09:44 27.01.2019
ԱՄՆ դիվանագետների վերջին խումբը լքել է Կարակասը։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ «Նրանք արդեն լքել են երկիրը, այսօր հեռացել է վերջին խումբը»,-նրա խոսքերն է մեջբերում «РИА Новости» գործակալություը։ Մադուրոն հանձնարարել է Վենեսուելայի ԱԳՆ-ին 30 օրում բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ երկու պետություններում գրասենյակների ստեղծման շուրջ, որոնք կներկայացնեն երկրների շահերը։ Հունվարի 23-ին Մադուրոն հայտարարել […]
09:33 27.01.2019
Ֆիլիպիններում եկեղեցու մոտ տեղի ունեցած երկու պայթյունների զոհն է դարձել 19 մարդ։ Այս մասին հայտնում է տեղի Rappler պորտալը՝ հղում անելով ուժայիններին։ Հաղորդվում է ևս 48 վիրավորի մասին։ Պայթյունները տեղի են ունեցել Հոլո կղզու Սուլու նահանգում։ Փաստի առթիվ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։ Պայթուցիկ սարքերից մեկը գործարկվել է եկեղեցու մուտքի մոտ, մյուսը՝ ներսում։ Դեռևս ոչ ոք […]
09:22 27.01.2019
Հունվարի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ, որը ենթադրում է բյուջետային միջոցների տրամադրում կառավարության աշխատանքը 3 շաբաթով շարունակելու համար։ Ամերիկյան տնտեսությունը երկրի ամենաերկար shutdown-ի հետևանքով կորցրել է առնվազն 6 մլրդ դոլար։ Այս մասին հայտնի է դառնում S&P Global Ratings-ի հրապարակած տվյալներից։ Վարկանշային գործակալության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ չնայած դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարն ավարտեց, […]
22:53 26.01.2019
Մեծ Բրիտանիան նույնպես վերջնաժամկետ է ներկայացրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին՝ կա՛մ նա առաջիկա 8 օրերի ընթացքում հայտարարում է նախագահական նոր ընտրությունների մասին, կա՛մ Մեծ Բրիտանիան որպես Վենեսուելայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ճանաչում այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը: «Գուայդոն այն մարդն […]
19:15 26.01.2019
Միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայում Էլ-Բագուզ շրջանի ահաբեկիչների հենակետերին, հաղորդում է Rudaw հեռուստաընկերությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ հարվածի զոհ կարող էին դառնալ խաղաղ քաղաքացիներ: Նշվում է, որ զոհերի թվում կարող են լինել երեխաներ: Միջազգային կոալիցիայի ինքնաթիռները նաև հարվածներ են հասցրել Դեյր Զորի տարածքում ահաբեկիչների հենակետերին: DPA-ն, հղում անելով Սիրիայի իրավապահ մարմիններին, նշում է, որ հարվածի զոհ է դարձել 13 […]
18:47 26.01.2019
Ֆրանսիայի և Իսպանիայի հետ գրեթե միաժամանակ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ուղղված հայտարարություն է տարածվել նաև Գերմանիայի իշխանությունների կողմից: Այսպիսով, Գերմանիայի իշխանությունները նույնպես վերջնաժամկետ են ներկայացրել Մադուրոյին՝ կա՛մ նա առաջիկա 8 օրերի ընթացքում հայտարարում է նախագահական նոր ընտրությունների մասին, կա՛մ Գերմանիան որպես Վենեսուելայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է ճանաչում այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին […]
18:40 26.01.2019
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է ԵՄ երկրների ղեկավարների կողմից Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին երկրի նախագահ ճանաչելու մասին հայտարարությունները: Զախարովան ԵՄ երկրների ներկայացուցիչներին «երգչախումբ է» անվանել, քանի որ վերջիններս նմանատիպ հայտարարություններ են տարածում: «Հայտարարություններն արվում են ոչ միայն նույնաբովանդակ, այլև միաժամանակ»,- գրել է Զախարովան: Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Պեդրո […]
17:47 26.01.2019
ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին հունվարի 25-ին հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այս մասին հաղորդում է Armtimes-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող թեմաներ: Դեսպան Սաջջադին անդարադարձել է բոլոր բնագավառներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված երկու երկրների պաշտոնյաների գործադրած ջանքերին, նշելով, որ անհրաժեշտ է ավելացնել ջանքերը՝ երկուստեք […]
17:13 26.01.2019
Ֆրանսիայում վերսկսվել են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այս շաբաթ նույնպես հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և պահանջել նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում ամբողջ երկրով մեկ: Ֆրանսիայի կառավարությունը ցուցարարներին զսպելու և ապօրինությունները կանխելու համար երկրի տարբեր քաղաքներում ներգրավել է լրացուցիչ ոստիկանների ու ժանդարմների: «Դեղին […]
16:57 26.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռուստատեսությամբ հայտարարել է, որ պատրաստ է բանակցել մի քանի երկրների կողմից Վենեսուելայի նախագահ ճանաչված Խուան Գուաիդոյի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Մադուրոն նշել է, որ պատրաստ է երկխոսության, քանի որ հավատում է իր երկրին և ժողովրդավարությանը: Ընդդիմության առաջնորդի պատասխանը չի ուշացել: Նա հրաժարվել է հանդիպել և բանակցել Նիկոլաս Մադուրոյի […]
16:54 26.01.2019
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հանձնարարել է արտգործնախարար Խորխե Ֆորիին կապվել Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանությունների հետ և խնդրել նրանց չդադարեցնել «Քարդիֆֆ սիթի»-ի հարձակվող Էմիլիանո Սալայի որոնողական աշխատանքները: Այս մասին հայտնում է Clarin-ը: Երկրի ղեկավարը տվել է այդ հանձնարարականն այն բանից հետո, երբ ֆուտբոլիստի ծնողներից նամակ է ստացել, որում խնդրել են աջակցել որդու որոնողական աշխատանքներին: Նշվում […]
16:40 26.01.2019
Անգլիայի բանկը հրաժարվում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին վերադարձնել 1.2 մլրդ դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները: Bloomberg-ի հաղորդմամբ՝ այդ որոշումը բանկը կայացրել է, երբ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը ճնշում են գործադրել իրենց բրիտանացի գործընկերների վրա, որպեսզի նրանք կալանք դնեն Մադուրոյի միջազգային հաշիվների վրա: Վաշինգտոնը փորձում է այդ ակտիվները […]
16:19 26.01.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա 8 օրերի ընթացքում Վենեսուելայում նախագահական նոր ընտռրությունների մասին հայտարարություն չլինելու դեպքում պատրաստվում է այդ երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար ճանաչել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին: Այս մասին հաղորդվում է RT-ի թվիթերյան էջում: Ավելի վաղ նման հայտարարություն էր տարածվել նաև Իսպանիայի կառավարության կողմից: SHANTNEWS.am-ը նաև հայտնել էր, որ Մակրոնն իր […]
16:05 26.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Իտալիայի Ազգային հետազոտությունների խորհրդի նախագահ պրոֆեսոր Մասսիմո Ինգուշոյին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Պրոֆեսոր Ինգուշոյի հետ նախագահ Սարգսյանը վերջին անգամ հանդիպել էր անցյալ տարի նոյեմբերին Հռոմում և նրան հրավիրել Հայաստան՝ տեղում համագործակցության կոնկրետ ուղղությունները քննարկելու նպատակով: Ողջունելով նրան՝ նախագահ Սարգսյանն […]
15:53 26.01.2019
Իսպանիայի իշխանությունները Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին կճանաչեն այդ երկրի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, եթե Նիկոլաս Մադուրոն առաջիկա օրերին չհայտարարի նախագահական արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Ռուսական ТАСС գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության ներկայացուցիչ Պեդրո Սանչեսը: «Եթե 8 օրվա ընթացքում ընտրությունների մասին հայտարարություն չլինի, Իսպանիան Գուայդոյին Վենեսուելայի ղեկավարի (ժամանակավոր-խմբ.) պաշտոնակատար կճանաչի»,- հայտարարել է Սանչեսը:
