16:04 04.02.2019
Լեհական Սլուպսկի նախկին քաղաքապետ Ռոբերտ Բեդրոնը հիմնել է «Գարուն» անվանումով կուսակցություն և պատրաստվում է մասնակցել մայիսի վերջերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Այս մասին հաղորդել է գերմանական DW ալիքը: Կուսակցության հիմնադիր ժողովին Բեդրոնը նշել է, որ մտադիր է շատ հզոր ընդդիմադիր ուժ ձևավորել և դառնալ իսկական հակակշիռ ներկայիս իշխանություններին: «Լեհաստանում տեղ չունի անհանդուրժողականությունը, մենք հասել ենք արդեն սահմանին: Մեզ […]
15:44 04.02.2019
Բահամյան կղզիների մերձակայքում խորտակվել է ներգաղթյալների տեղափոխող նավ, հաղորդում է France-Presse-ը: Նավը ուղևորվում էր Հայիթիից: Պատահարի հետևանքով խեղդվել է 28 մարդ: Բահամյան կղզիների իրավապահների տվյալների համաձայն՝ խոսքը վերաբերում է ամերիկյան նավին, որը օգտագործվում էր ներգաղթյալներին անօրինական ճանապարհով տեղափոխելու համար: Ընդհանուր առմամբ` հաջողվել է փրկել 17 մարդու:
15:37 04.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մոտ ապագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից սպասում է խոստումների կատարում: Դա վերաբերում է Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերմանը: Այս մասին հաղորդում է թուրքական TRT-ն: «Պարոն Թրամփը խոստացել է, որ դուրս կգա Եփրատի արևելքից: Հույս ունենք, որ այդ խոստումը կկատարվի մոտ ժամանակներում: Չենք ուզում ապրել սպառնալիքի տակ, պատրաստ ենք […]
15:31 04.02.2019
Հայտնաբերվել է Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված 7-րդ քաղաքացու դին: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն: Աղբյուրի տեղեկացմամբ` զոհվածի դին շատ է այրվել, հետևաբար, դեռևս հնարավոր չէ պարզել զոհի սեռն ու ինքնությունը: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է փետրվարի 4-ի երեկոյան: Հրդեհը բռնկվել էր Նիկիտսկի ծառուղու թիվ 4 շենքի 5-րդ հարկում, այնուհետև տարածվել […]
14:50 04.02.2019
Փետրվարի 6-ին Ժնևում կկայանա Տրանսկովկասյան առևտրային միջանցքների գործարկման հարցով ռուս-վրացական բանակցությունների վճռական փուլը: Ենթադրվում է, որ դրան կհետևեն Վերին Լարսի ճանապարհին այլընտրանք միջանցքների գործարկմանն ուղղված գործնական աշխատանքները: Մանրամասները` տեսանյութում:
14:34 04.02.2019
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը Գուաիդոյին կոչ է արել հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնել:
14:30 04.02.2019
Լիբանանյան բանտում գտնվող Մուամմար Քադաֆիի որդին՝ Հաննիբալ Քադաֆին, խնդրել է ՄԱԿ-ին բժիշկների խումբ ուղարկել իր մոտ: Լիբիացի սպանված առաջնորդի որդու հետ կապը պահվում է Հռոմում նրա ներկայացուցչի միջոցով: Ըստ վերջինիս` Հաննիբալը լուրջ առողջական խնդիրներ ունի: «Ես ցավեր ունեմ կրծքավանդակիս հատվածում, շնչառական անբավարարություն, ցավեր իրանիս ստորին հատվածում, խնդիրներ մաշկիս հետ: Նաև իմ քիթն է կոտրված, իսկ […]
14:06 04.02.2019
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի կողմից «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման մասին» համաձայնագրից դուրս գալը չի հանգեցնի նոր «Սառը պատերազմի» վիճակի։ Այս մասին այսօր կարծիք է հայտնել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ «Չեմ կարծում, թե մենք խոսում ենք «Սառը պատերազմի» զարգացումների մասին․ եկել է նոր ժամանակաշրջան, որը բնութագրվում է նրանով, որ ԱՄՆ-ն շարժվում է սպառազինությունների […]
14:00 04.02.2019
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ Լե Դրիանը ընդունել է Խուան Գուաիդոյի լեգիտիմությունը, ով իրեն հռչակել էր Վենեսուելայի նախագահ: Հունվարի 26-ին մի շարք երկրներ հայտարարել էին Գուաիդոյի լեգիտիմությունը ընդունելու մտադրության մասին, եթե 8 օրում Նիկոլաս Մադուրոն չնախաձեռներ երկրում նոր ընտրություններ: «Քանի որ Վենեսուելան նախագահական կառավարմամբ մոդելի երկիր է, ապա պետք է ճգնաժամից դուրս գալ նախագահական նոր ընտրություններ […]
13:58 04.02.2019
