09:58 24.01.2019
ԱՄՆ-ում բնակվող լատինաամերիկացիների, մեքսիկացիների 51%-ն աջակցում է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու նախաձեռնությանը: Այս մասին «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: «Անդրադառնանք նրան, որ այս պատը նորություն չէ: Պատի մի հատվածը տարբեր նախագահների օրոք, տարբեր նահանգներում՝ ամենավտանգավոր հատվածներում կառուցվել է, և Թրամփն ընդամենը ցանկանում է ավարտին հասցնել արդեն իսկ կառուցված […]
09:12 24.01.2019
ԱՄՆ կառավարության աղբյուրները չեն բացառում, որ shutdown-ը (դաշնային կառավարության աշխատանքի մասնակի կանգը) կարող է ձգվել մինչև 2019 թվականի ապրիլ։ Այս մասին գրում է The Washington Post-ը։ Դրա հետ կապված Սպիտակ տանն ընթանում է ծրագրերի որոնում, որոնք կարող են նվազագույնի հասցնել ծառայողների վրա ճգնաժամի բացասական ազդեցությունը։ Արդեն մոտ 1 ամիս է՝ դաշնային կառավարության աշխատանքը մասնակի դադարեցված […]
08:29 24.01.2019
Վենեսուելայի խորհրդարանի խոսնակ, ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ, երախտագիտություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցության համար և խոստացել Վենեսուելայում հասնել ժողովրդավարության։ «Վենեսուելայի անունից ես գնահատում եմ վենեսուելացի ժողովրդի կամքին աջակցելու ձեր ձգտումը»,- գրել է Գուայդոն Twitter-ում՝ ի պատասխան այն բանի, որ Թրամփը նրան ճանաչել է Վենեսուելայի «օրինական ղեկավար»։ […]
08:13 24.01.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սեբրինգ քաղաքի բանկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվել է 5 մարդ։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր մի քանի վիրավորի մասին այն բանից հետո, երբ անհայտ տղամարդը պատանդառել էր SunТrust բանկի հաճախորդներին և կրակ բացել։ Չարագործը ձերբակալվել է։ Ոստիկանությունը միջադեպի փաստով հետաքննություն է սկսել։
07:58 24.01.2019
Facebook-ում և Instagram-ում վենեսուելացի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի պրոֆիլները զրկվել են իսկության կապույտ ստուգանշանից։ Սոցցանցերի ներկայացուցիչները դեռևս մեկնաբանությամբ հանդես չեն եկել։ Հունվարի 23-ին Կարակասում հանրահավաքի ժամանակ Վենեսուելայի խորհրդարանի նախագահ և ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր պետության ղեկավարի պաշտոնակատար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Գուայդոն Վենեսուելայի նախագահն է։ Նրան աջակցություն էին հայտնել լատինաամերիկյան […]
07:45 24.01.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Նիկոլաս Մադուրոյի՝ ԱՄՆ-Վենեսուելա դիվանագիտական հարաբերությունները խզելու իրավունքը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նրա խոսքերով՝ Մադուրոն հանդիսանում է «նախկին նախագահ», և նա նման գործողությունների լիազորություն այլևս չունի։ Բացի այդ, Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ կպահպանի Վենեսուելայի ինքնահռչակ առաջնորդ Խուան Գուայդոյի հետ։ Պոմպեոն նաև […]
07:30 24.01.2019
Առնվազն 16 մարդ է զոհվել Վենեսուելայում հակակառավարական ցույցերի մասնակիցների և զինվորականների բախումների հետևանքով։ Այս մասին հայտնում է El Pitazo պորտալը։ Ուժայինների հետ ցուցարարների ընդհարումները մարդկային զոհերով են ուղեկցվել Ամասոնաս, Բարինաս, Բոլիվար, Պորտուգեսա և Տաչիրա նահանգներում, ինչպես նաև մայրաքաղաք Կարակասում։ Հունվարի 23-ին Կարակասում հանրահավաքի ժամանակ Վենեսուելայի խորհրդարանի նախագահ և ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել էր […]
