12:28 31.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի հետախուզական ծառայություններին մեղադրել է Իրանից եկող սպառնալիքի հարցում պասիվություն և միամտություն դրսևորելու մեջ և նրանց խորհուրդ է տվել դպրոց վերադառնալ: Իր թվիթերյան էջում Սպիտակ տան ղեկավարը գրել է, որ Իրանը շարունակում է մնալ վտանգի աղբյուր: «Հետախուզության աշխատողները, կարծես, չափազանց պասիվ և միամիտ են, երբ հարցը վերաբերում է Իրանից եկող վտանգներին: […]
11:48 31.01.2019
Հայաստանը պետք է աշխատի իր միջազգային գործընկերների հետ համակարգված կերպով: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ, միջազգայնագետ Արեգ Գալստյանը՝ անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին և դրա լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին: «Իսկ Ադրբեջանը չի գրավում աշխարհին գեղեցիկ խոսքերով, այլ ստեղծում է պետական օրակարգ, նրանց մոտ աշխատում է համակարգ: Համապատասխանաբար, եթե կա սեփական հետաքրքրությունների հստակ գիտակցում, […]
10:08 31.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քլոլնում է, վաղը կմեկնի Բեռլին: Քյոլնում վարչապետը կհանդիպի գերմանահայ համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև Քյոլնի քաղաքապետի հետ: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի այցը Քյոլնի տեխնիկական համալսարան և հանդիպում ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այս մասին հայտնում է SHANTEWS.am-ի թղթակիցը Գերմանիայից: Բեռլինում վարչապետը հանդիպումներ կունենա Գերմանիայի բարձրագույն ղեկավարության հետ՝ նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, կանցլեր Անգելա Մերկելի, […]
08:14 31.01.2019
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ընտրել են «Աստծո կամոք»։ Այս մասին խոսնակը հայտարարել է քրիստոնեական CBN հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ Նա վստահ է, որ Թրամփը նախագահ է դարձել, քանի որ դա ցանկացել է Աստված։ «Կարծում եմ՝ Աստված մեզ բոլորին տարբեր ժամանակներ տարբեր գործերի է մղում, և նա […]
07:56 31.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ կառավարությունը 1 մլրդ եվրո կհատկացնի «Գեղեցիկ Վենեսուելա» ծրագրին, որի շրջանակում ներդրումներ կստանան երկրի ավելի քան 62 խոշոր քաղաքներ։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։ Նրա խոսքով՝ ներդրումներն ուղղված են այն բանին, որպեսզի Վենեսուելայի քաղաքները դարձնեն ամենագեղեցիկն ու ժամանակակիցը Լատինական Ամերիկայում։ Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, ով իրեն […]
07:47 31.01.2019
Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, ով իրեն հռչակել է երկրի նախագահ, հայտարարել է, որ ընդդիմությունը գաղտնի հանդիպել է երկրի զինվորականների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ։ «Իշխանության փոխանցումը պահանջում է աջակցություն ԶՈւ-ի կողմից։ Մենք գաղտնի հանդիպումներ ենք ունեցել անվտանգության ուժերի ներկայացուցիչների և զինվորականների հետ»,- գրել է նա New York Times-ի հոդվածում։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար […]
07:29 31.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի ռազմական ներխուժման դեպքում սպառնացել է Վիետնամական պատերազմի կրկնության վատագույն սցենարով։ Հունվարի 30-ին Մադուրոն հանդես է եկել տեսաուղերձով, որում վենեսուելացիներին նախազգուշացրել է ԱՄՆ-ի ռազմական ներխուժման ռիսկի մասին։ «Մենք թույլ չենք տա, որպեսզի Լատինական Ամերիկան դառնա երկրորդ Վիետնամ։ Եթե ԱՄՆ-ը ձգտում է ներխուժման, ապա կստանա Վիետնամական պատերազմի կրկնության հնարավոր բոլոր տարբերակներից վատագույնը»,- […]