Հաննովերի մշակութային կենտրոնում կկայանա միջազգային գիտաժողով` նվիրված հայ և հրեա ժողովուրդների պատմական ընդհանրություններին: Քառօրյա գիտաժողովը կրում է «Մենք ապրելու ենք Բաբելոնից հետո. արտաքսման և ոչնչացման փորձը» խորագիրը: Գիտաժողովին նախատեսված են մեծ թվով հայ և հրեա պատմաբանների, մշակութաբանների, գրողների, հասարակական գործիչների ելույթներ: Առանձին թեմա է լինելու համաժողովին Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի հիշատակի պահպանության հարցերով Գերմանիայի կառավարության քաղաքականությունը: […]
13:48 04.02.2019
Մոսկվայի Նիկիտսկի ծառուղու բնակելի տան հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, «Ինտերֆաքս»-ի ներկայացուցչին տեղեկացրել է Քննչական կոմիտեի քաղաքային ղեկավար Յուլիա Իվանովան: Այրվել են շենքի 4-րդ և 5-րդ հարկերի բնակարանները, շենքում դեռ պահպանվում է հրդեհի տարածման վտանգը: Ավելի վաղ ՌԴ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ շենքում հայտնաբերել են 4 զոհի դիերը: Եվս 2 դի հայտնաբերվել […]
13:20 04.02.2019
2019թ. հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը, որը կմիավորի մարդասիրական, սոցիալական, կրթական և գիտատեխնիկական նորարարության ոլորտների աշխարհի առաջատար փորձագետներին՝ ստեղծելով տարածաշրջանում բացառիկ մի հարթակ: Միջոցառումների յոթօրյակը ազդեցիկ առաջնորդներին կտա հնարավորություն՝ համեմատելու իրենց մոտեցումները, փորձառությունը և քաղած դասերը, ավելին՝ ներկայացնել հեղափոխական մտքեր՝ ենթակառուցվածքային մարտահրավերներից մինչև առողջապահական ոլորտի նորամուծություններ և կանանց իրավունքների իրացում: Ընդգրկուն ծրագիրը […]
13:15 04.02.2019
Էմիլիանո Սալայի հայրը՝ Օրասիո Սալան, մեկնաբանել է աղետի ենթարկված ինքնաթիռի բեկորների հայտնաբերման մասին տեղեկությունները: Հիշեցնենք, հենց այդ ինքնաթիռում է եղել հայտնի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալան, որը Նանտից թռչում էր Քարդիֆ: «Գտնվել են ինքնաթիռի բեկորները: Ես չեմ կարող այս ամենին հավատալ: Սա նման է մղձավանջի, վատ երազի: Ես հուսահատված եմ, անօգնական»,- նշել է Օրասիո Սալան հարցազրույցներից մեկի […]
13:00 04.02.2019
Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել 2011 թվականին ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու և դրա հիման վրա Հարավային Օսիայում և Աբխազիայում մաքսային անցակետեր բացելու և տարանցման հնարավորություն ստեղծելու հարցում։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Խոսքը շվեյցարական ընկերության միջոցով այդ վիճելի տարածքներում մաքսային անցում ապահովելու մասին է, ինչի բացակայության պայմաններում այդ ճանապարհները պարզապես փակ […]
12:54 04.02.2019
Երեկ ՌԴ Կալուգայի շրջանում տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիների վիճակի վերաբերյալ SHANTNEWS.am-ը նոր տեղեկություններ է ստացել Կալուգայի շրջանային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վլադիմիր Կոնդյուկովից: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես ասաց հետևյալը. «Հիվանդները գտնվում են երեք հիվանդանոցներում, մեզ մոտ երեք քաղաքացի կա, որոնց վիճակը միջին ծանրության է՝ դրական դինամիկայով»: Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտել է Կալուգայի […]
12:46 04.02.2019
Մեծ Բրիտանիային 2 ամսից քիչ ժամանակ է մնացել Եվրոպական միության կազմից դուրս գալու համար:
12:15 04.02.2019
Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահի ավագ խորհրդատու Յուլյա Իվանովան տեղեկացրել է քրեական գործի հարուցման մասին այն բանից հետո, երբ Մոսկվայի կենտրոնում բռնկված հրդեհին զոհ է դարձել 4 մարդ: Այս մասին հաղորդվում է Քննչական կոմիտեի պաշտոնական կայքում: Նշվում է, որ քրեական գործը հարուցվել է անզգուշությամբ մահ առաջացելու հատկանիշներով: Հրդեհը բռնկվել էր Նիկիտսկի ծառուղու թիվ 4 շենքի 5-րդ […]
10:39 04.02.2019
Մադուրոն նաև անտեսել է Եվրամիության երկրների վերջնաժամկետը՝ երկրում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
09:34 04.02.2019
Երկու մարդ է զոհվել ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հարավային բնակավայրերից մեկում փոքր ինքնաթիռի՝ տան վրա ընկնելու պատճառով: Միջադեպը եղել է Յորբա-Լինդա քաղաքում: Ինքնաթիռի ընկնելուց հետո տանը հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնել է տեղական հրշեջ ծառայությունը: #UPDATE Liming Ave #WorkingFire crews still hitting hotspots, 6 adults, 1 infant displaced. A woman and her sleeping grandaughter were […]
