TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+32.09 oC

ԱՇԽԱՐՀ

Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնելու է Իրան

21:07 31.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին պաշտոնական այցով մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, այս մասին Փաշինյանը հայտարարել է Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 30-ի երեկոյան երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Գերմանիա:  

̰
Նիկոլ Փաշինյանը Քյոլնի քաղաքապետին առաջարկել է դիտարկել Գյումրիի հետ գործակցության հաստատման հնարավորությունը

20:12 31.01.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում այսօր հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերին: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից՝ Հենրիետե Ռեքերը ողջունել է Նիկոլ Փաշինյանի այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Քյոլն քաղաք և նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի վարչապետին Քյոլնի քաղաքապետարանում: Նա պատմել է, որ Քյոլնում ուշադիր հետևել են 2018 թ. Հայաստանում տեղի ունեցող […]

̰
Ֆլորիդայում 2-ամյա երեխան ընկել է ռնգեղջյուրի վանդակը և հրաշքով փրկվել

19:51 31.01.2019

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում երկու տարեկան աղջիկը հրաշքով է փրկվել  ռնգեղջյուրի վանդակում հայտնվելուց հետո: Այս մասին հայտնում է WFTV-ն: Դեպքը տեղի է ունեցել Brevard Zoo կենդանաբանական այգում: Երեխան պատահաբար հայտնվել է ռնգեղջյուրի վանդակում, և կենդանին երեխային իր կոտոշներով սեղմել է վանդակի մի անկյունում: Մինչ երեխային փրկելը ռնգեղջյուրները հասցրել են մի քանի հարվածներ հասցրել նրան: Զննությունից հետո պարզ է […]

̰
Քեյթ Միդլթոնին շփոթել են դերասանուհի Քեյթ Բեքինսեյլի հետ

19:39 31.01.2019

Օրերս հոսպիտալացրել էին դերասանուհի Քեյթ Բեքինսեյլին, բայց բազմաթիվ լրատվամիջոցներ շփոթության մեջ էին ընկել և հրապարակել, որ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին են հոսպիտալացրել: Մասնավորապես, USA Today  կայքը հրապարակել էր լուրը և կից տեղադրել Քեյթ Միդլթոնի նկարը: Դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը արձագանքել է այս թյուրիմացությանը և Instagram-ի իր էջում հրապարակել այդ լուրից մի հատված և կից հումորային գրառում […]

̰
Մենք Ձեզ շատ սիրում ենք. Քյոլնի տաճար այցի ընթացքում վարչապետը շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ

19:31 31.01.2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա այցի շրջանակներում այցելեց  Քյոլնի Մայր տաճար: Ինչպես հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը, Նիկոլ Փաշինյանին ծափողջույններով դիմավորեցին մի խումբ հայեր: Հավաքվածները կարճատև զրույց ունեցան Նիկոլ Փաշինյանի հետ, ասացին, որ չնայած հեռու են գտնվում Հայաստանից, սակայն ուշադրությամբ հետևել են 2018թ. ներքաղաքական զարգացումներին. իրենք էլ Գերմանիայում են բողոքի ակցիաներ կազմակերպել: «Այնքան ուրախ ենք […]

̰
iPhone-ը 2020թ. կունենա 3D տեսախցիկ

19:30 31.01.2019

Apple-ը մտադիր է հաջորդ տարի թողարկել iPhone, որը կունենա հզոր 3D տեսախցիկ, գրում է Bloomberg-ը: Տեսախցիկը նախատեսված է լինելու շրջակա միջավայրի սքանավորման և եռաչափ իրականության մոդել ստանալու համար: Այս տեսախցիկն էականորեն տարբերվելու է արդեն իսկ առկա տեսախցիկից, որը աշխատում է 25-50 սմ հեռավորության վրա և կարողանում է տարբերակել դեմքերը: Նոր համակարգը օգտագործելու է լազերային սքաներ, որը կապահովի […]

̰
Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը մասնակցել է Պետդումայում անցկացված հանդիպմանը

