13:20 01.02.2019
SHANTNEWS.am-ի թղթակիցը Բեռլինից հայտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի երկրորդ օրն այցելել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ: Հենց հիմնադրամ այցով են մեկնարկում վարչապետի այսօրվա հանդիպումները: Վարչապետին ուղեկցել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հիմնադրամի գործունեության հիմնական նպատակը գերմանացի հայտնի պետական գործիչ, իրավագետ Կոնրադ Ադենաուերի գաղափարների և սկզբունքների տարածումն է: Ազատության, արդարության և համերաշխության […]
12:58 01.02.2019
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կիբեռանվտանգության փորձագետ Տրոյ Հանթը (Troy Hunt) իր բլոգում տեղեկացրել է, համացանցում հայտնաբերվել է Collection #1 անվանումը կրող տվյալների հսկայական բազա: «Այդտեղ 700 մլն ունիկալ e-mail հասցեներ են և 1,1 մլրդ ոչ պակաս ունիկալ մուտքանունների և գաղտնաբառերի տվյալներ։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի փորձագետները պարզել են, թե ինչպես ստուգել, […]
12:52 01.02.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում է, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Իմ ելույթը՝ Գերմանիայի հայ համայնքի հետ Քյոլնի հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ»: Փաշինյանը նշել է, որ իր ղեկավարած կառավարությունը և անձամբ ինքը ստանձնում են և ստանձնել են իրենց վրա դրված պատասխանատվությունը, որը վերահաստատվել է […]
12:38 01.02.2019
Համացանցային օգտատերերն ահազանգել են YouTube-ի աշխատանքում այսօր ի հայտ եկած խնդիրների մասին: Այս մասին տեղեկացրել է Downdetector ծառայությունը: YouTube -ում տեղ գտած տեխնիկական թերությունների մասին ահազանգերը ստացվել են գիշերվանից: Նշվում է, որ բողոքներ են ստացվել աշխարհի տարբեր ծայրերից, այդ թվում Ռուսաստանից, ԱՄՆ-ից, եվրապական մի շարք երկրներից, նաև Ճապոնիայից և Բրազիլիայից:
12:36 01.02.2019
Հունաստանում գրիպից 12 մարդ է մահացել, հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ մարդիկ մահացել են 2019 թ-ի հունվարի 21-27-ն ընկած ժամանակահատվածում, դրանից մեկ շաբաթ առաջ հաղորդվել էր մահվան 2 դեպքի մասին: Ընդհանուր առմամբ՝ գրիպի այս սեզոնի ընթացքում մահացել է 18 մարդ, նրանք եղել են 25-90 տարեկան: Մահվան բոլոր դեպքերն առաջացել են A(H1N1 և A(H3N2) վիրուսներից: […]
12:30 01.02.2019
Հայաստանը Սու-30ՍՄ կործանիչ ինքնաթիռները Ռուսաստանից գնելու է արտոնյալ պայմաններով՝ որպես ՀԱՊԿ գծով դաշնակից-գործընկեր պետություն։ ՀԱՊԿ կարգավորումները թույլ են տալիս այսպիսի գործարքները իրականացնել ներքին գներով․ այսինքն՝ հայկական բանակը ինքնաթիռները գնելու է այն գնով, որով դրանք վաճառվում են հենց ռուսական բանակին։ Այս մասին տեղեկություններն իր աղբյուրներից պարզել է ռուսական «Կոմերսանտը»։ Հայտնի է, որ ինքնաթիռները լինելու են 4 […]
12:18 01.02.2019
Երբևէ լսել ե՞ք՝ ինչպես են հնչում աստղերը: Այս հարցը շատերին կարող է տարօրինակ թվալ, բայց դա իրականություն է: Երկնային մարմինները՝ աստղերը, մոլորակները, ձայներ են արձակում, այլ կերպ ասած՝ տիեզերական երաժշտություն, որ կարող է շատերին զարմացնել: Մեր հայրենակից, աշխարհահռչակ աստղագետ Գարիկ Իսրայելյանը տիեզերական այդ երաժշտության շտեմարան է ստեղծել, որն առաջին անգամ կներառվի մարդու կողմից ստեղծված երաժշտական […]
11:52 01.02.2019
Վենեսուելայի Կենտրոնական բանկն առաջիկայում նախատեսում է 15 տոննա ոսկի վաճառել ԱՄԷ-ին: Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում անելով վենեսուելական աղբյուրներին: Հաղորդվում է, որ ԱՄԷ-ի իշխանությունները ոսկու դիմաց կանխիկ եվրո կվճարեն, բայց թե որքան, առայժմ չի նշվում: Ընդհանուր առմամբ, Կարակասը մտադիր է վաճառել 29 տոննա ոսկի: Հիշեցնենք, որ բողոքի ցույցերը Վենեսուելայում սկսվեցին հունվարի 23-ին: Երկրի խորհրդարանի ղեկավար […]
11:42 01.02.2019
ԱՄՆ-ում սաստիկ ցրտերի պատճառով առնվազն 21 մարդ է մահացել, գրում է Reuters-ը: Նշվում է, որ մարդկանց մի մասը մահացել է ՃՏՊ-ներից, իսկ ոմանք՝ ցրտահարումից: Երկրի որոշ հատվածներում ջերմաստիճանը հասել է -53 աստիճանի: Արկտիկական օդային հոսանքները զբաղեցրել են երկրի հյուսիսարևմտյան և հյուսիսարևելյան հատվածները:
11:39 01.02.2019
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀԿ-ականների` Գերմանիա այցի վերաբերյալ մամուլի հրապարակմանը: «Այսօր լրատվամիջոցներում անդրադարձ է եղել մեր այցին Գերմանիա, ինչի կապակցությամբ որոշ պարզաբանումների կարիք կա՝ 1. Գերմանիան մինչև մայիս կարող է վավերացնել Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ 2. Այցի ընթացքում մենք քննարկել ենք ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական խնդիրներ։ 3. Վիզաների ազատականացման […]
11:18 01.02.2019
Ռուսաստանը չպետք է համաձայնի ՄԻԵԴ վճռի հետ, որը պարտավորեցնում է Վրաստանին 10 միլիոն եվրո վճարել: Այսպիսի հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան: «Մենք չենք մասնակցել ԵԽԽՎ նիստերին և չենք ընտրել ՄԻԵԴ դատավորներ: Հետևաբար, մենք չպետք է ընդունենք ՄԻԵԴ-ի որոշումները»,- Չեպայի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, […]
10:40 01.02.2019
«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի» ռուսերեն տարբերակի ֆեյսբուքյան էջին ՌԴ մեր հայրենակիցներից նամակներ ենք ստացել, որ արդեն երկու օր է, ինչ հնարավորություն չունեն կարդալու մեր հրապարակումները: Լրացուցիչ ճշտումներն ապացույց դարձան՝ այո՛, Ռուսաստանի տարածքում https://www.aravot-ru.am/ կայքն այլևս արգելափակված է: Սա մեզ համար անսպասելի չէր՝ այն բանից հետո, երբ «Ռոսկոմնադզորի» հերթական պահանջը չցանկացանք կատարել: Բայց սկզբում ներկայացնենք […]
08:38 01.02.2019
1994 թ. ապրիլի 16-ին Էջմիածնում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործը կարծես մեռյալ կետից շարժվում է: 25 տարի առաջ Մանվել Գրիգորյանին պատկանող Ակնալճի ամառանոցում հրազենի կրակոցից զոհվեց Էջմիածնի «Տոչպրիբոր» գործարանի տնօրեն Մհեր Պողոսյանը: Այս մասին հայտնում է Hraparak.am-ը։ Մհեր Պողոսյանն Էջմիածնի երևելի ընտանիքներից մեկի զավակն էր: Հայրը՝ Վլադիմիր Պողոսյանը, Էջմիածնի շրջկոմի երկրորդ քարտուղարն էր, մայրը՝ Նունե […]
08:25 01.02.2019
Չինաստանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերջին ռաունդի ընթացքում համաձայնել է կրճատել համատեղ առևտրում առկա հակակշիռը և սկսել ակտիվորեն մեծացնել ամերիկյան գյուղաատնտեսական արտադրանքի և էներգառեսուրսների ներկրումը։ Այս մասին հայտնում է Չինաստանի առևտրի հարցերով նախարարությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Պեկինում նշել են, որ ԱՄՆ-ի հետ առևտրային վեճերի շուրջ բանակցությունների վերջին ռաունդի ընթացքում կողմերին հաջողվել է կարևոր առաջընթացի հասնել։ […]
08:05 01.02.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ պետության ղեկավարի պաշտոնում գտնվելու ընթացքում շատ գումար է կորցրել, սակայն վստահեցրել է, որ միևնույն է՝ սիրում է իր աշխատանքը։ «Ես վիթխարի գումարներ եմ կորցրել՝ զբաղվելով այս աշխատանքով։ Դա գումար չի բերում։ Այն ամենաանշահավետ զբաղմունքներից մեկն է։ Բարեբախտաբար, ես գումարի կարիք չունեմ»,- ասել է նա The New York Times […]
