TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

ԱՇԽԱՐՀ

Փարիզում ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ

21:28 02.02.2019

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Փարիզում ոստիկանները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, այն բանից հետո, երբ ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են տարբեր իրեր: Ոստիկանության գործողությունների արդյունքում տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել: «Դեղին բաճկոնների» […]

̰
Մարդ-թանգարան. Նիդերլանդների թանգարանում այցելուները կարող են շրջել մարդու օրգանիզմում

19:23 02.02.2019

Միայն ֆանտաստիկ ֆիլմերում ու մուլտֆիլմերում չէ, որ հնարավորություն է ընձեռվում հայտնվել մարդու օրգանիզմի ներսում: Նիդերլանդներում գործում է մարդու օրգանիզմը պատկերող թանգարանային համալիր, որտեղ մարդիկ մուտք գործելիս միանգամից հայտնվում են մարդու օրգանիզմի մեջ, և ամեն ինչ այնքան իրական է, որ տպավորություն է ստեղծվում, թե ճանապարհորդում ես հսկայի օրգանիզմում: Թանգարանը գտնվում է Նիդերլանդների մայրքաղաք Ամստերդամից ոչ հեռու […]

̰
Թրամփը չի բացառել երկրում արտակարգ դրություն հաստատելու հավանականությունը

19:12 02.02.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելու հավանականությունը մեծ կլինի, եթե դեմոկրատների հետ բանակցությունները, կապված Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու ֆինանսավորման հետ, մտնեն փակուղի: «Ես կարծում եմ՝  մեծ հավանականություն կա, որ ստիպված ենք լինելու անել դա»,- ասել է Թրամփը: Նշենք, որ երկրում արտակարգ դրություն հայտարարելուց հետո Թրամփը կստանա պաշտոնեական լիազորություններ՝ պաշտպանության […]

̰
ԱՄՆ-ն քանդում է միջազգային անվտանգության ճարտարապետությունը․ ՌԴ Դումայի նախագահ

19:02 02.02.2019

Դուրս գալով «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» պայմանագրից՝ Միացյալ Նահանգները վտանգում է միջազգային անվտանգության կազմակերպումը, ինչը պատերազմների սպառնալիք է ստեղծում։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո Ռուսաստանը նույնպես հայտարարել է պայմանագիրը խզելու մասին։ Դրանից առաջ և հետո այդ երկրների պաշտոնյաները մեկը մյուսին մեղադրում են […]

̰
Լիբանանի նոր կառավարությունն իր առաջին նիստն է անցկացրել

18:57 02.02.2019

Այսօր իր անդրանիկ նիստն է անցկացրել Լիբանանի նոր ձևավորված կառավարությունը, որի ձևավորման շուրջ վերջնական համաձայնությունը ձեռք էր բերվել հունվարի 31-ի երեկոյան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արևելագետ Արմեն Պետրոսյանը: «2018 թ․մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո՝ 251 օր տևած ծանր բանակցությունների արդյունքում միայն վարչապետ Սաադ ալ-Հարիրիին հաջողվեց ձևավորել ուռճացված կազմով կառավարության տարբերակը՝ […]

̰
Հայաստանում «գունավոր հեղափոխություն» չէր. Փաշինյանի հարցազրույցը գերմանական DW-ին

18:16 02.02.2019

Թեև Ռուսաստանում չեն սիրում հեղափոխություններ, ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, սակայն այնտեղ հանգիստ են վերաբերվել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, քանի որ այդ ամենի մեջ չի եղել աշխարհաքաղաքական համատեքստ։ Գերմանական DW-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը բացառել է Հայաստանում տեղի ունեցածը «գունավոր հեղափոխությունների» շարքին դասելը։ «Մեր հեղափոխությունը չի ունեցել որևէ աշխարհաքաղաքական համատեքստ, և չի եղել որևէ արտասահմանյան […]

̰
Չենք փորձում միաժամանակ նստել երկու աթոռի վրա․ Փաշինյանը՝ ԵՄ և ԵԱՏՄ հետ հարաբերությունների մասին

