Լիբանանի նոր կառավարությունն իր առաջին նիստն է անցկացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+36.09 oC

Լիբանանի նոր կառավարությունն իր առաջին նիստն է անցկացրել

18:57 02.02.2019

Այսօր իր անդրանիկ նիստն է անցկացրել Լիբանանի նոր ձևավորված կառավարությունը, որի ձևավորման շուրջ վերջնական համաձայնությունը ձեռք էր բերվել հունվարի 31-ի երեկոյան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է արևելագետ Արմեն Պետրոսյանը:

«2018 թ․մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո՝ 251 օր տևած ծանր բանակցությունների արդյունքում միայն վարչապետ Սաադ ալ-Հարիրիին հաջողվեց ձևավորել ուռճացված կազմով կառավարության տարբերակը՝ բաղկացած 30 նախարարից, որի արդյունքում, այնուամենայնիվ, Լիբանանին հաջողվեց խուսափել ներքաղաքական և տնտեսական խորը ճգնաժամից, քանի որ այս վերջին փորձի տապալման դեպքում վարչապետը հայտարարել էր հրաժարական տալու մտադրության մասին։ Իսկ նման վատթարագույն սցենարը կարող էր ճակատագրական լինել մերձավորարևելյան այս կարևոր, բայց նաև բավական փխրուն քաղաքական համակարգ ունեցող երկրի համար, որը վերջին 5-6 տարիների ընթացքում տարաբնույթ փորձեր էր իրականացնում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու։

Ի դեպ, բարեկամական երկրի նոր կառավարության կազմում լիբանանահայ համայնքի 2 ներկայացուցիչ կա՝ զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը և սոցիալական հարցերի նախարար Ռիշար Գույումջյանը»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

17:12 14.07.2025

ՏԿԵ նախարարն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային տրանսպորտին և ջրային ոլորտներին վերաբերող հարցեր։ Նախարարը կարևորել է Նիդերլանդների հետ ուղիղ օդային հաղորդակցություն սկսելու անհրաժեշտությունը։ Ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների գործընկերներին ավիացիոն ոլորտում հայ մասնագետների վերապատրաստման հարցում ցուցաբերած աջակցության համար։ […] ...

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Հաղթանակ թաղամասում

17:07 14.07.2025

Քրեական ոստիկանները հետախուզվողին հայտնաբերել են Հաղթանակ թաղամասում

Հուլիսի 10-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Հաղթանակ թաղամասում հայտնաբերել և ձերբակալել են 33-ամյա տղամարդու։ Նա հուլիսի 4-ից հետախուզվում էր մարդու թրաֆիքինգի կամ շահագործման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […] ...

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

16:57 14.07.2025

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Ելիսեյան պալատում այսօր նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ...

Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում է

16:54 14.07.2025

Ինչպե՞ս պաշտպանել անչափահասներին թմրամիջոցների օգտագործումից. ՆԳՆ-ն իրազեկում է

Այսօր ամբողջ աշխարհում նկատվում է թմրամիջոցների օգտագործման տարիքային շեմի նվազում․ թմրամիջոցները թափանցել են տարիքային տարբեր խմբեր՝ անմասն չթողնելով անչափահասներին։ Ըստ վիճակագրական տվյալների՝ Հայաստանում անչափահասների շրջանում թմրամիջոցների օգտագործման տարածում չի արձանագրվել։ Սակայն, հարկավոր է լինել աչալուրջ և կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկել՝ պահպանելու մեր երեխաների առողջությունը, և միայն համախմբված ջանքերի միջոցով կարող ենք ապահովել նրանց առողջ, անվտանգ […] ...

Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները

16:48 14.07.2025

Դադարեցվել են «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։ […] ...

Բնակարանից ոսկեղեն և գումար գողացած տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է

16:42 14.07.2025

Բնակարանից ոսկեղեն և գումար գողացած տղամարդը հայտնաբերվել ու ձերբակալվել է

Հունիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևանի բնակիչ 53-ամյա մի կին և հայտնել, որ հունիսի 14-ին անհայտ անձը մտել է իր բնակարան և գողացել 2 պայուսակ, որոնցում եղել են ոսկեղեն և գումար։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է […] ...

BACK_TO_TOP