15:54 23.01.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների (Pugwash Conferences on Science and World Affairs) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտա-Ռամուսինոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Պագուոշի համաժողովը միջազգային ազդեցիկ հարթակ է, որը միավորում է գիտնականների, քաղաքական ու հասարակական գործիչների՝ հանուն զինված հակամարտությունների վտանգի նվազեցման, համաշխարհային անվտանգության սպառնալիքների դեմ […]
15:41 23.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ շարունակելով «Զրույց քաղաքացու հետ» շարքը, անդրադարձավ վերջին օրերին լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվող պարգևավճարների թեմային: Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, պարգևավճարները, աշխատավարձերը վճարվում են պետական բյուջեի այն միջոցներից, որ նախատեսված են հենց պարգևավճարների ու աշխատավարձերի համար. դրանք աշխատավարձի մաս են: «Ըստ էության, այդպիսի համակարգ է այսօր ՀՀ-ում գործում, և […]
15:36 23.01.2019
«Առաջին անգամ Ուկրաինայի Օդեսա քաղաքում կայանալիք «Лига смеха» հումորային ամենամյա փառատոնին կմասնակցի նաև Հայաստանի թիմը»,- այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, տեղեկացրեց «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հումորի լիգա» նախագծի պրոդյուսեր Արմեն Սուքիասյանը: Նա մանրամասնեց, որ թիմի վերջնական կազմն արդեն հայտնի է: 9 հոգանոց թիմն այսօր երեկոյան կմեկնի Օդեսա: «Лига смеха» փառատոնին մասնակցելու է մոտ 200 թիմ: Նախագիծը […]
15:24 23.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույց քաղաքացու հետ» շարքի հերթական զրույցը նվիրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դավոսում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանն ու դրան հաջորդած քննադատություններին: «Ինչո՞ւ նախապես չի հայտարարվել այդ մասին, պայմանավորվա՞ծ էր արդյոք հանդիպումը, թե՞ ոչ» հարցերին վարչապետը պատասխանեց, որ դա իրենց երրորդ հանդիպումն էր, երրորդ խոսակցությունը: Նա հիշեցրեց` երբ Դուշանբեում իրենք հանդիպեցին, դրանից […]
15:15 23.01.2019
Միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրի դրույթները չկատարելու մեջ Ռուսաստանին մեղադրող Միացյալ Նահանգները մատնանշում է մի հրթիռ, որն ուղղակի «Իսկանդեր» համակարգերի վրա տեղադրվող հրթիռներից մեկի հզորացված տարբերակն է։ Այս մասին Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրացի ռազմական կցորդների հետ հանդիպմանը բացատրել է Ռուսաստանի զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի պետը։ Այսպես ասած՝ «մեղադրյալը» ռուսական «9М729» հրթիռն է, որն էլ […]
15:12 23.01.2019
ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում Ադրբեջանը ներկայացնող պատգամավորներից մեկը բարձրացրել է իրենց «մեկ միլիոն փախստականների» հարցը։ Նա Եվրոպայի խորհրդի պետքարտուղար Թորբյորն Յագլանդին հարցրել է, թե ինչ է վերջինս արել «ադրբեջանցի փախստականների վերադարձի» համար։ Յագլանդը պատասխանել է, որ ինքն ի պաշտոնե իրավասություն չունի զբաղվել փախստականների խնդիրներով, ու նույնիսկ եթե դիմի միջազգային մյուս կազմակերպությունների պատասխանատուներին, ապա նրան կասեին, որ ինքը […]
15:08 23.01.2019
Նորմանդական կղզիների ավիացիոն որոնողական ջոկատի սպա Ջոն Ֆիտցջերալդը, որը ղեկավարում է «Քարդիֆ Սիթի»-ի նորեկ Էմիլիանո Սալայի անհետացած ինքնաթիռի որոնողական աշխատանքների օպերացիան, խոսել է տարվող աշխատանքների մասին: «Ինձ հայտնել են, որ ծովում հայտնաբերել են դեֆորմացված երկաթի կտորի մոտ լողացող անվտանգության բարձիկ, վառ նարնջագույն ինչ-որ առարկա, արկղ և մի շարք սպիտակ պարագաներ»,- Ֆիտցջերալդի խոսքերը մեջբերում է RMC-ն: […]
15:02 23.01.2019
