Ո՞ւր է իրականում գլորվում մեր մոլորակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Ո՞ւր է իրականում գլորվում մեր մոլորակը

22:57 03.02.2019

Մեր մոլորակն անշեղորեն շարժվում է դեպի կործանում, կանխատեսում են գիտնականները: Մարդկությունը շուտով կոչնչացնի թե՛ իրեն, թե ՛ այս մոլորակը, մոտավորապես այսպիսի զգացողություններ են, երբ կարդում ենք գիտական ամենաթարմ վերլուծությունները: 2018 թվականին 10 գիտական հոդվածից միջինը 8-ում ներկայացված է եղել, թե ինչպես է բնության քայքայումը բացասաբար ազդում մարդկային կենսակերպի ու օրգանիզմի վրա: Տարեցտարի այդ պատկերը դառնում է ավելի ու ավելի մտահոգիչ: Եվ այսպես՝  ո՞ւր է իրականում գլորվում մեր մոլորակը:

Ներկայացնում ենք գիտական աշխարհում ամենաշատ արձագանք ստացած հոդվածներն ու վերլուծությունները:

ԱՄՆ Գիտության ազգային ակադեմիա
Հոդվածը վերլուծում է մոլորակի վրա կենսաբազմազանության խնդիրները:

«Մարդիկ մոլորակի կենսաբազմազանության 0․01 տոկոսն են կազմում, մինչդեռ ոչնչացրել են վայրի կաթնասունների 83 տոկոսը և բույսերի 50 տոկոսը»:

Nature ամսագիր

Հոդվածում ներկայացված է, թե ինչպես է մոլորակի գլոբալ տաքացումը վնասում Կորալյան խութերը:

«Վերջին 9 ամսվա ընթացքում Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացումը ոչնչացրել է Բարիերային մեծ խութի  մեկ երրորդ մասը: Դա, ի դեպ, աշխարհում խոշորագույն խութն է: 2016 թվականից այն կիսով չափ փոքրացել է: 

Խաղաղօվկիանոսյան մեծ աղբը: Մոտավոր հաշվարկներով` մոտ 80 տոննա պլաստիկե աղբ ծածկում է ջրային մակերևույթի 1.6 մլն քառ կմ տարածքը:

Կլիմայի փոփոխությունը անդառնալի վնաս կարող է հասցնել, որի հետևանքները նկատելի կլինեն արդեն երկու տասնամյակ անց, զգուշացնում են ամերիկացի գիտնականները:

Գիտնականները վստահեցնում են, որ մարդկությանը սպառնացող վտանգներից մեկն էլ ալկոհոլային խմիչքներն են։ Առողջությունը պահպանելու համար գիտնականները կտրականապես արգելում են սպիրտային խմիչքների օգտագործումը:

Անհավատալի է, բայց որպես մարդկությունը քայքայող գործոններ՝ հետազոտողները նշում են համացանցում տարածվող հսկայական չափի սուտը, կեղծիքը, զրպարտանքն ու վիրավորանքները: Դրանք բարոյական, հոգեբանական մեծ վնաս են հասցնում մարդկանց, կարծում են գիտնականները:

Մոլորակին սպառնացող լուրջ վտանգների թվում գիտնականները նշում են նաև տարերային աղետները: Օրինակ՝  Պուերտո Ռիկոյում  մոլեգնած փոթորիկը 2017 թվականի սեպտեմբերին, պաշտոնական  տվյալներով, 64 մարդու կյանք խլեց, սակայն իրականում զոհերի թիվն անցել էր 5 հազարը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

21:18 04.07.2025

Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների

ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։   ...

BACK_TO_TOP