07:16 31.01.2019
Եվրամիությունը չի պատրաստվում վերանայել կազմակերպության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագիրը։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին ասել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը։ «ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ համաձայնագիրը ենթակա չէ վերանայման»,- Տուսկի խոսքերն է փոխանցում ТАСС գործակալությունը։ Տուսկը նշել է, որ ԵՄ-ի համար անհայտ են մնում Լոնդոնի մտադրությունները։ «Երեկ մենք պարզեցինք, […]
01:00 31.01.2019
Ամերիկյան Սենտ-Լուիս քաղաքի օդանավակայանում ուղևորներին առաջարկում են խաղալ ալիգատորի հետ: Այս մասին հայտնում է ТСН լրատվականը: Ուղևորները կարող են երկար ժամանակ խաղալ կենդանու հետ, նրա հետ նկարվել ու գրկել: Ալիգատորներին հատուկ են ընտրում, և նրանք հիմնականում փոքր են՝ մինչև 3 տարեկան: Նշվում է, որ այդ տարիքի ալիգատորների հետ խաղալն անվտանգ է՝ նույնիսկ երեխաների համար: Ալիգատորաթերապիան […]
00:23 31.01.2019
Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկը հայտարարել է, որ ընկերությունը կիջեցնի iPhone-ի գները, գրում է Reuters-ը: Նշվում է, որ դա կապված է հեռախոսների վաճառքի անկման հետ: Ընկերությունը կնվազեցնի գներն այն երկրներում, որտեղ տեղական տարադրամի արժեքը դոլարի համեմատ թույլ դիրքերում է: Լրատմիջոցի տեղեկություններով՝ խոսքը վերաբերում է ՌԴ-ին, Չինաստանին, Թուրքիային, Բրազիլիային: Քուկը նշել է, որ տվյալ երկրներում գները կվերադարձվեն […]
00:19 31.01.2019
Պենտագոնը պատրաստ է խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ։ «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր ելույթի ընթացքում հայտնել է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի գծով ԱՄՆ ՊՆ օգնականի տեղակալ Լորա Քուպերը։ Ելույթն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «ՊՆ-ի կողմից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի զինված ուժերին՝ ամբողջ աշխարհում միջազգային խաղաղարար առաքելություններում անձնազոհ ներդրման համար։ Աֆղանստանում իր առաքելությանը Հայաստանի նվիրվածությունը կարևորագույն դեր […]
23:25 30.01.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չերնալուցկին «Կուրչենկո-Սաակաշվիլի» գործը փակելու խնդրանքով դիմել է Ուկրաինայի գլխավոր դատախազությանը: Նրա հայտարարությամբ՝ Սաակաշվիլիի Լեհաստան ռեադմիսիան «խոսում է պետութան կողմից նրա հանդեպ առաջադրված մեղադրանքներից հրաժարվելու մասին»: «Ուկրաինայի օրենսդրությամբ՝ օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց նկատմամբ մեղադրանք է առաջադրված, չեն կարող լքել Ուկրաինայի տարածքը: Ռեադմիսիայով պետությունը, փաստացի, ապացուցել է Սաակաշվիլիի գործողություններում հանցագործության փաստերի […]
22:45 30.01.2019
«Իսպանիան գտնում է, որ Վրաստանում քաղաքական խնդիրներ չկան, համաձայն որոնց՝ Մադրիդը ապաստան չի տրամադրի Վրաստանի քաղաքացիներին»,- ասել է Իսպանիայի արտգործնախարար Ժոզեֆ Բորելը: Իսպանական cope.es հրատարակչության տեղեկությունների համաձայն՝ Ժոզեֆ Բորելը հայտարարությունն արել էր վրացի գործընկեր Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպմանը: «Այս հոսքը պետք է կրճատվի, այդ մարդիկ չպետք է ժամանակ և գումար ծախսեն այն խնդիրների վրա, որոնք չեն […]