Հայաստան կատարած հերթական այցի ընթացքում Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդմանը: Արամ Աբրահամյանի հետ զրույցում նա խոսել է պարբերաբար Հայաստան կատարվող այցերի ու իրականացվող ծրագրերի մասին: Զարեհ Սինանյանը հայտնել է, որ այս այցի ընթացքում նախաձեռնվել ու կոմբայն է տրամադրվել Կոթի համայնքին՝ գյուղացիների կողմից ցորենի մշակման գործընթացն ավելի արդյունավետ իրականացնելու համար: «Որովհետև […]
14:18 23.01.2019
Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում բնակվող շիմպանզեն արդեն տևական ժամանակ է՝ աչքի ընկնում իր մաքրասիրությամբ: Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է կապիկն ավլում իր «սենյակ»-ը, կարգի բերում տարածքն ու «լվացք անում»: CGNT-ն հաղորդում է, որ կենդանին այս աշխատանքն անում է գրեթե ամեն օր: Նշվում է, որ կապիկն այս ամենը սովորել է այգու աշխատակիցներից ու […]
13:42 23.01.2019
Հրապարակվել են անհետացած ինքնաթիռից արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի վերջին ձայնային հաղորդագրությունները: Հիշեցնենք, որ Սալան գտնվում էր Նանտից Քարդիֆ թռչող օդանավում: «Ողջո՛ւյն, տղանե՛ր, ինչպե՞ս եք: Եղբա՛յրս, ես այլևս ուժ չունեմ: Բոլորովին վերջերս այդքան շատ գործ արեցի Նանտում, իսկ հիմա նստած եմ ինքնաթիռում, որը կարծես պատրաստ է արդեն վայր ընկնել»,- ասել է ֆուտբոլիստը թռիչքի ժամանակ: Ռուսական «Սովետսկի […]
13:06 23.01.2019
Ֆրանսիայի բուտիկներից մեկի վերանորոգման աշխատանքների ժամանակ այստեղից 17-րդ դարի կտավ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է The New York Times-ը: Հաղորդվում է, որ հսկայական յուղաներկ կտավը փակցված է եղել կառույցի պատին: Այն պատկանել է ֆլամանդացի Առնո դե Վուեսի վրձնին: Աղբյուրի փոխանցմամբ՝ գեղանկարիչն այդ ժամանակ եղել է Լյուդովիկոս 14-րդի պալատական նկարիչը: Նա պատկերել է նաև ֆրանսիացի […]
12:56 23.01.2019
Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միտչելն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչի մասին հայտնել են պետքարտուղարությունից։ Նա ղեկավարում էր այս տարածաշրջանների հարցերով զբաղվող բյուրոն։ Նրա ազատման հետ կապված գրառում է կատարել նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու նշել, որ Միտչելը հսկայական աշխատանք է տարել, ու ինքը՝ պետքարտուղարը, գոհ է եղել նրա աշխատանքից։ […]
12:49 23.01.2019
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերրին Դավոսում ելույթ ունենալիս հայտարարել է, որ լավ կլիներ, եթե Դոնալդ Թրամփը լքեր իր պաշտոնը, հաղորդում է CNBS-ն: Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում լրագրողներից մեկը խնդրել էր Քերիին հայտնել իր միակ ցանկությունը, որը նա կհորդորեր Դոնալդ Թրամփին կատարել, ինչին ի պատասխան Քերին նշել է Թրամփի հրաժարականը: Այս հայտարարությունը կատարվել է երկրում շարունակվող քաղաքական […]
12:46 23.01.2019
Ականատեսները Ինդոնեզիայում նկարահանել են հսկա թռչող օբյեկտ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube- ում: REN հեռուստաընկերության հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 21-ի գիշերը, երբ լուսնի խավարում տեղի ունեցել : Տասնյակ մարդիկ են դուրս եկել՝ տարօրինակ երևույթը դիտելու: Թե կոնկրետ ինչ է արձանագրվել կադրերում, չի հաղորդվում: Հիշեցնենք, որ եզակի լուսնային խավարումը կարելի էր տեսնել հունվարի 16-ին: […]
12:44 23.01.2019
«Իմ կառավարության ռազմավարությունը Վրաստանը դարձրել է տարածաշրջանի կենտրոն՝ բիզնեսի, առևտրի, ֆինանսների, լոգիստիկայի, զբոսաշրջության և կրթության ոլորտում», – ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Deutsche Welle- ին տված հարցազրույցում: Վրաստանի կառավարության ղեկավարը գերմանական առաջատար լրատվամիջոցների հարցերին պատասխանել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցության շրջանակում: Մամուկա Բախտաձեն ընդգծել է Վրաստանի՝ որպես Եվրոպան ու Ասիան կապող ամենակարճ ճանապարհի […]
12:39 23.01.2019
