16:12 25.01.2019
«ՌԴ նախագահի ու Վենեսուելայի ընտրված նախագահի միջև հնարավոր ֆինանսական ու ռազմական օժանդակության մասին քննարկում չի եղել»,- հայտարարել ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով երկու նախագահների հեռախոսազրույցին: Պուտինը նախօրեին հեռախոսազրույցի ժամանակ Մադուրոյին իր աջակցությունն է հայտնել երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի պայմաններում: ՌԴ նախագահն ասել է, որ կոնֆլիկտի լուծումը պետք է լինի խաղաղ ճանապարհով, իսկ արտաքին միջամտության […]
16:06 25.01.2019
Ռուսաստանցի հայազգի միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր և հիմնադիր Սամվել Կարապետյանը «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ-2019» վարկանիշային աղյուսակում երրորդն է: Այս մասին գրում է Forbes պարբերականը: Ըստ հրապարակման՝ «Տաշիր»-ը ունի 818300 քմ առևտրային տարածք, 61000 քմ գրասենյակային և 48000 քմ պահեստային տարածքներ: Միայն վարձակալությամբ տրված տարածքներից եկամուտը 2018թ. կազմել է 670 միլիոն դոլար, ինչը 20 միլիոնով ավելին […]
16:03 25.01.2019
Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների կենտրոնն ուղեծիր է դուրս բերել աշխարհի ամենաթեթև արբանյակը, որը, ի դեպ, մշակել և մոդելավորել է հնդիկ ուսանողների խումբը: Kalamsat-V2 անունով նանոարբանյակը կշռում է ընդամենը 1,26 կիլոգրամ և իրենից ներկայացնում է 10 սանտիմետր կողով խորանարդ: Իսկ 320 տոննա կշռող հրթիռակրի հիմնական բեռը 740 կիլոգրամանոց արբանյակն է, որը Երկրի մակերևույթի մշտադիտարկում է իրականացնելու Հնդկաստանի […]
15:48 25.01.2019
Լրատվամիջոցներում շրջանառվում են տեղեկություններ, համաձայն որոնց` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ոչ պաշտոնական հանդիպումից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով խորհրդակցում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: SHANTNEWS.am-ի ունեցած տեղեկություններով`ՀՀ վարչապետն այդ հանդիպումից առաջ հեռախոսով խորհրդակցում էր ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, որը տեղեկացված չէ բանակցային գործընթացի մանրամասներին, այլ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի […]
15:28 25.01.2019
Ինդոնեզիայի Հարավային Սուլավեսի նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի: Այս մասին տեղեկացնում է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով Աղետների կառավարման ազգային գործակալության ներկայացուցչին: Նախկինում հաղորդվել էր, որ 26 մարդ զոհվել է, ևս 24-ն անհայտ կորած է համարվում: Այս պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքներն ու փրկվածների տարհանումը: Ջրհեղեղի ու սողանքի պատճառ է դարձել […]
15:17 25.01.2019
Մոսկվայում ԵՏՀ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին, և հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե ի վերջո ճի՞շտ էր Հայաստանի նախկին իշխանությունների որոշումը ԵԱՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ։ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ ինքը պատգամավոր էր, դեմ է քվեարկել այդ որոշմանը։ «Դրանից հետո բազմիցս ասել եմ, որ, օրինակ, եթե մենք համարել ենք, որ դա սխալ որոշում […]
15:12 25.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը խոսել է Թուրքիայում Կարո Փայլանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գործընթացից՝ պահանջելով Վեհաժողովից անհապաղ միջամտել և թույլ չտալ, որ թուրքական տխրահռչակ 301 հոդվածով լռեցնեն այլախոհներին։ «Ուզում եմ բողոքի իմ ձայնը բարձրացնել Թուրքիայում քաղաքական գործիչների, պատգամավորների հանդեպ սկսված վհուկների աննախադեպ որսի կապակցությամբ, որոնց թվում՝ […]