15:37 26.01.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ նոր զարգացումներ կան Կարագանդայում կատարված աղմկոտ սպանության գործում: Ըստ տարածված վերջին տեղեկության՝ ծեծկռտուքին մասնակցություն ունենալու համար ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: SHANTNEWS.am-ը կապ է հաստատել նաև Նարեկ Գուրուրյանի փաստաբանի հետ, որը պնդել է, որ ՌԴ-ն որևէ պաշտոնական տեղեկություն չի ստացել այն մասին, որ Գուրուրյանի […]
15:09 26.01.2019
SHANTNEWS.am-ի խնդրանքով Ղազախստանում ՀՀ դեսպանությունից արձագանքել են շրջանառվող տեղեկություններին, թե Կարագանդայում տարեսկզբին տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից մեկը` ազգությամբ ադրբեջանցի, խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: «Այս պահին ընթանում է մինչդատական նախաքննություն, որի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն հանդիսանում է նախաքննական գաղտնիք, ուստի վերոնշյալ տեղեկատվության իսկության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չենք կարող անել։ Միաժամանակ ևս մեկ անգամ […]
14:49 26.01.2019
Բոլորովին վերջերս Ջորջ և Ամալ Քլունիները մեծ առանձնատուն են ձեռքբերել Սարդինիա կղզում: Հենց այնտեղ էր զույգը պլանավորել ապրել երեխաների հետ: Սակայն, ամենայն հավանականությամբ, Ամալ Քլունին առանց ամուսնու կանցկացնի հանգիստն այնտեղ: Արևմտյան լրատվամիջոցները հայտնել են զույգի բաժանման մասին: Քլունիներին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ Ամալը երեխաների հետ ապրում է Իտալիայում և մոտ չի թողնում ամուսնուն: Վերջերս Ամալն […]
14:35 26.01.2019
ՌԴ ՍԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ ԶԼՄ-ներում տարածված այն հայտարարությանը, որ Էլիոտ Աբրամսը նշանակվել է «Վենեսուելայում ժողովրդավարության վերականգման ԱՄՆ ջանքերի» ծրագրի պատասխանատու: «Սա Վաշինգտոնի փորձն է քաղաքական այս իրադրության մեջ ուղիղ կառավարում մտցնել Վենեսուելայում, որը ամերիկյան էսթաբլիշմենթը դիտարկում է որպես տարածաշրջանում իր ապագա վասալ: Իրաքում «վերականգնել են» ժողովրդավարությունը, Լիբիայում նույնպես, Սիրիայում […]
14:21 26.01.2019
ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար «շաթդաունը» ժամանակավորապես ավարտվել է։ Սպիտակ տունը և Կոնգրեսը համաձայնության են եկել երկրի կառավարության աշխատանքի վերսկսման հարցում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նշել, որ խոսքը կարճաժամկետ փոխհամաձայնության մասին է. կառավարությունը կֆինանսավորվի մինչև փետրվարի 15-ը՝ առանց Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ 5,7 միլիարդ դոլարի հատկացման: «Ես շատ […]
14:15 26.01.2019
Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ, իրեն նախագահ հռչակած Խուան Գուայդոն գաղտնի հատել է Կոլումբիայի հետ սահմանը, որպեսզի կասկածներ չառաջացնի ներգաղթի ծառայության աշխատակիցների շրջանում: Վերջիններս երբեմն օդանավակայանում հետապնդում են ընդդիմադիրներին՝ թույլ չտալով երկրից դուրս գալ: Այս մասին գրում է Associated Press-ը: Նշենք, որ Խուան Գուայդոն այցելել է նաև Միացյալ նահանգներ և Բրազիլիա: Նրա այցերի նպատակն էր՝ սպասվող բողոքի ցույցերի […]
13:41 26.01.2019
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի սուրճի խանութներից մեկի աշխատակիցը ցույց է տվել, թե ինչպես է սուրճը սառչում օդում 7 աստիճան ցրտի պայմաններում: Պահը տեսագրվել, այնուհետ կադրը դանդաղեցվել է: Տեսանյութում տեսանելի է, թե ինչպես է վայրկյանների ընթացքում տաք սուրճը սառչում: https://www.facebook.com/wxow19/videos/2291316731152903/