Թույլ արտահայտված ազգայնական հողի վրա երկրի խորհրդարանական խմբակցություններից մեկն առաջարկել է երկրի անվանումը փոխել. Ղազախական Հանրապետություն՝ Ղազախստանի Հանրապետության փոխարեն։ Առաջարկվում է գործող անվանը զուգահեռ գործածության մեջ դնել նաև նոր անվանումը, իսկ ոչ պաշտոնական միջավայրում շարունակել «Ղազախստան» անվանման կիրառումը։ Առաջին հայացքից աննշան փոփոխությունն ուղղված է պետության մեջ ղազախ ազգի դերը բարձրացնելուն։ Ինչպես մեկնաբանել են առաջարկի հեղինակները, […]
12:14 23.01.2019
Մեքսիկայում գազատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 96-ի, հաղորդում է Universal -ը: Նախկինում հաղորդվում էր 93 զոհի մասին: Իշխանությունների տվյալներով՝ ևս 48 մարդ մնում է հիվանդանոցներում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեքսիկայի Իդալգո նահանգում՝ խողովակաշարի բաց հատվածում խոշոր պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո հրդեհ էր բռնկվել: Դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ մարդիկ փորձել էին […]
11:58 23.01.2019
Դեպքը տեղի է ունեցել Կանադայի Սասկաչևան նահանգում: Ցորենով բեռնված գնացքի 52 վագոններից 30-ը դուրս են եկել ռելսերից, այդ թվում՝ լոկոմոտիվը, շրջվել են և բռնկվել: Միջադեպը տեղի է ունեցել Սասկատուն քաղաքի մոտ՝ ընդամենը 100 մետր հեռավորության վրա այն ճանապարհային անցակետից, որտեղ մի քանի մեքենաներ սպասում էին ճանապարհն անցնելուն: Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ վթարի ժամանակ ոչ ոք վնասվածքներ չի ստացել: […]
11:48 23.01.2019
Բրիտանացի արքայազն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, որոշել է ապագա երեխայի համար գենդերային չեզոք սենյակ կառուցել, հաղորդում է The Sun-ը: Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի առաջնեկը կծնվի արդեն գարնանը: Նշվում է, որ ողջ հղիության ընթացքում Մեգան Մարքլը խստորեն հետևում է բուսակերության նորմերին և համոզել է իր ամուսնուն ավելի քիչ միս ուտել: Աղբյուրի փոխանցմամբ՝ այժմ ապագա մայրիկն ակտիվորեն […]
08:29 23.01.2019
Լոս Անջելեսի Գրիֆիթի աստղադիտարանի մասնագետները ֆիքսել են երկնաքարի անկում «արյունոտ Լուսնի» (գերլուսնի ամբողջական խավարում) վրա։ Եզակի երևույթը դիտվել է հունվարի 21-ի գիշերը։ Ցուցադրվող կադրերում երևում է լույսի բռնկում։ Ենթադրաբար, այն առաջացել է երկնաքարի անկման հետևանքով, որը հարվածել է Լուսնի մակերևույթին։ Գիտնականների խոսքով՝ Լուսնի վրա խառնարանների վիթխարի թիվը վառ ապացույց է այն բանի, թե որքան հաճախ […]
08:17 23.01.2019
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում բախումներ են սկսվել զինվորականների և հակակառավարական ցույցի դուրս եկած բազմության միջև։ Այս մասին հայտնում է Nacional պորտալը։ Մայրաքաղաքի մի շարք շրջաններում բարիկադներ են կառուցվել, լսվում է կաթսաների զրնգոց։ Ցուցարարները Կատիա շրջանում տարբեր առարկաներ են նետել Ազգային գվարդիայի մեքենայի ուղղությամբ։ Հատուկ նշանակության ուժեր են հանվել փողոցներ։ Ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ։ Ընդդիմադիր […]
08:01 23.01.2019
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն «անկեղծ» է անվանել խաղաղության պայմանագրի քննարկումը, որը կայացել է երեկ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ։ Այս մասին, ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, լրագրողներին ասել է Ճապոնիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Տակեսի Օսուգան։ Առաջնորդների հանդիպման արդյունքն է դարձել մյունխենյան անվտանգության՝ փետրվարին կայանալիք համաժողովի շրջանակում թեմայի քննարկումն ԱԳ նախարարների […]
07:44 23.01.2019
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) գործակալների ասոցիացիայի նախագահ Թոմ Օ՝Քոննորը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարը («շաթդաունը») խափանում է հակաահաբեկչական գլոբալ գործողությունների և օտարերկրյա հետախուզությունների կատարումը։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։ «Հետաքննությունների դաշնային բյուրոն ֆինանսավորելու անկարողությունը խոչընդոտում է մեզ կատարելու մեր աշխատանքը, պաշտպանելու մեր երկրի բնակչությանը հանցագործներից և ահաբեկիչներից»,- նշել է Օ՝Քոննորը։ Նա […]
07:31 23.01.2019
ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել պետական միջոցները Հյուսիսատլանտյան դաշինքից դուրս գալու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Այլ կերպ ասած՝ օրինագիծն արգելափակում է ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալու ֆինանսավորումը։ Օրենսդրական նախաձեռնությանն աջակցել են մրցակից երկու կուսակցությունների ներկայացուցիչները։ Կողմ է քվեարկել 357 կոնգրեսական, դեմ՝ 22-ը։ […]
07:17 23.01.2019
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար ալ-Ջաֆարին հայտարարել է, որ եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը միջոցառումներ չընդունի՝ կապված Իսրայելի հարվածների հետ, Դամասկոսը կարող է ի պատասխան հարվածել Թել Ավիվի օդանավակայանին։ Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Նա նշել է, որ այդ կերպ Սիրիան կկիրառի պաշտպանվելու իր օրինական իրավունքը։ Ջաֆարին մեղադրել է Անվտանգության խորհրդի որոշ մշտական անդամների […]
23:17 22.01.2019
Հայաստանի համար, որպես ԵՏՄ նախագահի, 2019 թ.-ին առաջնահերթություններից մեկն է միասնական տնտեսական տարածքի ձևավորման համար ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսություններում անհրաժեշտ կարգավորումները միմյանց մոտեցնելը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ցավոք, ԵՏՄ-ում ունենք ավելի քան 60 խոչընդոտ, որոնք ինտեգրացիոն գործընթացների նորմալ զարգացում թույլ չեն տալիս: Դա կապված է ԵԱՏՄ անդամ երկրների […]
23:15 22.01.2019
Հնդկաստանի Փենջափ նահանգի վայրի բնության ազգային պարկերից մեկում դժբախտ պատահար է տեղի ունեցել: Տղամարդը անցել է 7.5 մետրանոց մետաղական արգելապատնեշը ու մտել առյուծների տարածք: Գիշատիչներից մեկն անմիջապես նկատել է տղամարդուն ու հարձակվել է նրա վրա, բռնել է պարանոցից ու քարշ տվել տարածքի խորքը, որտեղ նրան են միացել մյուս առյուծները: Այս մասին հաղորդում է Daily Star-ը: […]
22:02 22.01.2019
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատմական Ախեն քաղաքում ստորագրել են ֆրանկո-գերմանական համագործակցության և ինտեգրացիայի նոր պայմանագիր: Այն դառնալու է 1963-ին Կոնրադ Ադենհաուերի և Շառլ դե Գոլի միջև կնքված Ելիսեյան համաձայնագրի լրացումը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Այդ պայմանագիրը կկարգավորի համագործակցությունը արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության ոլորտներում: Պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա […]
19:19 22.01.2019
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կձևավորվեն մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Բելառուսի կառավարության մամուլի ծառայությանը: Այսպիսի որոշում է կայացվել հունվարի 22-ին Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասայի և ԵԱՏՄ հիմնական ուղղություններով ինտեգրացիայի և մակրոէկոնոմիկայի գծով խորհրդի անդամ Տատյանա Վալովայայի հանդիպման ընթացքում: «Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ […]
19:09 22.01.2019
Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից Նարեկ Գուրուրյանին Հայաստանին արտահանձնելու մասին խոսելը դեռ վաղ է: Փաստաբան Նորայր Նորիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց` ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով ՀՀ քաղաքացիները, անկախ նրանից, թե որտեղ են՝ ՀՀ տարածքից դո՞ւրս են, թե՞ ոչ, ՀՀ պաշտպանության ներքո են, բայց այս փուլում հնարավոր չէ անդրադառնալ արտահանձնման հարցին: «Հաշվի առնելով, թե որ […]