18:10 02.02.2019

Հայաստանը չի փորձում միաժամանակ նստել երկու աթոռների վրա Եվրամիության հետ հարաբերությունների խորացման և Եվրասիական տնտեսական միության անդամակցության ընթացքում։ Այս մասին գերմանական DW լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եվրոպական միությունը աջակցում է մեր ժողովրդավարական բարեփոխումներին ու մեր առջև խնդիր չի դնում ընտրություն կատարել ԵԱՏՄ ու Եվրամիության միջև»,- ասել է Փաշինյանը։ Նա բացատրել […]

̰
Սիրիայում ուսուցիչների տեղափոխող միկրոավտոբուս է պայթեցվել

18:06 02.02.2019

Սիրիայի հյուսիսարևելյան Մամբիջ բնակավայրի մոտակայքում ուսուցիչների տեղափոխող միկրոավտոբուս է պայթեցվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է 1 զոհի և 5 վիրավորի մասին: Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջին շրջանում այստեղ հաճախակի են դարձել տրանսպորտային միջոցների պայթյունները: Նման դեպքերի հետևանքով առավելապես տուժում են խաղաղ բնակիչներ: https://www.youtube.com/watch?v=6ybup2vVFCw

̰
ԱՄՆ-ի հետ պայմանագրի չեղարկման իսկ օրը Ռուսաստանը սկսում է նոր հրթիռի մշակումը

18:02 02.02.2019

Ռուսաստանում սկսում են նոր, գերձայնային, միջին հեռահարության, ցամաքային բազավորման հրթիռի մշակման աշխատանքները։ Սրա վերաբերյալ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին այն բանից հետո, երբ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» պայմանագրից դուրս գալու մասին է հայտարարել Միացյալ Նահանգների պետքարտուղարը։ «Նրանք հայտարարել են, որ զբաղվում են գիտահետազոտական, գիտահետազոտական-փորձակոնստրուկտորական և փորձակոնստրուկտորական աշխատանքներով։ […]

̰
Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները

17:54 02.02.2019

Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ և պահանջել նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ անցկացվում են ամբողջ երկրով մեկ: Մասնավորապես Փարիզում ցուցարարները մտադիր են հարգանքի տուրք մատուցել «դեղին բաճկոնների» ցույցերի ամբողջ ընթացքում տուժած մարդկանց: «Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները Ֆրանսիայում […]

̰
Ավստրալական քաղաքներից մեկում ռումբի մասին ահազանգի պատճառով մարդկանց օդանավակայանից տարհանել են

17:16 02.02.2019

Ավտրալիական Բրիսբեն քաղաքի օդանավակայանից մարդկանց տարհանել են: Նշվում է, որ ժամանակավորապես փակվել է նաև երկաթուղին: Daily Star-ի փոխանցմամբ՝ զինված տղամարդը նշել է, որ իր մոտ ռումբ կա: «Օդանավակայանից մարդիկ են տարհանվել, երկաթուղին ևս այս պահին չի աշխատում»,- ասված է իրավապահների հաղորդագրության մեջ: Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը: https://twitter.com/Eli10835932/status/1091655645386792966   Passengers being dropped down the road due […]

̰
Հնդկաստանում ընձառյուծը հարձակվել է գյուղացիների վրա, կան տուժածներ

17:00 02.02.2019

Հնդկաստանի Փենջաբ քաղաքում ընձառյուծը խուճապ է առաջացրել: «Հարյուրավոր մարդիկ հայտնվեցին տների տանիքներին՝ սարսափահար պաշտպանվելով ագրիսիվ կենդանուց: Կենդանին, գետնին տապալելով չորս մարդու, կծոտեց նրանց: Նրանք լուրջ վնասվածքներ չունեն»,- տեղեկացնում է AFP.-ն: Մի տղամարդ վերևից փորձել է ցանց նետել կենդանու վրա, սակայն ընձառյուծը ցատկել է և նրան պատին սեղմել: Հավաքվածները քարեր են նետել կենդանու վրա, սակայն դա էլ […]