19:23 31.01.2019

Ռուսաստանի Դումայում այսօր երկրի տարբեր կրոնների ու կրոնական ուղղությունների առաջնորդները անցկացրել են խորհրդանշական նիստ, որին մասնակցել է նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանը։ Սուրբծննդյան խորհրդարանական 7-րդ ժողովը տեղի է ունեցել Սուրբծննդյան միջազգային 27-րդ կրթական լսումների շրջանակներում, որը նվիրված է եղել «Երիտասարդություն․ ազատություն և պատասխանատվություն» թեմային։ Հանդիպմանը մասնակցել են նաև […]

̰
Հաագայում շենքի փլուզման հետևանքով հայ երիտասարդ է զոհվել

18:07 31.01.2019

«Ցավով տեղեկացնում ենք, որ Հաագայում շենքի փլուզման հետևանքով զոհվածը 1996թ. ծնված ազգությամբ հայ է։ Խորապես ցավակցում ենք զոհվածի հարազատներին և բարեկամներին»,- այս մասին տեղեկացնում է Նիդեռլանդներում Հայաստանի դեսպանությունը։ https://www.facebook.com/armembhague/posts/306216600248886 Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 27-ին։ Գազի պայթյունի հետևանքով Հաագայում փլուզվել է եռահարկ բնակելի շենքի մի հատվածը, ինչի հետևանքով մահացել էր 3 մարդ։

̰
Հացադուլից հետո մահացածի գործով ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյան դիմել է Հայաստանի օմբուդսմենին

17:44 31.01.2019

ԵԱՀԿ խորհրդարանական վերաժողովի՝ մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնաժողովի նախագահ Մարգրեթ Քիները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ քննարկել է բանտում 44 օր տևած հացադուլից հետո մահացած Մհեր Եղիազարյանի հարցը։ Այս մասին հաղորդում է վեհաժողովի թվիթերյան էջը։ Human rights Chair @margretkiener has raised the case of Mher Yeghiazaryan, who tragically died in prison following hunger […]

̰
Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի առաջնությանը

17:28 31.01.2019

Հայաստանի տղամարդկանց և կանանց ծանրամարտի  հավաքականներն ավարտեցին երևանյան ուսումնամարզական հավաքը և  մարզումները վաղվանից կշարունակեն Աբովյանի մարզահամալիրում: Այնտեղ 10 օր պարապելուց հետո կվերադառնան մայրաքաղաք` մասնակցելու պետական օլիմպիական մարզական քոլեջում անցկացվելիք ՀՀ առաջնությանը: Այնուհետև առաջատար շուրջ 20 մարզիկ-մարզուհիներ կընդգրկվեն ծաղկաձորյան հավաքում, որը կավարտվի մարտի 10 -ին: Պարապմունքներն այնուհետև կշարունակվեն Երևանում: Կհաջորդի հավաքականի ուղևորությունը Բաթում՝ մասնակցելու ապրիլի 5-ին […]

̰
Իտալիայում թմրանյութի խոշոր խմբաքանակ է առգրավվել

17:26 31.01.2019

Իտալիայում սուրճի տոպրակներում թաքցված հսկանական չափի կոկաին է հայտնաբերվել: TCH-ը հայտնում է, որ դրանք խառնված են եղել սուրճի հատիկների հետ ու կշռել են ավելի քան 640 կգ: Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնաբերված թմրանյութի խմբաքանակը գնահատվել է առնվազն 130 միլիոն եվրո: Տեղի ոստիկանությունը հայտարարել է, սա Իտալիայում վերջին 10 տարում հայտնաբերված թմրանյութի ամենամեծ խմբաքանակն է: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը […]

̰
ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացված քննարկումներին

17:16 31.01.2019

ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ-ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 29-31-ը Մոսկվայում` ՀԱՊԿ միացյալ շտաբում, մասնակցել է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ տեղեկատվական փոխգործակցության հարցերը կանոնակարգող փաստաթղթերի համաձայնեցմանը, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2020թ. պլանի քննարկմանը: Այս մասին հայտնում են ՀՀ […]

