TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+33.09 oC

ԱՇԽԱՐՀ

Իտալիայի և Ֆրանսիայի սահմանին բախվել են ուղղաթիռն ու փոքր ինքնաթիռը

11:00 26.01.2019

Իտալիայի և Ֆրանսիայի սահմաններին բախվել են ուղղաթիռն ու փոքր ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 5 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Իտալիայի տեղի լեռնային փրկարարական ծառայության աշխատակիցներին դեպքի վայրում հաջողվել է փրկել 2 տուժածի, ովքեր անմիջապես տեղափոխվել են հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: #ValledAosta, ghiacciaio del #Rutor: le prime immagini […]

̰
Բրազիլիայում ամբարտակներ են փլուզվել. կան զոհեր

10:56 26.01.2019

Բրազիլիայի հարավարևելյան հատվածում գտնվող Մինաս Ժերայիս նահանգի Բուրմադինյո քաղաքում ամբարտակներ են փլուզվել, որի հետևանքով զոհվել է 7, անհետ կորել՝ ավելի քան 150 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ամբարտակների փլուզման հետևանքով մետաղագործական հանքարդյունաբերական թափոններ պարունակող ջուրը լցվել է մոտակա գյուղի տները՝ ավերելով դրանք: Դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների աշխատակիցները մոտակա գյուղերից անմիջապես տարհանել են […]

̰
Գազայի սահմանին շարունակվում են բախումները իսրայելական ուժերի հետ

10:48 26.01.2019

Գազայի սահմանին շարունակվում են բախումները իսրայելական ուժերի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Իսրայելական կողմը ցուցարարների ուղղությամբ  կրակ է բացել և արցունքաբեր գազ կիրառել: Ըստ երկրի առողջապահության նախարարության տեղեկությունների՝ 1 մարդ զոհվել է, իսկ 20-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Իսրայելապաղեստինայան սահմանին ցույցերը սկսվել են դեռ անցած տարվա մարտ ամսից, այսպես կոչված, «Վերադարձ»-ի […]

̰
Թրամփը մտադիր է ավարտել «շաթդաունը»

09:14 26.01.2019

Պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը» կարող է ավարտվել։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահն ասել է, որ խոսքը  կարճաժամկետ փոխհամաձայնության մասին է՝ կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը։ Դոնալդ Թրամփը նաև սպառնացել է արտակարգ դրություն մտցնել երկրի հարավային սահմաններին, եթե այդ ընթացքում դեմոկրատները պատի կառուցման ֆինանսավորման համաձայնություն չտան: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում արդեն մոտ 1 ամիս […]

̰
Մալայզիայի նախկին թագավորի և ռուս գեղեցկուհու միջև սև կատո՞ւ է անցել

08:15 26.01.2019

Երջանկությունը կարծես թե երկար չտևեց։ Լրատվամիջոցները գրում են, որ «Միսս  Մոսկվա» Օքսանա Վոևոդինայի և Մալայզիայի նախկին թագավոր  Մուհամմադ 5-րդ Ֆարիսի հարաբերություններն այնքան էլ իդեալական չեն:  ԶԼՄ-ները հայտնում են , որ ամուսիններն ամուսնալուծության փաստաթղթեր են նախապատարստում: Ու դա ամուսնությունից ընդամենը 2 ամիս անց։ Օքսանան ամուսնությունից առաջ մահմեդականություն է ընդունել, իսկ թագավորը ամուսնությունից կարճ ժամանակ անց հրաժարվել […]

̰
Գերմանիան իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին

23:02 25.01.2019

Գերմանիան իր աջակցությունն է հայտնում Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը: Աղբյուրը հայտնում է, որ գերմանական կողմը կոչ է արել այդ երկրում նախագահական նոր ընտրություններ անցկացնել: «Մենք այս հարցում ձեռնպահ չենք, ավելի շուտ մենք աջակցում ենք այն ամենին, ինչ անում է Գուայդոն»,- ասել […]