̰
Ճապոնացի ֆուտբոլիստները հանդիպումից հետո մաքրել են հանդերձարանը

16:08 02.02.2019

ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիում փետրվարի 1-ին տեղի է ունեցել ֆուտբոլի Ասիայի գավաթի եզրափակիչը, որտեղ Քաթարի ազգային հավաքականը 1:3 հաշվով առավելության հասավ Ճապոնիայի ընտրանու նկատմամբ: Հանդիպումից հետո ճապոնացի ֆուտբոլիստները ավանդաբար մաքրել են մաքրել են հանդերձարանը, ինչպես նաև գրություն են թողել երեք տարբեր լեզուներով՝ անգլերեն, արաբերեն և ճապոներեն, այնտեղ գրված է «Շնորհակալություն»: Անցյալ ամռանը «Ծագող արևի» երկրի ֆուտբոլիստները […]

̰
Մակեդոնիան կանդամակցի ՆԱՏՕ-ին

16:02 02.02.2019

ՆԱՏՕ-ն փետրվարի 6-ին արձանագրություն կստորագրի Մակեդոնիայի անդամակցության մասին: Այս մասին հայտնում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը: «Փետրվարի 6-ին մենք պատմություն կգրենք. ՆԱՏՕ-ի անդամները Մակեդոնիայի ԱԳՆ-ի հետ կստորագրեն անդամակցության արձանագրությունը»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ի իր միկրոբլոգում: On 6 February we will write history: #NATO Allies will sign the accession protocol with the future Republic of […]

̰
Մինչ Երևան գալը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ

14:10 02.02.2019

Հայաստանում ԱՄՆ նոր արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակված Լինն Թրեյսին մինչև Երևան ժամանելը Նահանգներում հանդիպում է ունեցել հայկական կազմակերպություններից Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։ Այս մասին նշվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ դեսպանի հետ կազմակերպության ներկայացուցիչների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, և կազմակերպությունում անհամբերությամբ սպասում են դեսպանի ու նրա թիմի հետ […]

̰
Ռուսաստանը նույնպես հրաժարվում է հրթիռների պայմանագրից․ Պուտինը դիմում է հայելային միջոցների

14:00 02.02.2019

Եթե Միացյալ Նահանգների ղեկավարությունը որոշել է երկիրը դուրս բերել «Փոքր և միջին հեռահարության հրթիռների կրճատման մասին» պայմանագրից, ապա Ռուսաստանը նույնպես դուրս է գալիս դրանից՝ որպես հայելային միջոց։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը երկրի պաշտպանության նախարարությանը հրահանգել է այլևս չնախաձեռնել նոր բանակցություններ այս թեմայով։ Պուտինի խոսքով՝ այս պայմանագրից հրաժարվելու փոխարեն այն […]

̰
Մահացել է ռուս հայտնի հաղորդավար Եվգենի Սուսլովը

13:42 02.02.2019

81 տարեկանում մահացել է «Վրեմյա» լրատվականի լեգենդար մեկնաբան Եվգենի Սուսլովը: Նա 30 տարուց ավելի աշխատել է  ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում: Մեկնաբանի մահվան լուրը հայտնել է նրա գործընկերը՝  Ալլա Դանկոն. «Ծանր հիվանդությունից հետ այսօր մահացել է իմ սիրելի գործընկերը՝ Կենտրոնական հեռուստատեսության մեկնաբան, ՌԴ վաստակավոր արտիստ Եվգենի Սուսլովը»,- գրել է Դանկոն: Եվգենի Սուսլովը ծնվել է 1937թ.: Երկար տարիներ […]

̰
Փաշինյանի այցի շեմին գերմանական կառավարությունն ընդունել է իր երկրում հայկական մաֆիայի գոյությունը

