TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+22 oC

ԱՇԽԱՐՀ

Instagram-ի ամենահայտնի հավկիթը շարունակում է գերազանցել իր իսկ հավանումների ռեկորդը

19:50 28.01.2019

Instagrm-ի ամենահայտնի հավկիթի լուսանկարը շարունակում է գերազանցել է իր սահմանած ռեկորդը: Հրապարակված վերջին լուսանկարը, որտեղ այն ևս մեկ ճաք է ստացել, հրապարակումից ժամեր անց ավելի քան 4 միլիոն հավանում է ստացել: Ընդհանուր առմամբ, համացանցում հավկիթի լուսանկարն այս պահին 50 միլիոնից ավելի հավանում (like) ունի: Այն այս տիրույթում ամենից շատ հավանումներով լուսանկարն է ճանաչվել՝ գերազանցելով աշխարհահռչակ […]

̰
Հորը դաժանաբար սպանած Խաչատուրյան քույրերից ավագը դուրս կգրվի տատի բնակարանից

19:50 28.01.2019

Խաչատուրյան քույրերից ավագը՝ Քրիստինան, դիմում է ներկայացրել իր տատի բնակարանից դուրս գրվելու մասին: Ավելի վաղ նման հայց էր ներկայացրել դատարան հենց տատը: Նրա բնակարանում էին հաշվառված նաև Քրիստինայի եղբայրն ու մայրը, որոնք նույնպես դուրս են գրվել: Թե որն է դուրսգրման պատճառը, չի նշվում: Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերը մեղադրվում են իրենց հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին, առանձնակի դաժանությամբ […]

̰
ԱՄՆ-ն և «Թալիբանը» խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության են եկել

19:44 28.01.2019

Աֆղանստանի նախագահը ուղիղ բանակցությունների կոչ է արել, սակայն իսլամիստական խմբավորումը հրաժարվել է:

̰
50-ամյա Ջենիֆեր Էնիսթոնը պատրաստվում է երեխա որդեգրել

19:39 28.01.2019

Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը որոշել է 50 տարեկանում մայր դառնալ: Այս մասին գրում է New Idea պարբերականը: Որոշ տվյալների համաձայն՝ դերասանուհին արդեն սկսել է 13 ամսական մեքսիկացի աղջկա որդեգրման գործընթացը: Նշվում է, որ դերասանուհին մի քանի տարի շարունակ Մեքսիկայում դրամական օգնությամբ աջակցել է երկու մանկատների, իսկ վերջերս շատ է կապվել մեքսիկացի փոքրիկ աղջնակի հետ: «Վերջին այցելության […]

̰
Բրիջիթ Մակրոնն անսովոր կերպարով է ներկայացել հանրությանը

18:54 28.01.2019

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ժամանակ հանրությանը ներկայացել է մարզակոշիկներով ու դրանով մեծ զարմանք առաջացրել մարդկանց մոտ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ Ֆրանսիայի առաջին տիկինն այդ կոշիկներն ընտրել է եգիպտական բուրգեր այցելելու համար: 65-ամյա Բրիջիթի հագին, աղբյուրի փոխանցմամբ, Louis Vuitton-ի մարզակոշիկներ են եղել: Նա դրանք համադրել է […]

̰
ՌԴ-ում ՀՀ դեսպանի կինը շնորհավորել է հետախույզ Գոհար Վարդանյանին տարեդարձի առթիվ

18:48 28.01.2019

ՌԴ-ում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունը լուսանկար է հրապարակել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի կնոջ՝ Գոհար Վարդանյանի հետ: «Հանդիպում լեգենդար հետախույզ, Խորհրդային միության հերոս Գևորգ Վարդանյանի կնոջ՝ Գոհար Վարդանյանի հետ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանի կինը՝ Մերի Տողանյանը, այցելել է Գոհար Վարդանյանին և շնորհավորել Թեհրանի համաժողովի կենդանի լեգենդին ծննդյան տարեդարձի առթիվ»:

̰
Կուբայում պտտահողմը զոհերի պատճառ է դարձել

18:27 28.01.2019

Ավելի քան 170 մարդ վիրավորվել է:

̰
Էդուարդ Լիմոնովը զուգահեռներ է տարել Վենեսուելայի և երևանյան իրադարձությունների միջև

