10:34 28.01.2019
Նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիայի Հանրապետության անվան պատճառով Հունաստանը խոչընդոտում էր այդ երկրի անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին:
08:49 28.01.2019
Վենեսուելական ընդդիմությունը գաղտնի բանակցություններ է վարում զինվորականների հետ՝ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու համար։ Այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ, իրեն պետության ժամանակավոր ղեկավար հռչակած Խուան Գուայդոն։ «Մենք բանակցություններ ենք անցկացնում պաշտոնատար, քաղաքացիական անձանց և զինվորականների հետ․․․ Սա շատ նուրբ թեմա է՝ կապված անձնական անվտանգության հետ»,- նրա խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Վենեսուելայի […]
08:30 28.01.2019
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը`43-ամյա Ասմա Ասադը, ենթարկվել է կրծքագեղձի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատական միջամտության: Այս մասին հայտնում են պաշտոնական աղբյուրները։ Վիրահատությունը կատարվել է զինվորական հոսպիտալում: Ուռուցքը հայտնաբերվել էր վաղ փուլում՝ 2018 թվականի օգոստոսին։
22:00 27.01.2019
Չինացիներն իրենց բջջային հեռախոսները փոխում են աշխարհում մյուս երկրների ներկայացուցիչներից առավել հաճախ։ Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով Deloitte խորհրդատվական ընկերության անցկացրած հետազոտության արդյունքներին։ Համաձայն ստացված տվյալների՝ չինացի օգտատերերի մոտ 80 տոկոսը հեռախոս է գնել 2017-ից հետո։ Այդ կատեգորիայի օգտատերերի թիվն աշխարհում կազմում է 58 տոկոս։ Deloitte-ում նման իրավիճակի պատճառ են անվանում սարքերի […]
21:30 27.01.2019
Բավարացի մսավաճառ Կլաուս Բոբելը բացել է աշխարհում «երշիկի» առաջին հյուրանոցը, հաղորդում է CGTN-ը: Հյուրանոցի տերը գիտակցում է, որ իր նախասիրությունը կարող է ոչ բոլորին դուր գալ. Հյուրանոցում պարագաները ձևավորված են երշիկեղենի պատկերներով: Երշիկեղենը կարելի է փորձել հյուրանոցի հարակից խանութում, կամ էլ ինքնուրույն պատրաստել:
21:00 27.01.2019
Հյուսիսային Իլինոյսի համալսարանի գիտնականները ստեղծել են խռմփացնելու դեմ բարձ, որը նախատեսված է խռմփացնողի կողքին քնող մարդու համար, հաղորդում է IEEE Spectrum-ը: Ակուստիկ համակարգը բաղկացած է բարձրախոսներից և ձայնային զտիչից: Համակարգը գործում է խռմփոցի ալիքը լռեցնելու սկզբունքով։ Նման համակարգեր գոյություն են ունեցել նաև նախկինում, սակայն չեն եղել այդչափ արդյունավետ՝ չափսերի և կիրառության անհարմարությունների պատճառով։
20:00 27.01.2019
Կոսովոյի սփյուռքի հարցերով փոխնախարար Արիան Դացին մահացել է ձնահոսքի զանգվածի տակ, հաղորդում է korrespondent-ը: Դեպքը տեղի է ունեցել, երբ վերջինս սահում էր դահուկներով։ Արիան Դացիի դին հայտնաբերել են փրկարարները:
19:00 27.01.2019
Մեքսիկայում նավթատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 114-ի, հաղորդում է երկրի Առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ հիվանդանոցներում շարունակում է մնալ 33 մարդ: Վերջին տվյալներով՝ հոսպիտալներում այրվածքներից զոհվել է 46 մարդ: Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 18-ին Մեքսիկայի Իդալգո նահանգում՝ խողովակաշարի բաց հատվածում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել: Դեպքը տեղի էր ունեցել այն […]
18:15 27.01.2019
Ալժիրում 100-ից ավելի թեկնածու է պայքարելու նախագահի աթոռի համար: Այս մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ նախարարությունը թեկնածությունները գրանցելու մասին 101 դիմում է ստացել: Պոտենցիալ թեկնածուներին հանձնվել են հատուկ ձևաթղթեր՝ անհրաժեշտ քանակի ստորագրություններ հավաքելու համար: 101 թեկնածուներից 13-ը հանդիսանում են քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, մնացած 88-ն՝ անկախ թեկնածուներ են: Թեկնածուների թվում են նախկին […]