̰
Հունաստանի խորհրդարանը վավերացրել է Մակեդոնիայի վերանվանման մասին պայմանագիրը

21:16 25.01.2019

Հունաստանի խորհրդարանն այսօր երկարատև և բուռն քննարկումների արդյունքում վավերացրել է Մակեդոնիայի անվան հարցով բանաձևը: Հունաստանի խորհրդարանը քվեարկել է Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելու Պրեսպանյան համաձայնագրի օգտին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պայմանագրի վավերացմանը 153 պատգամավոր կողմ է քվեարկել, 146-ը՝ դեմ, մեկը՝ ձեռնպահ։ Հիշեցնենք, որ 2018-ի հունիսի 17-ին Հունաստանի և Մակեդոնիայի ԱԳ նախարարները համաձայնագիր են ստորագրել Մակեդոնիայի […]

̰
Շվեյցարիայում ցանկանում են կապիկներին տալ մարդուն հավասար իրավունքներ

19:30 25.01.2019

Շվեյցարական Բազելը պատրաստվում է քվեարկել հօգուտ այն բանի, որ հիմնարար իրավունքներ տրվեն կապիկներին: Այս մասին գրում է The Local-ը: Նշվում է, որ հանրաքվե անցկացնելու առաջարկությունն արել է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շվեյցարական վերլուծական կենտրոններից մեկը: Նախաձեռնության նպատակն է ապահովել կյանքի հիմնական իրավունքները, ինչպես նաև կապիկների հոգեկան և ֆիզիկական անձեռնմխելիությունը: Վերլուծական կենտրոնը կարծում է, որ այսպես Բազելում […]

̰
Մեկ տարի անց կունենանք կոնսոլիդացված ու արդյունավետ միություն. Փաշինյանի թվիթերյան գրառումը

19:10 25.01.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան էջում գրառում է կատարել ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության շրջանի մասին: «Հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունն անցել է Հայաստանին: Վստահ եմ, որ մեկ տարի անց մենք կունենանք առավել կոնսոլիդացված և արդյունավետ Միություն, որ ծառայում է մեր պետությունների, ժողովուրդների ու տնտեսությունների շահերին»,- գրել է նա: С 1 января председательство в […]

̰
ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով 3 մարդ է սպանվել

19:09 25.01.2019

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ սպանվել է, ևս մի քանի հոգի ստացել են հրազենային վնասվածքներ: Հրաձգությունը սկսել է մի տղամարդ, որն այնուհետ ինքնասպան է եղել: Այս մասին հայտնում է ABC-ն: Նշվում է, որ անծանոթ տղամարդը գտնվել է P.J. Harrigan’s բարում և անսպասելիորեն սկսել է անկանոն կրակահերթ բացել: Դեպքից հետո տղամարդն իր մեքենայով հեռացել […]

̰
Կարագանդայի ծեծկռտուքի գործով կասկածյալ Մալխասյան եղբայրները 40 օրով կալանավորված են

18:34 25.01.2019

Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալներ Թորգոմ և Սոխակ Մալխասյան եղբայրները կալանքի տակ են: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Սարուխանի համայնքապետ Լյովա Աբրահամյանը, որը նրանց բարեկամներից է: Համայնքապետը տեղեկացրեց, որ տղաներին ամեն օր սնունդ են տանում ծնողները, նաև հագուստ: «Ամեն ինչ նորմալ է, մի անգամ հայրիկի հետ տեսակցություն է եղել, մի անգամ էլ տեսել […]

̰
Արման Թաթոյանն իր ռուս գործընկերոջ հետ քննարկել է ռուսաստանաբնակ հայերի իրավունքների հարցը

18:23 25.01.2019

Հունվարի 24-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի եռակողմ հանդիպումը: Հանդիպումն առանձնացել է կարևորությամբ՝ հատկապես կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ ժամանակավորապես բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ: Նրանք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին […]

