23:44 29.01.2019
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը և նախկին նախագահ Ռաուլ Կաստրոն Հավանայում միացել են հազարավոր ուսանողների կողմից կազմակերպված ամենամյա «Ջահերի երթ»-ին: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այդ կերպ նրանք հարգանքի տուրք են մատուցում ազգային հերոս Խոսե Մարտիին և տոնում են Կուբայի անկախությունը: Հավելենք, որ Խոսե Մարտին եղել է կուբացի ժողովրդավարական հանրապետական գործիչ և գրող: Իսկ «Ջահերով […]
23:37 29.01.2019
Արկտիկայում իրականացված հետազոտությունների արդյունքում կանադացի գիտնականներին հաջողվել է 40 հազար տարի սառույցի տակ մնացած գտածոներ հայտնաբերել: Այս մասին հայտնում է Phys.org-ը: Հաղորդվում է՝ դրանք հայտնաբերվել են այստեղ վերջին 115 տարիների ընթացքում գրանցված աննախադեպ տաք եղանակի հետևանքով առաջացած ձնհալի արդյունքում: Աղբյուրը հայտնում է, որ նոր գտածոների հայտնաբերմամբ հետագայում հնարավոր է եղել մի շարք գիտական բացահայտումներ կատարել: […]
23:19 29.01.2019
Շվեյցարիայում ապրող հայերից շատերը Հայաստանում իրավիճակի փոփոխությունից հետո ցանկություն ունեն վերադառնալ հայրենիք: Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի փոխնախագահ, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հայրենիք վերադառնալ ցանկացողներ հստակորեն կան, չի կարող ասել, որ տասնյակներ են, բայց վերադառնալ ցանկացողներ կան թե՛ դասական սփյուռքից, թե՛ նոր սփյուռքից, նրանցից, որ 20-25 տարի առաջ ընտանիքներով եկել […]
23:15 29.01.2019
ԱՄՆ-ում հրատարակվել է «Հայերի ցեղասպանությունը. սկիզբն ու հետևանքները» վերնագրով գիրքը, որում ներկայացվում են The New York Times-ի հարյուրավոր հոդվածները, որոնք գրվել են Հայոց ցեղասպանության մասին: Հոդվածներն ու լուրերը ներկայացված են գրքում՝ ըստ ժամանակագրության: Հոդվածների հիման վրա ընթերցողները հնարավորություն ունեն ծանոթանալու հայերին, ինչպես նաև ծանոթանալ Օսմանյան կայսրության վարած քաղաքականությանը, ուսումնասիրել արտաքին ազդակները, դեպքերի ու իրադարձությունների միջազգային […]
19:06 29.01.2019
Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի փոխնախագահ, Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Շվեյցարիա կատարած այցից: Նա հայտնեց, որ վարչապետի՝ գործարարների հետ հանդիպման սրահը լեցուն էր, գործարարները այնտեղ ներկայացված էին այն առավելագույն չափով, որի հնարավորությունն էր տալիս սրահը: «Խանդավառությունը շատ-շատ բարձր էր, մի քանի անգամ բարձր, քան […]
16:21 29.01.2019
Պաղեստինի կառավարությունը՝ վարչապետ Ռամի Համադալլահի գլխավորությամբ, հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Աղբյուրը նշում է, որ կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը: «Կառավարությունը հրաժարականի դիմում է ներկայացրել պարոն նախագահին: Կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները և ծառայել մեր ժողովրդին մինչ նոր կառավարության ձևավորումը»,- հայտարարել է վարչապետը: Նա […]
14:18 29.01.2019
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է պահպանել Սիրիայի «տարածքային միասնությունը» և միաժամանակ պաշտպանել Թուրքիայի շահերը: Այդ մասին նախագահը հայտարարել է Իսլամական համագործակցության կազմակերպության ժողովի ընթացքում: Թուրքիայի առաջնորդն ընդգծել է, որ գլխավոր նպատակներից մեկն է ստեղծել անվտանգ տարածքներ, որպեսզի 4 միլիոն փախստականներ կարողանան վերադառնալ իրենց տները: Էրդողանը նաև հաստատել է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում ավարտել […]
13:36 29.01.2019
