00:49 05.02.2019
Բիձինա Իվանիշվիլին տանուլ է տվել դատավարությունը Սինգապուրում, այդ մասին հաղորդում է հետաքննող լրագրողների ifact միությունը: Բիձինա Իվանիշվիլին գումար վատնելու մեղադրանքով դատական հայց է ներկայացրել Պատրիկ Լեսկադրոնի դեմ, ով շվեյցարական «Credit Suis» բանկի ղեկավարն էր: Նա խարդախության մեղադրանքով 10 ամիս անց էր կացրել բանտում: Իվանիշվիլին հենց նրան էր մեղադրում իր գումարները յուրացնելու մեջ, և հենց նրա դեմ […]
00:12 05.02.2019
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը գործընկերոջը զարմացրել է իր արտասովոր արարքով: Նա հրավիրել է գործընկերոջը երեկոյան ընթրիքի: Խոսքը «Թվիթեր»-ի ղեկավար Զեկ Դորսիի մասին է: Հենց վերջինիս աչքի առաջ Ցուկերբերգը էլեկտրաշոկերով սատկացրել է իր պահած ընտանի այծերից մեկին, այնուհետ հանձնարարել է մսագործին, որ վերջինս մորթի կենդանուն: Դորսին այդ մասին պատմել է Rolling Stone ամսագրին: «Մարկի կյանքում մի շրջան […]
23:35 04.02.2019
Այսօր Facebook ընկերությունը դարձել է 15 տարեկան, այն ստեղծվել է 2004 թվականի փետրվարի 4-ին՝ Մարկ Ցուկերբերգի կողմից։ Համահիմնադիրներն են նաև Էդուարդո Սավերինը, Քրիս Հյուզը և Դասթին Մոսկովիցը։ Սկզբնապես կայքը նախատեսված է եղել միայն Հարվարդի համալսարանի ուսանողների համար, այժմ էլեկտրոնային փոստի հասցե ունեցող ցանկացած անձ կարող է գրանցվել և օգտվել Facebook-ից։ 2007 թվականի կեսերին սկսել են կիրառվել ֆրանսերեն, իսպաներեն, և գերմաներեն տարբերակները՝ խթանելու համար ցանցի տարածումը այլ երկրներում, քանի որ […]
22:59 04.02.2019
Ստամբուլի Բաքրկեյ շրջանի համայնքապետարանը բնակիչների պահանջով կվերադարձնի գլխավոր փողոցներից մեկի նախկին անվանումը: Խոսքը Դադյանների փողոցի մասին է: Դադյանները Օսմանյան կայսրությունում հայտնի իշխանական տոհմ են: Դադյանների փողոցի ցուցանակը կտեղադրվի արդեն փետրվարի 5-ին: Այս փողոցում նաև Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին է և հայկական ուսումնարանը, որը դարձյալ Դադյանների անունով է կոչվել: Դադյանները Արծրունիների իշխանական տոհմից են և մեծ […]
22:51 04.02.2019
«Այս տարի Կոմիտասի 150 ամյակի հետ կապված մենք որոշել ենք համերգներ տալ ծերանոցներում, մանկատներում և այլ հաստատություններում»,- ասել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերի ընթացքում: Տիգրան Հեքեքյանը նշեց, որ նրանք համերգ են տալիս իրենց ունեցածի չափ: Նա նշեց, որ թանգարաններ չենք այցելում, դասական երաժշտություն չենք ունկնդրում, բայց մարդկանց պարտադրում […]
22:30 04.02.2019
Կալուգայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 7 մարդ, այդ թվում՝ երեք երեխա: 13 տուժածները շարունակում են մնալ հիվանդանոցներում: Ռուսական Առաջին ալիքը, անդրադառնալով երեկ գիշեր տեղի ունեցած դժբախտ պատահարին, պատմում է դեպքին հաջորդած իրադարձությունների մասին: Կալուգայի բնակիչները, ցնցված խոշոր ավտովթարի հետևանքով, այցելում են եկեղեցի և աղոթում զոհվածների հոգիների հանգստության համար: Իսկ հիվանդանոցում շարունակում են բուժում […]
21:13 04.02.2019
Ճապոնիայում` Տոյամա ծոցի ափերին, 3.2 մետրանոց ձուկ են հայտնաբերել: Այն պատկանում է ծովատառեխների ընտանիքին, սակայն այս տեսակը սննդի մեջ չի օգտագործվում: Ձկանը իր չափերի համար անվանել են թագավորական ծովատառեխ: Ճապոնական լեգենդներում այս չափերի ձկներին համարում են Ծովի Աստծո կողմից ուղարկված և վախենում են: Ասում են, որ դա աղետի նշան է, ցունամի է լինելու: Գիտնականները, սակայն, […]