̰
Չինաստանի առևտրի կենտրոններից մեկում միաժամանակ մի քանի պայթյուն է որոտացել

18:21 25.01.2019

Չինաստանի Չանչուն քաղաքի առևտրի կենտրոններից մեկում գրեթե միաժամանակ մի քանի պայթյուն է գրանցվել: Այս մասին հայտնում է տեղական CGTN-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Wanda Plaza կենտրոնի 30-րդ հարկում: Նախնական տեղեկություններով՝ հաղորդվում է մեկ զոհի մասին: Համացանցում դեպքի պահին արված տեսանյութ է հայտնվել, որտեղ կարելի է տեսնել, թե ինչպես են հերթական պայթյունի ժամանակ շենքում […]

̰
Էդմոն Մարուքյանը նշանակվել է ԵԽԽՎ երկու հանձնաժողովների անդամ

18:05 25.01.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր նշանակվել է ԵԽԽՎ երկու հանձնաժողովների անդամ: Այս մասին տեղեկանում ենք Մարուքյանի Facebook-յան էջից: «Այսօր ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների […]

̰
Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին զերծ մնալ «աստղային պատերազմներ» սանձազերծելուց

18:04 25.01.2019

Մոսկվան կոչ է անում Վաշինգտոնին հրաժարվել Հակահրթիռային պաշտպանության խմբավորման տիեզերական բազավորման փորձից, քանի որ դա վերադարձ է «աստղային պատերազմներ» ծրագրին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը «անպատասխանատու ավանտյուրա» են որակել: ՌԴ ԱԳՆ-ն նաև կոչ է արել հրաժարվել տիեզերքը՝ որպես ռազմական գործողությունների իրականացման տիրույթ, օգտագործելու մտքից և չձգտել «տիեզերքում […]

̰
Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ ՄԻԵԴ դատավորների ընտրության և Մոնիթորինգի հանձնաժողովների անդամ

17:09 25.01.2019

Այսօր նշանակվել եմ ԵԽԽՎ երկու կարևոր՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության և Մոնիթորինգի հանձնաժողովների անդամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Էդմոն Մարուքյանը: «ԵԽԽՎ բյուրոն հաստատեց իմ թեկնածությունը որպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի հիմնական անդամ: Թեկնածությունը ներկայացվել է ԵԽԽՎ-ում Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Հանձնաժողովում Եվրոպայի […]

̰
Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների տակ է ընկել նաև Հայաստանում գրանցված ընկերություն

17:02 25.01.2019

Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը Իրանի հետ կապված պատժամիջոցների ցանկում է ներառել Հայաստանում գրանցված «Flight Travel» ընկերությունը, որը իրանական «Mahan Air» ավիաընկերության առևտրային ներկայացուցիչն է Հայաստանում։ Այդ ընկերությունը մինչ այդ պատժամիջոցների ցանկում էր հայտնվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համագործակցության համար։ Կորպուսը բանակին զուգահեռ գործող զինված կառույց է, որի գործառույթների մեջ են մտնում նաև Իրանի տարածքից դուրս՝ […]

̰
Փաշինյանն ու Մեդվեդևը հանդիպել են

16:50 25.01.2019

Մոսկվայում կայացել է ՀՀ և ՌԴ վարչապետների` Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: «ՌԴ կառավարության նախագահի և Հայաստանի վարչապետի բանակցությունները տեղի են ունեցել հունվարի 25-ին Մոսկվայում: Երկու երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդի խնդիրները և փոխգործակցության այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է […]

̰
Անհետացած արգենտինացի ֆուտբոլիստ Սալայի ինքնաթիռի օդաչուն հավաստագիր չի ունեցել

16:41 25.01.2019

Շարունակվում է ինքնաթիռի առևանգման գործով հետաքննությունը, որի ուղևորներից մեկը եղել է Անգլիայի պրեմիեր լիգայի «Քարդիֆֆ Սիթիի» հարձակվող Էմիլիանո Սալան: Ըստ The Times-ի տեղեկությունների՝ ինքնաթիռի 60-ամյա օդաչու Դեյվիդ Իբբոտսոնը հավաստագիր չի ունեցել վճարովի չվերթների համար: Ներկա պահին փորձում են ճշտել՝ ֆուտբոլիստի հետ չվերթը եղել է վճարովի՞, թե՞ մասնավոր: Արգենտինացի ֆուտբոլիստը ֆուտբոլային նոր ակումբ է տեղափոխվել ֆրանսիական «Նանտ» […]

