անցկացման օրը՝ մայիսի 26-ին: Աղբյուրը հայտնում է, որ […]
14:20 03.02.2019
Ռուսաստանի Կալուգայի մարզում ավարտվել է տուժածների դուրսբերումը երեխաներ տեղափոխելու ժամանակ շրջված ավտոբուսից: Այժմ հայտնի է, որ զոհերի թիվը արդեն 7 է, նախորդիվ հաղորդված 2-ի փոխարեն: Զոհվածներից 4-ը երեխաներ են: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը: Տրանսպորտային պատահարի հետևանքով ավտոբուսը դուրս էր ընկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել, ինչի պատճառով ուղևորների մի մասը արգելափակվել էր նստարանների միջև […]
14:05 03.02.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է վերադառնալ Բրյուսել ու փորձ կատարել նորից քննարկելու Միացյալ Թագավորության՝ ԵՄ կազմից դուրս գալու գործընթացի նախապայմանները: Այս մասին հայտնում է Daily Telegraph-ը: «Երբ վերադառնալ Բրյուսել, ես շարունակել եմ իմ պայքարը Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի համար: Ես զինված կլինեմ նոր մանդատով, նոր ծրագրերով ու օպտիմալ որոշումներ կայացնելու մեծ վճռականությամբ՝ […]
13:43 03.02.2019
Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հավայան կղզիները ներկայացնող կոնգրեսական Թուլսի Գաբբըրդը պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու՝ 2020 թվականին սպասվող ընտրություններին ընդառաջ: Այս մասին նա իր սոցցանցային հրապարակումներով տեղեկացրել է ուղիղ միացման միջոցով: TULSI 2020: Tulsi Gabbard Presidential Campaign, The ALOHA Launch – Live from Hawaii, USA https://t.co/xcA4DxIIw6 — Tulsi Gabbard 🌺 (@TulsiGabbard) February 3, 2019 […]
13:27 03.02.2019
Ռուսաստանի «Ռոստեխ» (Ростех) պետական կոնցերնը ստեղծել է նոր հեռախոս, որը հնարավոր չէ ծրագրային տեսանկյունից կոտրել կամ գաղտնալսել: Այդ հեռախոսը նախատեսված է ոչ թե հասարակ օգտվողների, այլ ընկերությունների ու պետական աշխատողների համար: Այս մասին հայտարարել են «Ռոստեխի» մամուլի կենտրոնում: Անհատների այն չի վաճառվելու: Ընկերությունները կարող են դիմել հեռախոսի պատվերի համար՝ սկսած մեկ հատից, և հենց պատվիրվող […]
13:03 03.02.2019
Ռուսաստանի Կալուգայի շրջանում երեխաներ տեղափոխող ավտոբուսը շրջվել է ու ընկել ճանապարհի ոչ երթևեկելի հատված, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, ևս 21 մարդ ստացել է տարբեր վնասվածքներ: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը: Ավտոբուսը տեղափոխում էր 48 մարդու, որոնցից 33-ը երեխաներ են եղել: 21 տուժածներից 20-ը նույնպես երեխաներ են: Տեղ հասած փրկարարները ու անցնող մեքենաների […]
12:47 03.02.2019
Խորհրդային Միության կողմից Տարտուի համաձայնագիրը խախտելու և Էստոնիայի տարածքը օկուպացնելու դիմաց պետք է հատուցում տրվի Էստոնիային: Այս մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարար Ուրմաս Ռեյնսալուն: Նա խոսել է այն մասին, որ Մոսկվան խախտել է Էստոնիայի հետ խաղաղության պայմանագիրը, փոխանցում է ռուսական «ՌԻԱ Նովոստին»: Խոսքը այն մասին է, որ 1920 թվականին՝ խորհրդայնացումից որոշ ժամանակ անց, Ռուսաստանը […]
10:51 03.02.2019
Այսօր՝ երկուշաբթի, Արաբական Միացյալ Էմիրություններ է ժամանում Հռոմի պապը: Արաբական այս պետության քաղաքացիների թվում քիչ են քրիստոնյաները, սակայն կա մոտ 800 հազար ոչ մշտական բնակիչ, որոնք կաթոլիկ եկեղեղու հետևորդներ են: Նրանց թվում են Ասիայի հարավային ու հարավարևելյան երկրներից աշխատանքի համար Էմիրություններ եկածները: «Սալամ Ալեյքում: Խաղաղություն ձեզ», – այցից առաջ արաբական պետության բնակիչներին դիմել է Ֆրանցիսկոս […]
10:06 03.02.2019