19:30 04.02.2019
Համացանցում հայտնվել է «Խաղալիքների պատմություն» մուլտֆիլմի 4-րդ մասի թրեյլերը. այն տեղադրված էDisney Pixar-ի յութուբյան էջում: Սյուժեի համաձայն՝ կովբոյ Վուդին ուղևորվում է հերթական ճամփորդության: Այս անգամ նա պետք է համոզի պատառաքաղից պատրաստված խաղալիքին, որ նա ոչնչով չի զիջում ուրիշներին: Մուլտֆիլմում նաև կհայտնվի հովվուհի Բո Պիպը, որին սիրահարված էր Վուդին:
19:20 04.02.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Լիտվինին: Խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ընդգծելով, որ դրանք ամուր հիմք են երկկողմ կապերի առավել խորացման համար: ԱԺ նախագահը, կարևորելով միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը, նշել է, որ առաջիկայում ձևավորվելիք պատգամավորական բարեկամական խումբն իր նշանակալի դերակատարությունը կունենա […]
19:15 04.02.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձությունների մասին միջազգային արձագանքները: Այս մասին գրում է «Газета.Ru»-ն: ՌԴ նախագահի մամլո քարտուղարի խոսքերով` ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու ելք կարող են գտնել միայն Վենեսուելայի քաղաքացիները: «Որոշումներ պարտադրելը կամ իշխանությունը բռնազավթելու փորձի լեգիտիմացումը, մեր տեսանկյունից, դիտվում է որպես միջամտություն Վենեսուելայի ներքին գործերին»,- ասել է […]
19:08 04.02.2019
Ռուսաստանում բնակվող հայ գործարար Սամվել կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խմբի մեջ գտնվող «Ֆորա-Բանկ»-ը հայտնվել է Ռուսաստանի ամենամեծ խոշորագույն բանկերի առաջին հարյուրյակի մեջ: Ամենամեծ անկախ ֆինանսական պորտալ Banki.ru-ի վարկածով՝ Fora-Bank-ը 100-րդն է: «Բանկը շարունակում է ընդլայնել իր ներկայության աշխարհագրությունը, ներկայումս բանկի 113 ստորաբաժանումները գործում են Ռուսաստանի Դաշնության 19 մարզերում»,- հաղորդում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը: […]
19:06 04.02.2019
Ավստրալիայում գրանցված ջրհեղեղների հետևանքով Թաունսվիլլա շրջանի հազարավոր մարդիկ տարհանվել են իրենց տներից: Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը: Աղբյուրի փոխանցմամբ՝ ջրհեղեղից տուժել են ոչ միայն բնակավայրերը` փակ են նաև կրթական հաստատությունները, բազմաթիվ մեքենաներ վնասվել են: Տեղի օդերևութաբանական ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 3-ին տեղումներն այդտեղ համեմատաբար մեղմ են եղել: Դրա արդյունքում հեղեղումները մի փոքր մեղմացել […]
19:00 04.02.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի ինքնազգացողությունը նորմալ է, այսօր փաստաբանը հանդիպել է նրա հետ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց աղբյուրը: «Վիճակը նորմալ է, ամեն ինչ նորմալ է, իրեն տեղափոխել են ընդհանուր խուց, առաջ մենախցում էր, իսկ հիմա ութ հոգի կա այդ խցում: Դիմում էինք գրել, Նարեկի տեղը խոնավ էր, […]
18:50 04.02.2019
Ռուսաստանը պատրաստ է Ղրղըզստանի հետ քննարկել անվտանգության ոլորտի բոլոր հարցերը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը՝ մեկնաբանելով Ռուսաստանում Ղրղըզստանի դեսպանի այն խոսքերը, թե չի բացառվում, որ ռուսական կողմը նոր ռազմաբազա բացի իրենց երկրի հարավում։ «Դա մեր նախաձեռնությունը չէ։ Մեր առաջին անգամ լսեցինք դրա մասին ու պատրաստ կլինենք մեր ղրղըզ ընկերների հետ քննարկել այն […]