Գազի թեման շատ զգայուն հարց է ԵԱՏՄ տարածքում: Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են, որ 2019 թվականին սպառողների համար գազը չի թանկանա, և տարվա ընթացքում իշխանությունները բանակցություններ կանցկացնեն ռուսական «Գազպրոմի» հետ գնի վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելու համար: Այս մասին ռուսական «РБК»-ին տված հարցազրույցում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հարցազրուցավարը ճշգրտող հարց տվեց՝ այսինքն՝ հաջորդ տարի գազի գինը […]
13:28 29.01.2019
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասել է, որ կոռուպցիայի ընկալման համաթվով (ԿԸՀ) 2018 թվականին նահանջ ունեցող երկրներից են նաև ԱՄՆ-ն ու Չեխիան: «ԱՄՆ-ն 2011 թվականից հետո առաջին անգամ դուրս մնաց առաջին քսանյակից: Բրազիլիան նույնպես բավականին կոռումպացված երկիր է, գնալով այս տարիների ընթացքում վատանում է»,- ասել է Հոկտանյանը: Ի դեպ, Բրազիլիան այդ […]
13:08 29.01.2019
«ԵԱՏՄ տարածքում այնքան էլ չեն գնահատում, չեն սիրում «հեղափոխություն» բառը, այնպես որ ես չեմ օգտագործի այդ բառը»,- այս մասին ռուսական «ՌԲԿ»-ի հետ հարցազրույցում ժպիտը դեմքին հայտարարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Խոսքը, սակայն, ոչ թե Հայաստանի քաղաքական գործընթացների մասին է, այլ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում նախագահության: Նիկոլ Փաշինյանը իր խոսքի մեջ ասաց, որ նախագահության առաջնահերթությունները լինելու են […]
13:06 29.01.2019
ԵԱՏՄ հարաբերություններում որևէ երկրի նախագահությունը առաջին հերթին խորհրդանշական նշանակություն ունի, քանի որ որոշիչ դերը, միևնույն է, պատկանում է բոլոր անդամ պետություններին: Այս մասին ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կառույցի օրգաններում Հայաստանի նախագահության ստանձնմանը: «Առիթ է ավելի աշխույժ աշխատել համակարգում ու փորձել նոր խթան հաղորդել ու նոր ուժ ԵԱՏՄ-ին, […]
12:54 29.01.2019
Կոմիտասի և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանը: Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն էլ նշեց, որ ամեն տարի երկրներն իրավունք ունեն երկուական հայտ ներկայացնել օրացուցային օրերի համար, և միշտ խնդիր է եղել ընտրության հարցում: […]
12:35 29.01.2019
Այսօր, Կոռուպցիայի ընկալման 2018 թ․ համաթվի արդյունքների հրապարակման ժամանակ ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ընդգծել է, որ ամենից վատ վիճակում շարունակում են մնալ այն երկրները, որտեղ կոնֆլիկտներ են, ավտորիտար վարչակարգեր կամ քաղաքացիական պատերազմներ: «Ինչպես տեսնում եք, ամենից վատը Սոմալին է: Շատ վատ վիճակ է նաև Սիրիայում, Հարավային Սուդանում, Եմենում և Հյուսիսային Կորեայում»: Այս տարի ևս […]
12:27 29.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունն ամփոփել է Կոռուպցիայի ընկալման 2018 թ․ համաթվի արդյունքները, որոնք ողջ աշխարհում ներկայացվում են միաժամանակ: ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը նաև վիճակագրություն է ներկայացրել աշխարհում տիրող իրավիճակի մասով: Հոկտանյանն ասել է, որ քարտեզում մուգ գույնով նշված են առավել կոռումպացված երկները, բաց գույնով՝ առավել […]
12:24 29.01.2019
Ամերիկացի 7 դիվանագետներ այժմ գտնվում են Կարակասում, որպեսզի բացեն «համատեղ շահերի գրասենյակ»՝ բանակցություններ վարելու համար: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն: «Ես վավերացրել եմ վիզաները, դիվանագիտական անձեռնմխելիությունը և դիվանագիտական արտոնություններն այստեղ գտնվող ամերիկացի 7 դիվանագետների խմբի համար»,- ասել է Մադուրոն և հավելել, որ ինքը ցանկանում է, որ Վենեսուելայում լինի գրասենյակ, որի միջոցով երկու […]