̰
Կրասնոյարսկում աշակերտը հրաձգություն է բացել դպրոցի ուղղությամբ

16:34 25.01.2019

ՌԴ Կրասնոյարսկի մարզի Ենիսեյան շրջանի դպրոցներից մեկում 9-րդ դասարանի աշակերտը հրաձգություն է բացել դպրոցի մերձակայքում, հայտնում է «360» հեռուստաալիքը՝  մեջբերելով ականատեսների նկարագրությունները: Նախ տղան փորձել է զենքով մտնել դպրոց, սակայն նրան կանգնեցրել է հերթապահը: Տղան դուրս է եկել և կրակ բացել դպրոցի  պատուհանների ու մոտակայքում կայանած մեքենաների ուղղությամբ: Հեռուստաալիքի հետ զրույցում դպրոցի աշակերտներից մեկը պատմել […]

̰
Աթենքում անկարգությունների համար 130 հոգի ձերբակալվել է

16:16 25.01.2019

Աթենքում կառավարության շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո իրավապահ մարմինները ձերբակալել են 133 հոգու: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները: Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցներն իրավապահների ուղղությամբ քարեր էին նետում, և ի պատասխան՝ վերջիններս կիրառել են արցունքաբեր գազ: Ինչպես հայտնի էր, հունվարի 24-ին Հունաստանի խորհրդարանը ձգձգվող բանավեճերի պատճառով որոշում կայացրեց նախկին Հարավսլավիայի մաս […]

̰
Ֆրանսիացի մասնագետները տակդիրների բաղադրության մեջ վտանգավոր նյութեր են հայտնաբերել

16:14 25.01.2019

Ֆրանսիայի առողջապահության ազգային գործակալությունը (Anses) հայտնաբերել է, որ տակդիրների բաղադրության մեջ կա քիմիական տարրերի վտանգավոր կենտրոնացում, հաղորդում է РЕН ТВ-ն: Հետազոտության տվյալների համաձայն՝ տակդիրների բաղադրության մեջ կան վտանգավոր նյութեր, օրինակ՝ գլիֆոսատ, որը կարող է առաջացնել տարբեր հիվանդություններ և անգամ վնասել ԴՆԹ-ն: «Գլիֆոսատն այնպիսի նյութ է, որը լայն օգտագործում ունի նաև գյուղատնտեսության մեջ: Ընդ որում, այն կիրառվում […]

̰
Պուտինն ու Մադուրոն հեռախոսազրույց են ունեցել

16:12 25.01.2019

 «ՌԴ նախագահի  ու Վենեսուելայի ընտրված նախագահի միջև հնարավոր ֆինանսական ու ռազմական օժանդակության մասին քննարկում չի եղել»,- հայտարարել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով երկու նախագահների հեռախոսազրույցին: Պուտինը նախօրեին հեռախոսազրույցի ժամանակ Մադուրոյին իր աջակցությունն է հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական  ճգնաժամի պայմաններում: ՌԴ նախագահն ասել է, որ կոնֆլիկտի լուծումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, իսկ արտաքին միջամտության […]

̰
Սամվել Կարապետյանը «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ-2019» վարկանիշային աղյուսակում երրորդն է

16:06 25.01.2019

Ռուսաստանցի հայազգի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր և հիմնադիր Սամվել Կարապետյանը «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ-2019» վարկանիշային աղյուսակում երրորդն է: Այս մասին գրում է Forbes պարբերականը: Ըստ հրապարակման՝ «Տաշիր»-ը ունի 818300 քմ առևտրային տարածք, 61000 քմ գրասենյակային և 48000 քմ պահեստային տարածքներ: Միայն վարձակալությամբ տրված տարածքներից եկամուտը 2018թ. կազմել է 670 միլիոն դոլար, ինչը 20 միլիոնով ավելին […]