13:17 26.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի և սպանության գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանի կալանավորման ժամկետի երկարաձգման որոշման դեմ նրա փաստաբանների բողոքը դատարանը կքննի երկուշաբթի: SHANTNEWS.am-ի աղբյուրը հայտնեց, որ իրենց ևս լուրեր են հասել այն մասին, որ ծեծկռտուքին մասնակից, սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: «Երկուշաբթի պարզ կլինի` Նարեկին ինչ է […]
13:04 26.01.2019
Համացանցում հրապարակվել է մի զվարճալի տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես է Կիևի քաղաքապետ և բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոն դժվարանում արտաբերել անգլերեն digitalization բառը (թարգմանաբար՝ թվայնացում): Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում՝ Ուկրաինայի մայրաքաղաքի զարգացման հարցերին նվիրված քննարկման ժամանակ:
12:44 26.01.2019
ԱՄՆ-ի Տեխաս նահանգում բեռնատար գնացքը բախվել է դպրոցական ավտոբուսին: Այս մասին հայտնում է CNN-ը: Նշվում է, որ ավտոբուսը անսարքության պատճառով կանգ է առել հենց ռելսերի վրա, որից հետո գնացքը բախվել է ավտոբուսին: Վիրավոր աշակերտներից մեկին ինքնաթիռով տեղափոխել են Դալլասի հոսպիտալ, բայց չի հաջողվել վերջինիս կյանքը: Հայտնի է, որ ավտոբուսի վարորդը նույն հոսպիտալացվել է:
12:36 26.01.2019
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել՝ անդրադառնալով կոմպոզիտոր Միշել Լեգրանի մահվան փաստին: «Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիներնը կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով»,- գրել է Լաքոթը: Հիշեցնենք, որ այսօր առավոտ հայտնի դարձավ, որ […]
12:35 26.01.2019
Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած վերջին այցելությանը: Լրատվամիջոցը գրում է` համակարգված էներգետիկ քաղաքականության մշակումը, որը նշանակում է «էներգետիկայի գնագոյացման հարցի լուծում», կդառնա հունվարի 1-ից ԵՏՄ նախագահությունը ստանձնած Հայաստանի առաջնահերթությունը՝ նշելով, որ այդ մասին երեկ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբում: Ռուս լրագրողը նշում է, որ Փաշինյանը […]
12:28 26.01.2019
Նոր զարգացումներ կան Կարագանդայում կատարված աղմկոտ սպանության գործում: Ըստ տարածված վերջին տեղեկության՝ ծեծկռտուքին մասնակցություն ունենալու համար ձերբակալված ադրբեջանցիներից մեկը խոստովանել է, որ ինքն է սպանել 23-ամյա ղազախին: Մեղքը խոստովանելուց բացի, նա իրավապահ մարմիններին տարել և ցույց է տվել այն վայրը, որտեղ թաքցրել է սպանության գործիք դանակը: Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում […]
11:33 26.01.2019
Կյանքի 87-րդ տարում մահացել է ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը: Այս մասին հաղորդել է նրա խոսնակը: Միշել Լեգրանը կինոյի և հեռուստաֆիլմերի ավելի քան 200 երգերի հեղինակ է: Միշել Լեգրանը ծնվել է 1932թ. փետրվարի 24-ին, Փարիզում: Հայրը՝ Ռայմոնդ Լեգրանը, եղել է ֆրանսիացի կոմպոզիտոր, դիրիժոր, մայրը` Մարսել-Տեր Միքայելյանը, սերել է հայկական ազնվական ընտանիքից: 1942-49 թթ. դաշնամուր, գիր և […]
11:00 26.01.2019
Իտալիայի և Ֆրանսիայի սահմաններին բախվել են ուղղաթիռն ու փոքր ինքնաթիռը, որի հետևանքով զոհվել է 5 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Իտալիայի տեղի լեռնային փրկարարական ծառայության աշխատակիցներին դեպքի վայրում հաջողվել է փրկել 2 տուժածի, ովքեր անմիջապես տեղափոխվել են հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունք: Տեղի ունեցածի պատճառներն առայժմ հայտնի չեն: #ValledAosta, ghiacciaio del #Rutor: le prime immagini […]