20:32 30.01.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այսօր զանգել է Վենեսուելայի նախագահի ինքնահռչակ պաշտոնակատար Խուան Գուայդոյին՝ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ նրան շնորհավորելու, ինչպես նաև «Վենեսուելայի ժողովրդի՝ ժողովրդավարության համար պայքարին» իր աջակցությունը հայտնելու համար։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։ Կողմերը պայմանավորվել են ակտիվ պահել շփումները, ինչպես նաև խոսել են Վենեսուելայում կայունությունը վերականգնելու հարցերի վերաբերյալ։ Միացյալ Նահանգները մեկն է […]
19:40 30.01.2019
Հունվարի 29-ին Երուսաղեմի Պապական ներկայացուցիչ Լեոպոլդո Ջիրելին այցելել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարան: Այս մասին տեղեկանում ենք Երուսաղեմի հայկական համայնքի «Հայ Երուսաղեմն այսօր» ֆեյսբուքյան էջից: Աղբյուրը հայտնում է, որ այցի ընթացքում Ջիրելին շնորհավորել է Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց Միաբանությանը և Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Նուրհան արք. Մանուկյանին՝ Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ:
19:17 30.01.2019
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր երկրի նախարարներին կոչ է արել հրաժարվել արտասահմանյան բրենդային կոստյումներից ու դրանց փոխարել կրել հայրենական արտադրության կոստյումներ: Այս մասին հայտնում է NUR.KZ-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ Նազարբաևը հայտարարել է, որ «ամեն ինչ Ղազախստան է բերվում արտասահմանից», այդ թվում՝ «Շանել-մանել»: Նա նաև ասել է, որ Երիտասարդության տարվա բացման արարողության ընթացքում տեղական արտադրության հրաշալի կոստյումներ […]
19:11 30.01.2019
ՌԴ Կրասնոյարսկի մարզի դատարանում քննվում է դատապարտյալներին խոշտանգումների ենթարկելու քրեական գործը: Այն հարուցվել է շրջանի քրեակատարողական հիմնարկների անվտանգության ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Շախովի նկատմամբ: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և բռնություն կիրառելու հոդվածներով: 2013 թվականին տեղի ունեցած միջադեպի կադրերը համացանցում հրապարակվել են 2018թ. ապրիլին: Կադրերում երևում է թե ինչպես են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խոշտանգումների […]
18:53 30.01.2019
Բրիտանական հեղինակավոր BBC պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հոդվածի հեղինակը ներկայացնում է Հայաստանի մայրաքաղաք Երևանում վերջին տարիներին բացված գինու ակումբները, Հայաստանի պատմությունն ու 2018թ. երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը՝ անցկացնելով հետաքրքիր զուգահեռներ: Հոդվածի սկզբում պարբերականը նկարագրում է Երևանում գինու առաջին մասնագիտացված բարի՝ In Vino-ի ինտերիերը և ընդգծում, որ այդ պատկերը կրկնվում […]
18:47 30.01.2019
Հայ մասնագետները ստեղծել են ծրագիր, որը հնարավորություն է տալիս Skype, Slack և այլ ծրագրով հաղորդակցվելիս հեռացնել կողմնակի աղմուկը: Դավիթ Բաղդասարյանի, Արտավազդ Մինասյանի ու Ստեփան Սարգսյանի կողմից 2018թ. մշակված Krisp ծրագիրը հետաքրքրել է ներդրողներին, որոնք ծրագրում ներդրել են 1.5 միլիոն դոլար: «Պետք է նեյրոհամակարգում առանձնացնել աղմուկն ու մարդկային սովորական ձայնը: Զարմանում եմ, թե ինչու մինչև այժմ ոչ ոք […]
18:12 30.01.2019
Ռուսաստանի Դաշնությունը գաղտնի առաջարկ է ներկայացրել Հյուսիսային Կորեային: Խոսքը այս երկրում ատոմակայան կառուցելու մասին է, որի դիմաց Փհենյանը պետք է հրաժարվի միջուկային զենքի օգտագործումից: Այս մասին հաղորդում է Washington Post -ը` հղում անելով ԱՄՆ-ի կառավարության իր աղբյուրներին: Հաղորդվում է, որ բանակցությունները տեղի են ունեցել 2018-ի աշնանը: Ըստ պայմանագրի` ՌԴ-ն պետք է շահագործի ատոմակայանը, նաև պարտավորվում է երկրից […]