̰
Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել Գուաիդոյին Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար ճանաչելու բանաձևին

17:09 31.01.2019

Եվրախորհրդարանը միևնույն ժամանակ ԵՄ անդամ երկրներին է կոչ արել Գուաիդոյին ճանաչել որպես Վենեսուելայի օրինական նախագահ:

̰
Աֆրիկայում ծովահենների կողմից գերեվարված հայ և ռուս նավաստիներն ազատ են արձակվել․ ՌԴ ԱԳՆ

17:08 31.01.2019

Աֆրիկայի հարավ-արևմուտքում գտնվող Գվինեական ծոցի ջրերում հունվարի սկզբին գերեվարված ռուսաստանցի նավաստիները, որոնց թվում էր նաև հայազգի Անդրոնիկ Գրիգորյանը, ազատ են արձակվել ու վերադարձել հայրենիք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Գերեվարված ու ազատված 6 նավաստիների վիճակը, ըստ ռուսական կողմի, բավարար է։ Նրանց ազատ են արձակվել հունվարի 28-ին։ https://www.facebook.com/MIDRussia/posts/1647190505380384 Ռուսական անձնակազմով Պանամայի դրոշի տակ […]

̰
ԱՄՆ-ում սառնամանիքի պատճառով եռման ջուրը վերածվում է սառույցի

17:04 31.01.2019

ԱՄՆ-ում անոմալ ցրտերի պատճառով դրսում եռման ջուրը սառչում է: Սոցցանցի օգտատերերը փորձեր են իրականացնում: Մարդիկ եռման ջրով բաժակներով ու կաթսաներով դուրս են գալիս փողոց: Նրանք օդում շաղ են տալիս ջուրը, որը վայրկենապես վերածվում է նախշազարդ սառույցի: How a science teacher passes the time in a snow day. 🥶 AccuWeather records current air temp at -21°F […]

̰
Պուտինն ու Լուկաշենկոն դարձյալ կհանդիպեն

17:00 31.01.2019

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները պայմանավորվել են առաջիկայում ևս մեկ անգամ հանդիպում անցկացնել երկկողմ ձևաչափով։ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում որոշել են հանդիպման ընթացքում դիտարկել նախորդ տարվա վերջին իրենց հանդիպումների արդյունքում ձեռք բերված համաձայնությունների իրացման ընթացքը։ Այս մասին հայտնել է բելառուսական կողմը։ Հիշատակված հանդիպումները, որ եղել են դեկտեմբերին, եղել են շատ ինտենսիվ ամսվա վերջին […]

̰
Խոսքի ազատությունն ավելի կարևոր է կեղծ լուրերից. վարչապետը Քյոլնի համալսարանում պատասխանել է ներկաների հարցերին

16:52 31.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ի թղթակիցը, երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնի տեխնիկական համալսարանում է: Վարչապետը «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո-թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով ելույթ է ունեցել Քյոլնի տեխնիկական համալսարանում: Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը ներկաներին հրավիրեց գալ և մասնակցել աշնանը Հայաստանում կայանալիք համաժողովին, քանի որ այն նաև հնարավորություն կընձեռի առաջին […]

̰
ՄԻԵԴ-ը ՌԴ-ին պարտավորեցրել է 10 մլն եվրո վճարել վրացիների զանգվածային արտաքսման համար

16:30 31.01.2019

Վրաստանը ՄԻԵԴ է դիմել 2015թ.-ին՝ Ռուսաստանից պահանջելով 70.3մլն եվրոյի փոխհատուցում:

̰
Նարեկ Գուրուրյանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարաձգվել է

16:26 31.01.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի կալանավորման ժամկետը երկարաձգվել է 3 ամսով: SHANTNEWS.am-ի աղբյուրը հայտնում է, որ Գուրուրյանի կալանավորման ժամկետը մինչև մայիսի 18-ը երկարաձգելը արտաքսման գործընթացներով է պայմանավորված, մինչև Ղազախստանից քննության թղթերը գան, հասնեն: «Ղազախական կողմը հունվարի 12-ին թուղթ էր ուղարկել, դրանից հետո ամեն ինչ փոխվել է, նոր թղթերը […]