15:10 25.01.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածուներից մեկը՝ բնապահպանության նախկին նախարար Իգոր Շևչենկոն պարծեցել է Դավոսում թույլ տված իր արարքով: Facebook-ում նա պատմել է, որ ցանկացել է Դավոսում անվճար բաժանվող գլխարկները որպես հուշանվեր բերել ընկերների համար: «Այդպիսի գլխարկներ տալիս էին անվճար, բայց յուրաքանչյուրին մեկ հատ: Ես չէի լինի Շևչենկոն, եթե ինչ-որ հնար չգտնեի: Արթնացա վաղ առավոտյան՝ ժամը 6-ին, գնացի […]
15:02 25.01.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արտակարգ դրության ռեժիմ սահմանել երկրի հարավային սահմանի հարակից տարածքում, որպեսզի դրա հիման վրա կարողանա ֆինանսավորում ապահովել Մեքսիկայի հետ սահմանին իր իսկ խոստացած պատը կառուցելու համար։ Այս մասին CNN-ին հայտնի է դարձել անանուն աղբյուրի կողմից տրամադրված նախագծից։ Վերջին շաբաթվա ընթացքում պատրաստված նախագծով նախատեսվում է, որ Թրամփը արտակարգ դրություն է […]
14:56 25.01.2019
Հրապարակային այն հայտարարությունները, որ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկվել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցների ընթացքում։ Այս մասին Մոսկվայում անցկացված ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին պատասխանելիս նշեց ինքը՝ Փաշինյանը, անդրադառնալով Արցախի՝ բանակցային սեղանին վերադառնալու թեմային։ «Բազմիցս ասել եմ, որ ես այս բանակցություններում ներկայացնում եմ ու կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը, ես չեմ կարող […]
14:50 25.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է՝ ԵԱՏՄ կառույցներում Հայաստանի նախագահության ստանձնման կապակցությամբ։ Նա այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին ու հրապարակել նախագահության ընթացքում Հայաստանի առաջնահերթությունները։ Հանդիպումից հետո Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին, դրանցից մեկը վերաբերում էր նրա, թե երբ է Փաշինյանը, որպես վարչապետ, պաշտոնական այցով ժամանելու Ռուսաստան։ «Իսկ պաշտոնական այցը… Երբ հրավիրեն, այն ժամանակ […]
14:08 25.01.2019
Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ մարմինում տևելու է ընդամենը մեկ տարի, և դժվար թե այդ ընթացքում հաջողվի լուծել բոլոր հարցերը, բայց պետք չէ այս տարին առանձնացնել մյուսներից, քանի որ այդ խնդիրների լուծումը շարունակական գործընթաց է։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (Մոսկվա) անցկացված քննարկումից հետո, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այն հարցերը, որ […]
14:05 25.01.2019
ԵԱՏՄ անդամակցության համար որևէ նոր պետության հետ բանակցություններ չեն ընթանում։ Նախորդ տարի Մոլդովան դարձել է Միության դիտորդ պետություն, ինչը նշանակում է, որ Մոլդովան ամենից մոտ է անդամակցությանը, սակայն դա կախված է նաև այդ պետության ներքին քաղաքական իրավիճակից։ Այս մասին Մոսկվայում անցկացվող ճեպազրույցի ընթացքում լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը Մոսկվա է […]
13:40 25.01.2019
ԵԱՏՄ-ում ամենակարևոր ներքին հարցը միասնական էներգետիկ շուկայի ձևավորումն է, քանի որ էներգակիրների գները ուղղակիորեն ու խիստ ազդում են ապրանքների ինքնարժեքների վրա, որոնք արտադրվում են մեր պետություններում։ Այս մասին այսօր Մոսկվայում ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի այցը պայմանավորված է ԵԱՏՄ անդամ պետություններում Հայաստանի նախագահության ստանձնման հետ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անձնակազմի […]
13:27 25.01.2019