̰
Հնդկաստանն ուղեծիր է դուրս բերել աշխարհի ամենաթեթև արբանյակը

16:03 25.01.2019

Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կենտրոնն ուղեծիր է դուրս բերել աշխարհի ամենաթեթև արբանյակը, որը, ի դեպ, մշակել և մոդելավորել է հնդիկ ուսանողների խումբը: Kalamsat-V2 անունով նանոարբանյակը կշռում է ընդամենը 1,26 կիլոգրամ և իրենից ներկայացնում է 10 սանտիմետր կողով խորանարդ: Իսկ 320 տոննա կշռող հրթիռակրի հիմնական բեռը 740 կիլոգրամանոց արբանյակն է, որը Երկրի մակերևույթի մշտադիտարկում է իրականացնելու Հնդկաստանի […]

̰
Ալիևի հետ հանդիպումից առաջ իրականում ո՞ւմ հետ էր խոսում ՀՀ վարչապետը

15:48 25.01.2019

Լրատվամիջոցներում շրջանառվում են տեղեկություններ, համաձայն որոնց` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խորհրդակցում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: SHANTNEWS.am-ի ունեցած տեղեկություններով`ՀՀ վարչապետն այդ հանդիպումից առաջ հեռախոսով խորհրդակցում էր ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, որը տեղեկացված չէ բանակցային գործընթացի մանրամասներին, այլ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի […]

̰
Ինդոնեզիայում ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի

15:28 25.01.2019

Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի: Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Աղետների կառավարման ազգային գործակալության ներկայացուցչին: Նախկինում հաղորդվել էր, որ 26 մարդ զոհվել է, ևս 24-ն անհայտ կորած է համարվում: Այս պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքներն ու փրկվածների տարհանումը: Ջրհեղեղի ու սողանքի պատճառ է դարձել […]

̰
Հայաստանի ԵԱՏՄ անդամ լինելը փաստ է, և կտրուկ շրջադարձերն օգտակար չեն․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուն նախկինում դեմ լինելու մասին

15:17 25.01.2019

Մոսկվայում ԵՏՀ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին, և հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե ի վերջո ճի՞շտ էր Հայաստանի նախկին իշխանությունների որոշումը ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ ինքը պատգամավոր էր, դեմ է քվեարկել այդ որոշմանը։ «Դրանից հետո բազմիցս ասել եմ, որ, օրինակ, եթե մենք համարել ենք, որ դա սխալ որոշում […]

̰
Թուրքիայում վհուկների որս է սկսվել. ԵԽԽՎ-ում Զոհրաբյանի ելույթին պատասխանել են թուրք և ադրբեջանցի պատվիրակները

15:12 25.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացից՝ պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին։ «Ուզում եմ բողոքի իմ ձայնը բարձրացնել Թուրքիայում քաղաքական գործիչների, պատգամավորների հանդեպ սկսված վհուկների աննախադեպ որսի կապակցությամբ, որոնց թվում՝ […]

̰
Ուկրաինայի նախագահի թեկնածուն պարծեցել է ընկերների համար Դավոսից բերված անվճար գլխարկներով

15:10 25.01.2019

Ուկրաինայի նախագահի թեկնածուներից մեկը՝ բնապահպանության նախկին նախարար Իգոր Շևչենկոն պարծեցել է Դավոսում  թույլ տված իր արարքով: Facebook-ում նա պատմել է, որ ցանկացել է Դավոսում անվճար բաժանվող գլխարկները որպես հուշանվեր բերել ընկերների համար: «Այդպիսի գլխարկներ տալիս էին անվճար, բայց յուրաքանչյուրին մեկ հատ: Ես չէի լինի Շևչենկոն, եթե ինչ-որ հնար չգտնեի: Արթնացա վաղ առավոտյան՝ ժամը 6-ին, գնացի […]

̰
BACK_TO_TOP