07:17 24.01.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ամերիկացի դիվանագետներին 72 ժամ է տալիս երկիրը լքելու համար։ Նա հայտարարել է, որ երկիրը խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Վենեսուելայի նախագահն իր կողմնակիցներին դիմել է Կարակասում գտնվող նախագահական պալատի պատշգամբից։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ընդդիմադիր […]
01:00 24.01.2019
«Կառուցիր պատ, հանցանքին՝ շախ և մատ»,- գեղարվեստորեն այսպես կթարգմանվի նշանաբանը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտածել է Մեքսիկայի հետ սահմանին կառուցվելիք պատի համար։ Նա այս պատի կառուցումը հիմնավորում է հենց նրանով, որ այն կխոչընդոտի հանցագործների ապօրինի ներթափանցմանը ԱՄՆ։ BUILD A WALL & CRIME WILL FALL! — Donald J. Trump (@realDonaldTrump) January 23, 2019 Թրամփն այս […]
00:41 24.01.2019
Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 25-ին կայցելի Մոսկվա։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայան և ելույթ կունենա կազմակերպությունում ՀՀ-ի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի հայտարարել է, որ Պուտին-Փաշինյան հանդիպում չի նախատեսվում։ «Ռուսարմինֆո»-ի տեղեկացմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի, […]
00:36 24.01.2019
ԱՄՆ-ում ուժեղ սառնամանիքների պատճառով Նիագարայի ջրվեժը մասամբ սառցակալել է: Այս մասին հայտնում է CNN-ը: Լրատվականը հայտնում է, որ հյուսիսային Ամերիկայում ջերմաստիճանը -20 աստիճանի է հասել: «Սառը քամին տարածաշրջանում կձգվի գալիք երկու շաբաթների ընթացքում»,- ասել են օդերևութաբանները: BREATHTAKING: Wanna know just how cold it is in the northeastern US right now? Parts of #NiagaraFalls are frozen […]
23:20 23.01.2019
ԵՄ ներքին շուկայի, արդյունաբերության և ձեռնարկատիրության հարցերով գլխավոր հանձնակատար Էլժբետա Բենկովսկան հայտարարել է, որ ԵՄ-ը պետք է քննարկի սեփական տիեզերական ուժերի ստեղծման հարցը: Այս մասին հայտնել Բրյուսսելի EUObserver. հրատարակչությունը: Բենկովսկայի խոսքերով՝ հիմա մի քանի պետություններ քննարկում են տիեզերական ուժերի ստեղծման հարցը, հետևաբար կարելի է այն դարձնել նաև ընդհանուր քննարկման առարկա։ «Մենք պետք է հարցը քննարկենք միջնաժամկետ […]
23:09 23.01.2019
Եվրոպական 17 երկրներում արձանագրվել է գրիպի բռնկում: Ավելի հաճախակի հանդիպողներից են գրիպի A(H1N1) և A(H3N2) ենթատեսակները: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացնում է, որ Եվրոպայի 11 երկրներում գրանցվել են տարածաշրջանային, իսկ 5-ում՝ տեղային բռնկումներ: Եվս 10 երկրներում գրանցվել են մասնակի հիվանդացության դեպքեր: Նշենք, որ հիվանդությունը մեծ տարածում ունի նաև ՌԴ-ում, որտեղ ներկայումս գրիպի պատճառով փակ են 61 […]
22:55 23.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահին կից ձեռներեցների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովին: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու առևտրատնտեսական կապերի հետագա խորացումը: Այդ առումով, զրուցակիցները քննարկել են երկու երկրների գործարարների միջև կապերի սերտացմանը, Հայաստանում ռուսաստանյան նոր ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպում […]
22:54 23.01.2019
Զապորոժյեի 31-ամյա բնակչուհի Օլգա Շ․-ն քաղաքի առևտրի կենտրոններից մեկում դաժան ծեծի է ենթարկել իր 6 տարեկան որդուն: Միջադեպը արձանագրել են առևտրի կենտրոնի տեսախցիկները: Զայրացած կնոջը փորձել են հանգստացնել կենտրոնի աշխատակիցները: Կադրերում երևում է, թե ինչպես է Օլգան սկզբում ձեռքերով հարվածում որդուն, այնուհետև, գցելով նրան գետնին,սկսում է ոտքերով հարվածել: Տեղի ունեցածից հետո դեպքի վայր են ժամանել […]
22:14 23.01.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Էրդողանը համատեղ մամուլի ասուլիսում ամփոփում են բանակցությունների արդյունքները: Հիշեցնենք, որ Էրդողանը աշխատանքային այցով ժամանել էր Մոսկվա: Ողջունելով հյուրին` Պուտինը նշել էր ռուս-թուրքական հարաբերություններում դրական արդյունքներ արձանագրելու մասին: Ավելի վաղ նշվել էր, որ բանակցությունների հիմնական թեման կլինի Սիրիան:
22:11 23.01.2019
Հազարավոր վենեսուելացիներ մասնակցում են մայրաքաղաք Կարակասում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Փակ են քաղաքի բոլոր խոշոր փողոցներն ու տրանսպորտային հանգույցները: Ցուցարարները դեմ են նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարմանը: Սակայն վերջինիս կողմնակիցները ևս ցույցեր են անցկացնում: Բախումներ են տեղի ունեցել Մադուրոյին կողմ և դեմ ցուցարարների, մյուս կողմից՝ ոստիկանական ուժերի միջև: Անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի: Այս […]
21:44 23.01.2019
Բուլղարիայի կառավարությունը հրաժարվել է քաղաքացիություն տրամադրել այն օտարերկրացիներին, որոնք հավակնում են, այսպես կոչված, «ոսկե վիզաների» երկրում ներդրումներ անել կամ անշարժ գույք ձեռք բերել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս օրենքը տնտեսական արդյունք չի տվել: 5 տարիների ընթացքում այս օրենքով Բուլղարիայի քաղաքացիություն է ստացել ընդամենը 50 գործարար: Մինչ նոր որոշումը Բուլղարիայում քաղաքացիություն էր տրվում առնվազն 500 […]
20:52 23.01.2019
Չինաստանում ընտանի շունը շտապօգնության աշխատակիցներին ուղեկցել է դեպի գիտակցությունը կորցրած տիրոջ մոտ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ շան տերը ուշաթափված է եղել տեղանքի նրբանցքներից մեկում: Տեղի բնակիչները շտապօգնություն են կանչել: Այդ ընթացքում շունը փողոցի մեջտեղում կանգնած սպասելիս է եղել բժիշկներին: Տեսնելով մեքենան՝ կենդանին սկսել է վազել տիրոջ ուղղությամբ՝ հաճախ շրջվելով՝ համոզվելու համար, […]
19:44 23.01.2019
ՌԴ արդյունաբերության ու առևտրի նախարարությունը ցուցադրել է Aurus ավտոմեքենայի արտադրության ընթացքը: Տեսանյութը հրապարակվել է Youtube-ի ալիքում: Տեսանյութում ներկայացվում են ավտոմոբիլի էսքիզային և համակարգչային մոդելավորման դրվագները: Aurus-ը լյուքս դասի ավտոմեքենա է: Այն նախատեսված է պետության առաջին դեմքերին սպասարկման համար: Այս մեքենաներից մեկը՝ Senat Limousine-ը, անցած տարվանից սպասարկում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: https://www.youtube.com/watch?v=24idYTxy5hk
19:15 23.01.2019
Այսօր առավոտ մերձմոսկովյան Շչելկովոյի 46-ամյա բնակիչը բնակելի շենքերից մեկի ավտոկայանատեղիում սպանել է իր նախկին սիրուհուն: Տղամարդը սպասել է կնոջը, և երբ նա հայտնվել է, դանակով հարձակվել է կնոջ վրա: Տղամարդը կնոջը սկզբում վայր է գցել, ապա սկսել դանակահարել: Կինը փորձել է դիմադրել, սակայն անօգուտ: Տղամարդու հեռանալուց վայրկյաններ անց արնաքամ եղած կինը մահացել է: Հանցագործը ձերբակալված […]
19:14 23.01.2019
Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը մերձմոսկովյան Սկոլկովո շրջանում կկառուցի «Ստելլար Սիթի» անունը կրող բնակելի թաղամաս: Նոր թաղամասը կունենա 345 հազար քառակուսի մետր մակերես և կկառուցվի մերձմոսկովյան ամենաէլիտար ու էկոլոգիապես մաքուր համարվող շրջանում: Շինարարությունը կշարունակվի մինչև 2021 թվականի վերջը: 12-ից 17 հարկանի բնակելիների 7 կորպուսները կունենան տարբեր նախագծային լուծումներով 3 463 բնակարաններ: Թաղամասում կկառուցվեն […]