Oլիմպիական հնգակի չեմպիոն, ամերիկացի լողորդ Նաթան Էդրիանը երկրպագուներին պատմել է իր հիվանդության՝ քաղցկեղի մասին: Լողորդը Instagram-ում հայտնել է, թե երբ են բժիշկներն ախտորոշել իր հիվանդությունը: «Վերջերս ես գնացի բժշկի՝ գրիպի դեմ պատվաստման և ինձ վատ զգացի: Մի քանի թեսթից ու այցից հետո պարզեցի, որ ինձ մոտ չարորակ նորագոյացություն են հայտնաբերել: Բայց մենք այն շուտ ենք ախտորոշել […]
13:17 25.01.2019
Բրիտանական Queen խմբի We Will Rock You երգը կատարել են իսպանացի միանձնուհիները, որը մի քանի օրում 14 մլն դիտում է հավաքել: Տեսանյութը հրապարակվել է Facebook-ում: Նշվում է, որ միանձնուհիները «Սուրբ Պատրիկի դուստրեր» երգչախմբից են եղել, և այդ փաստն արդեն բացատրում է երաժշտության նկատմամբ նրանց սերը: Տեսանյութում երևում է, թե ինչպես են միանձնուհիները վայելում երաժշտությունը, նույնիսկ պարում են: […]
13:02 25.01.2019
ԵԱՏՄ օրգաններում Հայաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ Մոսկվայում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց առաջնահերթ այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն՝ Միության ու դրա անդամների զարգացման համար։ Դրանց թվում են նավթի ու գազի միասնական շուկաների ստեղծումը, թվային օրակարգի իրացումը և այլն։ «Պետք է ձգտել Միության անդամ պետությունների միջև հաշվարկներում (առևտրում – խմբ) Միության անդամ պետությունների տարադրամների ծավալի […]
12:42 25.01.2019
Բարիվել անունով մեյնկուն ցեղատեսակի կատվին Գինեսի ռեկորդների գրքում են գրանցել՝ որպես ամենաերկար մարմին ունեցող կատու: Բարիվելը դարձել է համացանցի հիթը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն: 120 սմ երկարությամբ կենդանին ապրում է Իտալիայում: «Չնայած մարդկանց զարմացնող մեծ չափսերին, մեր կատուն շատ ամաչկոտ է»,- ասել են կատվի տերերը: Բարիվիլն ամենաշատը սիրում է պառկել, ուտել, ինչպես նաև […]
12:23 25.01.2019
ՌԴ Պետդումայի դաշնային խորհրդի անդամ Օլեգ Մորոզովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը թույլ չեն տա Վենեսուելայի դեմ ռազմական ագրեսիա: «Մենք հստակ ազդակ ուղարկեցինք, որ թույլ չենք տա որևէ մեկին միջամտել Վենեսուելայի ներքին խնդիրներին: Դա նրանց գործն է և իրենք են որոշելու ինչպես լուծել խնդիրները»,- Մորոզովի խոսքերն է մեջբերել «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը: Պատգամավորը նաև նշել է, […]
12:20 25.01.2019
Հունվարի 29-ին Հայաստան կայցելի Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Այցի շրջանակում նախատեսված է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաանի հանդիպումը: Հանդիպման շրջանակում տեղի կունենա նաև նախարար Մնացականյանի և Յոհաննես Հաանի համատեղ մամուլի ասուլիսը։ Յոհաննես Հաանին կընդունեն նաև ՀՀ վարչապետ Նիկոլ […]
12:15 25.01.2019
Այսօր լեգենդար հայ հետախույզ Գոհար Վարդանյանի ծննդյան օրն է. նա դառնում է 93 տարեկան: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը Վարդանյանին շնորհավորական ուղերձ է հղել, մաղթել նրան առողջություն, անսպառ էներգիա, լավ տրամադրություն: Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Լենինականում (Գյումրի)։ 1930 թ. ընտանիքով տեղափոխվել է Իրան: 16 տարեկանում անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական […]
12:08 25.01.2019
Վենեսուելայում տեղի ունեցող զանգվածային ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 364-ի. այս մասին իր թվիթերյան էջում հայտարարել է ոչ կառավարական «Քրեական ֆորում» կազմակերպության ղեկավար Ալֆրեդո Ռոմերոն: Նախկինում նշվում էր 328 ձերբակալվածի մասին: Նրա տվյալներով՝ երկուշաբթի ձերբակալվել է 9, երեքշաբթի` 35, իսկ չորեքշաբթի՝ 320 մարդ: Հիշեցնենք, որ Վենեսուելայում բողոքի խոշոր ալիքը ծայր էր առել հունվարի 23-ին։ Ընդդիմության առաջնորդ […]