18:24 28.01.2019

Ռուս գրող, հրապարակախոս Էդուարդ Լիմոնովն իր հոդվածում անդրադարձել է Վենեսուելայում կատարվող իրադարձություններին: Նրա մեկնաբանմամբ՝ «Կարակասում տեղի ունեցածը շատ նման է երևանյան իրադարձություններին»: Այս ամենը նա գրել է «Свободная пресса»-ի սյունակում: «Երկու իրադարձությունների հիմքում ԱՄՆ-ն է, մասնավորապես փոխնախագահ Մայք Փենսը, ով ընդդիմադիր Խուան Գուայդոյին խորհուրդ է տվել հռչակել իրեն երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանի օրինակով: Ի՞նչ կապ […]

̰
Սաակաշվիլին պատմել է 72 ժամում իշխանափոխություն անելու իր ծրագրի մասին

18:07 28.01.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Վրաստան և իշխանափոխություն անել: Այս մասին նա հայտարարել է Rustavi 2 հեռուստաալիքի եթերում: «Հենց ես վստահ լինեմ, որ Վրաստանի ակտիվ մասը և ընդդիմությունը պատրաստ են ինձ համար 72 ժամյա ազատ տեղաշարժի պայմաններ ապահովել, ես կհայտնվեմ Վրաստանում: Այդ ժամանակ էլ կկարողանամ խաղաղ իշխանափոխության սցենարն իրագործել»,- […]

̰
ԵՄ-ն հավանություն է տվել Վենեսուելայում նոր ընտրություններ նշանակելու մասին անդամ երկրների կոչերին

17:50 28.01.2019

ԵՄ-ն աջակցում է անդամ երկրների տեսակետը, որ մոտ օրերս Վենեսուելայում պետք է նշանակվեն նոր ընտրություններ: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, գրում է РИА Новости-ն: Երեկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ էր արել ԵՄ երկրներին չեղարկել Վենեսուելայում 8 օրում կազմակերպելիք ընտրությունների մասին հայտարարությունը: «Մեր տեսակետից մոտ օրերին պետք է […]

̰
ԱՄՆ բնակչության 63%-ը դժգոհ է պետության վարած քաղաքականությունից. հարցում

17:44 28.01.2019

ԱՄՆ բնակչության 63%-ը կարծում է, որ ԱՄՆ-ն շարժվում է ոչ ճիշտ ուղղությամբ և գոհ չէ երկրում իրադարձությունների զարգացումներից: Այս մասին հայտնել են The Wall Street Journal և NBC հեռուստաալիքները համատեղ հարցում իրականացնելուց հետո: Հոդվածում նշված է, որ մեկ ամիս առաջ նման հարցման ժամանակ բնակչության 56%-ն էր դժգոհ եղել: Հարցվածները հիմնականում բացասական պատասխաններ են տվել ԱՄՆ-ում կատարվող հասարակական-քաղաքական գործընթացների վերաբերյալ: […]

̰
Ուկրաինայում հազարավոր մարդիկ կարմրուկով են վարակվել

17:36 28.01.2019

Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայում շուրջ 3.3 հազար մարդ կարմրուկով է վարակվել, ինչը 6 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի առողջապահության նախարարության հասարակական առողջության կենտրոնը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախորդ շաբաթ այստեղ 3.5 հազար մարդ էր կարմրուկով վարակվել: «2019 թվականի 4-րդ շաբաթվա տվյալներով՝ 3279 մարդ կարմրուկով է վարակվել: Նրանցից 1350-ը […]

̰
Յանուկովիչի գործում առկա հիմնական ապացույցներից մեկը Պուտինին ուղղված նրա նամակն է

17:27 28.01.2019

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռակա դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: Կիևի դատարանը նրան մեղավոր է ճանաչել երկու՝ պետական դավաճանության և պատերազմական գործողություններին աջակցելու և հրահրելու հոդվածներով: Հիշեցնենք, որ 2014 թվականից Յանուկովիչն Ուկրաինայում չէ: Դատավարությունն ընթանում է 2017 թվականից:  Դատարանը բազմիցս առաջարկել է նրան նիստերին մասնակցել տեսակապի միջոցով, սակայն Յանուկովիչը չի համաձայնել, քանի որ իրեն […]

̰
Հարսանիքի ժամանակ Պերուի հյուրանոցներից մեկի պատը փլուզվել է. կան զոհեր

17:23 28.01.2019

Հյուրանոցի պատի և առաստաղի փլուզման պատճառը եղել է սողանքը:

̰
Թբիլիսիում տրվել է ԶՈւ կազմավորման 27-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

15:22 28.01.2019

Հունվարի 28-ին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 27-ամյակի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության անձնակազմը՝ դեսպան Ռուբեն Սադոյանի գլխավորությամբ, Վիրահայոց թեմի հոգևոր դասի և թբիլիսահայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հարգանքի տուրք է մատուցել Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում ամփոփված փառապանծ հայազգի զորավարներ՝ գեներալներ Միխայիլ Լորիս-Մելիքովի, Իվան Լազարևի, Բորիս Շելկովնիկովի, Արզաս Տեր-Ղուկասովի հիշատակին, կատարվեց հոգեհանգստյան կարգ: Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից: Արարողությանը մասնակցել […]

̰
Պեսկովը հերքել է Մադուրոյին ռուսական մասնավոր ռազմական ընկերության աջակցության մասին լուրերը

15:18 28.01.2019

Այս տեղեկությունները հերքել է նաև Կարակասում ՌԴ դեսպանը:

̰
Նման բան Ռուսաստանում չես տեսնի. Լապշինին հիացրել է Շավարշ Քոչարյանի պարզությունը

14:48 28.01.2019

Հայտնի ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը Հայաստանում է, Հայաստանի ձմեռային հանգստավայրերից մեկում` Ծաղկաձորում, պատահաբար հանդիպել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին: Հանդիպումը տպավորել է բլոգերին, նա ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Շատ կիրթ և խելացի անձնավորություն է: Մեզ` ռուսներիս, անհավանական է թվում, որ նախարարներին ու նախագահներին հեշտությամբ կարելի է հանդիպել ռեստորանում կամ […]

̰
Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Հանրապետությունում է

13:50 28.01.2019

Աշխատանքային երկօրյա այցով Բելառուսի Հանրապետություն է մեկնել առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Բելառուսի առողջապահության պատասխանատուների և այլ ներկայացուցիչների հետ։ Օրակարգային հիմնական թեմաներն են փոխպատվաստումը, ուռուցքաբանությունը, սրտանոթային վիրաբուժությունը, մոր և մանկան առողջության պահպանումը, ինչպես նաև դեղորայքային քաղաքականությունը՝ դեղերի ներմուծում, արտադրություն։ Երկու երկրների միջև համագործակցությունը կնպաստի առողջապահության […]

̰
Նավթի գները նվազել են ԱՄՆ-ից և Վենեսուելայից ստացված լուրերի ֆոնին

13:48 28.01.2019

Վենեսուելայի շուրջ լարվածության թուլացման և ԱՄՆ-ում գործող հորատման սարքերի քանակի աճի ֆոնի վրա նվազում են նավթի համաշխարհային գները: Այսպես, Լոնդոնի ICE Futures ֆոնդային բորսայում Brent Crude Oil նավթի գինն այսօր առավոտյան նվազել է 0.86- 60.73 դոլարով՝ մեկ  բարելի դիմաց: Իր հերթին, Նյու Յորքի NYMEХ բորսայում WTI տեսակի նավթի գինը նվազել է 0,80-ից մինչև 52,89 դոլարով՝ […]

̰
Եկատերինբուրգում 30-ամյա հայը հրդեհի ճիրաններից փրկել է 3 երեխայի

13:38 28.01.2019

Եկատերինբուրգում 30-ամյա Գևորգ Ավետիսյանն այրվող տնից երեք երեխաների է փրկել: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Գևորգը մեքենայով անցնելիս է եղել տան կողքով, երբ ծուխ է նկատել: Նա կանգնեցրել է մեքենան և մոտեցել այրվող տանը: Նա տեսել է, որ ինչ-որ մեկը պատուհանից ձեռքով է անում` օգնություն խնդրելով: Գևորգը շտապել է օգնության: Կոտրելով պատուհանը՝ երեխաներին դուրս է […]

̰
Վենեսուելայում ձերբակալված ցուցարարների թիվը հասել է 791-ի

13:21 28.01.2019

Վենեսուելայում ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 791-ի: Այս մասին Twitter-ում հայտնում են վենեսուելական իրավապաշտպանական ընկերությունները: Հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Վենեսուելական քրեական ֆորումը գրանցել է 791 հոգու ձերբակալություն: Բոլոր ձերբակալվածները եղել են բողոքի ակցիայի մասնակիցներ: Նշվում է, որ միայն հունվարի 23-ին ձերբակալվել է 632 մարդ: Հայտնի է, որ երկում ցուցարարների և ուժայինների բախումների հետևանքով […]

̰
Ճապոնիան ձգտում է ամուր կապեր ունենալ ԱՄՆ-ի հետ. վարչապետ

13:16 28.01.2019

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարծում է, որ իր քաղաքականության հիմքում ԱՄՆ-ի հետ ամուր կապեր ստեղծելու ձգտումն է: Աբեն հայտնել է, որ կձգտեն հասնել նաև Հյուսիսային Կորեայի հետ հարաբերությունների բարելավման: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ-ի հետ լավ հարաբերությունները կտանեն Ճապոնիայի անվտանգության ապահովմանը»,-ասել է Ճապոնիայի վարչապետը: Նա շեշտել է, որ Տոկիոյի և Վաշինգտոնի գործակցությունն առավել կայուն […]

̰
Հրապարակվել է Կուինջիի կտավը գողանալու պահը պատկերող տեսանյութը

12:53 28.01.2019

31-ամյա տղամարդը հենց այցելուների աչքի առաջ կտավը հանել էր պատից և հանգիստ հեռացել ցուցասրահից:

̰
Պատմության այս խորհրդավոր դրվագները պարտավորեցնում են նվիրված լինել Հայրենիքի հզորացմանը. Ռումինիայում ՀՀ դեսպանը՝ Բուխարեստում կանգնեցված Զորավար Անդրանիկի արձանի մասին

12:32 28.01.2019

Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Հայոց բանակի տոնը: «Հայոց բանակի օրվա կապակցությամբ ուզում եմ անդրադառնալ եզակի մի հուշարձանի պատմության, որը գտնվում է Բուխարեստի կենտրոնում` Միքայել և Գաբրիել Սուրբ Հրեշտակապետաց առաջնորդանիստ հայկական եկեղեցու բակում: Հայազգի մեծանուն Զորավարին նվիրված արձանը կանգնեցվել է 1936թ. ապրիլի 13-ին և համարվում է նրան նվիրված աշխարհում առաջին […]

̰
Վենեսուելայի ԱԳՆ-ը կոչ է արել ընդդիմությանը նստել բանակցային սեղանի շուրջ

12:32 28.01.2019

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան կոչ է արել երկրի ընդդիմադիր ուժերին նստել կառավարության հետ բանակցային սեղանի շուրջ`քաղաքական ճգնաժամից ելք գտնելու համար: Այս մասին նա հայտարարել է երկուշաբթի՝  RT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ: «Եթե ընդդիմությունը պատրաստ է նստել բանակցային սեղանի շուրջ բառացիորեն կես ժամից, ապա մենք կհամաձայնենք: Ես շատ կուզեի, որ նրանք բանակցությունների գան, թույլտվություն […]

̰
Քլինթոնը չի բացառել իր մասնակցությունը 2020թ-ի նախագահական ընտրություններին

12:23 28.01.2019

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ կմասնակցի 2020 թ-ին կայանալիք նախագահական ընտրություններին, հաղորդում է CNN -ը: Նշվում է, որ Քլինթոնի խոսքերը չեն երաշխավորում, որ նա աշխատում է իր նախընտրական քարոզարշավի վրա: Հիշեցնենք, որ 2016 թ-ին կայացած նախագահական ընտրություններում Քլինթոնը պարտվել էր Դոնալդ Թրամփին: Նա ստացել էր ընտրողների կոլեգիայի 304 անդամների, իսկ Քլինթոնը՝ 227-ի ձայները: Միևնույն […]

̰
Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների թիվը

11:52 28.01.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում հայտնել է, որ երկրում ապրում է առնվազն 25․7 միլիոն անօրինական ներգաղթյալ: «Մեր երկրում կա առնվազն 25․772.342 անօրինական ներգաղթյալ, այլ ոչ թե 11.000 000, որոնց մասին հաղորդվել է տարիներ շարունակ. այնքան ծիծաղելի է»,- գրել  է նա: ԱՄՆ նախագահը չի հրապարակել տեղեկատվության իր աղբյուրը: We are not even into February […]

̰
̰
ԱՄՆ-ում Վենեսուելայի դեսպանության ռազմական կցորդն անցել է ընդդիմության կողմը

10:56 28.01.2019

ԱՄՆ-ում Վենեսելայի դեսպանության ռազմական կցորդ գնդապետ Խոսե Լուիս Սիլվան անցել է ընդդիմության առաջներդի կողմը:

̰
ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի գլխավոր մրցանակը նվաճել է «Սև հովազը»

10:51 28.01.2019

Ռայան Կուգլերի «Սև հովազ» ֆիլմն արժանացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի գլխավոր մրցանակին, որը շնորհվում է «Գեղարվեստական ֆիլմի լավագույն դերասանական կազմ» անվանակարգում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: 25-րդ արարողությունը կայացել է Լոս Անջելեսում: Դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար մրցանակը բաժին է հասել «Մենք ենք» հեռուստանախագծին: Կատակերգական սերիալի լավագույն դերասական կազմի համար մրցանակը նվաճել է բազմասերիանոց […]

̰
BACK_TO_TOP