Ռուսաստանում մահացել է Դեցլ բեմական անունով հանդես եկող ռուս ռեպեր Կիրիլ Տոլմացկին: Իժեվսկ քաղաքի ակումբներից մեկում անցկացված համերգային ելույթից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և երաժշտի սիրտը կանգ է առել: Ռեպերի մահվան մասին ֆեյսբուքյան գրառումով հայտնել է նրա հայրն ու պրոդյուսերը: https://www.facebook.com/photo.php?fbid=10218594895933284&set=a.1547028085315&type=3&theater Դեցլն ընդամենը 35 տարեկան էր, հայտնի էր ուշ 90-ականներից:
09:40 03.02.2019
Սիրիայի և Իրաքի տարածքում գործող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի համար ստեղծված ու Միացյալ Նահանգների կողմից գլխավորված կոալիցիայի օդուժն այս գիշեր հարվածել է Սիրիայի կառավարական բանակի հրետանային միջոցներից մեկին. երկու զինծառայող վիրավորվել է: Այս մասին ռուսական «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է սիրիական բանակի աղբյուրը: Հարվածները հասցվել են գիշերը՝ տեղական ժամանակով 23:30-ի սահմաններում: Միջադեպը եղել է Սիրիայի և […]
09:13 03.02.2019
Վենեսուելայում երկիշխանության պայմաններում երկրի երկարամյա նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկում է անցկացնել երկրի խորհրդարանի արտահերթ ընտրություններ՝ օրենսդիր մարմնի լեգիտիմությունը հաստատելու համար: Այս մասին առաջարկը նա բարձրաձայնել է այսօր՝ իր աջակիցների կազմակերպած հանրահավաքի ժամանակ, փոխանցում է ռուսական «ՌԻԱ Նովոստին»: «Ազգային հիմնադիր ժողովի օրակարգում է այս տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման կոչին գնահատական տալը: Որպեսզի երկրում լեգիտիմացվի […]
23:41 02.02.2019
Եգիպտոսի Ալ-Մինյա մարզում մասնագետները հայտնաբերել են ավելի քան 40 մումիաներ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հնագետները հաստատել են, որ դրանցից 12-ը երեխաների աճյուններ են: Մասնագետները նաև հայտնել են, որ մումիաներից մի քանիսը թաղված են եղել դագաղներում, մյուսները՝ ոչ: Հանտնաբերված մումիաները թվագրվում են մ.թ.ա. 350-ական թվականներին:
23:15 02.02.2019
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ ընդգծելով Հայաստանի քաղաքացիական հասարակությանը ուժեղ աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը: «Երկրի ժողովրդավարության ներկայի և ապագայի համար Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ուժեղ աջակցությունը կենսական է»,- գրել է նա՝ տարածելով իր ղեկավարած «Բաց հասարակություն» հիմնադրամի կայքում հրապարակված հոդվածը՝ «Ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանի նորաթուխ ժողովրդավարությանը» վերնագրով: Strong support […]
23:08 02.02.2019
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցները կարմիր շապիկներով դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի դեմ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Իրենց հերթին փողոց են նաև դուրս եկել ընդդիմության կողմնակիցները: Ավելի վաղ՝ հունվարի 23-ից Վենեսուելայում սկսվեցին հակակառավարական ցույցերը, որոնք ավելի խորացան, երբ խորհրդարանի ղեկավար Խուան Գուայդոն իրեն նախագահի պաշտոնակատար հռչակեց: Սա […]
22:07 02.02.2019
Ավստրալիայի հյուսիսարևելյան շրջաններում տեղատարափ անձրևներ են: Այս մասին հայտնել է BBC-ն: Այդ շրջաններում փողոցները վերածվել են գետերի, որոնք իրենց հերթին քշել-տարել են բազմաթիվ մեքենաներ: Հեղեղների պատճառով բազմաթիվ ընտանիքներ տարհանվել են: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ տեղատարափ անձրևներն այդ շրջաններում կշարունակվեն դեռ մի քանի օր: