08:01 23.01.2019
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն «անկեղծ» է անվանել խաղաղության պայմանագրի քննարկումը, որը կայացել է երեկ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ։ Այս մասին, ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, լրագրողներին ասել է Ճապոնիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Տակեսի Օսուգան։ Առաջնորդների հանդիպման արդյունքն է դարձել մյունխենյան անվտանգության՝ փետրվարին կայանալիք համաժողովի շրջանակում թեմայի քննարկումն ԱԳ նախարարների […]
07:44 23.01.2019
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործակալների ասոցիացիայի նախագահ Թոմ Օ՝Քոննորը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարը («շաթդաունը») խափանում է հակաահաբեկչական գլոբալ գործողությունների և օտարերկրյա հետախուզությունների կատարումը։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։ «Հետաքննությունների դաշնային բյուրոն ֆինանսավորելու անկարողությունը խոչընդոտում է մեզ կատարելու մեր աշխատանքը, պաշտպանելու մեր երկրի բնակչությանը հանցագործներից և ահաբեկիչներից»,- նշել է Օ՝Քոննորը։ Նա […]
07:31 23.01.2019
ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել պետական միջոցները Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այլ կերպ ասած՝ օրինագիծն արգելափակում է ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու ֆինանսավորումը։ Օրենսդրական նախաձեռնությանն աջակցել են մրցակից երկու կուսակցությունների ներկայացուցիչները։ Կողմ է քվեարկել 357 կոնգրեսական, դեմ՝ 22-ը։ […]
07:17 23.01.2019
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին հայտարարել է, որ եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միջոցառումներ չընդունի՝ կապված Իսրայելի հարվածների հետ, Դամասկոսը կարող է ի պատասխան հարվածել Թել Ավիվի օդանավակայանին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Նա նշել է, որ այդ կերպ Սիրիան կկիրառի պաշտպանվելու իր օրինական իրավունքը։ Ջաֆարին մեղադրել է Անվտանգության խորհրդի որոշ մշտական անդամների […]
23:17 22.01.2019
Հայաստանի համար, որպես ԵՏՄ նախագահի, 2019 թ.-ին առաջնահերթություններից մեկն է միասնական տնտեսական տարածքի ձևավորման համար ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսություններում անհրաժեշտ կարգավորումները միմյանց մոտեցնելը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցավոք, ԵՏՄ-ում ունենք ավելի քան 60 խոչընդոտ, որոնք ինտեգրացիոն գործընթացների նորմալ զարգացում թույլ չեն տալիս: Դա կապված է ԵԱՏՄ անդամ երկրների […]
23:15 22.01.2019
Հնդկաստանի Փենջափ նահանգի վայրի բնության ազգային պարկերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Տղամարդը անցել է 7.5 մետրանոց մետաղական արգելապատնեշը ու մտել առյուծների տարածք: Գիշատիչներից մեկն անմիջապես նկատել է տղամարդուն ու հարձակվել է նրա վրա, բռնել է պարանոցից ու քարշ տվել տարածքի խորքը, որտեղ նրան են միացել մյուս առյուծները: Այս մասին հաղորդում է Daily Star-ը: […]
22:02 22.01.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատմական Ախեն քաղաքում ստորագրել են ֆրանկո-գերմանական համագործակցության և ինտեգրացիայի նոր պայմանագիր: Այն դառնալու է 1963-ին Կոնրադ Ադենհաուերի և Շառլ դե Գոլի միջև կնքված Ելիսեյան համաձայնագրի լրացումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այդ պայմանագիրը կկարգավորի համագործակցությունը արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա […]
19:19 22.01.2019
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կձևավորվեն մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Բելառուսի կառավարության մամուլի ծառայությանը: Այսպիսի որոշում է կայացվել հունվարի 22-ին Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասայի և ԵԱՏՄ հիմնական ուղղություններով ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի գծով խորհրդի անդամ Տատյանա Վալովայայի հանդիպման ընթացքում: «Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ […]
19:09 22.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից Նարեկ Գուրուրյանին Հայաստանին արտահանձնելու մասին խոսելը դեռ վաղ է: Փաստաբան Նորայր Նորիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց` ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ քաղաքացիները, անկախ նրանից, թե որտեղ են՝ ՀՀ տարածքից դո՞ւրս են, թե՞ ոչ, ՀՀ պաշտպանության ներքո են, բայց այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ արտահանձնման հարցին: «Հաշվի առնելով, թե որ […]
18:50 22.01.2019
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցը, եթե Ռուսաստանը համաձայնի Շիկոտան, Հաբոմայ և Կուրիլյան կղզիները փոխանցել Ճապոնիային: Հիշեցնենք, որ Ճապոնիան չի ընդունում Կուրիլյան 4 կղզիների՝ ՌԴ-ին պատկանելը: Խորհրդային միությունը դրանք գրավել էր Երկրորդ […]
18:43 22.01.2019
Ուկրաինական ընդդիմադիր «Բատկիվշչինա» (Батькивщина) խմբակցության նախագահ Յուլյա Տիմոշենկոն հայտարարել է, որ նախատեսում է առաջադրվել Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին ու առաջ քաշել «Նոր տնտեսական ուղղություն» ծրագիրը: Այս մասին հայտնում է Настоящая время-ն: Աղբյուրը հայտնում է, որ Ուկրաինայի միջազգային անկախ ինստիտուտի կողմից կատարված սոցիալական հարցման արդյունքում պարզվել է, որ Տիմոշենկոն այժմ ամենաբարձր վարկանիշն ունի՝ նախագահի մյուս թեկնածուների […]
18:29 22.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպել է Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկի հետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանը ֆեյսբուքյան գրառումից: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Դավոսում է Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: Համաժողովի շրջանակներում վարչապետն արդեն հանդիպումներ է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի, Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյիի, Միթսուբիշի Հեվի Ինդասթրիս» ընկերության խորհրդի […]
18:24 22.01.2019
Հայաստանի և Վրաստանի ավանդական խոհանոցները տարածաշրջանի մշակույթը հասկանալու լավագույն միջոցներն են. նման համոզմունք է հայտնել Forbes հեղինակավոր պարբերականը «Համտեսեք այս ավանդական ուտեստները Հայաստան և Վրաստան գաստրոտուրի ժամանակ» վերնագրով հոդվածում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածագիրն անդրադարձ է կատարել երկու երկրների խոհանոցների ավանդական ճաշատեսակներին ու խմիչքներին։ «Վրաստանի և Հայաստանի ճաշատեսակները տարածաշրջանի մշակույթը հասկանալու համար կատարյալ միջոցներ են: Խոհարարական նման շրջագայությունը […]
17:44 22.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումանտրա Չակրաբարտիի հետ: Այս մասին հայտնում են կառավարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և տեղեկավության վարչությունից: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը: Վարչապետը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ […]
17:40 22.01.2019
Ռուսական «Аргументы и Факты» (АиФ) հրատարակությունը Մոսկվայից մեկնող երկու ավիատոմսերի գնի տվյալների հիման վրա վերլուծել է մայիսյան տոների ընթացքում ռուսների համար առավել մատչելի զբոսաշրջային ուղղությունները: Այսպիսով, ռուսների համար Հայաստանի մայրաքաղաք Երևանն ամենամատչելի վայրն է, որտեղ, ըստ հրապարակման, երկու հոգու համար ամենալավ գումարն են ծախսում այլ վայրերի համեմատ: «Երևանում, որտեղ մայիսի սկզբին ջերմաստիճանը կազմում է 25 […]
17:28 22.01.2019
Սուրգուտ-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորներից մեկը պահանջել է փոխել թռիչքի ուղղությունն ու գնալ Աֆղանստան: Այս մասին հայտնում է «Интерфакс» -ը: Թռիչքուղին փոխելու պահանջ ներկայացրած Պավել անունով ուղևորը եղել է զինված: Սուրգուտի օդանավակայանի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ ինքնաթիռը պատկանել է «Աերոֆլոտ» ընկերությանը: «Մենք ոչ մի տեղեկություն չունենք: Գիտենք միայն, որ ինքնաթիռը նորմալ սկսել է իր թռիչքը»,- ասել է […]
17:23 22.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կասկածյալ, անազատության մեջ պահվող Նարեկ Գուրուրյանի արտաքսման հարցով դատական նիստը դարձյալ հետաձգվել է, այս անգամ` երկու օրով: SHANTNEWS.am-ի աղբյուրը հայտնում է, որ հաջորդ դատական նիստը կլինի հինգշաբթի: Նիստի հետաձգման հիմքը եղել է Գուրուրյանի փաստաբանի անհամաձայնությունը դատախազի առաջարկին` Գուրուրյանի կալանավորման ժամկետը ևս 10 օրով երկարաձգելու մասին: Նարեկ Գուրուրյանի կալանավորման […]
17:20 22.01.2019
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բախումներ են տեղի ունեցել հակաիշխանական ցուցարարների և Վենեսուելայի անվտանգության ուժերի միջև այն բանից հետո, երբ Ազգային գվարդիայի 27 անդամներ ապստամբություն էին կազմակերպել ընդդեմ կառավարության: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ցուցարարները, ի նշան բողոքի, կառուցել են արգելապատնեշներ և նետել քարեր իրավապահների ուղղությամբ: Սրան ի պատասխան՝ անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ: Ավելի […]
17:08 22.01.2019
Պակիստանի հարավ-արևմուտքում ավտոբուսի և բենզատարի բախման հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հաղորդում է ТСН-ն: Բախման հետևանքով այրվել է 27 մարդ, ևս 4-ը լուրջ այրվածքներ է ստացել: Վիրավորներին տեղափոխել են Կարաչի քաղաքի հոսպիտալ: Նշվում է, որ դեպքի վայրում խոշոր հրդեհ է բռնկվել, իսկ ականատեսները պնդում են, որ բենզինը այրվել է ոչ միայն ցիստեռնում, այլև ավտոբուսում, որում […]
17:08 22.01.2019
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում աշխատողը քանդել է իր կողմից գրեթե ամբողջովին կառուցված հյուրանոցը, քանի որ նրան չէին վճարել արված աշխատանքի դիմաց, գրում է The Guardian-ը: Տղամարդու գործընկերներից Սեմյուել Ուայթը հաստատել է այն փաստը, որ տղամարդուն չեն վճարել 600 ֆունտ: Տեսանյութում երևում է, թե ինչպես է տղամարդն էքսկավատորի օգնությամբ ավերում սարքածը: Նշվում է, որ միջադեպի հետևանքով ոչ […]
17:05 22.01.2019
Վրաստանի վարչապետը կմասնակցի Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումին: Մամուկա Բախտաձեն Դավոսում կլինի հունվարի 22-25-ը: Այս մասին հայտնում է «Грузия Online»-ը: Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսված են քաղաքական հարցերով բարձր մակարդակի հանդիպումներ, ինչպես նաև բանակցություններ բիզնես առաջնորդների և համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարների: Վրաստանի կառավարության առաջնորդի խոսքով՝ Դավոսում համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպումների նպատակներից […]
16:49 22.01.2019
ՀՀ միգրացիոն ծառայությունը տեղյակ է Նիդեռլանդներից արտաքսվող հայ ընտանիքի մասին և պատրաստ է օգնել: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց, որ Նիդեռլանդները Հայաստանի միգրացիոն ծառայությանը խնդրել է հաստատել, որ արտաքսվող ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացիներ են: «Մենք հաստատել ենք, որ իրենք ՀՀ քաղաքացի են, իրենք պարտավորվում են արտաքսելուց առաջ այդ մասին ծանուցել, մեզ […]