08:27 04.02.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հուսով է՝ Միացյալ Նահանգների իր գործընկերը կպահի իր խոստումն ու առաջիկայում դուրս կբերի ամերիկյան զորքերը Սիրիայի՝ Թուրքիային սահմանամերձ տարածքներից: Այս մասին Էրդողանը հայտարարել է հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում: «Պարոն Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ը կհեռանա Եփրատից արևելք ընկած տարածքներից: Հուսով ենք, որ այդ խոստումը կկատարվի մոտ ժամանակներս: Մենք […]
07:52 04.02.2019
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ զինվորական անձնակազմ՝ 3750 զինծառայող է ուղարկելու Մեքսիկայի հետ սահմանի արևմտյան հատված՝ մաքսային ու սահմանապահ ծառայություններին օժանդակելու համար: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Պենտագոնում: «Սրա արդյունքում՝ մաքսային ու սահմանապահ ծառայություններին օժանդակող զինծառայողների ընդհանուր թիվը կհասնի 4350-ի… լրացուցիչ ստորաբաժանումները այնտեղ են տեղակայվելու 90 օրով»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը: Մինչ այդ երկրի պաշտպանության նախարարությունը […]
07:34 04.02.2019
Լա Մանշ նեղուցի հատակին երեկ ուշ երեկոյան հայտնաբերվել է այն ինքնաթիռը, որ անհետ կորել էր հունվարին՝ արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալային Ֆրանսիայից Բրիտանիա տեղափոխելիս: Ֆուտբոլիստի հարազատներին արդեն տեղեկացրել են ինքնաթիռը գտնելու մասին, հայտնում է միջազգային մամուլը: Ավիավթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին: Մինչ այդ՝ հունվարի 19-ին, ֆուտբոլիստը պայմանագիր էր կնքել ու ֆրանսիական «Նանտ» ակումբից տեղափոխվել էր […]
07:18 04.02.2019
Իրաքի խորհրդարանը փաստաթուղթ է նախապատրաստում, որով կարող է խզել Անվտանգության մասին ամերիկյան կողմի հետ ունեցած համաձայնագիրը: Այս մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի փոխնախագահ Հասան ալ-Կաաբին: Սա եղել է ԱՄՆ նախագահի այն հայտարարության պատասխանը, թե ամերիկյան կողմը շարունակելու է զորք պահել Իրաքում Իրանն «աչքի տակ» պահելու համար: Ռուսական մամուլի փոխանցմամբ՝ իրաքյան կողմին այս հայտարարությունը դուր չի […]
00:00 04.02.2019
H1N1 վիրուսի բարդությունների հետևանքով Մարոկկոյում 11 մարդ է մահացել: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Morocco World News-ը՝ վկայակոչելով երկրի Առողջապահության նախարարությանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ H1N1-ի ախտանշաններով 15 մարդ ապաքինվել է, ևս 32-ը բուժում են ստանում: Նշվում է, որ զոհվածների թվում են անձինք, որոնք ունեցել են քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև հղի կանայք և տարեց մարդիկ:
22:57 03.02.2019
Մեր մոլորակն անշեղորեն շարժվում է դեպի կործանում, կանխատեսում են գիտնականները: Մարդկությունը շուտով կոչնչացնի թե՛ իրեն, թե ՛ այս մոլորակը, մոտավորապես այսպիսի զգացողություններ են, երբ կարդում ենք գիտական ամենաթարմ վերլուծությունները: 2018 թվականին 10 գիտական հոդվածից միջինը 8-ում ներկայացված է եղել, թե ինչպես է բնության քայքայումը բացասաբար ազդում մարդկային կենսակերպի ու օրգանիզմի վրա: Տարեցտարի այդ պատկերը դառնում է […]
22:05 03.02.2019
Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամներից Օլեգ Մորոզովը պատասխանել է Էստոնիայի արդարադատության նախարարի այն հայտարարությունը, որտեղ ակնարկ էր արվում, որ Ռուսաստանը պետք է հատուցում վճարի Էստոնիային՝ ԽՍՀՄ կողմից էստոնական տարածքը «զավթելու» դիմաց: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը: Նա ափսոսանք է հայտնել, որ Էստոնիան մինչև հիմա «փող է խնդրում» Ռուսաստանից: Պատգամավորի խոսքով՝ դա բացարձակ […]
21:36 03.02.2019
Ուկրաինայում նախագահական ընտրություններին ընդառաջ՝ քարոզարշավի պաշտոնական մեկնարկից ամբողջ մեկ ամիս անց, գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն այսօր իր փաստաթղթերն է ներկայացրել երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ու լուսանկարներ է հրապարակել նախագահի օգնականներից մեկը: https://www.facebook.com/yuri.biriukov/posts/2262927813976023 Անկախ սրանից, սակայն, Պորոշենկոյի շանսերը փոքր են ու գնալով ավելի […]