19:00 23.01.2019
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին Հայաստանում կայացած ընտրություններից ու վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո իր առաջին այցն է կատարել Դավոս: Նա ցանկանում է ներդրողներին վստահեցնել, որ Հայաստանում տնտեսական հեղափոխություն է կատարվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ ֆրանսիական Le Figaro պարբերականին:
Հոդվածագիրը նշում է, որ փոքր երկրների համար Դավոսի համաժողովն աննախադեպ հնարավորություններ է բացում. սահմանափակ ժամանակահատվածում ու տարածությունում հնարավոր է հանդիպել աշխարհի խոշորագույն կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաև մի շարք պետությունների ու կառավարությունների առաջնորդների հետ, և, անհրաժեշտության դեպքում, ավելի կոնֆիդենցիալ հանդիպում ունենալ, քան պաշտոնական այցի ժամանակ:
«Ինձ համար այս այցը հնարավորություն է միջազգային խոշոր ներդրողներին ներկայացնել այն հնարավորությունները, որոնք մեր երկրում ստեղծվել են թավշյա հեղափոխության շնորհիվ»,- Le Figaro-ի հետ զրույցում նշում է ՀՀ վարչապետը:
«Շատ կարևոր է միջազգային բիզնես-հանրությանը տեղեկացնել, որ ժողովրդավարական հեղափոխությունից հետո մենք տնտեսական հեղափոխություն ենք իրականացնում»,- ասում է Փաշինյանը` իբրև օրինակ բերելով Հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները, եկամտահարկի նվազեցումը, մենաշնորհի վերացումն ու կոռուպցիան արմատախիլ անելու հարցում իր վճռականությունը:
Փաշինյանը, ըստ պարբերականի, ցանկանում է ներդրողների ներգրավել զբոսաշրջության, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում, բայց, գիտակցելով, որ ընդամենը 3 միլիոն մարդուց բաղկացած համեստ շուկան չափազանց գրավիչ չէ միջազգային կազմակերպությունների համար, նա հենվում է հայերի՝ արդեն աշխարհում ճանաչված հմտությունների՝ ՏՏ ոլորտի վրա:
Պարբերականին ՀՀ վարչապետը հայտնել է, որ հոկտեմբերին Երևանում կանցկացվի ՏՏ ոլորտի միջազգային գիտաժողով մի քանի հազար մասնակիցներով: Պարբերականը հիշեցնում է, որ Դավոսում Փաշինյանը հանդիպել է e-Bay-ի, Mitsubishi-ի, Apple-ի, ինչպես նաև ՎԶԵԲ-ի ու Ասիական զարգացման բանկի ղեկավարների հետ:
Տեսանյութը՝ այստեղ:
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...
21:27 05.07.2025
BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումըBRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...
21:15 05.07.2025
Պետք է օր առաջ հրաժարվել անբարո բարձր հոգևորականներից․ Գագիկ ՍաֆարյանՀեռանկարն այսօր «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի ղեկավար, պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ ամփոփել է անցնող շաբաթվա կարևոր իրադարձությունները, այդ թվում՝ խորհրդարանի ընդունած ՀԷՑ-ի պետականացմանն առընչվող օրինագիծը, իշխանություն-եկեղեցի հակասությունը, երկու բարձրաստիճան հոգևորականների ձերբակալությունը։ «Որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ հորդորում եմ Ամենայն Հայոց Վեհափառին օր առաջ լքել Մայր Աթոռը։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Պետք է […] ...
21:05 05.07.2025
Փրկարարներն արձագանքում են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...
20:55 05.07.2025
Անթալիայի շրջանում կրկին հրդեհ է բռնկվելԹուրքական Անթալիա հանգստավայրի Մուրատփաշա թաղամասում անտառային հրդեհ է բռնկվել, որը երկու օր առաջ վերահսկողության տակ է վերցվել, հաղորդում է CNN Türk-ը։ «Անթալիայի Մուրատփաշա շրջանի Գյուզելոբա թաղամասում այսօր կրկին հրդեհ է բռնկվել երկու օր առաջ վերահսկողության տակ վերցված անտառային հրդեհից հետո», – հաղորդել է հեռուստաալիքը։ Քանի որ հրդեհը բռնկվել է ջերմոցների և բնակելի տարածքների անմիջական հարևանությամբ, […] ...