18:11 30.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք իր թիկնապահների մեջ կան ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ: «Չեմ կարող այդ մասին ասել: No comment. Չեմ մեկնաբանելու: Ես այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություններ չունեմ»,- ասել է Մադուրոն՝ մի քանի անգամ հարցից խույս տալով: Այս ամենին զուգահեռ, հարցին, թե չի վախենում արդյոք նոր արտակարգ դեպքերից, իր անձի […]
18:07 30.01.2019
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարել ԼՂ հարցին: «Մենք ցանկանում ենք առաջ տանել ԼՂ հարցով եռակողմ բանակցությունները: Ու թեպետ այսօր որևէ լուրջ առաջընթաց չկա, կարևոր է, որ պատերազմ չկա: Եթե ամեն ինչ կախված լիներ միայն հոգևոր գործիչներից, մենք այդ խնդիրը վաղուց լուծած կլինեինք: Մենք […]
17:21 30.01.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Ողջունելով հյուրին` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ հայ-ղազախական հարաբերությունները խարսխված են բարեկամության ու փոխվստահության ամուր հիմքերի վրա: Կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակը` Արարատ Միրզոյանն այս հարցում նշել է, որ մեծ է անձամբ դեսպանի […]
17:16 30.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 30-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում զարգացումներին, նա կրկին ընդգծեց՝ այն, ինչի մասին ասում է և ասել է հրապարակային, այն է՝ բացառված է, որ լինի տեղեկատվություն և դրա վերաբերյալ հանրությունը տեղյակ չլինի: «Բոլթոնի հետ մեր հեռախոսային խոսակցության ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարց չի քննարկվել, «Ղարաբաղ» կամ «Արցախ» անունը […]
17:13 30.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է առաջիկայում 50 հազարից ավելի ազգային ջոկատներ ստեղծելու մասին: Նրա խոսքերով՝ մինչև մայիս կազմավորվող ստորաբաժանումներում կներգրավվեն 2 միլիոնից ավելի կամավորներ, որոնց խնդիրն է լինելու հայրենիքը Հյուսիսամերիկյան կայսրությունից պաշտպանելը: Հիշեցնենք, որ խոշոր հակակառավարական ցույցերը Վենեսուելայում սկսվեցին հունվարի 23-ին: Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակեց երկրի նախագահ: Նրան աջակցեցին ԱՄՆ-ը և մի […]
16:24 30.01.2019
Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը դատապարտում է Լոս Անջելեսում հայկական երկու ամենօրյա (Ֆերրահյան և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան) դպրոցների նկատմամբ իրականացված գործողությունները: «Մշտական կապի մեջ եմ Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունների հետ՝ հետամուտ լինելով այս հարցին և ոստիկանության կողմից իրականացվող հետաքննությանը: Մենք սատար ենք կանգնում լոսանջելեսահայ համայնքի դրսևորած միասնական կեցվածքին այս հարցում»,- «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում ասել […]
16:17 30.01.2019
Մոսկվան անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից միջուկային նոր զենքի ստեղծմամբ: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ արձագանքելով միջուկային նոր զենքի ստեղծման մասին լուրերին: Ավելի վաղ, լրատվամիջոցները ԱՄՆ-ի միջուկային անվտանգության ազգային վարչությանը հղում անելով հայտնել էին, որ Տեխասում միջուկային նոր զենքի արտադրություն է սկսվում: Ըստ այդ հաղորդագրության՝ խոսքը վերաբերում է փոքր հզորության W76-2 մարտագլխիկների […]