12:15 29.01.2019
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում արդեն 8-րդ օրն է՝ շարունակվում են տաքսու վարորդների բողոքի ակցիաներն ընդդեմ առցանց տաքսի ծառայությունների անազնիվ մրցակցության: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Տաքսու վարորդները փակել են Մադրիդի ամենահայտնի Պլազա դել Սոլ հրապարակը և գործադուլ հայտարարել: Նրանք բողոքում են, որ առցանց տաքսի ծառայությունները չեն ենթարկվում այն նույն օրենքներին, ինչ սովորական տաքսի ծառայությունները և […]
12:14 29.01.2019
Հունաստանում բազմաթիվ ֆերմերներ բողոքում են երկրի տնտեսական ծանր պայմաններից: Ի նշան բողոքի՝ ֆերմերներն իրենց տրակտորներով փակել են Աթենք-Սալոնիկ ճանապարհը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ֆերմերները դժգոհ են հարկերի բարձրացումից և ապահովագրական ոչ արդյունավետ քաղաքականությունից: Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները պահանջում են նաև հարկերի նվազեցում և կենսաթոշակային պայմանների բարելավում:
12:12 29.01.2019
Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից տեղեկանում ենք, որ Գերմանիայի Դաշնային կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը հայտնել է. «Դաշնային կանցլեր Անգելա Մերկելը 2019թ. փետրվարի 1-ին՝ ուրբաթ, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հաջորդիվ նախատեսված է զրույց՝ ճաշի շրջանակում, որի ընթացքում դաշնային կանցլեր Մերկելն ու վարչապետ Փաշինյանը մտքեր կփոխանակեն երկկողմ և տնտեսական հարաբերությունների, ինչպես նաև արտաքին […]
11:39 29.01.2019
Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան ստորագրել է կենսաթոշակային բարեփոխման մասին հրաման, գրում է ANSA-ն: Նշվում է, որ խոսքը վերաբերում է «100 քվոտայի» օրենքին: Օրենքն իրենից ենթադրում է, որ կենսաթոշակի անցնելու իրավունք ունի այն քաղաքացին, ում տարիքի և աշխատանքային փորձի համագումարը հավասար է 100-ի: Այդ օրենքն ազդում է, օրինակ, 62 տարեկան քաղաքացու վրա, ով աշխատել է 38 տարի: Իտալիայում […]
11:23 29.01.2019
Իրանը Սիրիայում մի քանի էլեկտրակայան կկառուցի: Առաջինի շինարարության մեկնարկը կտրվի արդեն այսօր: Էլեկտրակայանը կկառուցվի Լաթաքիայում: «Մենք մի քանի էլեկտրակայանների շինարարության և վերանորոգման պայմանագիր ենք կնքել: Առաջին շինարարության խորհրդանշական քարը կդրվի Լաթաքիայում»,- նշել է Իրանի առաջին փոխնախագահ Իսհակ Ջահանգիրին: Հիշեցնենք, որ զինված հակամարտությունն այս երկրում սկսվել է 2011 թվականին:
10:36 29.01.2019
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունն ամփոփել է Կոռուպցիայի ընկալման 2018 թ․ համաթվի արդյունքները, որոնք ողջ աշխարհում ներկայացվում են միաժամանակ: ԹԻՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասել է, որ Հայաստանի ԿԸՀ 2018 թվականի արժեքը հավասար է 35-ի: Կոռուպցիայի ընկալման համաթիվը 35 է եղել նաև 2017 թվականին: Հայաստանը 180 երկրների շարքում՝ Ալժիրի, Բրազիլիայի, Կոտ դ’Իվուարի, Եգիպտոսի, Սալվադորի, […]
10:05 29.01.2019
ԱՄՆ-ը դիտարկում է վենեսուելական խնդրի լուծման բոլոր տարբերակները, այդ թվում՝ ռազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է «Интерфакс»-ը։ Բոլթոնը հստակեցրել է, որ իշխանությունից կառչելու Մադուրոյի փորձերի դեպքում Վաշինգտոնը ռազմական միջոցառումներ կձեռնարկի։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ամերիկյան վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելական պետական նավթային PDVSA ընկերության նկատմամբ։ […]