17:33 27.01.2019
Փարիզում «Բատակլան» համերգասրահից գողացել են «փողոցային նկարիչ» Բենքսիի աշխատանքը, որը նվիրած էր 2015 թ-ի ահաբեկչության զոհերին, հաղորդում է LCI-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Բենքսիի աշխատանքը պատկերված է եղել դռան վրա: Այժմ ոստիկանությունը փնտրում է գողերին: Փարիզի ահաբեկչությունների շարքը տեղի էր ունեցել 2015 թ-ի նոյեմբերի 13-ին, զոհվել էր 350 մարդ:
16:40 27.01.2019
ԱՄՆ Լուիզիանա նահանգում հրաձգության զոհն է դարձել 5 մարդ։ Ոստիկանությունը փնտրում է հանցագործին, հաղորդում է AP գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Նոր Օռլեանից արևմուտք ընկած տարածքում հրաձգության 2 դեպք է գրանցվել: Լիվինգսթոնի տարածքում հրաձգության զոհ է դարձել 3, իսկ Ասենյոնում՝ 2 մարդ, ովքեր ենթադրաբար կասկածյալի ծնողներն են: Ոստիկանությունը ենթադրում է, որ այդ երկու դեպքերը կապված են իրար […]
15:00 27.01.2019
Համացանցում հայտնվել է ռուսական Ту-22М3 կործանիչի վթարի տեսանյութը: Հիշեցնենք՝ վթարը տեղի էր ունեցել հունվարի 22-ին, Մուրմանսկի երկրամասի Օլենեգորսկ քաղաքի օդանավակայանում: Խիտ մառախուղի պայմաններում վայրէջքի ժամանակ ինքնաթիռը բառացիորեն երկու մասի է բաժանվել: Հիշեցնենք, որ անձնակազմի 4 անդամներից 3-ը զոհվել են, մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Կործանված Ту-22М3-ն արտադրվել է 1986-ին, իսկ 2012 -ին կապիտալ վերանորոգման է […]
13:33 27.01.2019
Վենեսուելայի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ում երկրի դեսպանատան ռազմական կցորդին մեղադրել է պետական դավաճանության մեջ։ Ռազմական գերատեսչությունում այդպես են գնահատել ընդդիմադիր Խուան Գուայդոյին Վենեսուելայի նախագահ ճանաչելու մասին կցորդ Խոսե Լուիս Սիլվայի հայտարարությունը։ ՊՆ թվիթերյան էջում Սիլվայի պաշտոնը հիշատակվում է անցյալ ժամանակով։ Մոսկվան Վենեսուելայում տեղի ունեցողն անվանել է օտարերկրյա պետությունների մասնակցությամբ քվազիհեղաշրջում։
13:10 27.01.2019
Ութ տարի առաջ այս օրերին սկիզբ առավ Եգիպտոսի հեղափոխությունը: Փողոցային ցույցերի, բողոքների և քաղաքացիական անհնազանդության ճնշման ներքո հրաժարական տվեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը: Եգիպտական հեղափոխության շունչը տարածվեց նաև արաբական այլ երկրներում: Եգիպտոսի ավանդական հայկական գաղութը նույնպես ազդեցություններ կրեց հեղափոխությունից: Եգիպտական հեղափոխության ութերորդ տարվա առթիվ Shantnews-ին մեկնաբանություններ է տալիս Եգիպտոսում բնակվող գործարար, բլոգեր Վարուժ Չիլինկիրյանը: Նա […]
12:43 27.01.2019
Առնվազն 12 մարդ է տուժել մրրիկից, որը պատուհասել է Անթալիայի օդանավակայանին։ Այս մասին հայտնում է համանուն նահանգի նահանգապետ Մյունիր Կարալօղլուն։ Ականատեսները տեսանկարահանել են մրրիկը։ Նշվում է, որ այն ուղևորներով լի ավտոբուս է շրջել։ Բացի այդ, վնասվել է 2 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ։ Տուժածներին հոսպիտալացրել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
12:20 27.01.2019
Բրազիլիայի արևելքում ամբարտակի ճեղքման հետևանքով զոհվել է 40 մարդ։ Եվս ավելի քան 250 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է G1 պորտալը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Մինաս-Ժերայս նահանգի Բրումադինյու քաղաքի շրջանում ամբարտակի ճեղքումը տեղի էր ունեցել ուրբաթ առավոտյան։ Հեղեղաջրերը լցվել էին Vale ընկերության վարչական շենքեր և բնակիչների տներ։ Նշվում է, որ վթարային նախազգուշացման […]