07:47 01.02.2019
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կարող է սիրիական տարածքներն իր վերահսկողության տակ առնել մեկ տարուց քիչ ժամանակում։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով ամերիկյան ռազմական գերատեսչության զեկույցին։ Զեկույցում նշվում է 6-12 ամիս ժամանակահատվածի մասին, եթե խմբավորումը չենթարկվի ռազմական ճնշման։ Գերատեսչությունում ընդգծել են, որ ԻՊ գրոհայինները ձգտում են ֆիզիկական տեսքով վերականգնել խալիֆայությունը։ Սպասվում է, որ Պենտագոնի […]
07:39 01.02.2019
Մի խումբ կոնգրեսականներ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դիտարկմանն են ներկայացրել օրինագծեր, որոնք սահմանափակում են Սիրիայից զորքերը դուրս բերելու Դոնալդ Թրամփի վարչակազմի հնարավորությունները։ Ինչպես նշում է The Hill պարբերականը, նախաձեռնությամբ են հանդես եկել ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները։ Նրանք ցանկանում են արգելել Պենտագոնի կողմից ֆինանսական միջոցների օգտագործումը՝ Սիրիայում ներկայությունը մինչև 1500 զինվորականի նվազեցնելու համար։ «ԱՄՆ պաշտպանության նախարարությունը […]
07:26 01.02.2019
Իտալիայի կառավարությունը Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին չի ճանաչում որպես Վենեսուելայի ժամանակավոր նախագահ՝ ելնելով երկրի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքից։ Այս մասին հայտնել է Իտալիայի ԱԳ փոխնախարար Մանլիո Դի Ստեֆանոն, հայտնում է TV2000 ալիքը։ Նա հիշեցրել է, որ նման դիրքորոշումը կոչվում է չմիջամտության սկզբունք և ողջունվում ՄԱԿ-ի կողմից։ «Այժմ բոլորը խոստովանում են Լիբիայում թույլ […]
01:03 01.02.2019
Շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Հունվարի 31-ին ՀՀ վարչապետը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Քյոլն քաղաքից ժամանել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին: Փետրվարի 1-ին Բեռլինում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության` նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, […]
01:00 01.02.2019
Հետևում ենք հանրային տրամադրություններին: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման տաղավարում խոսել է ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը: «Ոչ միայն հետևում ենք, այլև արձանագրում ենք բոլոր փոփոխությունները, որ լինում են այդ տրամաբանության մեջ: Մարդիկ, ովքեր 6 ամիս առաջ մեր քաղաքական ուժին մեղադրում էին որոշակի ձևակերպումների մեջ, հիմա ասում են՝ բա ինչո՞ւ այն ժամանակ ավելի հասկանալի […]
00:35 01.02.2019
Եվրահանձնաժողովը հրապարակել է ԵՄ տարածքի երկրներում ավտովթարների մասին զեկույց: Համաձայն այդ զեկույցի՝ ամենաշատը վթարի են ենթարկվում ավստրիացի վարորդները, իսկ ամենաքիչը՝ դանիացի վարորդները: Ավստրիայում միջինում 10 000 բնակչից 44-ը վթարի է ենթարկվել, իսկ Դանիայում՝ ընդամենը 5-ը: Այդ ցուցակում տեղ են գտել նաև Գերմանիայի և Բելգիայի անունները, նշվում է՝ այնտեղ մեծ է հավանականությունը վթարի ենթարկվելու: Ըստ վիճակագրության՝ […]
00:23 01.02.2019
Աճուրդներից մեկում ցուցադրվել է հյուսիսային Ամերիկայի տարածքում երբևէ հայտնաբերված ալմաստի ամենամեծ՝ 552 կարատանոց կտորը: Այս մասին հայտնում է TCH-ը: Հաղորդվում է, որ այն արդեն ներառվել է աշխարհի ամենաթանկարժեք քարերի ցուցակում, չնայած՝ դեռևս հայտնի չէ դրա հստակ գինը: Այն անգամ անվանում է ստացել՝ «552», ճիշտ այնքան, որքան կշռում է: Աղբյուրը հայտնում է, որ այն հավկիթի մեծությամբ […]