̰
Այստեղ ամեն ինչ անում են, որ տեղի ունեցածը հայ-թուրքական բախման չվերածվի. ամերիկահայ գործիչ

16:18 31.01.2019

Լոս Անջելեսում օրեր առաջ տեղի ունեցած արտակարգ դեպքը շարունակում է քննարկման թեմա մնալ ամերիկահայության շրջանում: Հայկական երկու դպրոցների տարածքում թուրքական դրոշների տեղադրումը լարվածություն է առաջացրել շատերի մոտ, բայց, ինչպես SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Նորա Հովսեփյանը, դեպքից հետո վախի կամ հարձակողական  ոչ մի տրամադրություն չկա համայնքում: Ամերիկահայ գործիչը մեզ հետ […]

̰
Հունաստանն անցած տարի ավելի քան 33 մլն զբոսաշրջիկ է ընդունել

16:09 31.01.2019

2018 թվականին Հունաստանն օտարերկրյա զբոսաշրջիկների թվի աննախադեպ՝ ռեկորդային ցուցանիշ է սահմանել: Այս մասին հայտնում է ATOP-ը: Հաղորդվում է, որ անցած տարի այդ երկիր է այցելել 33 մլն օտարերկրացի, արդյունքում Հունաստանի պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 16 միլիարդ եվրո: Այս երկիր այցելող զբոսաշրջիկների թվում հատկապես մեծ տոկոս են կազմում լողափնյա հանգստի սիրահարները: Հաղորդվում է, որ 2017 […]

̰
Մոսկվայի «հայկական» առևտրային կենտրոններից մարդկանց տարհանում են

15:26 31.01.2019

Մոսկվայում անհայտ անձինք 10 րոպեում ոստիկանություն են դիմել՝ ահազանգելով քաղաքի մի շարք օբյեկտներում պայթյունի վտանգի մասին: «Մոսկվայում սկսել են ահազանգեր ստացվել կրթական հաստատություններում ու առևտրային կենտրոններում պայթյունի վտանգի մասին: Այս պահին ստուգվում է ավելի քան 10 օբյեկտ, առավելապես առևտրային կենտրոններ»,- հայտնում է  ՏԱՍՍ-ի աղբյուրը: «Պայթյունավտանգ» օբյեկտների թվում են առևտրային-ժամանցային կենտրոններ` «Երևան Պլազա»-ն, «ՌԻՈ»-ն, «Սինեմա Սթար»-ը, […]

̰
ՏՏ-ն հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր. վարչապետի ելույթը Քյոլնի տեխնիկական համալսարանում

14:58 31.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնի տեխնիկական համալսարանում է: Վարչապետը «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո-թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով ելույթ է ունեցել Քյոլնի տեխնիկական համալսարանում, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Իր խոսքում նա նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել համալսարանում և նրանց հետ […]

̰
Նիկոլ Փաշինյանը Քյոլնի տեխնիկական համալսարանում է. SHANTNEWS-ի թղթակիցը մանրամասներ է հաղորդում

14:06 31.01.2019

Երկօրյա պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնի տեխնիկական համալսարանում է: Այս մասին հաղորդում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Վարչապետին համալսարանում դիմավորեց համալսարանի պրոֆեսորա-դասախոսական անձնակազմը՝ համալսարանի ռեկտոր Շտեֆան Հերցիգի գլխավորությամբ: Համալսարանի Սենատի սրահում համագործակցության հուշագիր ստորագրվեց Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև: Քիչ անց Փաշինյանը կհանդիպի համալսարանի ուսանողների հետ, ելույթ կունենա, որից […]