11:36 27.01.2019
Իտալիայի փոխարտգործնախարար, իշխող «5 աստղի շարժումից» ականավոր գործիչ Մանիլիո Դի Ստեֆանոն քննադատել է Վենեսուելայի հանդեպ ԵՄ դիրքորոշումը և առաջարկել, որպեսզի Հռոմը ստանձնի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի և ընդդիմության միջև միջնորդությունը։ Երեկ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, իսկ այնուհետև Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները հայտարարել էին Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ Խուան Գուայդոյին երկրի ժամանակավոր նախագահ ճանաչելու մտադրության մասին, եթե […]
10:35 27.01.2019
Վենեսուելան հրաժարվել է ընդունել ԵՄ երկրների առաջադրած վերջնագիրը՝ երկրում նշանակումների և արտահերթ նախագահական ընտրությունների ժամկետի վերաբերյալ։ Համապատասխան հայտարարությունն արել է Վենեսուելայի ԱԳ նախարար Խորխե Արեասան ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ ելույթ ունենալիս։ «Եվրոպան մեզ 8 օր է տալիս ինչի՞ համար։ Որտեղի՞ց վերցրիք, որ կարող եք ինքնիշխան ժողովրդին ժամկետներ կամ վերջնագիր ներկայացնել»,-նախարարի խոսքերն է մեջբերում El Universal-ը։ […]
09:44 27.01.2019
ԱՄՆ դիվանագետների վերջին խումբը լքել է Կարակասը։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Նրանք արդեն լքել են երկիրը, այսօր հեռացել է վերջին խումբը»,-նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости» գործակալություը։ Մադուրոն հանձնարարել է Վենեսուելայի ԱԳՆ-ին 30 օրում բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ երկու պետություններում գրասենյակների ստեղծման շուրջ, որոնք կներկայացնեն երկրների շահերը։ Հունվարի 23-ին Մադուրոն հայտարարել […]
09:33 27.01.2019
Ֆիլիպիններում եկեղեցու մոտ տեղի ունեցած երկու պայթյունների զոհն է դարձել 19 մարդ։ Այս մասին հայտնում է տեղի Rappler պորտալը՝ հղում անելով ուժայիններին։ Հաղորդվում է ևս 48 վիրավորի մասին։ Պայթյունները տեղի են ունեցել Հոլո կղզու Սուլու նահանգում։ Փաստի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։ Պայթուցիկ սարքերից մեկը գործարկվել է եկեղեցու մուտքի մոտ, մյուսը՝ ներսում։ Դեռևս ոչ ոք […]
09:22 27.01.2019
Հունվարի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ, որը ենթադրում է բյուջետային միջոցների տրամադրում կառավարության աշխատանքը 3 շաբաթով շարունակելու համար։ Ամերիկյան տնտեսությունը երկրի ամենաերկար shutdown-ի հետևանքով կորցրել է առնվազն 6 մլրդ դոլար։ Այս մասին հայտնի է դառնում S&P Global Ratings-ի հրապարակած տվյալներից։ Վարկանշային գործակալության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ չնայած դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարն ավարտեց, […]
22:53 26.01.2019
Մեծ Բրիտանիան նույնպես վերջնաժամկետ է ներկայացրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ կա՛մ նա առաջիկա 8 օրերի ընթացքում հայտարարում է նախագահական նոր ընտրությունների մասին, կա՛մ Մեծ Բրիտանիան որպես Վենեսուելայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ճանաչում այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը: «Գուայդոն այն մարդն […]
19:15 26.01.2019
Միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայում Էլ-Բագուզ շրջանի ահաբեկիչների հենակետերին, հաղորդում է Rudaw հեռուստաընկերությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածի զոհ կարող էին դառնալ խաղաղ քաղաքացիներ: Նշվում է, որ զոհերի թվում կարող են լինել երեխաներ: Միջազգային կոալիցիայի ինքնաթիռները նաև հարվածներ են հասցրել Դեյր Զորի տարածքում ահաբեկիչների հենակետերին: DPA-ն, հղում անելով Սիրիայի իրավապահ մարմիններին, նշում է, որ հարվածի զոհ է դարձել 13 […]