13:10 02.02.2019

Գերմանիայի դաշնային կառավարությունը, Ձախերի կուսակցության հարցմանն ի պատասխան, հաստատել է, որ երկրի տարածքում գործում է կազմակերպված հանցավոր կազմակերպություն, որի հիմքը ազգությամբ հայեր են, ինչի արդյունքում ընդունված է այդ համակարգն անվանել հայկական մաֆիա։ Այս մասին գերմանական լրատվամիջոցներից մեկի՝ Tagesspiegel-ի, հրապարակումը փոխանցում է «RusArminfo»-ն։ Կառավարությունից տեղեկացրել են, որ դաշնային քրեական ոստիկանությունն ու երկրամասերի ոստիկանական վարչությունները 14 տարբեր հետաքննություն […]

̰
Bari galust․ Մերկելը լատինատառ է ողջունել Փաշինյանին

12:52 02.02.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա այցի ժամանակ հյուրընկալող երկրի ղեկավար, կանցլեր Անգելա Մերկելը իր ինստագրամյան էջում ողջույնի խոսքեր է գրել Հայաստանի ղեկավարին։ «Bari galust», – լատինատառ հայերեն գրել է Մերկելն ու շարունակել գերմաներենով ու անգլերենով։ Գրառման մեջ կանցլերը նշել է, որ Հայաստանում լավատեսական մթնոլորտ է, ու երկու կողմերը մտադիր են զարգացնել հարաբերությունները ու միասին աշխատել […]

̰
Չիլիում մարդիկ բողոքում են հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումից

12:43 02.02.2019

Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում հազարավոր մարդիկ դժգոհում են հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների հետ: Ցուցարարներին ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել: Կան ձերբակալվածներ:

̰
Փարիզում վերջին հրաժեշտն են տվել Միշել Լեգրանին

12:32 02.02.2019

Փարիզում երեկ վերջին հրաժեշտն են տվել ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանին: Հրաժեշտի արարողությանը ներկա է եղել Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիթ Մակրոնը, նաև երաժիշտներ աշխարհի տարբեր անկյուններից: Հանրային հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Փարիզի Մարինյան թատրոնում, իսկ Փարիզի քաղաքապետարանի հանդիպակաց հրապարակում մեծ էկրանին հանրությանն են ներկայացվել Լեգրանի ստեղծագործություններն ու կյանքի հիշարժան դրվագները: Միշել Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի […]

̰
Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ արցունքաբեր գազ է կիրառել․ կան տուժածներ

12:02 02.02.2019

Գազայի սահմանին շարունակվում են բախումները իսրայելական ուժերի հետ: Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ դարձյալ կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել: Ըստ երկրի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ ավելի քան 30 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել: Իսրայելա-պաղեստինայան սահմանին ակցիաներ են անցկացվում անցյալ տարվա մարտից: Այսպես կոչված «Վերադարձ»-ի մեծ երթով պաղեստինցիները շարունակում են պահանջել, որ իսրայելական կողմը […]

̰
Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Ավստրալիա

11:53 02.02.2019

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ: Նրան և նրա շքախմբին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի օդանավակայանում դիմավորել են թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի գլխավորությամբ թեմի եկեղեցականները, թեմական և ծխական, ինչպես նաև հայկական կազմակերպությունների շուրջ քսան ներկայացուցիչներ: Փետրվարի 2-ին Սիդնեյի Սուրբ Հարություն առաջնորդանիստ եկեղեցում […]

̰
«Մենք նախատեսում ենք տնտեսության կառուցվածքում լոկոմոտիվ դարձնել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները». վարչապետը հանդիպել է Գերմանիայի տնտեսական համայնքի ներկայացուցիչներին

11:28 02.02.2019

Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 1-ին հանդիպում է ունեցել ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ: ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության գործադիր տնօրեն Միխաել Հարմսը հանձնաժողովի անունից ողջունել է ՀՀ վարչապետին Գերմանիայում և նշել. «Շնորհավորում ենք Ձեզ խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակի և հստակ մանդատի կապակցությամբ, […]

̰
Վաշինգտոնը մտադիր է դուրս գալ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների մասին» պայմանագրից

11:00 02.02.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Սպիտակ տունը մտադիր է դուրս գալ «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Պետքարտուղարն ընդգծել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ը Ռուսաստանին 60 օր ժամանակ էր տվել պայմանագրի կետերը կատարելու համար: Պոմպեոն նաև նշել է, որ 6 ամսվա ընթացքում ԱՄՆ-ը պայմանագրի անդամ […]