̰
ԱՄՆ-ում տղամարդը փորձել է հարձակվել Չինաստանի պատվիրակության ավտոշարասյան վրա

13:36 31.01.2019

Վաշինգտոնում Սպիտակ տան մոտակայքում անհայտ տղամարդը փորձել է հարձակվել Չինաստանից ժամանած պատվիրակության ավտոշարասյան վրա, հայտնում է NBC-ն: Նշվում է, որ տղամարդը բերման էր ենթարկվել ոստիկանական շղթան ճեղքելու, սպայի վրա հարձակում կատարելու և երթևեկությունը խաթարելու համար: Միջադեպի հետևանքով տուժել է Գաղտնի ծառայության աշխատակից: Նա լուրջ վնասվածք է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնի է, որ […]

̰
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ երկրների միջև ապրանքների մատակարարման ընդհանուր պայմանագրից

13:22 31.01.2019

Ուկրաինայի կառավարությունը որոշում է կայացրել դուրս գալ ԱՊՀ երկրների միջև ապրանքների մատակարարման համաձայնագրից: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինա» գործակալությունը, կառավարության որոշման նախագծի բացատրական փաստաթղթում նշվում է, որ համաձայնագիրը կորցրել է իր արդիականությունը: Մասնավորապես այն ենթադրում է կոնկրետ մատակարարներ կոնկրետ գնորդների համար, ինչը հակասում է շուկայական տնտեսության սկզբունքներին: Ավելի վաղ Ուկրաինան հայտարարել էր ԱՊՀ շրջանակներում ստորագրված […]

̰
Քենսինգթոնյան պալատը սոցցանցերին խնդրել է պայքարել Քեյթին և Մեգանին հասցեագրված  բացասական մեկնաբանությունների դեմ

13:05 31.01.2019

Սոցցանցերում դքսուհիների հասցեին գրված վիրավորական մեկնաբանություններից մի քանիսը սեռական և ռասայական բնույթի են:

̰
Վենեսուելայում բազմաթիվ լրագրողներ են ձերբակալվել

12:52 31.01.2019

Վենեսուելայում իշխանության և ընդդիմության բախումից հետո սկսվել են լրագրողների ձերբակալություններ. իսպանական EFE-ն հաղորդել է այնտեղ աշխատող 3 լրագրողի ձերբակալության մասին: «Վենեսուելայի իշխանությունները Կարակասում ձերբակալել են EFE-ի 3 լրագրողների»,- ասված է գործակալության թվիթերյան էջում: Դրանից առաջ գործակալությունը հայտարարել էր նաև կոլումբացի ֆոտոլրագրողի անհետացման մասին: Еuronews-ն իր հերթին հաղորդել է երկու ֆրանսիացի լրագրողի ձերբակալության մասին: Նշվում է, որ […]

̰
Զգուշացե՛ք Իրանից. Թրամփը ԱՄՆ հետախուզությանը «միամիտ» է անվանել

12:28 31.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի հետախուզական ծառայություններին մեղադրել է Իրանից եկող սպառնալիքի հարցում պասիվություն և միամտություն դրսևորելու մեջ և նրանց խորհուրդ է տվել դպրոց վերադառնալ: Իր թվիթերյան էջում Սպիտակ տան ղեկավարը գրել է, որ Իրանը շարունակում է մնալ վտանգի աղբյուր:   «Հետախուզության աշխատողները, կարծես, չափազանց պասիվ և միամիտ են, երբ հարցը վերաբերում է Իրանից եկող վտանգներին: […]

̰
Քանի դեռ համակարգ չկա, կարող ես ունենալ տարբեր տեսակի ռեսուրսներ, բայց դրանք «կկրակվեն» անհասցե. քաղաքագետ

11:48 31.01.2019

Հայաստանը պետք է աշխատի իր միջազգային գործընկերների հետ համակարգված կերպով: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ, միջազգայնագետ Արեգ Գալստյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին և դրա լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: «Իսկ Ադրբեջանը չի գրավում աշխարհին գեղեցիկ խոսքերով, այլ ստեղծում է պետական օրակարգ, նրանց մոտ աշխատում է  համակարգ: Համապատասխանաբար, եթե կա սեփական հետաքրքրությունների հստակ գիտակցում, […]

̰
BACK_TO_TOP