18:10 04.02.2019
Փետրվարի 4-ին Թուրքիայի իշխանությունները 30-ից ավելի զրահատեխնիկա են ուղարկել Սիրիայի հետ սահմանային Շանլըուրֆա նահանգ: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber-ը: Հաղորդվում է, որ զինտեխնիկայի հետ մեկտեղ այստեղ հատուկ ջոկատայինների նոր խումբ է ուղարկվել: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Եփրատ գետի արևելյան ափին սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի […]
18:00 04.02.2019
Իտալիայի իշխանություններն արգելափակել են Խուան Գուաիդոյին որպես Վենեսուելայի ժամանակավոր ղեկավար ճանաչելու մասին հայտարարությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով դիվանագիտական իր աղբյուրին: «Իտալիան ԵՄ կազմի մեջ մտնող երկրների արտաքին գործերի նախարարների միջև հունվարի 31-փետրվարի 1-ն անցկացվող հանդիպման ընթացքում արգելք է դրել ԵՄ հայտարարության վրա, որը պետք է հրապարակեր ԵԽ-ի արտաքին գործերի և քաղաքական […]
17:18 04.02.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրանքով, որ նա դյուրացնի ընդդիմության հետ երկխոսությունը: Այս մասին հայտնում է Sky News-ը: Նշվում է, որ Հռոմի պապին ուղղված նամակում Մադուրոն հայտարարել է, որ «ծառայում է Քրիստոսին», նաև հույս է հայտնել, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը դրական կարձագանքի իր խնդրանքին: «Ես խնդրել եմ Հռոմի պապին, որ նա իշխանության […]
17:12 04.02.2019
«HBO» հեռուստաընկերությունը գարեջրի գործարաններից մեկի հետ գործակցությամբ ստեղծել է գովազդային հոլովակ, որը ներկայացնում է հայտնի «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին սեզոնից մի դրվագ: Հոլովակը հայտնվել է YouTube պաշտոնական՝ «Game of Thrones» ալիքում: Հոլովակում հայտնվում է ասպետը, որը գովազդում է գարեջրի բրենդը: Նա կռվում է հերոսներից մեկի՝ Գրեգոր Կլիգանի հետ: Ասպետը զիջում է հակառակորդին և ընկնում գետնին: Վերջինս […]
17:07 04.02.2019
Երեկ մեկնարկել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի օդանավակայանում Պապին ընդունել է Աբու Դաբիի իշխան Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյան: Այս այցը պատմական և կարևոր է համարվում մի քանի տեսակետից: Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը SHANTNEWS.am-ին հայտնել է, որ Հռոմի Սրբազան քահանայապետի առաջին այցը […]
16:47 04.02.2019
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտածում են Վենեսուելայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին, հաղորդում է Reuters-ը: «Մադուրոյի ռեժիմը պետք է դադարի գոյություն ունենալ»,- հաղորդել է աղբյուրը: Նա նաև նշել է, որ ներկայումս Մեծ Բրիտանիայի իշխանությունները տարբերակներ են մշակում Վենեսուելայում խաղաղության հաստատման համար: Դիտարկվում է նաև պատժամիջոցների տարբերակը:
16:36 04.02.2019
«ՀԱՊԿ-ը արդյունավետ չի արձագանքում Հայաստանի հետ կապված խնդիրներին: Դա մենք ասում էինք մինչև այնտեղ մեր նախագահությունը կորցնելը, իսկ դրանից հետո դա կնշանակի իշխանության վարած սխալ քաղաքականություն: Եթե մենք կորցնենք այդ տեղը, դա կլինի սխալ որոշման արդյունք»,- ԱԺ-ում, խոսելով ՀԱՊԿ-ում Հայաստանի դերակատարման և նախագահությունը կորցնելու մասին, ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Նա […]