11:59 25.01.2019
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան էջում տեղեկացնում է, որ ուշադրության կենտրոնում է պահում Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները: «Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»,- նշված է ԱԳՆ-ի թվիթերյան էջում։ Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ին բողոքի խոշոր ալիք է սկիզբ առել. ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել է […]
11:54 25.01.2019
Եվրախորհրդարանը և Եվրոպական Միության խորհուրդը հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկությունը՝ ԵՄ երկրներում սահմանել տասնօրյա արձակուրդ նորածին երեխաներ ունեցող հայրերի համար, հայտնում է ԵՄ մամուլի ծառայությունը: Նշվում է, որ այս նախագիծը պետք է խրախուսի տղամարդկանց ավելի հավասար պատասխանատվության չափ ունենալ նորածին երեխաների խնամքի հարցում: Երեխայի ծնվելուց հետո հայրերի արձակուրդը օրինականացված է ԵՄ անդամ շատ երկրներում, բացառությամբ […]
11:39 25.01.2019
ՄԱԿ-ի արտադատական մահապատիժների քննությամբ զբաղվող հատուկ զեկուցող Ագնես Կալամարդը հատուկ խումբ է ձևավորելու, որը զբաղվելու է Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում արաբ ընդդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի սպանության հետաքննությամբ։ Այս մասին Reuters-ին հայտնել է ինքը՝ Կալամարդը։ Նրան միանալու է ևս երեք հետաքննող, որոնց անուններն առայժմ հրապարակման ենթակա չեն։ Թուրքական կողմն արդեն տվել է համաձայնություն ու շահագրգռված է […]
11:33 25.01.2019
Ուղևորուհու ճանպրուկում կասկածելի իրի պատճառով Փարիզի Օրլի օդանավակայանի մի քանի տերմինալներ տարհանվել են: Այս մասին հայտնում է Parisien թերթը: Նշվում է, որ ահազանգի պատճառը Կասաբլանկա թռչող կնոջ ճամպրուկն է եղել: Կրկնակի ստուգման ժամանակ գտել են մի իր, որը նման է եղել պայթուցիկ սարքի: Անվտանգության աշխատակիցներն անմիջապես իրականացրել են տարհանման աշխատանքներ և կանչել սակրավորների: Մասնագետներն ավելի ուշ պարզել […]
09:35 25.01.2019
Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովի զգեստները, որոնք նա ձեռք էր բերել Yves Saint Laurent նորաձևության տնից, Փարիզում անցկացված աճուրդում վաճառվել են մոտ 1 մլն եվրոյով։ Այս մասին ասվում է Christie’s աճուրդի տան կայքում։ Աճուրդի էր ներկայացվել ավելի քան 300 լոտ, որոնց թվում կային ինչպես Դենյովի երեկոյան, այնպես էլ ամենօրյա զգեստներ։ Վաճառվել են դրանցից 130-ը։ Ամենաթանկ լոտը […]
09:21 25.01.2019
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը բաց հասարակությունների ամենավտանգավոր հակառակորդն է։ Այս մասին հայտնում է RT-ն։ Սորոսի խոսքով՝ ներկայում Չինաստանն ամենահարուստ, ամենաուժեղ, տեխնոլոգիական պլանում ամենաառաջադեմ ավտորիտար ռեժիմն է աշխարհում։ Ելույթ ունենալով Դավոսում՝ միլիարդատերը նաև կոչ է արել հույս դնել չինացի ժողովրդի և այդ երկրի գործարար համայնքի վրա։ Ավելի վաղ ԱՄՆ […]
08:28 25.01.2019
ԱՄՆ-ը պատրաստ է ընդունել ցանկացած միջոցառում՝ Վենեսուելայում ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգության ապահովման համար։ Այս մասին հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն։ «Մենք կանենք անհրաժեշտ ամեն բան, որպեսզի վստահ լինենք մեր քաղաքացիների անվտանգության հարցում»,- ասել է Պոմպեոն The Laura Ingraham Show ռադիոհաղորդման եթերում՝ պատասխանելով հարցին այն մասին, թե կարո՞ղ է դիմել նախագահին Վենեսուելա զորքեր ուղարկելու խնդրանքով, եթե ամերկացի […]