00:14 01.02.2019
Մեր ժողովուրդն ունի բավարար ներուժ սեփական հայրենիքը շարունակաբար հզորացնելու և քաղաքակիրթ ազգերի ու պետությունների շարքում առավել մեծ ու առավել հաստատուն տեղ զբաղեցնելու համար. Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ Քյոլնում հանդիպել է գերմանահայ համայնքի և գերմանահայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, նշել է. «Հոգեշնորհ Հայր Սուրբ, Գերմանահայ համայնքային կառույցների հարգարժան ներկայացուցիչներ, Հարգելի […]
21:58 31.01.2019
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հարցում փոխզիջումների հարցին չի պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ նույն հարցին չի պատասխանել ադրբեջանական կողմը: Այս մասին Գերմանիայի Քյոլն քաղաքում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ, ինչո՞ւ են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե՞ […]
21:07 31.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այս մասին Փաշինյանը հայտարարել է Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 30-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա:
20:12 31.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից՝ Հենրիետե Ռեքերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաք և նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետին Քյոլնի քաղաքապետարանում: Նա պատմել է, որ Քյոլնում ուշադիր հետևել են 2018 թ. Հայաստանում տեղի ունեցող […]
19:51 31.01.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում երկու տարեկան աղջիկը հրաշքով է փրկվել ռնգեղջյուրի վանդակում հայտնվելուց հետո: Այս մասին հայտնում է WFTV-ն: Դեպքը տեղի է ունեցել Brevard Zoo կենդանաբանական այգում: Երեխան պատահաբար հայտնվել է ռնգեղջյուրի վանդակում, և կենդանին երեխային իր կոտոշներով սեղմել է վանդակի մի անկյունում: Մինչ երեխային փրկելը ռնգեղջյուրները հասցրել են մի քանի հարվածներ հասցրել նրան: Զննությունից հետո պարզ է […]
19:39 31.01.2019
Օրերս հոսպիտալացրել էին դերասանուհի Քեյթ Բեքինսեյլին, բայց բազմաթիվ լրատվամիջոցներ շփոթության մեջ էին ընկել և հրապարակել, որ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին են հոսպիտալացրել: Մասնավորապես, USA Today կայքը հրապարակել էր լուրը և կից տեղադրել Քեյթ Միդլթոնի նկարը: Դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը արձագանքել է այս թյուրիմացությանը և Instagram-ի իր էջում հրապարակել այդ լուրից մի հատված և կից հումորային գրառում […]
19:31 31.01.2019
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա այցի շրջանակներում այցելեց Քյոլնի Մայր տաճար: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, Նիկոլ Փաշինյանին ծափողջույններով դիմավորեցին մի խումբ հայեր: Հավաքվածները կարճատև զրույց ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ, ասացին, որ չնայած հեռու են գտնվում Հայաստանից, սակայն ուշադրությամբ հետևել են 2018թ. ներքաղաքական զարգացումներին. իրենք էլ Գերմանիայում են բողոքի ակցիաներ կազմակերպել: «Այնքան ուրախ ենք […]
19:30 31.01.2019
Apple-ը մտադիր է հաջորդ տարի թողարկել iPhone, որը կունենա հզոր 3D տեսախցիկ, գրում է Bloomberg-ը: Տեսախցիկը նախատեսված է լինելու շրջակա միջավայրի սքանավորման և եռաչափ իրականության մոդել ստանալու համար: Այս տեսախցիկն էականորեն տարբերվելու է արդեն իսկ առկա տեսախցիկից, որը աշխատում է 25-50 սմ հեռավորության վրա և կարողանում է տարբերակել դեմքերը: Նոր համակարգը օգտագործելու է լազերային սքաներ, որը կապահովի […]