18:47 26.01.2019
Ֆրանսիայի և Իսպանիայի հետ գրեթե միաժամանակ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ուղղված հայտարարություն է տարածվել նաև Գերմանիայի իշխանությունների կողմից: Այսպիսով, Գերմանիայի իշխանությունները նույնպես վերջնաժամկետ են ներկայացրել Մադուրոյին՝ կա՛մ նա առաջիկա 8 օրերի ընթացքում հայտարարում է նախագահական նոր ընտրությունների մասին, կա՛մ Գերմանիան որպես Վենեսուելայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ճանաչում այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին […]
18:40 26.01.2019
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է ԵՄ երկրների ղեկավարների կողմից Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին երկրի նախագահ ճանաչելու մասին հայտարարությունները: Զախարովան ԵՄ երկրների ներկայացուցիչներին «երգչախումբ է» անվանել, քանի որ վերջիններս նմանատիպ հայտարարություններ են տարածում: «Հայտարարություններն արվում են ոչ միայն նույնաբովանդակ, այլև միաժամանակ»,- գրել է Զախարովան: Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո […]
17:47 26.01.2019
ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին հունվարի 25-ին հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հաղորդում է Armtimes-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող թեմաներ: Դեսպան Սաջջադին անդարադարձել է բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված երկու երկրների պաշտոնյաների գործադրած ջանքերին, նշելով, որ անհրաժեշտ է ավելացնել ջանքերը՝ երկուստեք […]
17:13 26.01.2019
Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և պահանջել նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում ամբողջ երկրով մեկ: Ֆրանսիայի կառավարությունը ցուցարարներին զսպելու և ապօրինությունները կանխելու համար երկրի տարբեր քաղաքներում ներգրավել է լրացուցիչ ոստիկանների ու ժանդարմների: «Դեղին […]
16:57 26.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռուստատեսությամբ հայտարարել է, որ պատրաստ է բանակցել մի քանի երկրների կողմից Վենեսուելայի նախագահ ճանաչված Խուան Գուաիդոյի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մադուրոն նշել է, որ պատրաստ է երկխոսության, քանի որ հավատում է իր երկրին և ժողովրդավարությանը: Ընդդիմության առաջնորդի պատասխանը չի ուշացել: Նա հրաժարվել է հանդիպել և բանակցել Նիկոլաս Մադուրոյի […]
16:54 26.01.2019
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հանձնարարել է արտգործնախարար Խորխե Ֆորիին կապվել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանությունների հետ և խնդրել նրանց չդադարեցնել «Քարդիֆֆ սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում է Clarin-ը: Երկրի ղեկավարը տվել է այդ հանձնարարականն այն բանից հետո, երբ ֆուտբոլիստի ծնողներից նամակ է ստացել, որում խնդրել են աջակցել որդու որոնողական աշխատանքներին: Նշվում […]
16:40 26.01.2019
Անգլիայի բանկը հրաժարվում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին վերադարձնել 1.2 մլրդ դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները: Bloomberg-ի հաղորդմամբ՝ այդ որոշումը բանկը կայացրել է, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ճնշում են գործադրել իրենց բրիտանացի գործընկերների վրա, որպեսզի նրանք կալանք դնեն Մադուրոյի միջազգային հաշիվների վրա: Վաշինգտոնը փորձում է այդ ակտիվները […]