16:32 04.02.2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում կերամիկայից սպասքի լուսանկար է հրապարակել` կից հետևյալ գրառումն անելով. «Այս սիրունությունը շուտով արտադրվելու Է Հայաստանում՝ իտալական դիզայն, հայկական արտադրանք… Հուլիսին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելան նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով այցելեց Հայաստան։ Պատվիրակության կազմում էին նաև մի շարք գործարարներ։ Այցից հետո Իտալիայի դեսպան Վինչենցո դել […]
16:04 04.02.2019
Լեհական Սլուպսկի նախկին քաղաքապետ Ռոբերտ Բեդրոնը հիմնել է «Գարուն» անվանումով կուսակցություն և պատրաստվում է մասնակցել մայիսի վերջերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հաղորդել է գերմանական DW ալիքը: Կուսակցության հիմնադիր ժողովին Բեդրոնը նշել է, որ մտադիր է շատ հզոր ընդդիմադիր ուժ ձևավորել և դառնալ իսկական հակակշիռ ներկայիս իշխանություններին: «Լեհաստանում տեղ չունի անհանդուրժողականությունը, մենք հասել ենք արդեն սահմանին: Մեզ […]
15:44 04.02.2019
Բահամյան կղզիների մերձակայքում խորտակվել է ներգաղթյալների տեղափոխող նավ, հաղորդում է France-Presse-ը: Նավը ուղևորվում էր Հայիթիից: Պատահարի հետևանքով խեղդվել է 28 մարդ: Բահամյան կղզիների իրավապահների տվյալների համաձայն՝ խոսքը վերաբերում է ամերիկյան նավին, որը օգտագործվում էր ներգաղթյալներին անօրինական ճանապարհով տեղափոխելու համար: Ընդհանուր առմամբ` հաջողվել է փրկել 17 մարդու:
15:37 04.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից սպասում է խոստումների կատարում: Դա վերաբերում է Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերմանը: Այս մասին հաղորդում է թուրքական TRT-ն: «Պարոն Թրամփը խոստացել է, որ դուրս կգա Եփրատի արևելքից: Հույս ունենք, որ այդ խոստումը կկատարվի մոտ ժամանակներում: Չենք ուզում ապրել սպառնալիքի տակ, պատրաստ ենք […]
15:31 04.02.2019
Հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 7-րդ քաղաքացու դին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն: Աղբյուրի տեղեկացմամբ` զոհվածի դին շատ է այրվել, հետևաբար, դեռևս հնարավոր չէ պարզել զոհի սեռն ու ինքնությունը: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է փետրվարի 4-ի երեկոյան: Հրդեհը բռնկվել էր Նիկիտսկի ծառուղու թիվ 4 շենքի 5-րդ հարկում, այնուհետև տարածվել […]
14:50 04.02.2019
Փետրվարի 6-ին Ժնևում կկայանա Տրանսկովկասյան առևտրային միջանցքների գործարկման հարցով ռուս-վրացական բանակցությունների վճռական փուլը: Ենթադրվում է, որ դրան կհետևեն Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք միջանցքների գործարկմանն ուղղված գործնական աշխատանքները: Մանրամասները` տեսանյութում:
14:34 04.02.2019
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Գուաիդոյին կոչ է արել հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնել:
14:30 04.02.2019
Լիբանանյան բանտում գտնվող Մուամմար Քադաֆիի որդին՝ Հաննիբալ Քադաֆին, խնդրել է ՄԱԿ-ին բժիշկների խումբ ուղարկել իր մոտ: Լիբիացի սպանված առաջնորդի որդու հետ կապը պահվում է Հռոմում նրա ներկայացուցչի միջոցով: Ըստ վերջինիս` Հաննիբալը լուրջ առողջական խնդիրներ ունի: «Ես ցավեր ունեմ կրծքավանդակիս հատվածում, շնչառական անբավարարություն, ցավեր իրանիս ստորին հատվածում, խնդիրներ մաշկիս հետ: Նաև իմ քիթն է կոտրված, իսկ […]