19:00 23.01.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Հայաստանում կայացած ընտրություններից ու վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո իր առաջին այցն է կատարել Դավոս: Նա ցանկանում է ներդրողներին վստահեցնել, որ Հայաստանում տնտեսական հեղափոխություն է կատարվում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ ֆրանսիական Le Figaro պարբերականին: Հոդվածագիրը նշում է, որ փոքր երկրների […]
18:50 23.01.2019
Չինաստանի շրջաններից մեկում կատաղած ցուլը հարձակվել է փոքրիկ սրճարանի վրա ու մի քանի վայրկյանում ջարդուփշուր արել սրճարանի գույքը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանուց առաջ սրճարան վազում մի կին, իսկ նրա հետևից՝ արդեն կատաղած ցուլը: Մի քանի իր այսուայնկողմ նետելուց հետո ցուլը վայր է գցում կնոջը, որին օգնության է հասնում աշխատակիցը: Ի վերջո, կենդանին հանգստանում […]
18:43 23.01.2019
Հայաստանի վարչապետը այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ ու քննարկել երկկողմ հարաբերությունները։ Ֆեյսբուքյան գրառումով այս մասին տեղեկացնելիս Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծել է, որ Արցախի հարցը չի քննարկվել։ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին և երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր: […]
18:00 23.01.2019
ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշման համաձայն՝ հունվարի 22-25-ը Մոսկվայում անցկացվող պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի 2018թ. ֆինանսական և տնտեսական գործունեության վերստուգիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
17:30 23.01.2019
Դեմոկրատական կուսակցության անդամ, սենատոր Քամալա Հարրիսը, որը ժամանակին դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, համալրել է 2020 թվականին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունների թեկնածուների ցուցակը: Այս պահին առաջադրված թեկնածուների թիվը գերազանցում է մեկ տասնյակը։ Նախագահի նոր թեկնածուն հայաշատ Կալիֆորնիա նահանգից է։ Նահանգի գլխավոր դատախազ աշխատելիս նա աջակցել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաև ապահովագրական ընկերություններից հայերի պահանջների բավարարմանը։ […]
17:16 23.01.2019
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պարզել է, թե ԵՄ-ից ստացվելիք ֆինանսավորումն ինչ բնույթի է և ԱլԳ երկրներից ո՞րը ինչքան գումար է ստանալու և ինչի համար: Այս տարվա հունվարին հայտնի դարձավ, որ ԵՄ-ն ու Համաշխարհային բանկը մինչև 2030 թվականը պատրաստվում են շուրջ 13 միլիարդ եվրո տրամադրել ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրների՝ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնելու համար։ ԱլԳ երկրներից ամենափոքր ֆինանսավորումը՝ 732 […]
16:31 23.01.2019
Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետ հայ-ռուսական հարաբերությունները բարդ փուլում են, ու թեև հետխորհրդային պետությունների մեջ քիչ են այնպիսիները, որոնք Հայաստանի չափ կապված են Ռուսաստանի հետ, բայց հակասությունների հետագա զարգացումը կարող է այլ խաղացողների Հայաստան մտնելու հնարավորություն ընձեռել։ Այսպիսի վերլուծությամբ է հանդես եկել ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը։ Վերլուծության հեղինակները հիշեցնում են հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդող որոշ […]
16:30 23.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության եթերում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը խոսել է Դավոսի տնտեսական ֆորումի մասին: Անդրադառնալով Պուտին- Ալիև հանդիպմանը` տնտեսագետը նշել է. «Քննադատություններ են հնչում, թե ինչո՞ւ վարչապետն Ալիևի հետ հանդիպեց. գուցե գաղտնի օրակա՞րգ կար: Չեմ կարծում, թե ինչ-որ գաղտնի օրակարգ ունի: Կարծում եմ, որ հենց այդ անկաշկանդ մթնոլորտն է, որ մի փոքր ավելի դրական տոն պետք է […]