16:45 22.01.2019
20-ամյա բլոգեր Արչի Դեյը Մանչեսթերի ակումբներից մեկում երեկույթի ժամանակ կորցրել է iPhone-ը: Ընկերների խոսքերով՝ դա շատ է հուզել երիտասարդին: Նա երկար փնտրել է հեռախոսը և չգտնելով՝ սկսել է բարձրաձայն լացել: Հաջորդ օրն ընկերներն Արչիի մարմինը հայտնաբերել են ուսանողական հանրակացարանում: Արչին ինքնասպանություն էր գործել: Նա սովորում էր Սալֆորդի համալսարանի լրագրության բաժնում: Ընկերները նաև պատմել են, որ […]
16:18 22.01.2019
Իսպանիայի հազարավոր ֆերմերներ բողոքի ցույցի են դուրս եկել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք ստիպված են 1 կգ նարինջը վաճառել ընդամենը 9 ցենտով: Իսպանացի ֆերմերները պնդում են, որ 2017-ին Բրյուսելի և Հարավային Աֆրիկայի միջև ստորագրված առևտրային պայմանագրի պատճառով իրենք անցած տարի կորցրել են մոտ 150 միլիոն եվրո: Նշենք, որ համաձայն այդ պայմանագրի՝ Հարավային Աֆրիկան առանց […]
16:12 22.01.2019
Կերչի նեղուցում փրկարարական աշխատանքները դադարեցվել են: Ներկայումս ընթանում են միայն որոնողական աշխատանքներ: Փրկարարների խոսքով՝ անհետ կորածներին ողջ գտնելու հույս այլևս չկա: Վերջին տվյալներով՝ զոհվել է 14 մարդ, հնարավոր է եղել փրկել 12-ին: Հիշեցնենք, որ հրդեհը Տանզանիայի դրոշի տակ նավարկող երկու նավերի վրա բռնկվել էր երեկ երեկոյան, այն ժամանակ, երբ մի նավից մյուսը վառելիքի տեղափոխում էր […]
16:02 22.01.2019
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՀ նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից: «Հարգարժա´ն պարոն վարչապետ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` ընդունեք, խնդրեմ, շնորհավորանքներս և ամենայն հաջողության բարեմաղթանքներս այս պատվավոր պաշտոնն իրականացնելիս: Լեհաստանը ողջունում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Ես […]
15:56 22.01.2019
Հայաստանի կառավարությունը փաստացի ձևավորված է, կառավարության կառուցվածքն այժմ քննարկվում է: Այս մասին Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունը կլինի մեկ ամսվա ընթացքում: «Փաստացի, մեր կառավարությունն արդեն ձևավորվել է: Մենք նախատեսում ենք կառավարության կառուցվածքը փոխել, այժմ այդ հարցի շուրջ քննարկումներ են, որից […]
15:54 22.01.2019
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջին նիստում քննարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Դրա շուրջ ելույթների համար հերթագրված Ադրբեջանի պատվիրակության անդամները քննադատել են ՀՀ նախկին իշխանություններին և անդրադարձել ԼՂ հակամարտության թեմային: SHANTNEWS.am-ը զրուցել է Էդմոն Մարուքյանի հետ, ով կոշտ արձագանք է տվել ադրբեջանցիների գնահատականներին: «Ասացի, որ, հաշվի առնելով […]
15:52 22.01.2019
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ ճանապարհաշինության, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման, ենթակառուցվածքների զարգացման, սեյսմիկ անվտանգության բարելավման և այլ բնագավառներում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև սերտ համագործակցությունն ու ծրագրերի արդյունավետ […]
15:37 22.01.2019
Չնայած Նիդեռլանդներում ապաստան գտած երեխաների արտաքսման դեմ բողոքի շուրջ ծավալված քաղաքական բանավեճերին, երկուշաբթի Նիդեռլանդներից հայկական ընտանիք է արտաքսվելու, այդ թվում՝ 3 երեխա՝ 8, 5 և 3 տարեկան: Այս մասին տեղեկացնում է հոլանդական RTL Nieuws լրատվամիջոցը: RTL Nieuws-ի հետ զրույցում ընտանիքի փաստաբանն ասել է, որ ինքը մինչև վերջին րոպեն պայքարել է արտաքսման դեմ, սակայն ապարդյուն: Նշվում է, որ […]