̰
Դիվանագիտական դեմարշ. ինչու է Կարասինը խիստ նյարդայնացել. «Ժամանակ»

10:35 02.02.2019

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան այցելած ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը խիստ նյարդայնացած է Հայաստանում իր և ռուս մշակույթի հանդեպ դրսևորված վերաբերմունքից: Կարասինը Հայաստան իր այցելության ընթացքում հունվարի 30-ին մասնակցել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանի տարածքում ռուս գրող և դրամատուրգ Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը: Չնայած Կարասինի ներկայությանը, ո՛չ ՀՀ արտաքին գործերի նախարարը, ո՛չ նրա բազմաթիվ տեղակալներից որևէ […]

̰
Ո՞վ է մարդկության պատմության մեջ ամենահարուստ մարդը

09:35 02.02.2019

Ո՞վ է մարդկության պատմության մեջ ամենահարուստ մարդը, պարզվում է, ոչ Բիլ Գեյթսն է, ոչ Սթիվ Ջոբսը, ոչ Ռոքֆելլերը, ոչ էլ Ջեֆ Բեզոսը։ ԱՄՆ  Հյուսիսարևմտյան համալսարանի գիտնականները պարզել են, որ երկրագնդի վրա երբևէ ապրած ամենահարուստ մարդը եղել է Մալիի միապետ Մանսա Մուսան։ Նա անսահմանափակ օգտվել է երկրի ներքին ռեսուրսներից և ղեկավարել է ոսկու արդյունահանումը: Ոսկին վերածել […]

̰
Facebook-ից հեռանալը երջանկացնում է

09:10 02.02.2019

Ֆեյսբուքյան էջը ապաակտիվացնելը նպաստում է, որպեսզի օգտատերերը ժամանակ հատկացնեն այլ զբաղմունքների համար և ավելի քիչ զբաղվեն քաղաքական քննարկումներով: Սթենֆորդի համալսարանի գիտնականները պարզել են, որ ֆեյսբուքյան էջը ապաակտիվացրած օգտատերերը ավելի գոհ են կյանքից, ավելի քիչ են անհանգստանում և տագնապում, միայնության և ընկճախտի մեջ  չեն ընկնում, այս մասին գրում է Engadget.е կայքը: Facebook-ից հրաժարվածները բազում հետաքրքիր զբաղմունքներ […]

̰
Բենզինը քայքայում է տղամարդկանց առողջությունը

08:15 02.02.2019

Չինաստանի Գուանչժոուի համասլարանի գիտնականները պարզել են, որ երկար ժամանակ բենզինով մեքենա շահագործելը կարող է հանգեցնել էրեկցիայի խանգարման: Թունավոր արտանետումների վնասակար ազդեցությունը դեռ պետք է ավելի խորը ուսումանսիրվի, սակայն JSM կայքի տվյալներով՝ կրծողների վրա ուսումնասիրոթյունները թույլ են տալիս միանշանակ պնդել, որ մեքենաներից արտանետված գազերը լրջորեն վնասում են տղամարդկանց առողջությունը: Լաբորատոր ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ օրական 4-6 […]

̰
Amazon-ը ռեկորդային եկամուտ է ստացել

00:41 02.02.2019

Ամերիկյան Amazon ընկերությունը, որն աշխարհում օնլայն վաճառքի մեծագույն հարթակներից մեկն է, մեծացրել է իր բաժնետոմսերից եկող եկամուտը և 4-րդ եռամսյակում այն հասցրել պատմական առավելագույնին: Այս մասին հաղորդում է  Интерфакс-ը: Այսպիսով՝ 2018-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընկերության մաքուր եկամուտը կազմել է 3.027 մլրդ դոլար կամ վերջնահաշվարկով՝ 6.04 մլրդ արժողությանբ բաժնետոմս: Եկամուտը ավելացել է շուրջ 20 տոկոսով՝ 60.453 մլրդ դոլարից […]

̰
BACK_TO_TOP