08:27 29.01.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պարգևատրել են Ֆուլբրայթի մրցանակով՝ միջազգային փոխըմբռնման ամրապնդման գործում ունեցած ավանդի և համաշխարհային ճգնաժամերի ժամանակ խաղացած առաջատարի դերի համար։ Բեռլինում մրցանակը ստանալով՝ Մերկելը հայտնել է շատ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, պոպուլիզմի և ազգայնականության աճող սպառնալիքի մասին։ Նրա խոսքով՝ սպառնալիքի տակ են հայտնվել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու մարդու իրավունքները։ «Մենք պետք է […]
08:13 29.01.2019
Brexit-ի պայմաններին առնչվող գործարքի շուրջ կրկնակի քվեարկությունը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում կկայանա փետրվարի 13-ին։ Ինչպես հայտնում է Sky News հեռուստաալիքը, քվեարկության նոր ամսաթվի մասին հայտնել է վարչապետ Թերեզա Մեյը Պահպանողական կուսակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։ Մեյը կոչ է արել պահպանողականներին աջակցել Գրեմ Բրեյդիի ուղղմանը, որը համաձայնագրից բացառում է «բեքստոպ» հասկացությունը (Brexit-ից հետո կաջակցեն ԵՄ մաքսային միության […]
07:47 29.01.2019
ԱՄՆ արդարադատության նախարարությունն արդյունաբերական լրտեսության և խարդախության վերաբերյալ պաշտոնական մեղադրանքներ է առաջադրել Huawei-ին և դրա ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Մեթյու Ուիթաքերը, փոխանցում է Bloomberg գործակալությունը։ Չինական ընկերությանը մեղադրում են կոմերցիոն գաղտնիքի գողության և բանկային մեքենայությունների իրագործման մեջ։ Ուիթաքերը հստակեցրել է, որ Huawei Technologies կորպորացիայի 2 ստորաբաժանումների […]
07:34 29.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահանջել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփից հանգիստ թողնել Վենեսուելան։ Նա այդ կերպ է մեկնաբանել երկրի հանդեպ ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանումը։ ԱՄՆ-ից վերադարձած դիվանագետների առջև ելույթի ժամանակ Մադուրոն անցում է կատարել անգլերենի և դիմել Թրամփին։ «Մի՛ միջամտիր Վենեսուելայի գործերին։ Ձեռքերդ քաշի՛ր Վենեսուելայից։ Անմիջապե՛ս»,- ասել է Մադուրոն։ Նա ընդգծել է, որ […]
07:15 29.01.2019
Ամերիկյան վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել վենեսուելական պետական նավթային PDVSA ընկերության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է Reuters գործակալությունը։ Պատժամիջոցներն ուժեղացնում են ճնշումը Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի վրա և ցուցաբերում աջակցություն ընդդիմադիր Խուան Գուայդոյին, ով ավելի վաղ իրեն հռչակել էր երկրի ժամանակավոր նախագահ։ Պատժամիջոցները 7 մլրդ դոլարի […]
23:31 28.01.2019
Եվրոպական միությունը ՀՀ կառավարությունից օրեր շարունակ հացադուլից հետո բանտում մահացած Մհեր Եղիազարյանի մահվան դեպքի առթիվ մանրամասն և պատշաճ հետաքննություն է ակնկալում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության մամուլի քարտուղար Մայա Կոսյանչիչը, հայտնում է ec.europa.eu-ն: «Մենք տեղյակ ենք այս դեպքի մասին: Այս համատեքստում ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը կերաշխավորի դեպքի պատշաճ քննություն […]
20:06 28.01.2019
Ուկրաինական հայտնի «Օկեան Էլզի» խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկը հայտարարել է, որ չի մասնակցի նախագահի ընտրություններին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Իշխանությունը, որպես այդպիսին, նախագահի պաշտոնն ինձ չեն հետաքրքրում: Ինձ ավելի շատ հետաքրքրում են երկրում իրական փոփոխությունները: Որպեսզի բոլոր հարցերի պատասխանները տրված լինեն, պաշտոնապես հայտարարում եմ՝ ես Սվյատոսլավ Վակարչուկն եմ, չեմ մասնակցելու 2019 թվականի նախագահի […]